Ֆիլիպիններում տարհանում է հայտարարվել

1229-390x290Ֆիլիպինների իշխանությունները փոթորկի նախազգուշացում են հայտարարել ու սկսվել է  բնակիչների տարհանում` մոտեցող խաղաղօվկիանոսյան “Ռամմասուն” թայֆունի պատճառով, հաղորդում է РБК.-ն:

Թայֆունը սպառնում է ֆիլիպինյան Լուսոն կղզու արևելյան ափերին: Թայֆունի ալիքները մինչև 3 մ-ի կարող են հասնել:

“Կառավարությունը հրամայել է տարհանել հազարավոր ընտանիքների, որոնք ապրում են մոտակա շրջաններում` խուսափելու Հայան թայֆունի պատճառած ողբերգության կրկնությունից”,-հայտնել է  պաշտպանության նախարար Ալեքսանդր Պաման:

Անկախ

Նյու Յորքում կայարան է տարհանվել

o_668252Նյու Յորքի Փենսիլվանյան երկաթուղային կայարանից տարհանվել են ուղևորներն ու աշխատակիցները: Տագնապի համար պատճառ է դարձել մի կասկածելի իր, որն ինչ որ մեկի կողմից մոռացվել էր երակթուղային պլատֆորմի վրա: Գնացքների երթևեկը դադարեցվել է:

Դեպքի վայր են մեկնել ոստիկաններ ու դիպուկահարներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Փենսիլվանյան կայարանը կամ Փենն-սթեյշնը ամենածանրաբետնված կայարանն է աշխարհում: Այն կառուցվել է 100 տարի առաջ: Պիկ ժամերին կայարանն ընդունում է 300 հազար ուղևորի. մոտ հազար մարդ` 90 վայրկյանում:

Անկախ

Պերուում հայտարարվել է զանգվածային տարհանում

1266-390x290

Պերուի հարավում Ուբինաս հրաբխի ահագնացող ակտիվացման պատճառով վտանգավոր տարածքներից տարհանվել է շուրջ 4 հազար բնակիչ:

Պերուի գյուղնախարար Խուան Բենիթսի խոսքով, հրաբխի շրջանում գտնվող շրջաններից դուրս են բերվելու նաև  ընտանի կենդանիները, ընդհանուր հաշվով` 30 գլուխ անասուն:

Տվյալ պահին Ուբինասի խառնարանից ծուխ ու մոխիր է ժայթքում: Մարտի սկզբին մասնագետները 5 ուժեղ պայթյուն են գրանցել ու  3,5 կմ բարձրությամբ գազի և մոխրի շուրջ 350 արտանետում:

Անկախ

Չիլիում երկրաշարժից հետո 100 հազար մարդ է տարհանվել

ч-390x290Չիլիում նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկվել երկրաշարժից հետո. ցունամիի սպառնալիքի պատճառով ավելի քան100 հազար մարդ է տարհանվել:

Խաղաղաօվկիանոսյան առափնյայի բնակավայրերից տարհանում է կատարվել: Տեղի օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, եթե ցունամի առաջանա, ապա դրա ուժն այնքան էլ մեծ չի լինի: Նրանք նաև նշել են, որ ոչ մի լուրջ հետևանքներ` կապված հոսանքամատակարարման հետ, չեն գրանցվել:

6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իիկե խոշոր նավահանգստից դեպի հյուսիս-արևմուտք: 2010-ի փետրվարին այստեղ  8,8 մագնիտուդով երկրաշարժ տեղի ունեցավ, որին հաջորդեց ցունամին, զոհվեց 524 մարդ:

Անկախ

Սողանքի վտանգը տարհանումների է հանգեցրել

o_827035Կալիֆոռնիայում սողանքի վտանգը հարյուրավոր ընտանիքների տարհանման  պատճառ է դարձել:

Փետրվարի 28-ին  Լոս-Անջելեսի մարզի իշխանությունները Սան Գաբրիելի լեռներից սողանքների վտանգի պատճառով տարհանել են ավելի քան 1000 մարդու: Եվս 100 ընտանիքի հորդորում են տներից հեռանալ ինքնուրույն:

Նահանգի հարավային շրջաններում փոթորկոտ եղանակ է. տեղատարափ անձրևներն ուղեկցվում են ուժեղ քամով: Կալիֆոռնիայում այդ եղանակի պատճառով տեղ-տեղ հեղեղվել են ճանապարհները: Սան-Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանում 100 թռիչք է հետաձգվել:

Անկախ

Բրիտանիայում հզոր ալիքները սրբել են երկաթուղային ճանապարհը

o_891206Տեղատարափ անձրևներն ու ուժգին քամիները Մեծ Բրիտանիայի Դևոն կոմսությունում լվացել-տարել են երկաթուղային կայարանը: Ավերվել են ափային ամրակառույցները, ջուրը ողողել է կառամատույցը: Այդ հատվածում գնացքների տեղաշարժը ստիպված դադարեցրել են:

Ինչպես հայտնել է ընկերության կառավարությունը, վերանորոգման համար մեկուկես ամիս կպահանջվի:  Մոտակա բնակիչների մեծամասնությանը տարհանել են, իսկ ամենահամարձակները ափեզրին մոտ են դիրքավորվել` տարերքի ավերածությունները նկարահանելու նամար:

Անկախ

Ճապոնիայում ավարտել են “Ֆուկուսիմա” ԱԷԿ-ի գոտուց մշակութային արժեքների դուրսբերումը

1389692323_inside_fukushima_b_10Ճապոնական Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի իշխանություններն ավարտել են թանգարաններից մշակութային արժեքների դուրսբերումը, որոնք հայտնվել էին ԱԷԿ-ի տարհանման 20 կմ-անոց գոտում:

Արվեստի գործերի տարհանման համար մեկուկես տարի պահանջվեց: Այդ ժամանակահատվածում դուրս բերվեց 3,1 հազար տուփ` թանգարանային ցուցանմուշներով.կերամիկա, հին փաստաթղթեր ու ճապոնական ավանդական գեղանկարչության նմուշներ:

Դրանք կպահվեն մյուս թանգարանների պահոցներում: Մի մասը կմեկուսացվի, քանի որ  տարհանման գոտում գտնվելու ժամանակ ենթարկվել են ռադիոակտիվ աղտոտման:

Խոսքը հիմնականում բուդիստական տաճարների քարե քանդակների մասին է, որոն բաց երկնքի տակ են եղել:

2011-ին “Ֆուկուսիմա” ԱԷԿ-ի վթարի գոտում  մեծ տարածքներ են հայտնվել ռադիոակտիվ նյութերով աղտոտման գոտում. տարհանվել է ավելի քան 80 հազար մարդ:

Անկախ

ԿԱՀ-ից շտապ կարգով տարհանում են տասնյակ հազարավոր օտարերկրացիների

o_617986ԿԱՀ-ից շտապ կարգով տարհանում են տասնյակ հազարավոր օտարերկրացիների: Երկիրը լքել ցանկանում են  այլ պետությունների 33 հազար քաղաքացիներ ու դրանում նրանց օգնում է Արտագաղթի միջազգային կազմակերպությունը:

Առաջինը երկրից կհեռանան Չադի  800 քաղաքացիներ: Նիգերի, Մալիի ու Կոնգոյի դեմոկրատական հանրապետության իշխանությունները նույնպես խնդրել են այդ կազմակերպությանը հնարավորինս արագ տարհանել նաև իրենց քաղաքացիներին, որոնք չեն կարողանում մեկնել ԿԱՀ-ից` քրիստոնյա-մահմեդական համայնքների միջև հակասության պատճառով:

Այդ երկրների դեսպանություններ են դիմել ավելի քան 60 հազար մարդ, որոնք ցանկանում են արագ հեռանալ ԿԱՀ-ից:

27 հազարը տարհանվել են կառավարությունների կողմից, իսկ մնացածին կօգնի միգրացիայի կազմակերպությունը:

Հնդկաստանում գնացքում բռնկված հրդեհի հետևանքով 9 մարդ է զոհվել

i (1)Հնդկաստանում  Մումբայից Դեհրադուն  ուղևորված գնացքում բռնկված հրդեհի հետևանքով 9 մարդ է զոհվել:

Ողբերգությունը կատարվել է այսօր առավոտյան, երբ բոլոր ուղևորները գնացքում քնած են եղել: Հրդեհը  տարածվել է 3 վագոններում, հետո թանձր ծուխ է կանգնել: Հիմա փրկարարական ծառայություններն են աշխատում տեղում, բոլոր ուղևորները տարհանվել են:

Նման դեպքեր երկրում առաջներում էլ են  եղել. դեկտեմբերի 28-ին մեկ ուրիշ գնացքում բռնկված հրդեհի հետևանքով 26 ուղևոր զոհվեց: