Ադրբեջանական մամուլը հայտնվել էր կիսահիստերիկ վիճակում. Ս. Մարտիրոսյան

Samvel MartirosyanՎերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակը տեղափոխվեց նաև վիրտուալ աշխարհ: Ադրբեջանական կողմը տարբեր միջոցների դիմեց՝ ապատեղեկատվություն տարածելուց մինչև հաքերային հարձակումներ:

Ըստ տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի՝ չնայած առանձին դեպքերին, հայկական լրատվամիջոցներին հաջողվեց շատ արագ կողմնորոշվել, իսկ ադրբեջանական կողմը երկար ժամանակ գտնվում էր կիսահիստերիկ վիճակում. «Ադրբեջանական պաշտոնական գերատեսչությունները երկար ժամանակ ընկան կոլապսի մեջ։ Դա բերեց նրան, որ ինչ-որ պահի սկսվեց հայկական տեղեկատվություն ներթափանցել այնտեղ: Մեր մամուլը շատ արագ կողմնորոշվեց: Իհարկե, կայքեր կային, որոնք կարծես Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարության ներկայացուցիչ լինեին: Սակայն ադրբեջանցիները այնքան ակնհայտ ստեր էին հաղորդում, որ դա էական նշանակություն չունեցավ»,-ասաց նա՝  ընդգծելով, որ եթե նախկինում սուտն ու ճիշտը խառնած էին տարածում, այս անգամ միայն ապատեղեկատվություն էր. ադրբեջանական հասարակությունը չէր հասկանում՝ ինչ է կատարվում: Սկզբնական շրջանում դժգոհություն սկսվեց, մարդիկ հարցնում էին , թե ուր է Ալիևը, սակայն սովորաբար նման թեմաները ճնշվում են Ադրբեջանում: Այդ իրադարձությունների ֆոնին հարևան երկրում 2  իրավապաշտպան ձերբակալվեց:

«Իրենց դաշտը որևէ կերպ վերահսկելի դարձնելու համար նրանք սկսեցին  ներքին լսարանին համոզել, որ հայկական կողմը ծանր կորուստներ է տվել և մոտ 70-150 զոհի մասին էին հայտարարում: Ադրբեջանում զոհերի քանակը թաքցնելը  արդեն պրակտիկա է, իսկ մեզ մոտ թաքցնել հնարավոր չէ», – նշեց մասնագետը:

Հայկական կողմը ակտիվ գործողություններ չձեռնարկեց. հայ հաքերները կոտրեցին «Haqqin.az» լրատվական կայքը: Իսկ ադրբեջանցիները թեև կայքեր չկոտրեցին, սակայն այնպես էին անում, որ հայկական կայքերը չաշխատեն և «Ddos» հարձակումներ էին կատարում հայկական այն կայքերի վրա, որոնք զոհերի մասին տեղեկատվություն էին տարածում:

 

Անկախ

Մի քանի խորհուրդ մասնագետից, թե ինչպես չհայտնվել ադրբեջանցի հաքերների թիրախում

IMG_5084Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքի միջոցով մի քանի օգտակար խորհուրդներ է ներկայացնում հայ օգտատերերին` խուսափելու ադրբեջանցի հաքերների կողմից ֆեյսբուքյան անձնական էջերը կոտրելու հավանականությունից:

«Քանի  որ ադրբեջանական հաքերները թարազուից ընկել են ու հերթով կոտրում են հայկական ֆեյսբուքյան պրոֆիլներ, կարճ գրեմ, թե ոնց չհայտնվել վատ վիճակում․
ա․ Մի կտացրեք ամեն ինչի փայտփորիկի պես՝ ուշադիր նայեք նկարին, հղմանը, մարդու կողմից գրված մեկնաբանությանը։ Օրինակ, կարող է նկարի վրա Youtube տեսանյութ լինել, բայց տակի հղումը լրիվ ուրիշ տեղ է տանում։ Եթե ինչ-որ բան կասկածելի է, ուրեմն ավելի լավ ա անցնել կողքով։

Անծանոթ ափփլիքեյշններ մի տեղադրեք։ Դրանք, առանց ձեզ ասելու, ինչ ասես չեն անի։ Այստեղից ստուգվեք, բոլոր անծանոթ ափփերը անջատեք։բ․ Ընդանրապես ուշադիր եղեք՝ վտանգը կարող է հենց ձեր ընկերոջից գալԻսկ հիմա պաշտպանենք կոնկրետ ձեր պրոֆիլը․1․ Նորմալ մեյլի վրա կցեք պրոֆիլը։ Ամենալավը Gmail. Լավ կանեք ևս մեկ մեյլ նշեք որպես այլընտրանքային

2. Մեյլի և Ֆեյսբուքի գաղտնաբառերը պարտադիր պետք է տարբերվեն

3. Գնում ենք ՖԲ settings>>mobile և ավելացնում ենք ձեր բջջային հեռախոսը։ Սա թույլ կտա հեռախոսը օգտագործել անվտանգության մեջ։

4. Հիմա, գնում ենք ՖԲ անվտանգության բաժին։ Դա արվում է վերևի աջ անկյունից settings-ից։ Կամ, ավելի հեշտ՝ սեղմում եք այս հղումը (ինձ կարող եք վստահել ։Ճ )

Միացնում ենք secure browsing․ սա ադրբեջանցիների հետ կապ չունի, սա կմիացնի https գաղտնագրումը և կապահովի ձեզ տարաբնույթ հնարավոր գաղտնալսումներից տեղական վայրերից

Login notifications – սա եթե միացնեք, ամեն անգամ, եթե ինչ-որ մեկը ուրիշ սարքից կմտնի, լոգին կլինի ձեր պրոֆիլը, դուք կստանաք հաղորդագրություն։ Կարող եք որոշել՝ sms, թե email։ Հաշվի առեք, որ sms-ները ռոումինգով չեն հասնում։ Կամ կարող եք երկուսն էլ ընտրել։

Հիմա դուք կարող եք միացնել Two-factor authentication, որը նշանակում է, որ եթե ուրիշի մոտ կա նույնիսկ ձեր գաղտնաբառը, նա չի կարող մտնել ձեր պրոֆիլը՝ առանց հատուկ կոդի։ Միացնում ենք Login Approvals, ինչից հետո ամեն անգամ նոր սարքով մտնելուց գաղտնաբառը մուտքագրելուց հետո, դուք պետք է նաև մուտքագրեք հատուկ կոդ։ Որը ձեզ կուղարկվի sms-ով։ Բացի դրանից, եթե գնում եք երկրից դուրս կարճ ժամանակով, կարող եք սեղմել Get codes և ստանալ մի քանի կոդ, որոնք մի անգամ կարելի է ամեն մտնելուց օգտագործել՝ ամեն մեկը վառվում է օգտագործելուց հետո։ Եթե ծանոթ և վստահելի սարք է, կարող եք նշել, որ էլ չհարցնի։

Եթե դուք սմարթֆոն ունեք, որի վրա տեղադրված է Facebook app, ապա ավելի հեշտ տարբերակ կա։ Միացնում եք Gode Generator, և արդեն չեք սպասում sms-ների, հենց հավելվածը ինքը րոպեն մեկ գեներացնում է նոր կոդ։

Իսկ եթե ձեզ արդեն կոտրել են, և այս ամենը չի հասցրել օգնել, այցելեք այս հղումը և հետևեք քայլերին։ Մինչ այդ համակարգիչը հակավիրուսով սկան արեք, եթե ձեր բախտը չի բերել, և դուք Windows եք օգտագործում 🙂 »: