Ընտրակաշառքը մեր քաղաքացիներին լսելն ու նրանց մտահոգությունները փարատելով գործելն է

Խնդրում եմ դիտել այս տեսանյութը և որպես Երևան  մայրաքաղաքի քաղաքապետ և Հայ տղամարդ, ով ունի 5 անկրկնելի զավակ, հետևություն անել:

Բախշյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր   Երևանի ավագանու  «Բարև Երևան»  խմբակցության  անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը ներկայացվում է ստորև:

 

Հարգելի պարոն Մարգարյան,

 

Խնդրում եմ դիտել այս տեսանյութը և որպես Երևան  մայրաքաղաքի քաղաքապետ և Հայ տղամարդ, ով ունի 5 անկրկնելի զավակ, հետևություն անել: Տեսեք, թե որքան անկեղծ ու խոր մտահոգություններ ունեն մեր քաղաքացիները և որքան  ցավ կա նրանց խոսքի մեջ:

Համոզված եմ, որ Դուք ևս համամիտ եք նրանց ասածների հետ, հետևաբար անհրաժեշտ է ոստիկանության հետ  այնպես համագործակցել, որպեսզի, մասնավորապես այդ «Աֆրոդիտե»  բարի կամ նման ծառայություններ առաջարկող կարոկե ակումբների «Առանձնասենյակ, 1000 դրամ»  արատավոր  երևույթը վերացվի: Սա բխում է նաև Ձեր երեխաների, մեր երեխաների, մեր երիտասարդության շահերից, որոնց դաստիարակության  պատասխանատուն նաև Դուք եք: Հիշո՞ւմ եք, թե  մեր  թաղամասի  այգու  բացմանը մի 8-9 տարեկան տղա ինչ ասաց: Ասաց, որ ուզում է նմանվել Ձեզ, սա շատ պարտավորեցնող ցանկություն է Ձեզ համար, Դուք, փաստորեն օրինակ եք մեր երեխաների համար, դրան պետք է արժանանալ  գործով, մասնավորապես http://www.1in.am/1367680.html  այս տեսանյութում մեր քաղաքացիների կողմից հնչած մտահոգությունները  վերացնելով: Սրանից լավ ընտրակաշառք չի կարող լինել:

 

Շնորհակալություն համագործակցության համար:

 

Անահիտ Բախշյան

 

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

 

 

 

YouTube-ում է հայտնվել կործանված ինքնաթիռում կատարված տեսանյութը

1261-390x290YouTube –ում է հայտնվել մի տեսանյութ, որը նկարահանվել է  Malaysia Airlines-ին պատկանող ինքնաթիռում, որը  կործանվել է Դոնբասի մոտ, հաղորդում է Вести.Ru-ն:

Տեսանյութը 14 վայրկյան է տևում ու այն նկարահանել է ուսանող Ալի Սալիմը, անմիջապես թռիչքից առաջ, ապա ներբեռնել «Ինստագրամում»  (@masa1777): Կադրերում երևում է, թե ինչպես են ուղևորները վերևի պահոցներում տեղավորում ուղեբեռը: Լսվում է ձայնային կապը.օդաչուն հաղորդում է ուղևորների նստելու ու բեռների տեղավորման մասին ու խնդրում է անջատել բջջայինները: Տեսանյութի հեղինակը Նիդեռլանդներում հոգեբանություն էր ուսումնասիրում: Նա մեկնում էր մալազիական Ջոհոր նահանգ, որ տանը նշի Հարի ռայա տոնը: Իր տեսանյութը նա մակագրել է` «Եդվում եմ Աստուծով… ես մի քիչ նյարդայնանում եմ»:

Հետաքննությունը կատարվածի փաստով շարունակվում է: Ով է խփել ինքնաթիռը, դեռ չի պարզվել: Ռուսաստանի ու Ուկրաինայի պաշտպանության նախարարություններն ու Դոնեցկի աշխարհազորայինը հերքում են իրենց մասնակցությունը: Ողբերգությունից հետո ավիաընկերությունների մի մասը փոխեց երթուղին` Ուկրաինայի տարածքով չթռչելու համար:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ որսացել է աշխարհազորայինի` խփած ինքնաթիռի մասին խոսակցությունը: Սակայն, Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ Սերգեյ Քավթարաձեն հերքել է համացանցում հայտնված աուդիոձայնագրության իսկությունը:

Վերջին տվյալներով, հայտնաբերվել է 121 զոհի դի ու 2 «սև արկղ
Անկախ

Ջեյ Զիի և Սոլանժ Նոուլսի միջև վեճի հոլովակը հրապարակած հյուրանոցի աշխատակիցն ազատվել է աշխատանքից

jay-z-and-solange-knowlesStandard հյուրանոցն  աշխատանքից ազատել է Ջեյ Զիի և Սոլանժ Նոուլսի միջև վերելակում տեղի ունեցած վիճաբանությունը ցուցադրող հոլովակը լրատվամիջոցներին տրամադրած աշխատակցին: Associated Press-ի տեղեկություններով՝ հյուրանոցը պարզել է աշխատակցի ինքնությունը, և հյուրանոցի անվտանգության կանոնները խախտելու համար նա այլևս այդտեղ չի աշխատում:

Մայիսի 12-ին TMZ-ն հրապարակել էր 3 րոպե տևողությամբ մի հոլովակ, որտեղ ցուցադրվում էր Ջեյ Զիի և Սոլանժի վիճաբանությունը: Սոլանժը ծիծաղում էր ռեպերի վրա, իսկ նրանց մոտ կանգնած Բեյոնսե Նոուլսը չէր խառնվում նրանց կռվին: Այդ ընթացքում թիկնապահը փորձում էր հետ պահել Սոլանժին, որ չհարձակվի Ջեյ Զիի վրա:

Հոլովակի հրապարակումից քիչ անց հյուրանոցը հայտարարել էր, որ իրենք կհետաքննեն կատարվածը:

New York Daily News-ը տեղեկացնում է, որ վեճը տեղի էր ունեցել այն պատճառով, որ Սոլանժին դուր չէր եկել Met Gala-ի ժամանակ ռեպերի պահվածքը դիզայներ Ռեյչել Ռոյի նկատմամբ:

«Made in Turkey» տեսահոլովակը ցույց է տվել Թուրքիայի իրական դեմքը (տեսանյութ)

turkeybuyuk  Թուրքական մամուլում հայտնվել է Ուչման Բալաբանի հեղինակած «Made in Turkey» 48 վայրկյան տևողությամբ անիմացիոն տեսահոլովակը, որտեղ ներկայացված են 2013 թվականին և ընդհանրապես վերջին մի քանի տարիներին Թուրքիայում տեղի ունեցած առավել ուշագրավ իրադարձությունները: Մասնավորապես անդրադարձ է կատարվել ալկոհոլի վաճառքի արգելման մասին օրենքին, «Գեզի» այգու ցույցերին, ուսանողական հանրակացարանների առանձնացման խնդրին, կոռուպցիոն սկանդալին և այլն: Տեսանյութը սոցիալական մեդիայում ստացել է «Այլընտրանքային Թուրքիայի ներկայացում» անվանումը: Սա մի յուրատեսակ պատասխան է հունվար ամսին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հրապարակած տեսանյութին, որտեղ Թուրքիան ներկայացվում է միայն իր մշակույթով ու պատմական վայրերով:

Քիմիայի ուսուցիչը հրկիզել է իրեն դասի ժամանակ, տեսանյութ

o_790896Դանիայի դպրոցներից մեկում դասի ժամանակ տհաճ դեպք է տեղի ունեցել: Քիմիայի ուսուցիչը փորձ կատարելու ժամանակ կորցրել է վերահսկողությունը: Անոթում վառվող կրակը անցել  է տղամարդու հագուստին: Դպրոցականները սարսափից գոռգոռում էին , բայց ոչնչով չէին կարողանում օգնել ուսուցչին:

Ուսուցիչը ներկայացնում էր աշակերտներին, թե ինչ կկատարվի, եթե խառնեն երկու վառվող նյութ: Ուսուցիչը անոթի մեջ կրակ է վառել`հիացնելով աշակերտներին: Նրանք էլ հեռախոսով սկսել են նկարահանել ուսուցչին`  ոգևորելով նրան հիացական բացականչություններով: Հանկարծ տղամարդը որոշում է արագ ձեռքով հանգցնել կրակը` չգնահատելով կրակի իրական բարձրությունը:

Մի քանի վայրկյանից ուսուցչի հագուստը բռնկվում է և աշակերտների ծիծաղը փոխարինվում  է գոռոցներով: Նրանք ոչինչ չէին կարողանում անել: Բարեբախտաբար ուսուցիչը բավականաչափ հմուտ էր և կարողացավ հանգցնել կրակը: Նա անմիջապես հանեց վառվող շապիկը  և թատերական ձևով բարձրացրեց ձեռքերը:Դեպքից ոչ ոք չի տուժել