ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին

Տիգրան ԲալայանՀարց. Ինչպես կմեկնաբանեք Իրաքում վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները։

Պատասխան. Իրաքի մի շարք շրջաններում իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ։ Ծայրահեղականների գործողությունների հետևանքով բազմաթիվ զոհեր կան, հազարավոր մարդիկ տեղահանվել են իրենց բնակավայրերից, շարունակվում են ոտնձգությունները քաղաքացիական բնակչության` հատկապես ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ։ Խիստ մտահոգություն են առաջացնում ծայրահեղականների կողմից Իրաքի եզդիների նկատամամբ իրականցվող բռնությունները։ Կիսում ենք Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ։

Մենք համերաշխ ենք միջազգային հանրության հետ Իրաքում ծայրահեղականների բռնություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտության հարցում։ ՄԱԿ-ում, միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ ներկայացուցչություններին տրվել են համապատասխան հանձնարարկանններ՝ այս նպատակով սերտորեն համագործակցել շահագրգիռ կողմերի հետ։

 

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը Tert.am լրատվական կայքի հարցին

Տիգրան Բալայան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարց. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան իբր թե մանրամասներ է հաղորդել Սոչիում եռակողմ հանդիպման մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

Պատասխան. Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպման մասին ադրբեջանցի պաշտոնյայի մեկնաբանություններից տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի նախագահը զրուցել է ինքն իր հետ, ասել է իր սրտի ուզածը և ինքն էլ իր հետ համաձայնել:

Բարձր մակարդակի հանդիպումների բովանդակությունը նման աղավաղված ձևով ներկայացնելը խոսում է բանակցությունների նկատմամբ ադրբեջանական կողմի անլուրջ տրամադրվածության մասին:

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Հալեպում իրավիճակի վերաբերյալ

տիգրան բալայանԽստորեն դատապարտում ենք վերջին օրերին Հալեպ քաղաքի, հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել։

Համոզված ենք, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման առաջընթացի գլխավոր նախապայմանը բռնությունների անհապաղ դադարեցումն է:

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը “Ազատություն” ռադիոկայանի հարցին

Տիգրան ԲալայանՀարց. Ռուսաստանի դեսպանը ասել է, որ Հայաստանում ինչ-որ հասարակական կազմակերպություններ ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերություններում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն:

 

Պատասխան. Չեմ կարծում, որ որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված և ժամանակի փորձությունն անցած, դաշնակցային հարաբերություններում։

 

Հայաստանում բոլոր կազմակերպությունները գրանցվում և գործում են ՀՀ օրենսդրության շրջանակներում:

ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի պատասխանը “Արմինֆո” գործակալության հարցին

Տիգրան ԲալայանՀարց.– Ինչպե՞ս կմեկնաբանեք Շվեյցարիայի նախաձեռնությունը բողոքարկելու Մարդու

իրավունքների Եվրոպական դատարանի` Դողու Փերինչեքի գործով որոշումը:
Պատասխան. – Մենք ողջունում ենք Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի Գերագույն պալատի վերանայմանը:

 

Հետևողականությունը ցեղասպանության ոճրի ժխտողականության դեմ պայքարում կարևոր դերակատարություն ունի մարդկության դեմ նոր հանցագործությունների

կանխարգելման գործում:

Անկախ

«Ցավում ենք Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ» Տիգրան Բալայան

images (1)

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Արմենպրես» գործակալության այն հարցին, թե Կիևում երեկ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում արդեն զոհեր և վիրավորներ կան, ո՞րն է Ձեր արձագանքը, պատասխանել է.

“Խորապես ցավում ենք Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի  կապակցությամբ։

Ուկրաինան Հայաստանի բարեկամ երկիր է։ Հույս ենք հայտնում, որ կողմերը
բանակցություններ կվերսկսեն վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում տալու
համար”։

 

Անկախ

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը Times.am լրատվական կայքի հարցին

Տիգրան ԲալայանՀարց. Երեկ Նիկոսիայում պայմանավորվածություն է ձեռք բերվել կիպրական հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։ Ինչպե՞ս կգնահատեք այն։

Պատասխան. Մենք ողջունում ենք փետրվարի 11-ին Նիկոսիայում Կիպրոսի Հանրապետության նախագահի և Կիպրոսի թուրքական համայնքի առաջնորդի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը ՄԱԿ-ի հովանու ներքո կիպրական խնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերսկսման մասին և կիսում ենք միջազգային հանրության ակնկալիքները հիմնախնդրի տևական, արդար և փոխադարձ ընդունելի կարգավորման վերաբերյալ։

ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանն «Արմենպրեսս»-ի հարցին

Տիգրան ԲալայանՀարց. Եգիպտոսում վերջին շրջանում մի շարք ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել, որոնք վտանգում են երկրում իրավիճակի կայունացման նպատակով ձեռնարկվող քայլերը։  Որն է Հայաստանի դիրքորոշումը այդ երկրում վերջին զարգացումների վերաբերյալ։

Պատասխան. Մենք դատապարտում ենք բազմաթիվ մարդկանց զոհերի պատճառ դարձած` Եգիպտոսում վերջին օրերին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները և լիահույս ենք, որ Եգիպտոսի իշխանությունների ջանքերն ուղղված երկրում կայունության և համերաշխության հաստատմանը արդյունավետ կլինեն, որին իր նպաստը կարող է բերել համաժողովրդական հանրաքվեով ընդունված նոր Սահմանադրությունը:

Անկախ

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «ԱրմԻնֆո» լրատվական գործակալության հարցին

Տիգրան ԲալայանՀարց. Երեկ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե թուրքական կողմը ցանկանում է առաջարկել նոր ստեղծագործ մոտեցումներ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով։  Ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարությանը։

Պատասխան. Արձանագրությունների ստորագրումից անցել է չորս տարի և այս չորս տարիների ընթացքում մենք թուրքական կողմի նույն հին երգն ենք լսում՝ ինչ-որ ստեղծագործ մոտեցումների մասին: Դրանք ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրության կողմից ակնկալվող արձանագրությունների առանց նախապայմանների վավերացման և իրականացման գործընթացի թուրքական կողմից ձախողումը քողարկելու շարունակական փորձեր։