Tag Archives: փախուստ
Ավտոմեքենան, որով փախուստի էին դիմել, հայտնաբերվեց
Հուլիսի 3-ին ոստիկանության Արմավիրի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, անհայտ անձինք գողացել են իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի 2 անիվները, գազի բալոնը, ձայնարկիչը, 2 բջջային հեռախոսները և մեկ այլ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մեքենան, որով փախուստի էին դիմել, պատկանում է 1966 թ. ծնված Աշոտ Ղ.-ին, որը բերման է ենթարկվել բաժին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է 1992 թ. ծնված Գոռ Ղ.-ի և 1963 թ. ծնված Դավիթ Ղ.-ի հետ: Վերջիններս նույնպես բերման են ենթարկվել բաժին:
«ՎԱԶ 2106»-ը տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանման վայր:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:
Աբրահամը փորձում էր բացել առանձնատան դարպասը, ոստիկանին տեսնելով դիմեց փախուստի
Փետրվարի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներից մեկը Ջրվեժ գյուղի 3-րդ այգետարածքով անցնելիս նկատել է մի քաղաքացու, որը փորձում էր բացել առանձնատներից մեկի դարպասի փականը: Նկատելով ոստիկանին` անծանոթը դիմել է փախուստի:
Պարզվել է, որ փախուստի դիմած անձը 1974 թ. ծնված Աբրահամ Ա.-ն է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Աբրահամ Ա.-ն փետրվարի 27-ին, ժամը 20.15-ին, Երևան քաղաքի Ն. Ստեփանյան փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, այնուհետև հանձնվել Կոտայքի քննչական բաժանմունք:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական բաժանմունք:
11-ամյա տղային վրաերթի ենթարկած անհայտ ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի
Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվեց
Դեկտեմբերի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակից փախուստի է դիմել «Արթիկ» ՔԿՀ կալանավոր, 1989 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն:Ոստիկանները հայտնաբերեցին փախուստի դիմած կալանավորին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օկլահոմայում բանտարկյալները փախել են դիտահորով
ԱՄՆ-ում 4 բանտարկյալ պատժավայրից փախել է բաղնիքի դիտահորով:
Նրանց փախուստի մասին Օկլահոմա նահանգի Կադո մարզում իմացել են միայն այն ժամանակ, երբ տեղի բնակիչները տեսել են հանցագործներին նարնջագույն տարբերահագուստով:
Հանցագործները պատիժ էին կրում տարբեր հոդվածներով. անօրինական զենք, թմրանութեր ու թալան:
Դրանից առաջ Ֆլորիդայում 2 բանտարկյալ էր փախել, որոնց հաջողվեց հայտնաբերել:Փախուստի համար նրանք իրենց պատիժը մեղմացնող կեղծ փաստաթուղթ էին ուղարկել բանտի ղեկավարությանը:
