Ոստիկաններն Ապարան-Աշտարակ ճանապարհին 110 փամփուշտ և 1 նռնակ են հայտնաբերել

nrnakՕգոստոսի 21-ին, ժամը 19.40-ին, մի քաղաքացուց ոստիկանության Ապարանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքից Աշտարակ գնացող ճանապարհի ձախ կողմում զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբն Ապարան-Աշտարակ ճանապարհի 1.3-րդ կմ-ին, ճանապարհի ձախակողմյան հատվածում` դաշտի մեջ, հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է 5.45 մմ տրամաչափի 110 փամփուշտ և մեկ նռնակ` առանց պայթուցիչի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

 

Անկախ

Հրացան, փամփուշտներ և կանեփի թփեր

փամփուշտՈստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օրերս Արաքս գյուղին հարակից հողատարածքում գտնվող վագոն-տնակից հայտնաբերել են Մկրտիչ Մ.-ին պատկանող «ԻԺ» տիպի մմ 16 տրամաչափի ողորկափող որսորդական հրացան` առանց համապատասխան թույլտվության, որսորդական հրացանի 16 մմ տրամաչափի 3 փամփուշտ, որոնցից մեկը` կրակված: Տնակին հարակից ջրատարի ափից հայտնաբերվել են կանեփի 12 թփեր, որոնք տեղում ոչնչացվել են:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Օպերատիվ խումբը հայտնաբերել է փամփուշտներ և ձեռքի նռնակ` պայթուցիչով

նռնակ է հայտնաբերվելԱպրիլի 28-ին, ժամը 09.55-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ ռազմամթերք է թողել Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` կիսաքանդ շինության մոտ գտնվող ծառի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 5.45 մմ տրամաչափի` 228, 9 մմ տրամաչափի 15 փամփուշտ և «ՌԳՆ» տեսակի ձեռքի նռնակ` պայթուցիչով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Խուզարկությամբ ննջասենյակի պահարանից 43 փամփուշտ է հայտնաբերվել

փամփուշտՈստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Արտաշատի բաժնի ծառայողները, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել Արարատի մարզի Դալար գյուղում գտնվող Ստեփան Ֆ.-ին պատկանող տանը, որտեղ ննջասենյակի պահարանից հայտնաբերվել և առգրավվել է 5.45 մմ տրամաչափի 43 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

«Զվարթնոց» օդանավակայանի աղբարկղերից մեկում 2 փամփուշտ է հայտնաբերվել

փամփուշտՆոյեմբերի 18-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում  ահազանգ է ստացվել, որ օդանավակայանի ժամանման սրահի ծառայողական մուտքի աղբարկղը դատարկելուց հավաքարարը 2  փամփուշտ է գտել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ աղբարկղից հայտնաբերվածը 7.62 մմ տրամաչափի  2  փամփուշտ է, որոնք ուղարկվել են փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Նադյայի ուղեբեռում փամփուշտներ են հայտնաբերվել

փամփուշտՆոյեմբերի 16-ին, ժամը 20.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորի մոտ փամփուշտներ են հայտնաբերվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր, Ուկրաինայի քաղաքացի, 1986 թ. ծնված  Նադյա Չ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 3 փամփուշտ:
Նադյա Չ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Հայտնաբերված փամփուշտներն  ուղարկվել են փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: