Կենդանաբանները հայտարարել են, որ աֆրիկյան փղերը ոչնչացման սպառնալիքի տակ են

1122-390x290Միջազգային  CITES կազմակերպությունը հայտարարել է, որ աֆրիկյան փղերը ներկայիս որսագողության մասշտաբների պայմաններում կարող են Երկրի երեսից վերանալ, հայտնում է Русская служба ВВС:

Ինչպես ասվում է Վերացման սպառնալիքի տակ գտնվող  վայրի ֆլորայի ու ֆաունայի մասին միջազգային առևտրի կոնվենցիայում, փղոսկրի համար տարեկան ոչնչացնում են 20 հազար փիղ, ինչը գերազանցում է  այդ կենդանատեսակի պոպուլյացիայի համալրումը:

Բացի այդ, գիտնականները նշում են, որ անընդհատ աճում է Աֆրիկայից  բռնագրավված փղոսկրերի խմբա քանակները: Փղոսկրն օգտագործվում է զարդեր պատրաստելու համար: Մինչդեռ դրա առևտրի արգելքը գործում է 1989-ից:

Անկախ

Միացյալ Նահանգները տոնաներով փղոսկր է ոչնչացրել և 1 միլիոն դոլար կհատկացնի որսագողերին հայտնաբերելու համար

ԱՄՆ,փղոսկրՄիացյալ նահանգները տարիների ընթացքում առգրավված տոնաներով փղոսկր է ոչնչացրել և 1 միլիոն դոլար կհատկացնի որսագողությունը դադարեցնելու նպատակով:

Հինգշաբթի օրը Կոլորադոյում փղոսկրի ոչնչացումից ժամեր առաջ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է փղերի և ռնգեղջյուրների որսագողությամբ զբաղվող խմբավորումներին հայտնաբերելու նպատակով գումար հատկացնելու մասին:

Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ը առաջին անգամ է գումար հատկացնում այդ նպատակով:

Քերին նշել է, որ որսագողությունից տարեկան 8-10 միլիոն դոլար շահույթ են ստանում, որի մեծ մասը օգտագործվում է թմրանյութերի և մարդկանց թրաֆիքինգը ֆինանսավորելու նպատակով:

Փղոսկրի վաճառքը ԱՄՆ-ում արգելվել է 1989թ-ին: Այս միջոցառման ընթացքում Դենվեր քաղաքի մոտակայքում ոչնչացվել է վեց տոնա փղոսկր, որը ԱՄՆ-ում երբևէ ոչնչացված փղոսկրի ամենամեծ քանակությունն է:

2007թ-ից ի վեր փղոսկրի անօրինական վաճառքը կրկնապատկվել է ամբողջ աշխարհում, իսկ ԱՄՆ-ն Չինաստանից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում անօրինական ձեռք բերված փղոսկրի քանակությամբ:

Վերջին տարիների ընթացքում Ֆիլիպինները, Քենյան և Գաբոնը ևս մեծ քանակությամբ փղոսկր են ոչնչացրել: