Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում   նաիրա կարապետյանՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ապրիլի 8-ին տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված շուրջ երեք տասնյակ ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների, ծանոթացել նրանց հուզող սոցիալական, իրավական և այլ ոլորտներին առնչվող խնդիրներին:

Քաղաքացիների ընդունելությանը ներկա են եղել նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ մի շարք վարչությունների պետեր:

Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծումներ տալ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին: Ընդունելությանը մասնակցող քաղաքացիներից շատերի խնդիրներն էլ լուծվել են հենց հանդիպման ընթացքում:

 Անկախ

Քաղաքացիները ոստիկանության ստորաբաժանումներում զենք-զինամթերք են հանձնում

զենքԱպրիլի 7-ին, ժամը 17.30-ին, 1965 թ. ծնված Աշոտ Շ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, առանց խզակոթի և «Աբրեզ» տիպի 16 մմ տրամաչափի կարճեցված փողով ու խզակոթով հարթափող հրացաններ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 39 և 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 7-ին, ժամը 16.30-ին, 1964 թ. ծնված Վարդան Ս.-ն կամավոր հանձնել է 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 7-ին, ժամը 17.20-ին, 1980 թ. ծնված Արմեն Չ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 7-ին, ժամը 20.00-ին, 1973 թ. ծնված Արեն Գ.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, մեկփողանի և 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացաններ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Ապրիլի 7-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է ներկայացել 1954 թ. ծնված Արտուշ Հ.-ն և կամավոր հանձնել «ԻԺ-18 Ե» տիպի, 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 7-ին, ժամը 17.30-ին, 1993 թ. ծնված Նարեկ Հ.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ապրիլի 7-ին, ժամը 18.00-ին,1974 թ. ծնված Սամվել Վ.-ն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 7-ին, ժամը 12.05-ին, 1969 թ. ծնված Դավիթ Ղ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 40 փամփուշտ և «ԴՇԿ» տիպի գնդացիրի 2 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***

Ապրիլի 7-ին, ժամը 16.55-ին, 1981 թ. ծնված Արտեմ Ա.-ն ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 126 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ապրիլի 6-ին, ժամը 19.15-ին, 1966 թ. ծնված Անդրանիկ Դ.-ն ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել նռնականետ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ապրիլի 5-ին, ժամը 14.00-ին, 1977 թ. ծնված Ալիկ Մ.-ն ներկայացել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և կամավոր հանձնել թմբուկավոր ատրճանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Անկախ

Քաղաքացիները շարունակում են զենք-զինամթերք թողնել տարբեր վայրերում

Զենք-զինամթերքՀունվարի 29-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ 16-րդ թաղամասի թիվ 14 շենքի մոտ գտնվող կիսակառույց շինության 1-ին հարկում զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 5.45 մմ տրամաչափի 199 փամփուշտ, նռնակ` առանց պայթուցիչի, և «ՏՕԶ-8» տիպի, ակոսափող որսորդական հրացան:
Հայտնաբերվածը ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

***

Հունվարի 29-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նանսենի անվան այգու վերջնամասում` քանդած շինության մոտ, զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՏՕԶ-18-01» տիպի հրացան և պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր 2 նռնակ` առանց պայթուցիչի, և տարբեր տրամաչափի 148 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Քաղաքացիների ընդունելությունները սահմանված ժամանակացույցով շարունակվելու են

Քաղաքացիներ,ընդունելություններ,ժամանակացույց,Երևանի քաղաքապետարան Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ

մայրաքաղաքի բնակիչներին մտահոգող խնդիրները լսելու և հնարավոր լուծումներ տալու, ինչպես նաև նրանց կողմից ներկայացվող առաջարկություններին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետարանում  և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ 2013 թվականի ընթացքում հստակ ժամանակացույցով կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություններ:

2013 թվականի 12 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 2504 քաղաքացի: Վերջինների կողմից բարձրացված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և դրական լուծումներ:

Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցող ընդունելություններին տարվա կտրվածքով մասնակցել է 5895 քաղաքացի: Ներկայացված 5109 հարց համապատասխան լուծում է ստացել: Բարձրացված հարցերից 786-ը մերժվել է՝ դրանց լուծումները վարչական շրջանի կամ քաղաքապետարանի լիազորությունների  շրջանակում չլինելու պատճառով:

Տարվա ընթացքում վարչական շրջաններում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է նաև անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը և բարձրացված հարցերին տեղում լուծումներ տվել:

Քաղաքապետարանում և վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցի համաձայն քաղաքացիների ընդունելությունները շարունակվելու են նաև 2014թ.-ին:

 

Անկախ