Բաքվում քամին արմատախիլ է արել կենտրոնի բոլոր ծառերը

2Մարտի 17-ին Բաքվում ուժեղ քամին արմատախիլ է արել քաղաքի կենտրոնի բոլոր ծառերը, մասնավորապես՝ Իսթիգլալիյաթ փողոցի: Մայրաքաղաքի կենտրոնում արտակարգ իրավիճակ է եղել, հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:

Նշենք, որ երեկ ուժեղ քամի է եղել Ադրբեջանի գրեթե բոլոր շրջաններում: Եղել են նշանակալի ավերածություններ: Ուժեղ քամու պատճառով Մասալինի շրջանում անտառային հրդեհներ են բռնկվել: Կրակը մոտեցել է բնակավայրերին, սակայն այն կարողացել են մարել:

Անկախ

Արտակարգ իրավիճակ Պռոշյան փողոցում. քամին տան տանիքը շպրտել է փողոց

7e16ba6169cb422e30a265b6ee4fe168Այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Պռոշյան փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պարզել են, որ ճանապարհի խցանման պատճառը ուժեղ քամու հետևանքով նշված փողոցի թիվ 20 տան պոկված տանիքն է:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

 

Անկախ

Հանրապետության որոշ տարածքներում ձյուն է տեղում և ուժեղ քամի է

1395042591,9752Մարտի 17-ին, ժամը 10:30–ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում: Սարավանի, Վարդենյաց (Սելիմի) և Մեղրու լեռնանցքներում ուժեղ քամի է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն:

Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ՀՀ ոստիկանություն

 

Անկախ

Սարավանի, Սելիմի և Մեղրու լեռնանցքներում ուժեղ քամի է

քամիՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 17-ին՝ ժամը  09:30–ի  դրությամբ, Ապարանի,  Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի,  Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում  տեղում է ձյուն:

Սարավանի, Վարդենյաց (Սելիմի) և Մեղրու լեռնանցքներում ուժեղ  քամի է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ուժեղ քամի Զովունի գյուղում

big_1372841402_1 Հուլիսի 3-ին, ժամը 10.22-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց քշվել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի 40-րդ փողոցի թիվ 42 շենքի տանիքի մետաղյա թիթեղները:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:
Ակնադիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ուժեղ քամուց մասամբ քշվել են Զովունի գյուղի թիվ 42 շենքի տանիքի մետաղյա թիթեղները և ազբոշիֆրերը՝ 90 քմ և Ռ.Բաղդասարյանի անվան դպրոցի մարզադահլիճիի տանիքի մետաղյա թիթեղները՝ 30 քմ:

Քամին վնասել է տանիքները

big_1370282154_nՀունիսի 3-ին, ժամը 17.20-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղում ուժեղ քամու հետևանքով վնասվել են գյուղի մի շարք տների տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ամբողջությամբ պոկվել է Մ. Ղազարյանին պատկանող տանը կից օժանդակ կառույցի տանիքը` 200 քմ մակերեսով, վնասվել են 10 տների տանիքներ, շրջվել է 6 էլեկտրասյուն և պտղատու ծառեր:

 

***

Նույն օրը, ժամը 18.48-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ  գյուղում ուժեղ քամու հետևանքով վնասվել են գյուղի մի շարք տների տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պոկվել է Մ. Հակոբյանին պատկանող տան տանիքը` 100 քմ մակերեսով, մասամբ վնասվել են մի շարք տների տանիքներ, այգիներ, էլեկտրական լարեր և շրջվել է երկու ծառ: