Ստամբուլում եգիպտական հեղաշրջման տարելիցին նվիրված բողոքի քայլերթ է տեղի ունեցել

rabiaՍտամբուլում բողոքի քայլերթ է տեղի ունեցել` նվիրված 2013 թվականի օգոստոսի 14-ին Եգիպտոսում ռազմական հեղաշրջման հակառակորդների նկատմամբ դաժան հաշվեհարդարի տարելիցին:

Ուղիղ մեկ տարի առաջ Կահիրեի «Ռաբիաթուլ Ադավիյա» և «Ան-Նահդա» հրապարակներում տեղի ունեցած ցույցերն արյունալի ավարտ ունեցան:

Այսօր Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասից ցուցարարների խումբը երթով շարժվեց դեպի Գալաթասարայի հրապարակ: Ցույցի մասնակիցների շարքում քիչ չէին նաև եգիպտացիները, որոնք պարզել էին Թուրքիայի, Պաղեստինի, Եգիպտոսի և Սիրիայի դրոշները, ինչպես նաև անցած տարվա եգիպտոսյան դեպքերը պատկերող լուսանկարներ:

Ցուցարարների ձեռքում կարելի էր տեսնել նաև Թայիփ Էրդողանի և Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի նկարները:

 

Անկախ

Թուրքական ոստիկանությունը փակել է Թաքսիմի հրապարակն ու «Գեզի» այգին Հրանտ Դինքի հիշատակի քայլերթի առիթով

Թաքսիմի հրապարակԱյսօր լրանում է Հրանտ Դինքի մահվան 7-րդ տարելիցը: Ինչպես ամեն տարի, այսօր ևս Դինքի ընկերներն ու հարազատները, ինչպես նաև արդարության ծարավ ունեցող քաղաքացիները դուրս կգան քայլերթի՝ Դինիքի համար, արդարության համար: Ստամբուլի ժամանակով 13:30-ին Թաքսիմի հրապարակում հավաքված ցուցարարները կքայլեն դեպի «Ակօս»-ի խմբագրատուն:
«Ակօս»-ի հաղորդմամբ՝ թուրքական ոստիկանությունը քայլերթի հետ կապված նախազգուշական միջոցառումներ է ձեռնարկել: Մասնավորապես փակվել է Թաքսիմի հրապարակի ու «Գեզի» այգու շրջակայքը: Այդ պատճառով էլ քայլերթը կսկսվի այգու Թալիմհանե կոչվող կողմից:

 Անկախ