Շունը մեկ օր պահպանել էր պտտահողմի պատճառով զոհված տիրոջը

BK0KrI1CEAM1QSq (1)Փոքր  շանը հայտնաբերել են մայիսի 20-ին, Մուր քաղաքի պտտահողմի հետևանքով գոյացած ավերակների մեջ:

“Շնիկը վախեցած էր. նա  ողջ առողջ է: Սկզբում մենք նույնիսկ չգիտեինք, թե նա ինչու չի հեռանում այդ տեղից”մեկնաբանել է Օկլահոմայի իշխանության ներկայացուցիչը:

Երբ փրկարաները սկսեցին ավերակները  հավաքել. նրանք հասկացան, որ չորքոտանին պաշտպանում էր իր զոհված տիրոջը: Անանուն շնիկին  կենդանիների ապաստան են տեղափոխել, նրա լուսանկարը սոցցանցերում դիտել են մի քանի հազար մարդիկ:

“Շերիֆի օգնականը հույս ունի շուտով նրան իր տուն տանել”,հայտնել են գրասենյակից:

Պատմության մեջ ամենասարսափելի պտտահողմը. Օկլահոմա

21111001.063901.3376Գիտնականներին հաջողվել է որոշել Օկլահոմայի Մուր քաղաքն ավերած պտտահողմի հզորությունը: Պարզվեց, որ  բազմաթիվ զոհերի ու ավերածությունների հանգեցրած պտտահողմի ուժը 8 անգամ գերազանցել է Հիրոսիմայի վրա նետված ռումբի հզորությունը:

Մասնագետների գնահատմամբ, Մուր քաղաքում քամու արագությունը 337 կմ/ժամ է կազմել, ինչը Ֆուջիթի սանդղակով առավելագույն նիշ է համարվում: Տարերային աղետի պատճառած վնասը կարող է կազմել 1 մլրդ դոլար: Վնասի գնահատման աշխատանքները դեռևս չեն ավարտվել: Նախագահ Օբաման նահանգն անվանել է տարերային աղետի գոտի:

1,6 կմ լայնությամբ պտտահողմը գործնականում լրիվ ոչնչացրեց Մուր քաղաքը: Զոհերի մեջ շատ երեխաներ են: Վթարային ծառայության աշխատակիցները հայտնում են, որ երբևէ նման ավերածությունների չեն հանդիպել, իսկ պտտահողմն   ականատեսներն անվանում են հրեշավոր: