ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ լքում է պաշտոնը

5ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը լքում է պաշտոնը, որը ինքը զբաղեցնում էր 2011 թվականի սեպտեմբերի 1-ից: Այս մասին հաղորդել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչությունը, հաղորդում է “Թրենդը”`հղում կատարելով “ԻՏԱՐ-ՏԱՍ”-ին:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը ընդգծել է, որ Լեֆորն աշխատել է բավականին համբերատար և ձգտել է օգնել հակամարտող կողմերին՝ ձեռք բերելով նրանց վստահությունը: Նա նաև հավելել է, որ ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման քաղաքականությանը:

ԵՄ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչը կնշանակվի մոտակա շաբաթների ընթացքում:

Անկախ

Արտգործնախարարն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին

17. Minister Nalbandian received EU SR  21.01.2014Հունվարի  21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց իր առաքելությունն ավարտող Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։

 

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ֆիլիպ Լեֆորին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը նպաստող երկուսուկեսամյա աշխատանքի համար և հաջողություններ մաղթեց նրա հետագա գործունեության ընթացքում։

 

Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, անդրադարձան տարածաշրջանային հակամարտությունների և դրանց հանգուցալուծման նպատակով գործադվոր ջանքերին:

 

Նախարար Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա։ Նախարարն ընդգծեց, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից բազմիցս հնչող հրադադարի ամրապնդման անհրաժեշտության մասին կոչերին և հորդորներին, հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Արցախի միջև շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումների զոհ են դառնում ոչ միայն զինծառայողներ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ նման սադրանքները խոչընդոտում են խաղաղ կարգավորման ուղղությամբ համանախագահների և Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

Սերժ Սարգսյան, Եվրամիություն, Ֆիլիպ ԼեֆորՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ԵՄ աջակցությամբ մի շարք ուղղություններով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս վիճակի վերաբերյալ: Երկուստեք ընդգծվել է հիմնախնդրի խաղաղ և միջազգային սկզբունքների հիման վրա կարգավորմանն ուղղված ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցային ձևաչափում շարունակելու կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Արտգործնախարարն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին

ԱԳՆ,Էդվարդ Նալբանդյան,Ֆիլիպ ԼեֆորՀոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։

 Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Բաքու կատարած այցի արդյունքները:

Նախարար Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա։

Ֆիլիպ Լեֆորը վերահաստատեց Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: