Տարօրինակ իրարանցում մայրաքաղաքում կամ ի՞նչ պրեմիերայի մասին է հուշում անձրևանոցներով ֆլեշ-մոբը

DSC_8070Արդեն մի քանի օր է` մայրաքաղաքում անցորդների համար շատ հետաքրքրական ու անհասկանալի իրարանցում է: Քաղաքի կենտրոնական փողոցներով, չնայած անցորդների մոտ առաջացրած հետաքրքրությանը,  անխոս, լուռ, կարծես իրականությունից կտրված, անէացած, սև անձրևանոցներով քայլում են մի խումբ երիտասարդներ: Իրենց հասցեին հնչած ամենատարբեր մեկնաբանություններին, ուղղված հարցերին, նրանք շարունակում են մնալ անհաղորդ:

Ֆլեշ-մոբի վերջին հանգրվանը Օպերայի աֆիշների շարքում միանգամից ուշադրություն գրավող  դուռն է, որի վրա տեղադրված էկրանը հետհաշվարկով հուշում է մոտալուտ պրեմիերայի մասին:

Այդ յուրահատուկ գովազդային վահանակի մոտ նրանք կանգնում են մի քանի րոպե, այնուհետև փակում անձրևանոցները և ինչպես աննկատ հայտնվել էին, այնպես աննկատ էլ անհետանում  են:

Մեր բոլոր փորձերը` պարզելու համար ֆլեշ-մոբի նպատակը և կապը խորհրդավոր դռան հետ ապարդյուն անցան, քանի որ ստեղծագործական թիմը դեռ գաղտնի է պահում հնարավոր բոլոր մանրամասները: Հետևենք խորհրդավոր դռան բացվելուն:

Անկախ

Ադրբեջանում երիտասարդները բողոքել են իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու համար

1 (2)Փետրվարի 4-ին “Դալգա” երիտասարդական կազմակերպության ակտիվիստների մի խումբ ֆլեշմոբ է կազմակերպել Երիտասարդության և սպորտի նախարարության վարչական շենքի առջև:

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, երիտասարդ ակտիվիստներն այդ կերպ իրենց բողոքն են արտահայտել քաղաքական և կրոնական հայացքների համար երիտասարդների նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու դեմ: Երիտասարդները հանդես են եկել “Մենք Ուգանդայի քաղաքացիներ չենք”, “Մենք Ջիբութիի քաղաքացիներ ենք” կարգախոսով, ազգային դրոշներով:

Նախարարության ներկայացուցիչները հրաժարվել են հանդիպել պիկետի մասնակիցների հետ:

Անկախ

Ողջ աշխարհի մետրոներում առանց տաբատի 1000-ավոր մարդիկ են հայտնվել

12180327.103748.9119Կիրակի, աշխարհի 60 երկրներում անց է կացվել “Մետրոյում` առանց տաբատի” ֆլեշմոբը:

Առաջին անգամ այն  անց է կացվել Նյու-Յորքում, 2002-ին: Այսօր արդեն դրան մասնակցում են  աշխարհի 60 երկրներ: Օրինակ, Նյու Յորքում այս տարի այդ ակցիային մասնակցել է 4000 մարդ, Փարիզում` 1200,Մեխիկոյում` 1300:

Ֆլեշմոբի մասնակիցները միաժամանակ իջնում են մետրոյի նշանակված կայարան առանց տաբատի կամ կիսաշրջազգեստի` միայն ներքնազգեստով,: Երբեմն էլ, որպես տարբերակ, անմիջապես վագոններում հանում են նաև սպիտակեղենը: Մի կարևոր պայման էլ կա, նրանք պետք է իրենց բնական կեցվածքով պահեն, զբաղվեն նույն բանով, ինչ սովորաբար` մետրոյով երթևեկելիս.կարդան, երաժշտություն լսեն կամ էլ պլանշետով զբաղվեն:

Ֆլեշմոբը ոչ մի քաղաքական գաղափար չի հետապնդում: Ակցիայի նպատակը իրենց ու պատահական ուղևորներին զվարճացնելն է:

Անկախ