Կմեկնարկի «Կոկա-Կոլա գավաթ 2013» Հայաստանի միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության երկրորդ փուլը

ֆuoNiFQr3J9Az8G2agzGTg7ZWd9Մայիսի 21-ին կմեկնարկի «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2013» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության երկրորդ փուլը:

«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2012» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնությունը մեկնարկել է  ապրիլի 17-ին: Մրցաշարը անցկացվում է երկու փուլով՝ առաջինում Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 732 միջնակարգ դպրոցների 1999-2000 թվականներին ծնված ավելի քան 8784 տղաներից և աղջիկներից կազմված թիմեր մրցել են խմբային մրցաշարում: Երկրորդ փուլում լավագույն 32 թիմերը արդեն կմրցեն 1/16 եզրափակչում: Երկրորդ փուլի բոլոր հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Առաջնության նպատակն է մասսակայանացնել և զարգացնել ֆուտբոլ մարզաձևը Հայաստանի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև ֆուտբոլային մարզումներում ներգրավել այն երեխաներին, որոնք չեն հաճախում ֆուտբոլային խմբակներ կամ մարզադպրոցներ:

Փոփոխություններ խաղացանկում

1ffa1Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:

Մայիսի 18-ին նշանակված Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 42-րդ տուրի «Իմպուլս»-«Շիրակ», «Գանձասար»-«Միկա» և «Բանանց»-«Ուլիս» հանդիպումները կսկսվեն ժամը 17:00-ին:

Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի հանդիսավոր բացումը՝ ապրիլի 29-ին

ffa5Ապրիլի 29-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա Ակադեմիայի մարզադաշտի հանդիսավոր բացումը:

Բացման արարողությունից հետո կկայանա Հայաստանի առաջին խմբի առաջնության

«Բանանց-2»-«Փյունիկ-2» հանդիպումը: