Ոստիկանները այգու թփերի տակ հայտնաբերել են

Զենք-զինամթերքՀունվարի 24-ին, ժամը19.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նանսենի փողոցի այգու սկզբնամասում, թփերի տակ, զենք-զինամթերք է թողնում:
Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են մեկփողանի կարճափող հրացան, «Վալտեր» տիպի գազային ատրճանակ, իտալական արտադրության թմբուկավոր ատրճանակ, 3 նռնակ, նռնակի 8 պայթուցիչ, 6 պահունակ, մոտ 2 կգ «Ամոնալ», մոտ 2 կգ «Տրոտիլ» և տարբեր տրամաչափի 1.805 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ֆրանսիայում

237.Armenian Genocide Commemoration event in the France 22.04.2013Ապրիլի 21-ին Փարիզի հանրահռչակ Աստվածամոր տաճարում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն` Ֆրանսիայի Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգեւոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի առաջնորդությամբ:

Պատարագին նախորդող ոգեկոչման աղոթքներով հանդես եկան Փարիզի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոս Ժերոմ Բոն, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը եւ Հայ Ավետարանական Եկեղեցու առաջնորդ Ժոել Միքայելյանը:

Ֆրանսիայի Մայր տաճարի լեփ-լեցուն սրահում կայացած արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, պատգամավորներ, քաղաքապետեր, ֆրանսահայ երեւելի անհատներ, Ֆրանսիայի քաղաքական, հասարակական, մշակութային եւ լրագրողական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ: