|
Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ.
1. Ընդունել Հայաuտանի Հանրապետության կառավարության հրաժարականը: 2. Հայաuտանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: 3. Uույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում uտորագրման պահից: |
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին հայտնեցին, որ Հանրապետության տարածքում“Քամին արևելյան` 2-7 մ/վրկ, 8-9-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 5-ին կբարձրանա 3-5 աստիճանով, 6-ին արևելյան շրջաններում նույնքանով կնվազի, 7-8-ին ամենուրեք կբարձրանա 5-7 աստիճանով:
• Օդի նվազագույն ջերմաստիճան -10.20C (2004 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 11.40C
«2410» փախցնողը` առանց «2410»-ի
Ապրիլի 3-ին, ժամը 18.45-ին, 1959 թ. ծնված Խանում Հ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, փախցրել են իրենց տան դիմաց կայանված, եղբոր` 1971 թ. ծնված Հունան Հ.-ի «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 20.15-ին, նշված ավտոմեքենան` սարքին վիճակում, հայտնաբերվել է Երազգավորս գյուղում:
Փախցնող`1976 թ. ծնված Կամո Մ.-ն, բերման է ենթարկվել բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:
Բնակարանից 200 հազար դրամի գողություն կատարած անձինք հայտնաբերվել են
Մարտի 31-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Մասիսի բաժնում 1979 թ. ծնված Արտակ Ի.-ն հաղորդում է տվել, որ իր բնակարանից գողացել են ոսկյա խաչ, «Նոութբուք» համակարգիչ և բիժուտերիա ` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս:Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1991 թ. ծնված Սեյրան Գ.-ն և 1988 թ. ծնված Ռոլանդ Ս.-ն:
Սեյրան Գ.-ն և Ռոլանդ Ս.-ն ձերբակալված են:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Վրաերթեր. հետիոտները կարող են խուսափել ճակատագրական քայլից, եթե պահպանեն երթևեկության կանոնները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դդմաշենի խանութներից կատարված գողությունների հետքերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բերդում աշխատասենյակից գողություն կատարողը բացահայտվել է
Ապրիլի 3-ին, ժամը 16.00-ին, Բերդ քաղաքի բնակչուհի, 1959 թ. ծնված Սոնյա Մ.-ն ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, իր աշխատասենյակից գողացել են բջջային հեռախոսը:Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1950 թ. ծնված Յուրիկ Է.-ն:
Գողոնն առգրավված է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Ծեծկռտուք հարսանիքից հետո` «շաբաշի» պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դեսպան Տեր-Ստեփանյանի հանդիպումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
Ապրիլի 3-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հետ։
Աբդու Դիուֆը շնորհավորեց դեսպան Տեր–Ստեփանյանին Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների նորաստեղծ խմբի նախագահի պաշտոնում նշանակման կապակցությամբ և իր աջակցությունը հայտնեց խմբի գործունեությանը։
Գլխավոր քարտուղարը ողջունեց Հայաստանի ներդրումը Ֆրանկոֆոնիայի և նրա արժեքների տարածման գործում՝ գոհունակություն հայտնելով Հայաստանի և ՖՄԿ-ի միջև սերտ համագործակցության կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչը ՖՄԿ գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրեց Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա Թուրքիայի տարածքից սահմանը հատած, ալ- Քաիդայի հետ կապված ահաբեկչական խմբերի կողմից իրականացված հարձակումների հետևանքով տեղահանված տեղի բնակչության մարդասիրական ծանր իրավիճակի վրա։
Նա հայտնեց Հայաստանի իշխանությունների խորը մտահոգությունը իրականացված բռնությունների և մարդու իրավունքների ու ազգային փոքրամասնության իրավունքների կոպիտ ոտնահարման կապակցությամբ։
Հայտնի են Օպերայի տնօրենի պաշտոնի համար մրցույթի հաղթողները
«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 9 դիմում:
Ս. թ. ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող մրցույթին ներկայացել են 7 թեկնածու, որոնցից մրցույթի հարցազրույցի փուլ են անցել 3–ը: Այս մասին Անկախին տեղեկացնում են Մշակույթի նախարարությունից:
Հարցազրույցի փուլը հաղթահարել են 2 թեկնածու՝ Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը /9 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ/, Գագիկ Զալիկի Մանասյանը /7 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ/:
Այսպիսով՝ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել՝ Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը և Գագիկ Զալիկի Մանասյանը:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ բողոքի բացակայության դեպքում, համապատասխան հանձնաժողովից ստացված՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը կներկայացվի նախարարին և եռօրյա ժամկետում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ սահմանված կարգով կկնքվի աշխատանքային պայմանագիր:
ՄԱԿ-ն աջակցում է պաշտպանական բարեփոխումների գործընթացին
ՀՀ պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով միջազգային կազմակերպությունների հետ բազմակողմանի ու բաց համագործակցության ծավալման իր մոտեցումներին, և նպատակ հետապնդելով ՊՆ իրավասության շրջանակում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման գործընթացում օգտագործել միջազգային կազմակերպությունների ներուժն ու փորձագիտական աջակցությունը, շրջանակային համագործակցություն է ծավալում ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների հետ:
Համագործակցության շրջանակում ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /UNICEF/ հայկական գրասենյակի ղեկավար, տիկին Հենրիետ Ահրենսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի 63-րդ նստաշրջանի (2013թ. մայիսի 27-ի) ընթացքում ՀՀ առաջին զեկույցի ամփոփիչ դիտարկումների` ՊՆ իրավասությանը վերաբերող հարցերը, վերհանվող խնդիրների վերացման կամ առաջարկությունների կատարման նպատակով ՊՆ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև համագործակցության ուղղությունները: Համաձայնություն ձեռք բերվեց ստորագրել Փոխըմբռնման հուշագիր, որում կնշվեն համագործակցության ուղղությունները, իրականացվելիք ծրագրերը և ժամկետները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև հատուկ ուշադրություն դարձնել Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության մասին կամընտիր արձանագրության դրույթների իրազեկվածության բարձրացմանը:
Նույն օրը Դավիթ Տոնոյանն ընդունեց նաև ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) հայկական գրասենյակի ղեկավար Գարիկ Հայրապետյանին: Ամփոփվեցին համագործակցության իրականացման շուրջ նախօրոք ձեռքբերված համաձայնությունները: Հստակեցվեցին ռազմաբժշկական ծառայությանը վերարտադրողական առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և զինված ուժերում կանանց իրավունքների երաշխավորման և պաշտպանության ծրագրերի իրականացման ձևաչափերն ու ժամկետները: Քննարկվեցին համագործակցության ծավալների ու ուղղությունների ընդլայնման հնարավորությունները:
Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար անձնակազմի հետ
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կենտրոնական բանկ: Հանրապետության Նախագահը շրջել է գլխավոր դրամատան մի քանի ստորաբաժանումներում, մասնավորապես՝ վերստուգիչ խմբում, կանխիկ դրամով գործառնությունների ու ֆինանսական վարչություններում: Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչը Նախագահին ներկայացրել է կառույցի ներքին աուդիտի իրականացման մոտեցումները, այդ թվում՝ աշխատանքների ավտոմատացման համար օգտագործվող տեխնոլոգիական լուծումները։ Կանխիկ գործառնությունների վարչությունում Սերժ Սարգսյանը ծանոթացել է կանխիկ դրամի ավտոմատ վերահաշվարկի գործընթացին, որն իրականացվում է թղթադրամները մշակող ժամանակակից և արագագործ սարքավորումներով: Կենտրոնական բանկում օգտագործվող սարքավորումների շնորհիվ, թղթադրամների մշակման ամբողջ գործընթացում մարդկային գործոնը հասցվել է նվազագույնի, և ավտոմատացման հետևանքով էապես կրճատվել են գործառնական ռիսկերը: Օգտագործվող համակարգերը ավտոմատ հաշվում ու առանձնացնում են կեղծ և անվճարունակ թղթադրամները, իսկ պիտանի թղթադրամները՝ փաթեթավորում: Սարքը հնամաշ թղթադրամները տեղում մանրատելով ոչնչացնում է: Ֆինանսական վարչությունում Նախագահին ներկայացվել են միջազգային ֆինանսական շուկաներում ներկա իրավիճակը, ՀՀ միջազգային պահուստների կառավարման հիմնական ուղղությունները, ինչպես նաև քննարկվել է ֆինանսական շուկաներում ՀՀ կողմից տեղաբաշխված եվրոպարտատոմսի դինամիկան և ներդրողների վարքագիծը: Շրջայցից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար անձնակազմի հետ: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ու մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ ներկայացրել են Կենտրոնական բանկի գործունեության հիմնական ուղղությունները, վերջին տարիների ձեռքբերումները, բանկի նախաձեռնած բարեփոխումները, ինչպես նաև բանկային համակարգի առջև ծառացած խնդիրները ու դրանց լուծման ուղիները: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ամփոփել է բանկային ոլորտում վերջին տարիներին իրականացրած աշխատանքները և ձեռքբերումները, նախանշել ԿԲ ռազմավարական զարգացման հիմնական ուղղությունները, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման միջոցները: Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի մեկամյա գործունեության արդյունքները, Կենտրոնական բանկում իրականացվող հետազոտական աշխատանքները, գիտական ներուժի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը անդրադարձել է գնաճի կառավարման հիմնախնդիրներին և վերջին տարիների ընթացքում դրամավարկային քաղաքականության գործողություններին: Նա ներկայացրել է նաև ԿԲ ինստիտուցիոնալ կարողությունները, նշել դրամավարկային քաղաքականության արդյունավետ իրականացման մարտահրավերները: Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացումները վերջին 5 տարիների ընթացքում, առկա իրավիճակը և զարգացման հեռանկարները: Անդրադառնալով ֆինանսական համակարգի զարգացումներին, նա նշել է, որ այդ ընթացքում եռակի աճել են ֆինանսական համակարգի վարկերը, ավանդները, ակտիվները և այլ հիմնական հաշվեկշռային ցուցանիշները՝ փաստելով ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացման մասին: Ֆինանսական կայունության առումով վճարունակության գնահատման խիստ սթրեսային թեսթերի արդյունքների համաձայն՝ ՀՀ ֆինանսական համակարգը դիմակայուն է տարբեր շոկերին: Ապագա զարգացումներից Անդրանիկ Գրիգորյանն առանձնացրել է Բազել III ստանդարտի ներդրումը, որը կնպաստի ֆինանսական կայունության ամրապնդմանը: Վիճակագրության վարչության պետ Մարտին Գալստյանը ներկայացրել է Կենտրոնական բանկի վիճակագրական աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ 2003թ. Հայաստանի վիճակագրական համակարգն ինտեգրվել է ԱՄՀ տվյալների տարածման և որակի ապահովման ամենաառաջադեմ և խստապահանջ ՏՏՀՉ (SDDS) համակարգին, իսկ 2008 թ-ին ԱՄՀ-ի վիճակագրական առաքելության կողմից Կենտրոնական բանկի վիճակագրությունն արժանացել է ամենաբարձր գնահատականի: Առաջիկայում ԿԲ վիճակագրական աշխատանքները զարգանալու են երկու հիմնական ուղղություններով՝ հարցումների ընդգրկունության խորացում և միկրո տվյալների տեղեկատվական բանկի ստեղծում: Կենտրոնական բանկի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Նահապետյանն անդրադարձել է Կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ զարգացման ուղղություններին, մասնավորապես՝ ԿԲ կառավարման որակի և արդյունավետության բարձրացմանը, անձնակազմի կառավարման և միջազգային համագործակցությանն առնչվող հարցերին: Ներկայացված առանձին խնդիրների վերաբերյալ Սերժ Սարգսյանը հարցեր է ուղղելզեկուցողներին, իր դիտարկումները ներկայացրել և հանձնարարականներ տվել պատասխանատուներին, խոսել Կենտրոնական բանկի առաջիկա անելիքների մասին: Նախագահն անդրադարձել է ցրտահարության պատճառով տուժած գյուղացիական տնտեսություններին հնարավորինս աջակցություն ցուցաբերելու աշխատանքներին, ինչի ուղղությամբ, ըստ Նախագահի, կառավարությունն ակտիվորեն զբաղվում է: «Բավականաչափ վնաս կա, բայց կարծում եմ, որ Կառավարություն և Կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի շնորհիվ, իհարկե, այդ վնասները մենք կարող ենք էապես մեղմել: Մենք ունենք այդպիսի փորձ, որ տարիներով կուտակվել է, և անցյալ տարի Արմավիրում տեղի ունեցած կարկտահարության օրինակով մենք ավելի ակտիվ աշխատեցինք: Կարծում եմ, որ հիմա էլ, անպայման, պետք է նույն ակտիվությամբ և էլ առավել, աշխատել»,-ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահի համոզմամբ, պետք է առանձնապես ուշադրություն դարձնել տուժած տնտեսությունների համար գործող վարկերի ժամկետայնության և մարման ժամանակացույցերի մի փոքր ավելի բարենպաստ և մեղմ դարձնելուն: «Անցյալ տարի մենք էլի կարողացանք որոշակի դրական վերաբերմունք արտահայտել, երբ արտարժութային վարկերը փոխակերպվում էին մեր արժույթի, մեր դրամային վարկերով: Դա չափազանց էական նշանակություն ունի նաև մարդկանց ապագայի համար, նաև իրենց ավելի ապահով զգալու համար: Այս ուղղությամբ էլ մենք կարող ենք անելիքներ ունենալ և, իհարկե, պետք է անպայման, շարունակենք տոկոսադրույքների սուբսիդավորումը, որոնց համար միջոցներ նախատեսվել էին»,-ընդգծել է Նախագահը: Նրա կարծիքով, եթե կան այլ գործիքներ, այլ միջոցներ, որոնցով հնարավոր է մարդկանց հոգսը թեթևացնել, անպայման պետք է անել: Նախագահը նշել է, թե մարդկանց մոտ այնպիսի տպավորություն կա, որ ընդհանրապես բանկերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի նպատակը թանկ վարկեր տալն է կամ հնարավորինս փող աշխատելը, և որ Կենտրոնական բանկն այս առումով, իբր թե, նպաստում է մասնավոր բանկերի գործունեությանը, և վարկերի տոկոսադրույքներն այնքան բարձր են, որ խոսքը գերշահույթների մասին է: Նախագահի խոսքով, տուժած տնտեսությունների դեպքերը թեև, իհարկե, մարդկանց համար ողբերգություն են, տնտեսության համար վնասակար ներգործություն է, բայց մյուս կողմից էլ լավ առիթ է ցույց տալու, որ իրականում բանկերը, ընդհանրապես, ֆինանսական մեր համակարգը խորապես շահագրգռված են տնտեսության զարգացմամբ: «Ուստի, ես խնդրում եմ, որպեսզի ակտիվ լինեք և այդ մարդկանց հետ շփվեք: Եթե դեռ երեկվանից չեք սկսել շփվել, ապա վաղվանից ակտիվորեն շփվեք և, անպայման, էական օժանդակություն ցուցաբերեք: Ես ուզում եմ այստեղ նաև ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա՝ իհարկե, ցանկացած օգնություն, ցանկացած օժանդակություն լավ է, եթե անունը օգնություն է, օժանդակություն է, բայց ցանկալի է, որպեսզի այդ օժանդակությունը, օգնությունը լինի ամբողջական: Ի՞նչ նկատի ունեմ. եթե մի մասին օժանդակում ենք, մի մասին չենք օժանդակում, իհարկե, խոսքս նույն վիճակում գտնված մարդկանց մասին է, այստեղ մենք, միգուցե, ուղղակի կոպիտ սխալ ենք թույլ տալիս: Խոսքս նաև ուսումնասիրություններին է վերաբերում: Շատ լավ կլինի, որպեսզի մենք կարողանանք ուսումնասիրություններն ամբողջական անել»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Ուզում եմ մեկ անգամ ևս ավելացնել՝ իրոք, վարչապետի հրաժարականը հրաժարական էր, այլ ոչ թե՝ պարտադրանք: Երբ երեկ մենք մեր կուսակցությունում քննարկում էինք, և ես ասացի, որ վարչապետը մարտի 3-ին է ինձ հրաժարականի մտադրություն ներկայացրել, դա մենք չենք արել նրա համար, որպեսզի ասենք՝ տեսեք մենք ինչ-որ քաղաքական ուժերի ճնշման տակ չենք այս բանն արել: Մենք, ուղղակի, մեր գործընկերներին, մեր հանրությանը զուտ ցանկանում ենք ասել, որ սա է եղել իրավիճակը: Վեցը տարին երկար ժամանակահատված է վարչապետի համար: Ամենածանր, ամենատաժանակիր, միգուցե ճիշտ բառ չեմ ասում, բայց ամենաանշնորհակալ, կոնկրետ ժամանակահատվածի համար եմ ասում, աշխատանքն է: Ես շատ քիչ եմ աշխատել այդ պաշտոնում, բայց դա էլ բավարար է եղել, որպեսզի ծանրությունն զգամ: Այդպիսին է մեր իրավիճակը, ցավոք: Բայց կարծում եմ, որ մի քսան տարի հետո արդեն շատ ավելի հեշտ է լինելու շատ աշխատանքներ կատարելը»,-ասել է Նախագահը: |
Դոլարի գինը բորսայում` 414,5 դրամ
Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին
Ապրիլի 4-ին արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում մասնակցեց Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
Նախարարները հավանության արժանացրեցին ԱՊՀ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ։
Նախարարների խորհրդում անդրադարձ եղավ ԱՊՀ մասնակից երկրների արտգործնախարարությունների միջև տարբեր ուղղություններով խոհրդակցությունների անցկացմանը և դրանց արդյունավետության բարձրացմանը, արտաքին քաղաքական բնագավառում տեղեկատվության փոխանակմանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանը։ Հաստատվեց 2014 թ. ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների ծրագիրը։
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում էր Պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացվելիք հայտարարության նախագիծը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ։
ԱՊՀ շրջանակներում շահագրգիռ պետությունների միջև պաշտպանության, արտակարգ իրավիճակների արձագանքման, իրավապահ մարմինների համագործակցության կատարելագործման նպատակով արտգործնախարարները համաձայնեցրեցին համապատասխան փաստաթղթերի նախագծեր։
Հանդիպմանը հավանություն տրվեց 2016թ. ԱՊՀ-ում կրթության տարի հռչակելու մասին որոշմանը։
Տեղի է ունեցել ԿԲ խորհրդի նիստ
Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 4-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է ՀՀ ԿԲ 2014-2015 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները:
Վերաձևակերպվել են անհատ ձեռնարկատեր Արման Քոսյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 230, «ՌԵԱԼ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման, «ՎԵՆՈւՍ ԱՖԻՆԱ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման, «ԵՎՐՈ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման և «ԱՄՍ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաները:
ԿԲ խորհուրդը «ՆԿ ՆԻՆԵԼԱ» ՍՊԸ-ին և «ՌՈՅԱԼ ՖԻՆԱՆՍ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ին գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաներ է տրամադրել: Ուժը կորցրած է ճանաչվել «ԷՍԿՈ ՖԻՆԱՆՍ» ՍՊԸ-ի գրավատնային կազմակերպման թիվ ԳԳ-Ե 227 լիցենզիան:
Խորհուրդը հաշվառել է «Թել-Սել» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՓԲԸ-ի «Թել-Սել Գյումրի», «Թել-Սել Աբովյան», «Թել-Սել Օհանով» և «Թել-Սել Ազատության» մասնաճյուղերը:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
Կայացել է ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը
Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը, որում ամփոփվել են «Լավագույն համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ» և «Լավագույն կին-գործարար» մրցանակաբաշխության, ինչպես նաև «Լավագույն լրագրող՝ կանանց հիմնախնդիրների լուսաբանման գործում» ՀՀ վարչապետի 2014 թ. մրցանակաբաշխության արդյունքները:
Մինչ պարգևատրման պաշտոնական արարողության մեկնարկը ցուցադրվել են կարճամետրաժ ֆիլմեր այս մրցանակաբաշխություններում հաղթող ճանաչված կանանց մասին: Այնուհետև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը շնորհավորել է մի շարք անվանակարգերում հաղթողներին և նրանց հանձնել ՀՀ վարչապետի պատվոգրերը: Մասնավորապես, «Լավագույն կին-գործարար» մրցանակաբաշխության շրջանակում «Լավագույն կին գործատու» անվանակարգում հաղթող են ճանաչվել «Իզոտեխ» ընկերության հիմնադիր Գոհար Հարությունյանը՝ Երևանից և «Գորիսի միկրոշարժիչ» ընկերության հիմնադիր Սոնա Բալասանյանը՝ ՀՀ Սյունիքի մարզից, «Լավագույն կին նորարար» անվանակարգում՝ «Արթ սուիթ» ընկերության հիմնադիր-տնօրեն Նաիրա Բալասանյանը՝ Երևանից և «Բոնուս առևտրի կենտրոնի» տնօրեն Լիանա Գրիգորյանը՝ ՀՀ Վայոց ձորի մարզից, «Լավագույն կին բարեգործ» անվանակարգում՝ «Արտ Բրիջ» ընկերության հիմնադիր-տնօրեն Շաքեհ Հավան Կարապետյանը՝ Երևանից և անհատ ձեռներեց Այծեմնիկ Օհանյանը՝ ՀՀ Լոռու մարզից, «Լավագույն ապրանքանիշ» անվանակարգում՝ «Կառա ընդ կո» ընկերության հիմնադիր Կարինե Ավետիսյանը՝ Երևանից և «Գոլդն Գրեյպ ԱրմԱս» ընկերության տնօրեն Վիկտորիա Ասլանյանը՝ ՀՀ Արագածոտնի մարզից, «Լավագույն երիտասարդ կին գործարար» անվանակարգում՝ «Գանգես» ընկերության հիմնադիր-տնօրեն Մարինե Ներսիսյանը՝ Երևանից և անհատ ձեռներեց Էմմա Մարգարյանը՝ ՀՀ Արմավիրի մարզից, «Լավագույն սկսնակ կին գործարար» անվանակարգում՝ «ԵՎԱՍ» ընկերության հիմնադիր-տնօրեն Արմինե Մուրադյանը՝ Երևանից և անհատ ձեռներեց Նուբար Սահակյանը՝ ՀՀ Տավուշի մարզից:
ՀՀ վարչապետի պատվոգրերին են արժանացել նաև «Լավագույն համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ» մրցանակաբաշխության «Լավագույն գյուղական համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ» և «Լավագույն քաղաքային համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ» անվանակարգերում համայնքի ավագանու կազմում կանանց և տղամարդկանց հարաբերակցություն ցուցանիշով հաղթող ճանաչված քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները: Մասնավորապես, «Լավագույն քաղաքային համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքային համայնքը, 2-րդ և 3-րդ տեղերում՝ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան և ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքային համայնքները, իսկ «Լավագույն գյուղական համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» անվանակարգում՝ ՀՀ Վայոց Ձորի մարզի Գոմք գյուղական համայնքը, 2-րդ և 3-րդ տեղերում՝ ՀՀ Արմավիրի մարզի Արևաշատ և ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղական համայնքները: Ոլորտում ակտիվ գործունեություն ծավալելու համար խրախուսական մրցանակների են արժանացել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքի ղեկավար Կարինե Մարտիրոսյանը, ՀՀ Լոռու մարզի Մեղվահովիտ համայնքի ղեկավար Համեստ Շահբազյանը և ՀՀ Սյունիքի մարզի Լիճք համայնքի ավագանու անդամ Թագուհի Մարգարյանը:
Հայաստանում կանանց ձեռնարկատիրական գործունեությունը և նախաձեռնողությունը խրախուսելու, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատելու նպատակով խրախուսական պատվոգրեր, հատուկ նվերներ և մրցանակներ են հանձնել նաև միջազգային մի շարք կազմակերպություններ` ԱՄՆ ՄԶԳ «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների զարգացման» ծրագիրը (USAID/PRP), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակը (UNHCR), ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագիրը (UNIDO), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Ասիական զարգացման բանկը (ADB), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակը (EBRD/BSO), ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագրի «Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրական գործունեության օժանդակություն» ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն» ծրագիրը (USAID/EDMC):
«Լավագույն լրագրող՝ կանանց հիմնախնդիրների լուսաբանման գործում» ՀՀ վարչապետի 2014 թ. մրցանակաբաշխության շրջանակում «Լավագույն գաղափար» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Հ2» հ/ը լրագրող Արփինե Թամրազյանը, «Լավագույն լրագրողական աշխատանք» անվանակարգում՝ «ՄԻՐ» հ/ը լրագրող Իրինա Մկրտչյանը, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» անվանակարգում՝ «ԱՐ» հ/ը լրագրող Կարեն Խաչատրյանը, «Նախաձեռնող կնոջ կերպար» անվանակարգում՝ «Hetq.am» լ/կ լրագրող Երանուհի Սողոյանը և «Անսպասելի կին հերոս» անվանակարգում՝ «News.am» լ/կ լրագրող Ինգա Մարտինյանը: Հաղթող բոլոր լրագրողներին արժանացել են ՀՀ վարչապետի պատվոգրերի և պարգևատրվել հայկական արտադրության ԱրմԹաբ պլանշետներով: Հատուկ մրցանակ է շնորհվել նաև «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության լրագրող Անի Ստեփանյանին:
ՀՀ փոխվարչապետը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել արդյունավետ աշխատանքի համար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ապրիլի 4-ի «archive2.ankakh.com» էլեկտրոնային կայքում հրապարակված «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության աշխատակիցները ներկայացնում են իրենց հիմնարկի չարաշահումները» հոդվածի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ պարզաբանումը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը գործում է 2007 թվականից, որտեղ խնամվում են սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ (6-18 տարեկան) երեխաներ: Նրանց խնամքն ու դաստիարակությունը իրականացվում է որակյալ հմտություններ և կարողություններ ունեցող աշխատակազմի կողմից: Հաստատությունում տիրում է համերաշխ մթնոլորտ, սաներն իրենց զգում են ապահով՝ շրջապատված ընտանեկան ջերմությամբ:
Հաստատության աշխատակիցների կողմից տարբեր լրատվամիջոցներ ուղարկված բաց նամակում տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Առավել ևս, այն ստացվել է մի անձնավորության էլեկտրոնային հասցեից, որը նշված հաստատությունում չի աշխատում:
Հ.Գ. Անկախն առաջիկայում կներկայացնի իր լրագրողական հետաքննությունը` նշված հաստատությունում տիրող իրավիճակի մասին:
Նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց ISAF-ի հանդիպմանը
Ապրիլի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցեց Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) առաքելության մասնակից Դաշինքի և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների նախարարական հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում ունեցած իր ելույթում ՀՀ փոխարտգործնախարարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու Աֆղանստանին` մասնակցելով 2014թ. հետո իրականացվելիք «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը:

ՀՀԿ-ն կարող է իրեն նման «շռայլություն» թույլ տալ. Աշոտյանը չբացառեց, որ նոր վարչապետը կլինի այլ կուսակցությունից,news.am
Հանրապետական կուսակցությունը կարող է իրեն «շռայլություն» թույլ տալ եւ նոր վարչապետ նշանակել ոչ իր կուսակցության անդամին: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է նոր վարչապետը լինի այլ կուսակցությունից,հաղորդում է news.am-ը:
«Հանրապետական կուսակցությունը կարող է իրեն չակերտավոր շռայլություն թույլ տալ եւ նշանակել մեկին, որը կլինի ոչ ՀՀԿ-ից, բայց քաղաքական գործիչ»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանը նշեց, որ ինքը տեղյակ չէր վարչապետի հրաժարական ներկայացնելու դիմումի մասին: «Վարչապետի հրաժարականն ապացույցն է այն բանի, որ կառավարության կազմաավորումը բացառապես կախված է քաղաքական մեծամասնության եւ նախագահի որոշումից: Ես տեղյակ չէի, բնական երեւույթ է, որովհետեւ կառավարությունները գալիս են, աշխատում են եւ գնում են»,- ասել է նա:
Հարցին՝ արդյոք Աշոտյանն իրեն տեսնում է նոր կառավարությունում, նախարարն ասաց. «Ես ինձ տեսնում եմ Հանրապետական կուսակցությունում, սա բավարար է, որ ինձնից պրծնում չունենաք»:
Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
Ապրիլի 3-ին, ժամը 16.50-ին, 1977 թ. ծնված Գագիկ Հ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի ինքնաշեն հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 32 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Արարատի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 3-ին, ժամը 11.30-ին, 1971 թ. ծնված Վաղինակ Կ.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, երկփողանի որսորդական ողորկափող հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 3-ին, ժամը 11.00-ին, 1944 թ. ծնված Լալա Ն.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ապրիլի 3-ին, ժամը 15.30-ին, 1967 թ. ծնված Անահիտ Հ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի փամփուշտ, «Ֆ-1» տիպի` 1, «ՌԳ-5» տիպի 2 նռնակ և ազդանշանային 1 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 3-ին, ժամը 16.00-ին, 1966 թ. ծնված Արարատ Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 4 պահունակ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 103 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 3-ին, ժամը 15.30-ին, 1959 թ. ծնված Աշոտ Պ.-ն կամավոր հանձնել է երկփողանի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 3-ին, ժամը 11.25-ին, 1987 թ. ծնված Տիգրան Բ.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 3-ին, ժամը 13.30-ին, 1978 թ. ծնված Ոսկան Խ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի կարճեցված փողով ողորկափող որսորդական հրացան և ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 41 փամփուշտով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:






