Հունվարի 30-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
NASDAQ OMX Armenia
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինը հաղորդագրություն է տարածել, որում պարզաբանում է, թե ինչու է ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանն, ով Տարոն Մարգարյանի պաշտպանության ժամանակ խոչընդոտել էր լրագրողների աշխատանքին, արժանացել 400 հազար դրամի՝ գործուղման համար: Գումարը նրան հատկացվել է ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրով:
Հայտարարությունում ասվում է.
-Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) կողմից իրականացվող գիտական գործուղումների ֆինանսական աջակցության մրցույթի դիմորդների հայտերի գնահատումն իրականացվում է ԵԳԱԾ ղեկավար մարմնի կողմից մշակված և հաստատված կարգի ու չափորոշիչների հիման վրա:
Վերոհիշյալ չափորոշիչներն ապահովում են անկողմնակալ մրցույթի իրականացումը և դիմումների անաչառ գնահատումը: Այդ փաստը ապացուցվել է 1,5-ամյա գործունեության ընթացքում: Մրցութային հայտերի գնահատումն անձնավորված չէ, և մրցութային միավորները տրվում են բացառապես տվյալ գիտական միջոցառման մասնակցության հայտի վերաբերյալ:
Հունվար ամսվա մրցույթի արդյունքների շահարկումները համարում ենք անընդունելի: Մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումները տարակուսելի են և կոչված են արատավորելու ԵԳԱԾ բարի համբավը:
Տեղեկացնում ենք նաև, որ սույն թվականի փետրվարի 21-ից սկսած՝ գիտական գործուղումների ֆինանսական աջակցության մրցույթի կարգում իրականացվելու են հետևյալ փոփոխությունները. հետայսու մրցույթին կարող են դիմել այն երիտասարդ գիտնականները, ովքեր ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված կամ արտասահմանյան գիտական պարբերականներում առնվազն մեկ գիտական հոդված ունեն։ Բացի այդ, խստացվել են նաև տեխնիկական չափորշիչները։
Հունվարի 30-ին, ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 1/2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարնեի օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Շ. Կ.-ին պատկանող բնակարանի դուռը:
***
Հունվարի 30-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բ2 թաղամասի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Մ. Խ.-ին պատկանող բնակարանի դուռը:
***
Հունվարի 30-ին, ժամը 09.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 40 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հաղորդեցին, որ Գերմանական կարմիր խաչի կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի ընթացքի վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Գերմանական կարմիր խաչի արտաքին կապերի վարիչ Միխայիլ Ուիբելի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ:
Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի և մարդասիրական կարևոր առաքելության համար. «Արդեն երկու տասնամյակ է, ինչ Գերմանական կարմիր խաչը մարդասիրական գործունեություն է իրականացնում Երևանում։ Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս իմ և երևանցիների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ու Ձեր կառույցին՝ բարեգործական առաքելության համար: Վստահեցնում եմ, որ այսուհետ էլ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում շարունակելու աջակցել սոցիալական կարևոր նշանակություն ունեցող բարեգործական ձեր բոլոր նախաձեռնություններին»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Միխայիլ Ուիբելը նշել է, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կլինի շարունակական. «Բարեգործությունն առավել նպատակային է դառնում, երբ առկա է տեղական կառավարման մարմնի գործուն աջակցությունը: Քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է մեզ համար, ինչի վառ ապացույցը նաև այն աջակցությունն է, որ ըստ ամենայնի Երևանի քաղաքապետարանը ցուցաբերում է իրականացվող սոցիալական ծրագրերին»,- ընդգծել է Գերմանական կարմիր խաչի արտաքին կապերի վարիչը:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի և Հայաստանում Գերմանական կարմիր խաչի միջև 2013 թվականի հոկտեմբերին կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում Երևան քաղաքի սոցիալապես առավել անապահով ավելի քան 400 շահառուներ Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի շրջանակում ապահովվում են տաք սննդով:
Երևանի թ.70 հիմնական դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյանը, որպես ՊՈԱԿ-ի տնօրեն, «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ից գնել է 10 նոթբուք, համակարգիչները ստացել է անձամբ` պարտավորվելով 90-օրյա ժամկետում վճարել գումարը։ Սակայն, հայցվորի ներկայացմամբ, նշված ժամկետում գումարը չի վճարվել, որից հետո կնքվել է լրացուցիչ համաձայնագիր` ժամկետը երկարացնելով մինչև 2013թ. հուլիսի 31-ը։ Պատասխանողից հօգուտ հայցվորի կբռնագանձվի 2 999 000 դրամ՝ որպես վաճառված ապրանքի դիմաց չվճարված պարտքի գումար, 209 000 դրամ՝ որպես պարտավորության խախտման համար տույժ և ևս 100 000 դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար:
Դատարանի վճռի մասին այս լուրը դրված է pastinfo.am կայքում:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն այսօր այս մասին հաղորդում է ուղարկել Երևանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մասնավորապես նշելով. «Հաղորդում եմ, որ տնօրենն այդ 10 /տասը/ համակարգիչների գումարը մինչ օրս չի վճարել, ավելին, ինչպես անձամբ եմ համոզվել՝ համակարգիչներն էլ դպրոցում չեն: Դպրոցի ուսուցիչները փաստում են, որ համակարգչային սենյակը մշտապես փակ է:
Խնդրում եմ հանցագործության մասին սույն հաղորդումս ընդունել և ՀՀ օրենքների համաձայն պարզել, թե ուր են համակարգիչները և ինչու պետությունը պետք է վճարի տնօրենի՝ շահադիտական նպատակներով կատարած արկածախնդիր քայլերի վնասների համար»:
Տիկին Բախշյանը ներկայացրել է նաև ԴԱՀԿ-ի այն որոշումը, որով վերոնշյալ ՊՈԱԿ-ի հաշվից պետք է բռնագանձվի դպրոցում չեղած համակարգիչների գումարը:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին,որ Հունվարի 30-ի երեկոյան ժամերից և 31-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:Քամին հյուսիս-արևելյան` 5-10մ/վրկ, 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ, բուք:
Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ին և փետրվարի 1-2-ին աստիճանաբար կնվազի՝ 10-15 աստիճանով:
Երևան քաղաքի հունվարի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 14.00C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -23.80C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -3.90C
Հունվարի 29-ին, ժամը 11.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Սևքար գյուղի միջնակարգ դպրոցի կաթսայատան խողովակը թեքվել է և առկա է ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է չշահագործվող կաթսայատան խողովակը (բարձրությունը՝ 17մ տրամագիծը՝ 800մմ) պահող երեք ճոպաններից երկուսը թուլացած են, խողովակը թեքված չէ, քամու ժամանակ ճոճվում է:
***
Հունվարի 30-ին, ժամը 10.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սևքար գյուղի միջնակարգ դպրոցի կաթսայատան խողովակի ապամոնտաժման աշխատանքների իրականացման համար դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և ավտոսանդուղք:
Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են խողովակը: Աշխատանքներին մասնակցել է նաև «Բենտոնիտ» գործարանից մեկ ավտոկռունկ:
Հունվարի 30-ին, ժամը 11.43-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Վարդենիս հատվածում (8-րդ կմ) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն (տուժածներ չկան):
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 67 UL 086 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Կ.):
Այսօր ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այս մասին Անկախին տեղեկացնում են «Բարև Երևան» խմբակցությունից:
Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի պարոն Մարգարյան,
Ինձ հայտնի է դարձել, որ սույն թվականի հունվարի 29-ին թ.27 դպրոցի նախկին՝ ՀՀ Շենգավիթի դատարանի կողմից դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանը, ում նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի 26-ին, դպրոցում կոլեկտիվին է ներկայացրել Ձեր կողմից իր ծննդյան տարեդարձի շնորհավորական ուղերձը, որում Դուք անգնահատելի եք համարել նրա աշխատանքն ու ներդրումը պետականության կայացման ու պահպանման կարևորագույն գործում այն դեպքում, երբ այդ տնօրենը դատապարտվել է պետական միջոցները խոշոր չափերով յուրացնելու հոդվածով: Ուղերձը գրված է եղել քաղաքապետարանի տիտղոսաթերթի վրա, որը բարձրաձայն հրապարակել է դպրոցի հայոց լեզվի նորանշանակ ուսուցչուհի Գայանե Ավետիսյանը, իսկ այժմ այն հրապարակված է տնօրենի Facebook-ի էջում:
Բացատրեք խնդրեմ, թե ինչ բարոյական ու մարդկային արժեքներից ելնելով եք պետական միջոցները խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվողին ու արդեն դատապարտված նախկին տնօրենին շնորհավորել իր ճի՛շտ հակառակ՝ հանցավոր գործունեության համար: Ձեր շնորհավորանքով ակնհայտ եք դարձնում հովանավորչության աստիճանը, որը շարունակում է վայելել դատապարտյալ նախկին տնօրենը, և սրանով Դուք այսուհետ Ձեզ զրկում եք ի պաշտոնե պետականության ամրապնդման և նրա շահերի մասին խոսելու իրավունքից:
Շնորհակալություն համագործակցության համար»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30–ին` ժամը 14:30–ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Արթիկի,Ապարանի, Արագածի, Թումանյանի,Իջևանի, Նոյեմբերյանի, Կոտայքի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Ապարանում, Արագածում, Արթիկում, Սպիտակի և Սելիմի լեռնանցքներում բուք է, Արագած – Արթիկ ճանապարհի Նորաշեն- Գեղադիր հատվածը սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Հունվարի 29-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ 16-րդ թաղամասի թիվ 14 շենքի մոտ գտնվող կիսակառույց շինության 1-ին հարկում զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 5.45 մմ տրամաչափի 199 փամփուշտ, նռնակ` առանց պայթուցիչի, և «ՏՕԶ-8» տիպի, ակոսափող որսորդական հրացան:
Հայտնաբերվածը ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հունվարի 29-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նանսենի անվան այգու վերջնամասում` քանդած շինության մոտ, զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՏՕԶ-18-01» տիպի հրացան և պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր 2 նռնակ` առանց պայթուցիչի, և տարբեր տրամաչափի 148 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Հունվարի 30–ին, ժամը 12.30–ի դրությամբ, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Ապարանում, Արագածում, Մարալիկում, Արթիկում և Սպիտակի լեռնանցքում բուք է, իսկ Ալագյազ-Արագած-Արթիկ ճանապարհահատվածը, ձնաբքի պատճառով, փակ է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքի միջոցով մի քանի օգտակար խորհուրդներ է ներկայացնում հայ օգտատերերին` խուսափելու ադրբեջանցի հաքերների կողմից ֆեյսբուքյան անձնական էջերը կոտրելու հավանականությունից:
«Քանի որ ադրբեջանական հաքերները թարազուից ընկել են ու հերթով կոտրում են հայկական ֆեյսբուքյան պրոֆիլներ, կարճ գրեմ, թե ոնց չհայտնվել վատ վիճակում․
ա․ Մի կտացրեք ամեն ինչի փայտփորիկի պես՝ ուշադիր նայեք նկարին, հղմանը, մարդու կողմից գրված մեկնաբանությանը։ Օրինակ, կարող է նկարի վրա Youtube տեսանյութ լինել, բայց տակի հղումը լրիվ ուրիշ տեղ է տանում։ Եթե ինչ-որ բան կասկածելի է, ուրեմն ավելի լավ ա անցնել կողքով։
2. Մեյլի և Ֆեյսբուքի գաղտնաբառերը պարտադիր պետք է տարբերվեն
3. Գնում ենք ՖԲ settings>>mobile և ավելացնում ենք ձեր բջջային հեռախոսը։ Սա թույլ կտա հեռախոսը օգտագործել անվտանգության մեջ։
4. Հիմա, գնում ենք ՖԲ անվտանգության բաժին։ Դա արվում է վերևի աջ անկյունից settings-ից։ Կամ, ավելի հեշտ՝ սեղմում եք այս հղումը (ինձ կարող եք վստահել ։Ճ )
Միացնում ենք secure browsing․ սա ադրբեջանցիների հետ կապ չունի, սա կմիացնի https գաղտնագրումը և կապահովի ձեզ տարաբնույթ հնարավոր գաղտնալսումներից տեղական վայրերից
Login notifications – սա եթե միացնեք, ամեն անգամ, եթե ինչ-որ մեկը ուրիշ սարքից կմտնի, լոգին կլինի ձեր պրոֆիլը, դուք կստանաք հաղորդագրություն։ Կարող եք որոշել՝ sms, թե email։ Հաշվի առեք, որ sms-ները ռոումինգով չեն հասնում։ Կամ կարող եք երկուսն էլ ընտրել։
Հիմա դուք կարող եք միացնել Two-factor authentication, որը նշանակում է, որ եթե ուրիշի մոտ կա նույնիսկ ձեր գաղտնաբառը, նա չի կարող մտնել ձեր պրոֆիլը՝ առանց հատուկ կոդի։ Միացնում ենք Login Approvals, ինչից հետո ամեն անգամ նոր սարքով մտնելուց գաղտնաբառը մուտքագրելուց հետո, դուք պետք է նաև մուտքագրեք հատուկ կոդ։ Որը ձեզ կուղարկվի sms-ով։ Բացի դրանից, եթե գնում եք երկրից դուրս կարճ ժամանակով, կարող եք սեղմել Get codes և ստանալ մի քանի կոդ, որոնք մի անգամ կարելի է ամեն մտնելուց օգտագործել՝ ամեն մեկը վառվում է օգտագործելուց հետո։ Եթե ծանոթ և վստահելի սարք է, կարող եք նշել, որ էլ չհարցնի։
Եթե դուք սմարթֆոն ունեք, որի վրա տեղադրված է Facebook app, ապա ավելի հեշտ տարբերակ կա։ Միացնում եք Gode Generator, և արդեն չեք սպասում sms-ների, հենց հավելվածը ինքը րոպեն մեկ գեներացնում է նոր կոդ։
Իսկ եթե ձեզ արդեն կոտրել են, և այս ամենը չի հասցրել օգնել, այցելեք այս հղումը և հետևեք քայլերին։ Մինչ այդ համակարգիչը հակավիրուսով սկան արեք, եթե ձեր բախտը չի բերել, և դուք Windows եք օգտագործում 🙂 »:
Հունվարի 29-ին, ժամը 13.00-ին, «Միցուբիշի-Կոլտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 29-ին, ժամը 19.30-ին, «ՎԱԶ-2105» ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցի թիվ 18 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 2 քաղաքացիների և իր ավտոմեքենայով նրանց տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 29-ին, ժամը 17.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրազի փողոցում բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 29-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հր. Քոչարի փողոցի թիվ 19 շենքի մոտ բախվել է ճամփեզրին տեղադրված աղբարկղերին, դուրս եկել երթևեկելի մասից, բախվել ծառերին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ավտովթարի հետևանքով վնասվածքներ են ստացել նաև «Մերսեդես-Բենց»-ի 2 ուղևորները, որոնք նույն օրը բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 29-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց է դիմել 72-ամյա մի կին և հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է հունվարի 20-ին, ժամը 10.00-ին, Երևանի Գյուրջյան փողոցից Նորք Մարաշ տանող ճանապարհի խաչմերուկում տեղի ունեցած 2 մեքենաների բախումից, որպես ուղևոր գտնվելով իրեն անհայտ մակնիշի և տաքսի ավտոմեքենայի սրահում:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 29-ին, ժամը 15.30-ին, «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայում բախվել է «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 29-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Սվաճյան փողոցի թիվ 12/1 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Լիլիթ Խ.-ին, որը 2013 թ. սեպտեմբերի 21-ին Օհանովի փողոցում գտնվող խանութից գողացել է հագուստեղեն` պատճառելով 110.000 դրամի վնաս:
Կատարվում է հետաքննություն:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 7, խարդախության` 9, դրամանենգության 1 և մաքսանենգության 4 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Այսուհետ, պաշտոնական փաստաթղթերում, որոնք Ֆրանսիայի իշխանությունները կտրամադրեն ամուսնացած կանանց, կնշվի բացառապես կնոջ աղջկական ազգանունը: Դա կապված է երկրում` սեռերի իրավահավասարության մասին նոր օրենքի հետ: Այս նորամուծությունը հարյուրավար հակառակորդներ ունի արդեն:
Դա միակ նորընտիր օրենքում նորամուծությունը չէ: Բացի այն, որ կանայք չպետք է ամուսնու ազգանունով գրվեն, փաստաթղթում նշվում է, որ երիտասարդ հայրիկները պարտավոր են շատ ժամանակ անցկացնել իրենց նորածինների հետ: Եթե դրանից նրանք հրաժարվեն, ապա երկու ծնողների դեկրետային ժամկետը խիստ կկրճատվի:
Բացի այդ, Ֆրանսիայում արգելված են գեղեցկության մանկական մրցույթները, դրա փոխարեն` աբորտների կանոնները կպարզեցվեն :
Ի դեպ, երկրում կանանց` ամուսինների ազգանունը վերցնելն արգելված է դեռևս 1789-ից, ֆրանսիական հեղափոխության ժամանակներից: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես դրա մասին երկար տարիներ պարզապես մոռացել էին, քանի որ ներկայում ամուսնացած կանանց ¾-ը ամուսնու ազգանունն է նախընտրում:
Իշխանությունները կանխատեսում են, որ 2017-ին բոլոր պետական ընկերությունների տնօրենների խորհրդի կազմի առնվազն 40%-ը կին կլինի, իսկ 3 տարի անց, բոլոր սպորտային ֆեդերացիաների ղեկավարություններում 25%-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կզբաղեցնեն:
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով հերոսի մահով ընկած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու թոշակ են նշանակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմենի հորեղբայրը` Հաբեթ Հովհաննիսյանը:
«Այսօր առավոտյան զինկոմիսարիատից զանգեցին ու կանչեցին: Հիմա էդ թղթաբանությամբ ենք զբաղված»,- ասաց հորեղբայրը: Պարզ չէ, թե որքան գումար են ստանալու Արմենի ծնողները. «Գումարի չափի համար բան չեն ասել: Թղթաբանությունն ավարտենք, կերևա արդեն: Պիտի մահվան թուղթը հանենք, տանենք զինկոմիսարիատ»,- ասաց նա։
Հաբեթ Հովհաննիսյանը պատմեց, որ Արմենի հուղարկավորությանը ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը գումարտակի հրամանատարի միջոցով 1 մլն դրամ էր փոխանցել: «500 հազար դրամ էլ զորամասի հրամանատար, գնդապետ Էդվարդ Ասրյանն է տվել»,- ասաց նա:
Շարունակություը`սկզբնաղբյուր կայքում: