Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի է Արագած – Արթիկ ճանապարհի Նորաշեն- Գեղադիր հատվածը

Ձնաբուք,արգելափակում, ավտոմեքենաներՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30–ին` ժամը 14:30–ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Արթիկի,Ապարանի, Արագածի, Թումանյանի,Իջևանի, Նոյեմբերյանի, Կոտայքի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում ձյուն է  տեղում:

Ապարանում, Արագածում, Արթիկում, Սպիտակի  և Սելիմի լեռնանցքներում  բուք է, Արագած – Արթիկ  ճանապարհի Նորաշեն- Գեղադիր հատվածը սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով  դժվարանցանելի է:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Tags: , , ,