Մարոկկոյում դեռահասները ձերբակալվել են Facebook-ում տեղադրված լուսանկարի պատճառով

kissՄարոկկոյում դեռահասներ են ձերբակալվել Facebook-ում իրենց համբույրի լուսանկարը տեղադրելու համար: Լուսանկարում անչափահաս 14 և 15 տարեկան  աղջիկն ու տղան համբուրվումեն դպրոցի մոտ: Ինչպես տեղի ԶԼՄ-ներն են հայտնում, լուսանկարը տեղի երեխաների համար նմանակման պատճառ է դարձել:

Սակայն, իշխանությունները չեն գնահատել դեռահասների զգացմունքներն ու , նրանց ձերբակալել են: Ներկայում նրանք Նադոր քաղաքի բանտում են գտնվում: Նրանց պաշտպանության օգտին են հանդես եկել իրավապաշտպան շատ կազմակերպություններ ու պահանջել ազատել երեխաներին:

«Կանալ-Կովկաս» և «Զինանոց-2013» համալիր կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.20-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին` թունելի մեջ, ռազմամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում  հայտնաբերել է   նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և 5,45 մմ տրամաչափի  20 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 17.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Չարբախի կամրջի տակ` Զինվորական կենտրոնական հավաքակայանի մոտ, զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի դատարկ պահունակ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, 5,45 մմ տրամաչափի  80 փամփուշտ և 2 պայթուցիչ` պաշտպանիչ օղակներով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.05-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Լվովյան և Բորյան փողոցների խաչմերուկի մոտ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է   նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, «Տրոտիլովայա շաշկա 200 Գ» գրառումով զանգված, ատրճանակի նմանվող ինքնաշեն առարկա և  պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա էր «ՌՊԳ» 7Վ 1978 գրառումով գնդացիր և ինքնաձիգի 436 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղղարկվել է փորձաքննության::
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին Ֆելիքս Թ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ինքնաձիգ, թմբուկավոր 2 ատրճանակ, 4 պայթուցիչ, 5,45 մմ տրամաչափի ` 807, 7,62 մմ տրամաչափի` 35 և «ԴՇԿ» տիպի գնդացրի 1 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության::
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
«Կանալ-Կովկաս» և «Զինանոց-2013» համալիր միջոցառումների շրջանակներում ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 11.30-ին,  1959 թ. ծնված Հրաչ Ս.-ն կամավոր հանձնել է ձեռքի 1 նռնակ` պայթուցիչով, 5,45 մմ տրամաչափի` 74 և  7,62 մմ տրամաչափի  ինքնաձիգի 42 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը  16.00-ին,  1963 թ. ծնված Ռզգան Ա.-ն  ոստիկանության Արագածի բաժին է հանձնել  ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի դատարկ պահունակ, «Տրոտիլ 200 գ.» գրառումով պայթուցիկ 2 նյութ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի  176 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
«Կանալ-Կովկաս» և «Զինանոց-2013» համալիր միջոցառումների շրջանակներում՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 12.30-ին, 1964 թ. ծնված Գրիգոր Ա.-ն  Թալինի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանականման կրակող սարք և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի  240 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.55-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Կիրովի փողոցում` նախկին պահածոների գործարանի մոտ,   զենք –զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 672 և «Կարաբին» տիպի հրացանի 2 փամփուշտ և հակատանկային արկ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի սկզբնամասում թողել է զենք-զինամթերք:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է կարճեցված փողով, 5,56 մմ տրամաչաթի  փամփուշտ կրակելու համար նախատեսված որսորդական հրացան, 5,45 մմ տրամաչափի  20 և  7,62 մմ տրամաչափի  ինքնաձիգի 187 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ և 200 գ կշռով տրոտիլ տեսակի 3 պայթուցիչ նյութ:
Հայտնաբերվածը   ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 14.50-ին, 1964 թ. ծնված  Ալբերտ Ա.-ն ոստիկանության Արարատի բաժնում կամավոր հանձնել  է հակատանկային նռնակ` պայթուցիչով, «Տ-53» տիպի նռնակ` պայթուցիչով, «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, «Տ-124» տիպի նռնակ` պայթուցիչով, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի` 93, 5,45 մմ տրամաչափի 145 և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի  64 փամփուշտ:
Նշված զինամթերքը ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 20.30-ին, 1968 թ. ծնված Համազասպ Ս.-ն ոստիկանության Արարատի բաժնում կամավոր հանձնել է «60 Մ» տիպի հրթիռանետի 2 հրթիռ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 3 պահեստատուփ, ականանետի արկ, ձեռքի գնդացիրի փամփուշտների 1 մ երկարության շղթա, խոշոր տրամաչափի  2, ինքնաձիգի 100 և 5,45 մմ տրամաչափի 637 փամփուշտ` 130-ը կոռոզիայի ենթարկված վիճակում:
Նշված զինամթերքը ուղարկվել է փորձաքննության:
 Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 11.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Բաղրամյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի վերջնամասում գտնվող կիսակառույց շինությունում զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը   նշված վայրում հայտնաբերել է  «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և 5,45 մմ տրամաչափի 86 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.10-ին, 1993 թ. ծնված  Արայիկ Ն.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 973 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:
Նշված զինամթերքն ուղարկվել է ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Գավառի բաժնի  ծառայողները հոկտեմբերի 3-ին, ժամը 16.30-ին,  1959 թ. ծնված Ծաղիկ  Մ.-ի  տանը կից տնամերձ հողամասից հայտնաբերել են 13 թուփ` 5 կգ ընդհանուր կշռով կանեփի բույսի կանաչ զանգված:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Մարտունու  բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին, ժամը 10.00-ին, Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 1964 թ. ծնված  Ռուբիկ Գ.-ին պատկանող տնամերձ հողամասից հայտնաբերել են 17 թուփ` 2 կգ ընդհանուր կշռով կանեփի բույս:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Վարդենիսի  բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին, ժամը 11:10-ին,  Ծովակ գյուղի բնակչուհի, 1980 թ. ծնված Անգելինա Գ.-ին պատկանող տնամերձ հողամասից հայտնաբերել են 24 թուփ` 14,8 կգ ընդհանուր կշռով կանեփի բույս:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին, ժամը 12.10-ին,  Նորատուս գյուղի «Վերին աբլու» կոչվող տարածքից հավաքել և ոչնչացրել են 49 կգ ընդհանուր կշռով կանեփի բույսի կանաչ զանգված:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
«Զինանոց-2013»Ոստիկանության Ճամբարակի  բաժնի  ծառայողները հոկտեմբերի 3-ին, ժամը 10.30-ին, Մարտունի գյուղի տարածքով անցնող Գետիկ գետի կամրջի աջ գետաբերանի տարածքից հայտնաբերել են 33 թուփ` 29 կգ ընդհանուր կշռով, վայրի աճած կանեփի բույս, որից 3 թուփը վերցվել է որպես փորձանմուշ, իսկ մնացած զանգվածը տեղում այրման միջոցով ոչնչացվել է:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.20-ին, 1963 թ. ծնված  Կարեն Ա.-ն ոստիկանության Գավառի  բաժնում կամավոր հանձնել է «ՌԳ-42» տիպի 3 նռնակ` առանց պայթուցիչի, «ԴՇԿ»-ի 12,7 մմ տրամաչափի` 1, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 2, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի` 27 և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի  274  փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.00-ին,1969 թ. ծնված  Վարդան Ա.-ն ոստիկանության Սևանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 177 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ, նռնակի պայթուցիչ, «Ջ-1» տիպի նռնակ`  պայթուցիչով:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 11.30-ին, 1973 թ. ծնված  Վլադիկ Ս.-ն ոստիկանության Վարդենիսի  բաժնում կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի` 120, 7,62 մմ տրամաչափի  «Կարաբին» տիպի հրացանի 40 փամփուշտ, 1 նռնակ` առանց պայթուցիչի և 1 փամփշտակալ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 13.00-ին, 1968 թ. ծնված Մարգարիտա Մ.-ն ոստիկանության Բազումի  բաժնում կամավոր հանձնել է «ՌԳԴ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի նմանվող առարկա` առանց պայթուցիչի, ստվարաթղթի իրանով գլանաձև առարկա, ինքնաձիգի 2 պահունակ և ինքնաձիգի 39 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 16.30-ին, 1959 թ. ծնված Վրեժ Հ.-ն  ոստիկանության Գուգարքի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի տարբեր տրամաչփի 51 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի և պայթուցիչ:
Ներկայացվածը ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Արտակ Կ.-ն  և  կամավոր ներկայացրել  7,62 մմ տրամաչափի` 9 և 5,45 մմ տրամաչափի 13 փամփուշտ, ինքնաձիգի 2  դատարկ պահունակ ու 1 նռնականետ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները 1975 թ. ծնված Էդուարդ Բ.-ի բնակարանին կից ավտոտնակում կատարված խուզարկությամբ  հայտնաբերել են 10,8 գ կշռով չորացված կանեփանման զանգված, 6,1 գ կշռով կանեփանման զանգված և 670 գ ընդհանուր կշռով կանեփանման չորացված 102 թուփ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին  ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները  Հրազդան քաղաքի վարչական տարածքից հավաքել և այրելու միջոցով ոչնչացրել են  720 կգ ընդհանուր կշռով 608 թուփ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
Հհոկտեմբերի 3-ին ոստիկանության Կոտայքի բաժնի, Գառնիի և Բյուրեղավանի բաժանմունքների աշխատակիցների կողմից սպասարկվող վարչական տարածքներից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է մոտ 550 թուփ` 300 կգ կշռով կանեփի բույսի կանաչ զանգված:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 09.00-ին,   ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների անցկացված օպերատիվ կանխարգելիչ միջոցառման արդյունքում՝ Եղվարդ քաղաքի վարչական տարածքից հայտնաբերվել և այրելու  միջոցով ոչնչացվել է 350 կանեփի թուփ` 255 կգ կշռով:
 ***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 13.00-ից  15.30-ն ընկած ժամանակահատվածում,  Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի բաժնի և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների կողմից անցկացված համալիր միջոցառման շնորհիվ՝ Զորավան համայնքի «Դովրի» կոչվող թաղամասին հարակից դաշտից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 170 կգ կշռով 175 թուփ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
Հոկտեմբերի 3-ին Կոտայքի մարզային վարչության և Նոր Հաճընի բաժանմունքի ծառայողների կողմից անցկացված համալիր միջոցառման արդյունքում՝ Նոր Հաճընի բաժանմունքի կողմից սպասարկվող Գետամեջ համայնքից հավաքվել և այրման միջոցով ոչնչացվել է 40 կգ կշռով 80 թուփ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 10.00-ին,  ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Չարենցավանի բաժնի և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների հետ համատեղ՝ Ալափարս գյուղից հավաքվել և այրման միջոցով ոչնչացվել է կանեփի 90 թուփ` 122 կգ կշռով:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Հրազդանի  բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Արտյոմ Հ.-ն և կամավոր հանձնել 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 60 փամփուշտ, կարճեցված փողով հրացան և նռնակի պատյան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
«Կանալ-Կովկաս» համալիր միջոցառման շրջանակներում՝ հոկտեմբերի 3-ին  ոստիկանության Մուշի բաժնի վարչական տարածքից հավաքվել և այրման միջոցով ոչնչացվել է 179 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
«Կանալ-Կովկաս» համալիր միջոցառման շրջանակներում՝ հոկտեմբերի 3-ին ոստիկանության Ախուրյանի  բաժնի ծառայողների կողմից Ախուրյան գյուղի վարչական տարածքներից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 110 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
«Կանալ-Կովկաս» համալիր միջոցառման շրջանակներում՝ հոկտեմբերի 3-ին ոստիկանության Անիի բաժնի ծառայողները  Սառնաղբյուր համայնքի վարչական տարածքից հավաքել և այրելու միջոցով ոչնչացրել են  9 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
«Կանալ-Կովկաս» համալիր միջոցառման շրջանակներում՝ հոկտեմբերի 3-ին ոստիկանության Արթիկի  բաժնի ծառայողների կողմից Արթիկ քաղաքի վարչական տարածքներից հավաքվել և այրմելու միջոցով ոչնչացվել է 74 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
«Կանալ–Կովկաս» համալիր միջոցառման շրջանակներում՝ հոկտեմբերի 2-ի ժամը 12.00-ից մինչև հոկտեմբերի 3-ի ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների կողմից Ամասիա գյուղի վարչական տարածքներից հավաքվել և այրման միջոցով ոչնչացվել է 27 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
«Կանալ-Կովկաս» համալիր միջոցառման շրջանակներում՝ հոկտեմբերի 3-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Սյունիքի մարզային վարչության և Գորիսի բաժնի ծառայողները Գորիս քաղաքի Գորիս գյուղ թաղամասի հարակից տարածքներից հայտնաբերել և այրելու միջոցով ոչնչացրել են 210 կգ ընդհանուր կշռով կանեփի բույսի կանաչ զանգված:
***
«Կանալ-Կովկաս» համալիր միջոցառման շրջանակներում՝ հոկտեմբերի 3-ին  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի ծառայողները Սպանդարյան և Գորայք համայնքների վարչական տարածքներից հայտնաբերել և այրելու միջոցով ոչնչացրել են 445 կգ ընդհանուր կշռով կանեփի բույսի կանաչ զանգված:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 16.00-ին, 1953 թ. ծնված  Համլետ Ա.-ն ոստիկանության Սիսիանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի`  120 և «ՏՕԶ» տիպի հրացանի 5,6 մմ տրամաչափի  5 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 16.10-ին, 1983 թ. ծնված Շահեն Մ.-ն ոստիկանության Մեղրիի բաժնում կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի  130 փամփուշտ:
 Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Տավուշի մարզային վարչության և Նոյմբերյանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 3-ին Նոյեմբերյան քաղաքի «Ծլան» կոչվող հանդամասի տարածքից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 80 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի ծառայողների կողմից հոկտեմբերի 3-ին Վ. Ծաղկավան գյուղին պատկանող «Ջոնջոլկուտ» կոչվող  տարածքից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 50 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը  22.20-ին, 1948 թ. ծնված  Սեյրան Ջ.-ն ոստիկանության Իջևանի  բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի մեկփողանի ակոսավոր հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «Կարաբին» տիպի հրացանի 52, «ԱԿՄ» ինքնաձիգի` 48, «ԱԿ-74» ինքնաձիգի` 17 փամփուշտ և «ԱԿ-74» ինքնաձիգի 2 դատարկ պահունակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին,  ժամը 21.50-ին, 1957 թ. ծնված Գագիկ Ա.-ն  ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի հրացանի 5.6 մմ տրամաչափի` 10, «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի` 8, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի`  11, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի` 32, ուսումնական 60 փամփուշտ, «ԱԿՄ» ինքնաձիքի 2 պահունակ, նռնակի պայթուցիչ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդը ներկայացել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին

ՎրաերթՍեպտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցի թիվ 50/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի Վլադիսլավ Զ.-ին:
Հոկտեմբերի 4-ին ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Վահրամ Վ.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 23.20-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում ինքն է կատարել վրաերթը, որից հետո թողնելով դեպքի վայրը՝ հեռացել է:
Կատարվում է քննություն:

 

Ոստիկանները հայտնաբերեցին դանակով վնասվածք պատճառողին

դանակով վնասվածքՀոկտեմբերի 3-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել Ա. Հ.-ին կտրող-ծակող գործիքով վնասվածք պատճառելու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Ա. Հ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1990 թ. ծնված Դավիթ Հ.-ն, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 4-ի երեկոյան ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

«ՎԱԶ-2121»-ի պահատուփում կռփազենք է հայտնաբերվել

կռփազենքՀոկտեմբերի 4-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի և Մալաթիայի բաժնի ծառայողները, «Զինանոց-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են 1990 թ. ծնված Կամո Խ.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, որի զննությամբ՝ առջևի նստելատեղերի միջնամասում գտնվող պահատուփի միջից, հայտնաբերվել և առգրավվել է արծաթագույն կռփազենք:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Երևանի Արցախի փողոցում բախվել են «ՎԱԶ-2106» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ

ավտոպատահարՀոկտեմբերի 4-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Արցախի փողոցում, թիվ 8 շենքի դիմաց, բախվել են «ՎԱԶ-2106» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները տեղափոխեցին Հայաստան

ձերբակալվել էՀոկտեմբերի 4-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1963 թ. ծնված Սամվել Մ.-ն, որը 2012 թ. սեպտեմբերի 15-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Սամվել Մ.-ն փոխանցվել է ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներին:

 

«ԳԱԶ-2410»-ի կողաշրջվելու հետևանքով ուղևորուհին մահացել է

ավտոպատահարՀոկտեմբերի 4-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 52 կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորուհին՝ 1961 թ. ծնված Լուսիկ Մարկոսյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Գերեզմանատանը տեղի ունեցած միջադեպի հետքերով

հավածելՀոկտեմբերի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը մետաղյա առարկայով Կ. Բ.-ին հարվածելու և նրան «գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելու մասին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կ. Բ.-ին մետաղյա առարկայով հավածել և վնասվածքները պատճառել է 1967 թ. ծնված Խաչիկ Գ.-ն:
Կատարվում է հետաքննություն:

Մահվան ելքով երկու վրաերթ, մահացել են 63-ամյա կինն ու երկու տարեկան տղան

վրաերթՎրաերթի ենթարկված 63-ամյա կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Հոկտեմբերի 4-ին, ժամը 14.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, որը վարել է ոստիկանը, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Սուսաննա Բարսեղյանին, որը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:

Մահվան ելքով պատահար Արենիում. երկու տարեկան երեխա է մահացել

Հոկտեմբերի 4-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «ԳԱԶ-5204» մակնիշի ավտոմեքենան Արենիի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել երկու տարեկան տղայի, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:

 

Նախագահը ներկա է գտնվել «ԿԱՄԱԶ Արմենիա» առևտրի և սպասարկման կենտրոնի բացման արարողությանը

 

4111

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել «ԿԱՄԱԶ Արմենիա» ՓԲԸ առևտրի և սպասարկման կենտրոնի բացման արարողությանը:

Հանրապետության Նախագահը շրջել է ՌԴ խոշորագույն մեքենաշինական ձեռնարկության՝ «ԿԱՄԱԶ» ընկերությունների խմբի կողմից մայրաքաղաքում բացված կենտրոնում, ծանոթացել իրականացված ներդրումներին, կենտրոնի հնարավորություններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև «ԿԱՄԱԶ Արմենիա»-ի երկարաժամկետ ներդրումային քաղաքականությանը, այդ թվում՝ Երևանից բացի հանրապետության բոլոր մարզերում տեխնիկական սպասարկման կենտրոնների և պահեստամասերի մատակարարման ցանցի ստեղծման ուղղությամբ ծրագրերին: Նորաբաց կենտրոնում Նախագահին ներկայացրել են, որ «ԿԱՄԱԶ Արմենիա» ՓԲԸ-ի ներդրումների քանակը Հայաստանի տնտեսության մեջ կազմում է 2 մլն ԱՄՆ դոլար: Պատասխանատուների հավաստմամբ, հետագայում ծրագրվում է ավելացնել ընկերության կանոնադրական կապիտալը: Ներկայումս ընկերությունն ունի 15 աշխատակից՝ 270 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ մինչև 2013թ. նոյեմբերը «ԿԱՄԱԶ Արմենիա»-ն նախատեսում է կրկնապատկել աշխատողների թիվը:

Առևտրի և սպասարկման վերոնշյալ կենտրոնի բացմանը ներկա են գտնվել նաև ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, «ԿԱՄԱԶ» ԲԲԸ բաժնետեր Ռուբեն Վարդանյանը, ՀՀ և ՌԴ պատասխանատու մի շարք պաշտոնյաներ:

 

 

Նախագահն այցելել է ԱԱԽ աշխատակազմի ազգային անվտանգության սպառնալիքների վերլուծության և գնահատման կենտրոն

4107Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության սպառնալիքների վերլուծության և գնահատման կենտրոն, որտեղ Հանրապետության Նախագահին ներկայացրել են կենտրոնի ձևավորման ուղղությամբ մինչև այժմ իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կենտրոն են այցելել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և կենտրոնի ստեղծմանն աջակցություն ցուցաբերած ռուսական «Ռոստելեկոմ» ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալներով է պարգևատրել մանկավարժներին

001 (3)Ուսուցչի օրվա նախօրեին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մշակութային կրթօջախների մանկավարժներին:

Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հայ ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում առանձնակի սիրով ու գնահատանքով է վերաբերվել ուսուցչին՝ հասարակական կյանքում նրան վերապահելով պատվավոր ու հարգալից տեղը: «Յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը շատ հաճախ նույնացվում են: Իսկապես անչափ մեծ է ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու գործում։ Լինելով ազգային արժեհամակարգի ձևավորողը` դուք միաժամանակ դառնում եք տվյալ համակարգի կարևոր հիմնասյունը: Անչափ կարևոր է ձեզնից յուրաքանչյուրի դերը մեր երկրի հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում, քանզի հաճախ նաև ձեր անձնական օրինակով և նվիրումով է ձևավորվում 21-րդ դարի հայ մարդու, մեր երկրի արժանի քաղաքացու նկարագիրը: Համոզված եղեք, որ պատասխանատու ձեր գործում քաղաքապետարանը միշտ է ձեր կողքին ու պատրաստ է ոչ միայն խրախուսել, այլ նաև օժանդակել մատաղ սերնդի դաստիարակությանը, կրթության որակի ու պայմանների բարելավմանն ուղղված ձեր բոլոր նախաձեռնություններին»,- նշել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ տարեցտարի ավելանում է դպրոցների նկատմամբ ինչպես պետական, այնպես էլ քաղաքային իշխանության կողմից ուշադրությունը. «Այլևս չունենք չջեռուցվող դպրոց կամ մանկապարտեզ ու այժմ արդեն հնարավորություն ունենք առկա միջոցներն ուղղելու կրթական հաստատությունների նորոգմանն ու հիմնանորոգմանը, դասասենյակների ու լաբորատորիաների արդիականացմանը։ Տարիների ընդմիջումից հետո այս տարի մենք հնարավորություն ունեցանք զգալի միջոցներ տրամադրելու նաև մեր մանկապարտեզների գույքի թարմացմանը։ Վստահեցնում եմ, որ նմանատիպ բոլոր ծրագրերը լինելու են շարունակական», – ընդգծել է քաղաքապետը:

Այնուհետ, Ուսուցչի օրվա կապակցությամբ մանկավարժության ոլորտում ձեռք բերած ակնառու հաջողությունների և մեծ ավանդի համար Երևանի քաղաքապետի որոշմամբ «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալներով են պարգևատրվել Երևանի թիվ 103 մանկապարտեզի մեթոդիստ Անահիտ Մուրադյանը, Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի տնօրեն Գարիկ Ներսեսյանն ու Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը:

Տոնական օրվա շրջանակում երեխաների կրթության և դաստիարակության գործում ունեցած ձեռքբերումների համար, կրթական և մշակութային օջախների մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են նաև Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Ուսուցչի օրվան նվիրված ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ, մտերմիկ մթնոլորտում շփվել է մանկավարժների հետ և, մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի կապակցությամբ, նրանց մաղթել է նորանոր հաջողություններ իրենց անչափ կարևոր ու պատասխանատու գործում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Վարչապետը Ջերմուկում մասնակցել է համայնքների խնդիրների քննարկման նպատակով հրավիրված համաժողովին

10747_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջերմուկում մասնակցել է հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների երրորդ համաժողովի աշխատանքներին:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` կառավարության ղեկավարը կարևորել է նման միջոցառումների անցկացումը և նշել. «Մեզ մեծապես հետաքրքրում են տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները, և դրանց լուծման ուղղությամբ ձեր առաջարկությունները: Տեղյակ եք, որ կառավարությունը հաստատել է 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այդ տեսակետից, մեզ հետաքրքրում է, թե ինչպիսին է վիճակը ավագանիներում, ինչ խնդիրներ եք տեսնում, ինչ հարցեր են լուծվել, ինչպես է վիճակը աշխատավարձերի բարձրացման քաղաքականության տեսակետից: Տեղյակ ենք, որ շատ համայնքներում կա ֆինանսական միջոցների սղություն»:
Վարչապետը վստահեցրել է համայնքների ղեկավարներին, որ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի պետական բյուջեով հնարավորություն լինի օժանդակել համայնքներին` աշխատավարձերի բարձրացումը մեր երկրում սահուն կազմակերպելու համար:«Աշխատավարձերի բարձրացումը պետք է կրի շարունակական բնույթ: Պետք է ունենանք աշխատավարձերի բարձրացման համար առաջիկա հինգ տարիների ռազմավարություն: Կառավարության ծրագրով մեր երկրում նվազագույն աշխատավարձը փուլ առ փուլ բարձրացվելու է, մտադիր ենք մինչ 2017 թվականն այն հասցնել 70 հազար դրամի, այսինքն նվազագույն աշխատավարձը շոշափելիորեն կբարձրանա»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունն այսուհետ ևս անելու է ամեն ինչ` տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը նպաստելու համար և համաժողովի մասնակիցներին մաղթել է բեղմնավոր աշխատանք:
Մինչ հոկտեմբերի 5-ը շարունակվող համաժողովի ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների արդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում են տասը համայնքապետ ու ավագանու հինգ անդամ:

Նախագահն ընդունել է «Ռոստելեկոմ»-ի նախագահ Սերգեյ Կալուգինի գլխավորած պատվիրակությանը

4104Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական առաջատար ընկերություններից մեկի՝ «Ռոստելեկոմ»-ի պատվիրակությանը՝ ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինի գլխավորությամբ:

«Ռոստելեկոմ»-ի նախագահը Հանրապետության Նախագահին ներկայացրել է Հայաստանում իր գլխավորած ընկերության ներդրումային ծրագրերը, քննարկել նաև զարգացմանն ուղղված հետագա նախագծերը: Սերգեյ Կալուգինը գոհունակությամբ է խոսել հայաստանյան շուկայում «Ռոստելեկոմ»-ի ընթացիկ գործունեության մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է ընկերության գործունեությունը մեր երկրում և ընդգծել, որ «Ռոստելեկոմ»-ի հետագա ծրագրերի իրականացման գործում ՀՀ կառավարությունը և պետական այլ մարմինները, անհրաժեշտության դեպքում, կցուցաբերեն հնարավոր աջակցություն:

Դատապարտում ենք ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումները

Հովսեփ ԽուրշուդյանՊաշտպանելով Զարուհի Փոստանջյանի խոսքի իրավունքը՝ դատապարտում ենք նրա հանդեպ իշխանությունների սկսած արշավը եւ քաղաքական հետապնդումները, որոնք անընդունելի են:

 

Դիվանագիտության հարցում դասեր տալու փոխարեն (որից իրենք թերեւս անտեղյակ են), իշխանության ներկայացուցիչները պետք է շնորհակալ լինեն, որ գոնե ինչ-որ մեկը հիշեցնում է հասարակության առջեւ հաշվետու լինելու կարեւորության մասին: Եվ եթե նրանք ուզում են Փոստանջյանին զրկել հարց տալու իրավունքից, դրանով է՛լ ավելի են խորացնում բարձրաստիճան պաշտոնյաների՝ մոլեխաղերին տրվելու վերաբերյալ հասարակության մեջ շրջանառվող կասկածները՝ հիմնված ԶԼՄ-ների հաղորդագրությունների վրա: Զարուհու նկատմամբ ձեռնարկված քայլերն ու նրան ուղղված վիրավորանքները փաստորեն շատ ավելի խնդրահարույց են, քան իր հնչեցրած պարզ հարցը:

 

Բանն այն է, որ ՀՀ հազարավոր քաղաքացիների հուսալքության եւ արտագաղթի մղող գործողությունները, մասնավորապես գողացված ընտրությունները, մարդկանց բազմաթիվ այլ իրավունքների խախտումը, մեր ազգային-պետական շահերին հարվածող հայ-թուրքական արձանագրությունները, հիմա էլ՝ Մաքսային միությանը միանալու համաձայնությունը, ըստ էության, հետեւանք են ազարտային խաղերի հանդեպ հատուկ մոտեցումների, ընդ որում՝ պետության, նրա ինքնիշխանության, Սահմանադրության եւ երկրի քաղաքացիների շահերի հաշվին:

 

Հատկանշական է, որ ԶԼՄ-ների՝ մոլեխաղերին վերաբերող որոշ հաղորդումների բարձրաձայնումը իշխանություններն ավելի ցավագին ընդունեցին, քան կազմակերպված պետական հանցագործության՝ ընտրական կողոպուտի ակնառու փաստի արծարծումը:

 

«Ժառանգություն» կուսակցությունը հետեւողականորեն պայքարելու է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ու ազգային շահերի պաշտպանության, օրինական ընտրությունների անցկացման, ինչպես նաեւ պետական պաշտոնյաների՝ հասարակությանը հաշվետու լինելու հանրակարգի կայացման համար:

 

Հովսեփ Խուրշուդյան

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լև Փիրուզյանի մահվան կապակցությամբ

 

 

Серж Саргсян

Серж Саргсян

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Փիրուզյանների ընտանիքին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, բժշկական բիոֆիզիկայի ոլորտում ռուսաստանյան ականավոր գիտնական Լև Արամի Փիրուզյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել հիանալի մարդու և մեծ գիտնականի ընտանիքին ու մտերիմներին:

 

Հետախուզվող՝ Նոր Խարբերդ գյուղից

ձերբակալվել էՈստիկանության Մասիսի բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին, ժամը 10.30-ին, Նոր Խարբերդ գյուղից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Բաբկեն Բ.-ին, որը հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանություն

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 10 դեպքից` 4-ը, իսկ խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի` 1, գողության և մարմնական վնասվածք հասցնելու 2-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհվել է, 6-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հյուրընկալություն, գողություն և՝ խոստովանություն

գողությունՀոկտեմբերի 3-ին, ժամը 17.00-ին,  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Կոմիտասի պողոտայի 54 շենքի   բնակարաններից մեկից բերման են ենթարկել  1976 թ. ծնված Հովսեփ Ղ.-ին:
Պարզվել է, որ նա սեպտեմբեր ամսին գտնվելով ծանոթի տանը՝ գողացել է նրա բջջային հեռախոսը` պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս:
Հովսեփ Ղ.-ն խոստովանել է հանցանքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: