Facebook-ի համար լուսանկարվելիս տղամարդը պատահաբար ինքնասպան է եղել իր ձեռքի ատրճանակով

Oscar Otero Aguilar2Մեքսիկացին մահացել է ատրճանակի կրակոցից, որի հետ նա պատրաստվում էր լուսանկարվել:

Զոհը 21-ամյա Օսկար Օտերո Ագիլարն է եղել:

Նախքան միջադեպը՝ Օտերո Ագիլարը իր երկու ընկերների հետ խմել է Մեխիկոյում:

Դեպքի վայր հրավիրված պետական մարմինների աշխատակիցների տեղեկություններով՝ Օտերո Ագիլարը գլխին կրակոց է ստացել:

Հասարակության անվտանգության նախարարության տեղեկություններով՝ Օտերո Ագիլարի մահը, ըստ երևույթին, դժբախտ պատահար է եղել:

Նախարարությունից հայտնում են, որ լուսանկարը նախատեսված է եղել Facebook-ի համար:

Ագիլարի ընկերներից մեկին ձերբակալել են, իսկ մյուսը՝ փախուստի է դիմել:

Օտերո Ագիլարը Facebook-ի նախկին լուսանկարներում նստած է ալկոհոլային խմիչքների կողքին, ինչպես նաև կանգնած կամ նստած է տարբեր տեսակի մեքենաներում:

 Անկախ

ԱՄՆ-ում գողը հանցանքի վայրում մոռացել է դուրս գալ Facebook-ից

1311-390x290Մինեսոթա նահանգում գողը մոռացել է դուրս գալ տուժածի համակարգչից օգտվելուց հետո, ֆեյսբուքյան իր էջից,հաղորդում է  ВВС-ն:

Տանտիրոջ խոսքով, հենց դա թույլ տվեց, որ գողին փողոցում ճանաչի, քանի որ գողությունից հետո համակարգչում մնացել էր նրա լուսանկարը: Արդյունքում, ոստիկանները ձերբակալեցին Նիկոլաս Ուիգին, որն արդեն խոստովանական ցուցմունքներ է տվել:

Ոստիկանության տվյալներով, հիմա նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Անկախ

Ադրբեջանում Facebook-ի գրառումների համար ուսանողի են դատում

 Օմար ՄամեդովՀունիսի 6-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը շարունակել է Facebook-ի ակտիվիստ Օմար Մամեդովի գործով դատավարությունը, հաղորդում է “Թուրան” գործակալությունը

Նիստի ընթացքում Մամեդովի փաստաբան Հալիդ Բաղիրովը միջնորդություն է ներկայացրել` մեղադրյալի` մինչ ձերբակալությունը ծնողների հետ ունեցած նամակագրության տեքստը քրեական գործի նյութերին կցելու վերաբերյալ:  Այդ նամակագրությունը վկայում է Մամեդովի` քաղաքական մոտիվներով հետապնդման մասին: Վերջինս Թուրքական Կիպրոսում է սովորել, և այդ ընթացքում երիտասարդի հորը ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն են հրավիրել` որդու` facebook-ում ծավալած գործունեության առնչությամբ:

Մամեդովի հարազատները զգուշացրել են, որ հայրենիք վերադառնալու դեպքում նրան ձերբակալություն է սպառնում: Այդպես էլ եղել է:

Հունվարի 20-ին Մամեդովը արձակուրդի է վերադարձել, իսկ 24-ին ձերբակալվել` թմրադեղերի անօրինական առետրով զբաղվելու մեղադրանքով:

Դատարանը չի բավարարել փաստաբանի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը հունիսի 13-ին է նշանակված:

 Անկախ

Facebook-ի հիմնադիրը նշել է իր 30-ամյակը

Zuckerberg introduces new Facebook platform into the Android OS called Home appՄարկ Էլիոթ Ցուկերբերգը, աշխարհում ամենամասսայական սոցցանցի հիմնադիրը նշել է իր 30-ամյակը: Նա ծնվել է 1984-ի մայիսի 14-ին, Նյու Յորք նահանգի Ուայթ-Փլեյնս քաղաքում:

2002-ին ապագա միլիարդատերն ընդունվել է Հարվարդի համալսարան, այնտեղ ուսումնասիրել է հոգեբանությունը, հետն էլ զբաղվել է ծրագրավորմամբ: Հենց համալսարանում նա սկսեց ուսանողների համար ձևավորել ինտերնետ-ակումբներ, որոնք հետգայում վերաճեցին Facebook-ի` միլիարդ օգտատերերով սոցցանցի:

Ինչպես փորձագետներն են ասում, Facebook-ն ամբողջ աշխարհը տեղավորել է մի պրոֆիլում, հմտորեն միավորել ցանկացած մարդու` օգտատերերի հետ, իսկ «ընկերանալ» ու «համակրանք» որոշիչները բոլորովին այլ նշանակություն են ստացել:  Սոցիալական ցանցում հարյուրավոր մարդիկ են «միանում» ու «բաժանվում», ու միակ մարդը, որին անհնար է «արգելափակել»` ինքը` Ցուկերբերգն է:

Հայտնի է, որ նրա սիրած գրքերից են Վերգիլիուսն ու Պլատոնը: Նա իրեն բուսակեր է անվանում, լսում է «Դաֆթ Փանք», «Գրին Դեյ», Լեդի գագային, Շակիրային, Ռիհանային. հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ցուկերբերգի տարեկան աշխատավարձն ընդամենը 1 դոլար է, սակայն, դրանով հանդերձ, նա մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվում: Տարբեր տվյալների համաձայն, նրա կարողությունը գնահատվում է 19-26 մլրդ դոլար: Նա վարում է Volkswagen Golf ավտոմեքենա:

Նա քաղաքական հավակնություններ չունի.2013-ին կազմակերպեց «Առաջ` մեզ հետ» շարժումը`  միջնակարգ ու բարձրագույն կրթության ոլորտում օրենսդրական բարեփոխումների առաջխաղացման ու ԱՄՆ-ի ներգաղթի քաղաքականության կատարելագործման  նպատակով:

Անկախ

Facebook-ը մարդկանց նման կսկսի ճանաչել դեմքերը

532959fa-881e-cdcd-881e-cdc2598e7679.photo.0Facebook սոցցանցը ստեղծել է համակարգչային ալգորիթմ, որը հնարավորություն կստեղծի համեմատելու մարդկանց դեմքերը մի քանի լուսանկարներում, ու  նմանություններ հայտնաբերել  մարդկանց նման:

Նախագիծը ստացել է DeepFace անվանումը.այն պատրաստվում են ներկայացնել  համակարգչային տեսողությանն ու  օրինակների ճանաչմանը նվիրված   գիտական CVPR կոնֆերանսի ժամանակ:

DeepFace-ը մարդկանց տարբերում է 97,25% ճշգրտությամբ, մինչդեռ կենդանի մարդիկ նման թեսթի ժամանակ 97,5 % են հավաքում:

DeepFace-ի աշխատանքի ապահովման համար ստեղծվում է մարդու գլխի 3D մոդել, որը կարելի է դիտել ցանկացած պրոյեկցիայում: Վերլուծվում են նաև պատկերի գույները,  ինչը հնարավորություն կտա գտնել դեմքի կառուցվածքի առանձնահատկությունները:

Դեմքերի ճանաչման տեխնոլոգիան Facebook-լուսանկարներում օգտատերերի  ճանաչման նպատակով սկսել են օգտագործել դեռևս 2011-ից:  Դրա շնորհիվ ոստիկանությանն արդեն հաջողվել է  մի քանի վտանգավոր հանցագործների գտնել: Սակայն, գոյություն ունեցող հնարավորությունը շատ սահմանափակ է ալգորիթմի միակողմանիության պատճառով: Իսկ նոր DeepFace  տեխնոլոգիան նախորդից 25%-ով ավելի ճշգրիտ   տվյալներ է հաղորդում:

Անկախ

Թուրքիայի իշխանությունները սպառնացել են արգելելYouTube-ն ու Facebook-ը

5319632c-0882-e9be-0882-e9b19af29b04.photo.0Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է  խստացնել համացանցի վերահսկողությունը, տեղեկացնում է top.rbc.ru-ն: Հետուստատեսային հարցազրույցի ժամանակ նա հասկացրել է, որ մարտի 30 տեղական իշխանական մարմնում ընտրություններից հետո, կառավարությունը կարող է արգելելYouTube-ն ու Facebook-ը, գրել է Today’s Zaman-ը:

Նման որոշումը կօգնի կանխելու հասարակության վրա համացանցի բացասական ազդեցությունը, նշել է վարչապետը:

Էրդողանի հայտարարությունն արդեն բլոգոլորտում հուզումներ է առաջացրել.  Հարցազրույցի հեռարձակումից հետո իշխանությունների մտադրությունների շուրջ քննարկումներ են սկսվել:

2014-ի հունվարին Թուրքիայում մի օրենք է ուժի մեջ մտել, որը հեռուստահաղորդակցային ոլորտում կարգավորողներին  թույլատրում է արգելափակել այն  կայքերը, որոնց բովանդակությունը վիրավորական կամ էլ անտեղի կհամարեն: Կառավարությունը վստահեցնում է, որ նոր նորմը կոչված է ոչ թե սահմանափակելու , այլ պաշտպանելու երկրի ինտերնետ տարածքը: Թուրքիայում համացանց մուտքն արդեն սահմանափակ է. վերջին ժամանակներում հազարավոր կայքեր են արգելափակվել:

Անկախ

Մահապատիժ`«Facebook»-ում գրանցվելու համար

ol3001392806147Դեռահաս աղջիկը կանգնել է դատարանի առջև, մեղավոր ճանաչվել “անպատկառ վարքի համար” ու մահապատժի ենթարկվել «Facebook»-ում գրանցվելու պատճառով:

Դժբախտ Ֆաթում Ալ-Ջասեմի` Սիրիայի բնակչուհուն դատի են տվել “Իրաքի ու Սիրիայի իսլամական պետություն” կուսակցության զինյալները: Դատարանը նրան մեղադրեց շարիաթի օրենքներով, հայտարարեց, որ սոցիալական ցանցն օգտագործելը պետք է պատժվի:

Ինչպես հայտնում է «Al-Rai Al-Youm»ռեսուրսն ու լրատվական «Fars» գործակալությունը, վճիռը կայացվելուց հետո, աղջիկը, որի տարիքը չի նշվում, դատապարտվել է քարկոծման: Վճիռն ի կատար են ածել զինյալ-իսլամիստները:

 Անկախ

 

«Facebook»-ը շարունակում է գրավել աշխարհը

facebook-iconԱշխարհի ամենահայտնի «Facebook» սոցիալական կայքում տեղադրված գովազդից ստացվող եկամուտը կազմում է 2,34 մլդ դոլար, ինչը 76 տոկոսով գերազանցում է անցած տարվա ցուցանիշը: «Facebook»-ի օգտատերերի թիվը ավելացել է 39 տոկոսով՝ հասնելով 945 մլն մարդու: Ցանցի եկամուտի 53 տոկոսը ստացվում է բջջային սարքավորումների գովազդից: 2013 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Facebook» կազմակերպության մաքուր եկամուտը կազմում է 523 մլն դոլար: Նախորդ տարվա այդ ամիսների ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմում էր 64 մլն դոլար:

2013 թվականի վերջին ամիսը մեկ անգամ «Facebook»-ի իրենց էջը այցելուների թիվը ավելացել է՝ կազմելով 1,23 մլդ մարդ: Իսկ ահա օրվա ընթացքում գոնե մեկ անգամ այցելողների թիվը հասել է 757 միլիոնի: Նշենք նաև, որ եթե «Facebook» կայքից օգտվող 13-17 տարեկան անձանց թիվը 2011 թվականին կազմում էր 13,1 մլն մարդ,ապա 2014 թվականին այդ թիվը նվազել է՝ հասնելով 9,8 միլիոնի:

 

Անկախ

Կնոջը տուգանել են Facebook-ում հավաքույթի հրավեր տեղադրելու համար

facebookԼեհաստանում դատարանը 23-ամյա կնոջը տուգանել է Facebook-ում հավաքույթի հրավեր տեղադրելու համար, որի ժամանակ 20,000 մարդ էր հավաքվել: Նրանցից ոմանք անզուսպ են եղել և կռվել են:

Կրակով քաղաքի դատարանը ուրբաթ օրը հայտարարել է, որ կինը հավաքույթ կազմակերպելու թույլտվություն չի ունեցել և չի ապահովել ապրիլին քաղաքի ծայրամասում կազմակերպված երեկույթի մասնակիցների անվտանգությունը: Հավաքույթի ընթացքում մի տղամարդ է վայր ընկել ժայռից ու վնասվել: Կնոջը մեղադրել են չթույլատրված հավաքույթ կազմակերպելու համար:

Դատարանից տեղեկացրել են, որ հավաքույթի վայրը չափազանց վտանգավոր է այնտեղ գտնվող ջրամբարի և ժայռերի պատճառով: Կնոջը տուգանել են 2,400 զլոտի (785 դոլար):

 

Հաքերները գողացել են Facebook, Gmail, Twitter և Odnoklassniki կայքերի 2 միլիոն օգտատերերի գաղտնաբառեր

facebook-passwordԱյս շաբաթ հրապարակված հայտարարության համաձայն՝ հաքերները գողացել են Facebook, Google, Twitter, Yahoo և այլ կայքերի գրեթե 2 միլիոն օգտատերերի մուտքաբառերն ու գաղտնաբառերը:

Trustwave կիբեր անվտանգության ընկերությունից տեղեկացրել են, որ հսկայական քանակությամբ իֆորմացիան գողացել են ամբողջ աշխարհում անհաշվելի թվով համակարգիչներում տեղադրված հատուկ ծրագրի միջոցով: Ծրագիրը անցած ամսվա ընթացքում որսացել է մուտքի գաղտնաբառերը և ուղարկել հաքերներին:

Trustwave-ի հետազոտողները կարողացել են գտնել Նիդեռլանդներում տեղադրված սերվերը, որտեղ հայտնաբերվել են ավելի քան 93,000 կայքեր մուտք գործելու լիազորություններ՝ ներառյալ Facebook, Gmail, Google+, YouTube, Yahoo, Twitter, Odnoklassniki, LinkedIn կայքերը:

Ընկերության տեղեկություններով՝ իրենք այդ ընկերություններին տեղեկացրել են իրենց կայքերի հաքերական հարձակման ենթարկվելու վերաբերյալ: Նրանք այս տեղեկությունները հրապարակել են հինգշբաթի օրը:

Ըստ տեղեկությունների հաքերները իրենց այս գործողությունը սկսել են հոկտեմբերի 21-ից: Այդ ծրագիրը համակարգչում հնարավոր չէ գտնել որոնողական ծրագրերի միջոցով, քանի որ վիրուսը թաքնված է գործում: Միակ բանը որ օգտատերը կարող են անել, դա համացանցային բրաուզերների, Adobe (ADBE) և Java ծրագրերի վերջին թարմացված տարբերակները ներբեռնելն է:

 

«Facebook» -ը վնասում է միայնակ կանանց

ol3001384171375 (1)Կանանց հոգեբանության փորձագետները վստահեցնում են, որ «Facebook» -ը կամ սոցիալական-ինտերակտիվ  կոմնորոշմամբ մյուս ինտերնետ ռեսուրսները ծայրահեղ վտանգավոր են գեղեցիկ սեռի միայնակ ներակայացուցիչների  հոգեկանի համար:

Զոյա Սթրիմփելը պնդում է, որ սոցցանցերում իդեալական ընտանիք պատկերող նկարների բազմությունը հանգեցնում է դեռևս սեփական ընտանիք չունեցող կանանց մեջ նախանձի ու այլոց գործերի նկատմամբ ցավագին հետաքրքրասիրության:

Բացի այդ, «Facebook» -ում գրանցված միայնակ կանայք համացանցում ընկեր գտնելու որոնումների վրա շատ ժամանակ են ծախսում ու չեն հասցնում իրական կյանքում նկատել իրական մարդկանց:

Facebook-ն անձնագիր է պահանջում

b_702036Երեքշաբթի  տեխնիկական սխալի պատճառով  Facebook սոցիալական ցանցը մի  քանի օգտատերերից անձը հաստատող փաստաթուղթ է պահանջել: Ընկերությունն արդեն ներողություն է խնդրել օգտատերերից:

“Երեկ մեր օգտատերերի մի մասն անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու հարցում է ստացել… Հաղորդագրությունը հեռացվել է, երբ սխալը հայտնաբերվել է,-նշում է ընկերությունը,-Մենք ներողություն ենք խնդրում անհարմարություն պատճառելու համար”:

Սոցցանցում անհարթությունների մասին հայտնի դարձավ   Twitter-ից: Օգտատերերը բողոքել էին, որ սոցցանցն  անձը հաստատող փաստաթուղթ կամ էլ լուսանկարով անձնագիր է պահանջում:

Ի դեպ,  Facebook-ը կարող է անձնագրային տվյալներ պահանջել, եթե կասկած ունի, որ օգտատիրոջ տարիքը 13-ի չի հասել:

Facebook –ում նորից կարելի է գլխատման տեսանյութեր ու լուսանկարներ հրապարակել

b_469410Facebook սոցցանցի օգտատերերն այսուհետ կրկին իրենց էջերում կարող են հրապարակել գլխատված մարդկանց տեսա- և լուսանկարներ: Մայիսին ընկերության ղեկավարությունն նման նյութերի հրապարակման արգելք էր մտցրել, սակայն, հասարակայնության ճնշման ազդեցությամբ որոշումը փոխեցին: Փաստարկը պարզ է. մարդիկ պետք է հնարավորություն ունենան դատապարտելու նման տեսանյութերն ու լուսանկարները: Սակայն, ընկերությունն այնպես է արել, որ “լայքելու” հնարավորություն չլինի: Իրավապաշտպաններն այստեղ տարակարծիք են. ոմանք կարծում  են, որ այդ նորմը արդարացված է, իսկ մյուսները  անթույլատրելի են համարում:

“Դաժան տեսանյութը մարդու հոգեկանի վրա անջնջելի ազդեցություն կարող է ունենալ: Մի քանի րոպե` ու նա այլևս առաջվանը չէ”,-զգուշացնում է նախկին հոգեբան Արթուր Կասսիդին, որը գլխավորում է Իռլանդիայի “Դեղին ժապավեն” հակասուիցիդալ ծրագիրը: Ի դեպ, գլխատման տեսարաններով նյութեր  հիմնականում սիրում են տեղադրել Հյուսիսային Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի ու Մերձավոր Արևելքի  ավազակային խմբավորումների ներկայացուցիչները: Կայքում կարող են գրանցվել միայն 13 տարին լրացած անձինք:

Մարոկկոյում դեռահասները ձերբակալվել են Facebook-ում տեղադրված լուսանկարի պատճառով

kissՄարոկկոյում դեռահասներ են ձերբակալվել Facebook-ում իրենց համբույրի լուսանկարը տեղադրելու համար: Լուսանկարում անչափահաս 14 և 15 տարեկան  աղջիկն ու տղան համբուրվումեն դպրոցի մոտ: Ինչպես տեղի ԶԼՄ-ներն են հայտնում, լուսանկարը տեղի երեխաների համար նմանակման պատճառ է դարձել:

Սակայն, իշխանությունները չեն գնահատել դեռահասների զգացմունքներն ու , նրանց ձերբակալել են: Ներկայում նրանք Նադոր քաղաքի բանտում են գտնվում: Նրանց պաշտպանության օգտին են հանդես եկել իրավապաշտպան շատ կազմակերպություններ ու պահանջել ազատել երեխաներին:

Որոշ վարորդներ չեն պատրաստվում ուղեվորներից պահանջել 150 դրամ ուղեվարձը

FacebookFacebook սոցիալական ցանցի իրատես դիտորդ օգտատերը պնդում է, որ որոշ վարորդներ չեն պատրաստվում ուղեվորներից պահանջել 150 դրամ ուղեվարձը: Այդ մասին է վկայում հետևյալ գրառումը. «Այսօր նստեցի երթուղային տաքսու դիմացը` հատուկ նպատակով: Ցանկանում էի վարորդի հետ զրուցել վերջին հայտնի թանկացման մասին:
Ի զարմանս ինձ, երթուղայինի վարորդը, որը միջին տարիքի միջին-վիճակագրական վարորդ էր, ասաց, որ թե ինքը, թե բազմաթիվ այլ վարորդներ, որոնց հետ ինքը զրուցել է, նշել են, որ չեն պատրաստվում ժողովրդից պահանջել 150 դրամ ուղեվարձ, և ով տա 100 դրամ, իրենք խելոք կվերցնեն: «Մեկ ա` ես էդ 150 դրամից օգուտ չունեմ, էդ սաղ գնում ա գծի տիրոջը»,- նշեց վարորդը` ավելացնելով, որ իրենք էլ են վատ զգում նոր սակագնից: «Ես էս ժողովրդի հետ կիսելու բան չունեմ, էսքան ժամանակ 100-ով եմ քշել, էլի 100-ով կքշեմ, թող չտան, ավելի լավ: Գոնե սենց էս երկրում մի բան կփոխվի»,- վարորդներին բնորոշ լեքսիկոնով ասաց վարորդը,- «Մենակ ես չեմ, լիքը շոֆեր կա, որ հիմա ինչ ասես ասում ա սրանց. Խեղճ ժողովրդի վերջին կոպեկն են ուզում քերեն, մեջտեղը մենք ենք վատամարդ դառնում»:
Վարորդը նաև նշեց, որ ներքին համաձայնություն ունեն 100 դրամ վճարողներից չպահանջել վճարել 150 դրամ: Համաձայնությունը դեռ լատենտ է, քողարկված, բայց եթե տեսնեն, որ հասարակության մեջ դա տարածվում է (150 դրամ չվճարելը), ապա իրենք էլ են միանալու ժողովրդին: «Օրենքները իրանք են ընդունում, բայց արդյունքում մենք ենք մեզ վատ զգում. Ինչի՞ համար: Թող ով ինչ ուզում ա տա. Մեկը ես չեմ պնդելու, որ 150 դրամ տան»»: