Վարդան Պետրոսյանին կալանավորեցին

arm138399695878Կոտայքի մարզի դատարանը բավարարեց ոստիկանության ներկայացրած միջնորդությունը` հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին դերասան Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների բախման հետևանքով մահվան ելքով վթար էր տեղի ունեցել:

Նշենք, որ վթարի հետևանքով դերասան Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բացի Պետրոսյանից, վթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոցներ էր տեղափոխվել ևս 6 մարդ. «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:

Նախաքննական մարմինը որոշում էր ընդունել ձերբակալել Վարդան Պետրոսյանին:

1in.am

Տնտեսվարողների աջակցությամբ շարունակվում է մշտադալարների ծառատունկը

001Վարչական շրջանների աշխատակազմերը շարունակում են տնտեսվարողներից առաջարկներ ստանալ աշնանային ծառատունկին օժանդակ, մշտադալարների տունկի ծրագրին մասնակցելու վերաբերյալ։

Աջափնյակում, ըստ 40 տնտեսվարողների հայտնած տվյալների, հանրագումարով 60-ից ավելի մշտադալար ծառեր ու թփեր են տնկվելու. նոյեմբերի 9-ի դրությամբ 20 տնտեսվարողներ արդեն կատարել են պարտադիր բարեկարգման շրջանակում սույն աշխատանքները։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մշտադալարների տունկին առայժմ 40 տնտեսվարող է մասնակցում. տնկվելու է 20 եղևնի, մշտադալար 30 թուփ։

Աշնանային ծառատունկին զուգահեռ՝ տնտեսվարողների կողմից մշտադալարների տունկը կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը։

 

Առանձին եկեղեցականների կողմից հնչեցված տեսակետները միշտ չէ, որ արտահայտում են Եկեղեցու պաշտոնական կեցվածքը

100126

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնորապես նշված է.

«Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցու, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելության, այս կամ այն հարցի վերաբերյալ եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը լիազորված են հնչեցնելու համապատասխան իրավասություններով օժտված կառույցները կամ էլ մասնավոր պարագաներում Վեհափառ Հայրապետի կողմից հանձնարարական ստացած անձինք: Տարբեր կայքերում, հաղորդումներում, սոց. ցանցերում առանձին եկեղեցականների կողմից հնչեցված տեսակետները միշտ չէ, որ արտահայտում են Եկեղեցու պաշտոնական կեցվածքը»:

Երևանի քաղաքապետարանը` 100 դրամ սակագնով ուղևորափոխադրման կազմակերպումը հիմնավորողներին

phpThumb1Բաց նամակներով և սրտացավության ամպագոռգոռ տեսակետներով ու պնդումներով էլեկտրոնային դաշտը հեղեղած բոլոր անձանց տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 17-ին անցկացված Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հրապարակային մրցույթին Երևան քաղաքի թվով 23 ավտոբուսային և մեկ միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար որևէ կազմակերպության կողմից հայտ չի ներկայացվել։ Եվ առնվազն տարօրինակ է, որ 100 դրամ սակագնով ուղևորափոխադրման կազմակերպումը հիմնավորող և գերշահույթների մասին խոսողներն այսքան անտարբեր են իրենց գնահատականով նման շահավետ մրցույթի նկատմամբ այն դեպքում, երբ կարելի էր մասնակցել, հաղթել ու բոլորին ապացուցել իրենց պնդումների իրավացիությունը։

Բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են պնդել այդ նույն տեսակետի ճշմարտացիությունը, առաջարկում ենք մասնակցել հայտարարված նոր մրցույթին, որը կանցկացվի դեկտեմբերի 12-ին, ինչի մասին Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 25-ին հանդես է եկել հրապարակային մրցույթի հրավեր-հայտարարությամբ, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ ինչպես քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքի «Հայտարարություններ»  բաժնում, այնպես էլ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում նույն օրը զետեղված սույն հայտարարության տեքստից։

Սա իրապես լավ հնարավորություն է ընձեռում ձեզ մասնակցել մրցույթին և գործնականում հիմնավորել ձեր սրտացավությունը՝ մեր բնակիչներին 100 դրամ սակագնով որակյալ և անվտանգ ծառայություն մատուցելու տեսանկյունից։

Միաժամանակ ավելորդ չենք համարում նաև տեղեկացնել, որ Երևան քաղաքին նվիրաբերվածծ բոլոր ավտոբուսները սպասարկվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցների կողմից և հանդիսանում են համայնքային սեփականություն։

Երևանի քաղաքապետարան

Արմեն Պողոսյանը` մանրէների և տրանսպորտի գնի բարձրացման մասին

Արմեն ՊողոսյանՆոյեմբերի 10-ը որակի համաշխարհային օրն է: Այս թեմայով այսօր ասուլիս էր հրավիրել  Հայաստանի Սպառողների ասոցացիա ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Նա հավաստիացնում է, որ  այսօր մեզանում շատ ոլորտի մարդիկ իրենք էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ է որակը:

«Որակը  տվյալ արտադրանքի փաստացի չափանիշների համապատասխանեցումն է հայտարարված չափանիշներին», – սահմանեց Արմեն Պողոսյանը և նշեց սննդի  ոլորտի մի քանի առաջնահերթ խնդիրներ:  Ըստ նրա` այդ խնդիրների շարքում այսօր առաջնային տեղ է զբաղեցնում մակնշումը:«Լուրջ խնդիր է նաև մանրէազերծումը: Մանրէներն  ունեն այնպիսի վարքագիծ, որ տնային պայմաններում դրանց դեմն առնել գրեթե անհնար է, ուստի արտադրամասում պետք է լինի իդեալական ստերիլություն, ինչի համար  առանձնակի մեծ գումար ու խելք պետք չէ, պետք է ընդամենը լինել պարտաճանաչ»- ասաց Արմեն Պողոսյանը:

Նա անդրադարձավ նաև տրանսպորտի խնդիրներին ու նշեց, որ, մասնակցելով հանձնաժողովի աշխատանքներին, գիտի, որ գնի թանկացումը ոչ մի լավ բանով չի ավարտվելու. «Ոչ մի լավ բան չեմ կանխատեսում, բայց հնարավոր է նաև, որ երկրորդ անգամ սոցիալական բունտ լինի, քանի որ անգամ ներկայիս վիճակում 100 դրամ սակագնով կարելի է որակապես շատ ավելի լավ տրանսպորտ ունենալ»:

«Գծատերերը, ուրեմն, փող ունեն՝ պարզապես «տակներն են դրել». Արամ Աբրահամյան

downloadՕրերս իրենց ցույցը որոշեցին անել նաեւ «գծատերերը»՝ պահանջելով ուղեվարձը դարձնել 200 դրամ:

Ես կասկածում եմ նման ցույցերի «ինքնաբուխ» լինելու մեջ՝ նախ այն պատճառով, որ նրանք, ովքեր ներկայանում են որպես «գծատեր», իրականում «proxy»-ի դեր են կատարում, նրանք գիծը «աշխատեցնողներն» են, ոչ թե տերերը: Բայց ոչ աշխատեցնողները, ոչ էլ տերերը չեն կարող ցույց անել առանց իշխանությունների ցուցումի՝ որովհետեւ նրանք կախյալ մարդիկ են:

Դրա վառ ապացույցն այն է, որ հակառակ բիզնեսի տրամաբանության՝ նրանք չեն աշխատում, երբ իշխանությունները նրանց հրահանգում են: Իսկ երբ են իշխանություններն այդպիսի հրահանգ տալիս, հիշո՞ւմ եք: Այո, այն ժամանակ, երբ վախենում են ընդդիմության հանրահավաքներից եւ ուզում են, որ մարդիկ գան Ազատության հրապարակ:

Նաեւ այն ժամանակ, երբ ընտրակաշառք ստացած քաղաքացիներին անվճար տեղափոխում են ընտրատեղամասեր: Այդ օրերին նրանք չե՞ն մտահոգվում, որ իրենց բիզնեսը տուժելու է: Ինձ թվում է՝ այս պարզ օրինակներից հասկանալի է, որ գծատերերն իրենց գլխի տերը չեն: Գծատերերի ցույցը մոտավորապես նույնն է, որ մաքսատան աշխատակիցները ցույց անեն եւ պահանջեն ավելացնել իրենց կաշառքների «ստավկեքը», կամ ճանապարհային ոստիկանները ցույց անեն՝ տեսանկարահանող սարքերը վերացնելու պահանջով, քանի որ այդ դեպքերում չեն կարողանում տուգանքն իրենց գրպանը դնել: Կամ նախարարները գնան Ազատության հրապարակ՝ «Պահանջում ենք ատկատը դարձնել 30 տոկոս» պաստառով: Գծատերերը նույն համակարգի մի մասն են, նույն՝ այսպես ասած, «կանտորան» են՝ վերը թվարկված քաղաքացիների հետ միասին, եւ նրանց «ընդվզման» պահանջները, ի վերջո, նույն պետական չինովնիկների ձգտումներն են: Դրա բնական ռեակցիան է՝ «յոլա տարեք ձեր՝ արդեն իսկ ոչ քիչ եկամուտներով»:

Ուղեվարձի բարձրացման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն բանից հետո, երբ գծատերերը (բնականաբար, իսկական գծատերերը) անեն այնպիսի ներդրումներ, որ հնարավոր լինի վարորդներին ազատել փող հավաքելու անհրաժեշտությունից եւ, հետեւաբար, «պլանից», եւ երբ բոլոր ուղեւորները կերթեւեկեն նստած, ինչպես որ պահանջում է օրենքը: Թանկացման մասին պետք է մտածել ներդրումներից հետո, ոչ թե առաջ: Այսինքն՝ գծատերերը պետք է ներդրումներ անեն իրենց՝ արդեն ստացած գերշահույթներից, ոչ թե ժողովրդից հավաքեն այդ փողերը: Որ նման ներդրումները հնարավոր են, ապացուցում է հետեւյալ փաստը. «Պալաչ» նրբագեղ մականունով գործարարը կիսաքաղաքական-կիսաանձնական դրդապատճառներով (Հայաստանում դրանք մշտապես միահյուսված են) ներդրումներ արեց եւ գնեց թանկարժեք եւ հարմարավետ ավտոբուսներ: Գծատերերը, ուրեմն, փող ունեն՝ պարզապես «տակներն են դրել»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիր  

«Օպել-Վեկտրա»-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել դաշտը

13.05.11-6326ԱվտովթարՆոյեմբերի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհից և ընկել դաշտը, ինչի հետևանքով 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Գյումրիում անօթևան ընտանիքները վառելիքի կարիք ունեն

mq1Գյումրիում գիշերային ժամերին արդեն բավականին ցուրտ է, ինչպես կասեր գյումրեցին

«ձյան հոտ է գալիս»: Խարխուլու խոնավ վագոն-տնակներում պատսպարված հարյուրավոր ընտանիքներ մոլորված մտածում են, թե ինչպես ենտաքացնելու իրենց կացարանները: Նրանցից շատերը վառարանները կրկին նետելու են ձեռքերն ընկածը, ինչի պատճառով հատկապես իրիկնային ու գիշերային ժամերին տնակային ավաններում խեղդող

ծխի ամպեր են մշտապես կուտակվելու:

Տնակներում բնակվող ընտանիքներին անհրաժեշտ է օգնության ձեռք մեկնել և վառելափայտ տրամադրել: «Շիրակ կենտրոնը» նախորդ ձմռանը Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին, արտերկրի բարերարների և կազմակերպությունների աջակցությամբ, տրամադրեց շուրջ 2000 պարկ վառելափայտ: Ընթացիկ ձմռանը ևս անօթևան ընտանիքներին ջերմություն պարգևելու նպատակով

կազմակերպությունը նախաձեռնել է «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» ակցիա:

Ձմռան վառելիքի բաժանման ձեռնարկի առաջին օրվա մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Մեքենան ամբողջությամբ այրվել է

g_imageՆոյեմբերի 9-ին, ժամը 06.12-ին ահազանգ է ստացվել, որ Ամրակից Գարգառ միջհամայնքային ավտոճանապարհին այրվում է «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.30-ին, մարվել՝ 06.40-ին:
Այրվել է «ԳԱԶ2410» մակնիշի 14 ՕԼ 258 պետհամարանիշով ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

Սպասվում են տեղումներ, լեռներում հնարավոր է ձյուն

scenesAutumnRain2Նոյեմբերի 9-ին ողջ հանրապետության տարածքում կդիտվի խիտ ամպամածությամբ եղանակ, ամենուրեք պարբերաբար սպասվում են տեղումներ, լեռներում հնարավոր է ձյուն: ԱԻՆ-ը զգուշացնում է ձմեռային անվադողերով երթևեկելու անհրաժեշտության մասին:
Քամին` 13-17մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է ուժգնացում մինչև20մ/վրկ, առանձին վայրերում հավանական է մառախուղ և ցածր տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում ցերեկը կտրուկ կնվազի 6-8 աստիճանով: Ուշադրություն. շրջանների մեծ մասում, հատկապես` հարավային կեսում սպասվում են զգալի առատ և տևական անձրևներ:

Երևանում նոյեմբերի 9-ին և 10-ին կդիտվի մեծամասամբ ամպամած եղանակ, պարբերաբար հնարավոր է անձրև: Ջերմաստիճանը` գիշերը +4 +6, ցերեկը` +13 +15, երեկոյան ժամերին` +8+10:

Նոյեմբերի 18-ից նոր արագաչափ սարքեր` Երևանի Հովհաննես Շիրազի փողոցում

imagesՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թվականի նոյեմբերի 18-ից գործարկվելու են Երևան քաղաքի Հովհաննես Շիրազի փողոցում երկու ուղղություններով տեղադրված 2 արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

«Ժողովուրդ». Խաղողի մթերման ժամանակ գյուղացիները խաղողը մթերող փոխադրամիջոց չունենալու պատճառով տարել են համայնքի աղբի մեքենայով

1127

«Ժողովուրդ»-ը գրում է.

«ՀՀ Արարատի մարզի Ազատավան համայնքի մի շարք բնակիչներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ խաղողի մթերման ժամանակ գյուղացիները խաղողը մթերող գործարան հասցնելու փոխադրամիջոց չունենալու պատճառով ստիպված են եղել այն տանել համայնքի աղբի մեքենայով ինչը, մեղմ ասած, հակահիգիենիկ է։

Իհարկե, գյուղացիների պատմածը խիստ զայրացրեց համայնքապետ Սարգիս Խաչատրյանին, ով ասաց, թե նման բան չի եղել, սակայն գյուղացիները շարունակեցին հակառակը պնդել՝ հավելելով թե չի բացառվում այս խաղողից պատրաստված գինին ըմբոշխնեն նաև մեր բարձրաստիճան պաշտոնյաները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Եղանակը Հայաստանում

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 9-10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 11-13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:Քամին հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ին ցերեկը կնվազի  2-3, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:

Երևանում՝
Նոյեմբերի 9-ի գիշերը սպասվում է թույլ անձրև, 9-ի ցերեկը և 10-ին կդիտվի փոփոխական ամպամածություն,  տեղումների հավանականությունը փոքր է, 11-13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:                                                                           
Երևանի  նոյեմբերի  9-ի բազմամյա կլիմայական տվյալներ`•   Օդի առավելագույն ջերմաստիճան 20.90C (1950թ.)
•   Օդի նվազագույն ջերմաստիճան -10.40C (1907թ.)
•   Օդի միջին օրական ջերմաստիճան 7.80C

Լրատվական նյութի օգտագործման պայմանները խախտողները կտուգանվեն

լրատվամիջոցներՎաղվանից՝ նոյեմբերի 9-ից, ուժի մեջ կմտնեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում ԶԼՄ-ներին անմիջականորեն վերաբերող լրացումները:
Նպատակը լրատվական դաշտում հեղինակային իրավունքների կոպիտ խախտումների, գրագողության, առանց պատշաճ հղումների այլ լրատվամիջոցների նյութերի արտատպման հատկապես վերջին շրջանում հաճակի դարձած դեպքերի կանխարգելումն է, ինչի մասին հայտարարությամբ հանդես էին եկել նաև մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ, հաղորդում է «Փաստինֆո»-ն:
Օրենքում ամրագրվում է լրատվական նյութի օգտագործման պայմանները սահմանող նոր հոդված, որի  խախտման դեպքում վնասի հատուցումը կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկը, այն է՝ 100 հազարից 200 հազար դրամ:
Եվ այսպես՝ օրենքը սահմանում է, որ տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումն այլ տպագիր լրատվական միջոցներում, ինտերնետային կայքերում թույլատրվում է իրականացնել միայն մեջբերման նպատակն արդարացնող ծավալով՝ առանց հեղինակի (հեղինակային իրավունքի իրավատիրոջ) համաձայնության և վարձատրության վճարման: Անկախ վերարտադրման ծավալից՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը:
Վերարտադրումը պետք է բացառի լրատվական նյութի սկզբնաղբյուրի հնարավոր ընթերցողների քանակի և լրատվական նյութի օգտագործման ծավալների վրա բացասական ազդեցությունը:
Լրատվական նյութի ամբողջական վերարտադրումը կարող է իրականացվել միայն հեղինակի կամ հեղինակային իրավունքի իրավատիրոջ համաձայնության դեպքում: Լրատվական նյութի ամբողջական վերարտադրման կարգն ու պայմանները սահմանվում են կողմերի միջև կնքված պայմանագրով:
Լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս պարտադիր է լրատվական նյութի սկզբնաղբյուրին հղում կատարելը,  իսկ եթե քաղվածքի նպատակը միայն սկզբնաղբյուր լրատվական նյութի վերարտադրությունն է, ապա պարտադիր է քաղվածքի վերնագրում տպագիր լրատվական միջոցի անվանման նշումը, էլեկտրոնային կայքի ակտիվ հղումի տեղադրումը, նաև էլեկտրոնային կայքի տիրույթային անվանման (դոմեյնի) նշելը:
Հեռարձակող կազմակերպության այն հաղորդումները, որոնք իրենց բնույթով ուղղված են մամուլի տեսության ներկայացմանը, ևս պարտավոր են պահպանել այս հոդվածով նախատեսված դրույթները:
Բացի այդ՝ եթե օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի մասին տեղեկատվությունը  հեղինակային իրավունքի օբյեկտ չի համարվում, ապա այսուհետ  այդ տեղեկատվությունը կհամարվի հեղինակային իրավունքի օբյեկտ, եթե օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի արտահայտման ձևը ստեղծագործական աշխատանքի արդյունք է:

Աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքում շուրջ 20 հազար ծառ ու թուփ կտնկվի

ծառատունկԵռաբլուրին հարակից անտառագոտիներից մայրաքաղաքում մեկնարկել է 2013 թվականի աշնանային ծառատունկը: Գործընթացն առավել հասցեական իրականացնելու նպատակով ծառատունկին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կանաչապատման ու կոմունալ բաժինների , համատիությունների ու հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, վարչական շրջանի բնակիչներ: Ակտիվ ներգրավվածությունը ծառատունկին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից` ոլորտի պատասխանատուների առջև դրված խնդիրն էր: Նկատի ունենալով Եռաբլուրի  նշանակությունը յուրաքանչյուր հայի համար, այստեղ տնկվել են մշտադալար թուաներ, որոնք տարվա բոլոր եղանակներին կապահովեն տարածքի գեղեցիկ տեսքը: Ծառատունկ կանցկացվի նաև  նորաբաց կամ օրերս վերաբացված այգիներում: Հատուկ ուշադրություն կդարձվի  բակային տարածքների ծառապատմանը: Գործընթացի առաջին օրը, դարձյալ բնակիչների մասնակցությամբ, նոր ծառերով են համալրվել Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/1, 15/2 շենքերի բակը, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի Զաքյան փողոցում բացակա ծառերի փոխարեն նորերն են տնկվել:  Հիմնականում   կտնկվեն  գնդաձև ակացիաներ, հացենիներ և սոսիներ, որոնք, մասնագետների գնահատմամբ, համապատասխանում են մեր պայմաններին և լավ կպչողականություն են ապահովում:  Ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում: Աշնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում նախատեսվում է տնկել շուրջ 15 հազար ծառ, ևս 5000 թփեր:Մինչ այդ, օրերս կհայտարարվի միասնական ծառատունկի օր: Համապատասխանաբար 30000 ծառ և 10000 թուփ էլ տնկվել էր գարնանային ծառատունկին:  Ծառատունկը մարաքաղաքում կտևի մինչև նոյեմբերի 20-ը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վաչություն

 

Բարեխիղճ տնտեսվարողների աջակցությամբ Երևանում ավելանում է մշտադալարների թիվը

Երևանի քաղաքապետարանմշտադալար ծառեր, թփերՄայրաքաղաքում մեկնարկած աշնանային ծառատունկին զուգահեռ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հորդորով, տնտեսվարողները, պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման շրջանակում, իրենց աշխատանքային գրասենյակների, գործունեության օբյեկտների հարակից տարածքներում տնկում են մշտադալար ծառեր ու թփեր։

Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում արդեն երկու տասնյակից ավելի տնտեսվարողներ միացել են մշտադալարների տունկի նախաձեռնությանը։

Իսկ վարչական շրջանների աշխատակազմերը շարունակում են տնտեսվարողներից առաջարկներ ստանալ՝ ծառատունկի օժանդակ այդ ծրագրին մասնակցելու վերաբերյալ։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

iPad Air-ի պայթյունից հետո բջջային հեռախոսների խանութը տարհանվել է և հրշեջներ են ժամանել

burned iPad AirՆոր թողարկված  iPad Air-ը պայթել է Ավստրալիայի բջջային հեռախոսների խանութներից մեկում:

Պայթյունը տեղի էր ունեցել Կանբերայում գտնվող խանութներից մեկում, որի հետևանքով  խանութում գտնվող մարդիկ տարհանվել էին:

Մի շարք հրապարակումներ են եղել iPhone-ի պայթյունների  հետևանքով մարդկանց վնասվելու մասին, սակայն սա iPad-ի պայթելու առաջին հայտնի դեպքն է:

Սիդնեյի Daily Telegraph-ը, մեջբերելով խանութի ներկայացուցչին, նշում է, որ հրդեհվել է բրենդի նոր iPad Retina մոդելը:

Խանութում բռնկված հրդեհը մարելու համար հրշեջներ են ժամանել դեպքի վայր:

Չնայած խանութի աշխատակիցները և հաճախորդները չեն տուժել, այնուամենայնիվ, նոյեմբերի 1-ին Apple-ի թողարկած  նոր iPad Air-ը ամբողջովին այրված է եղել:

Apple-ի ներկայացուցիչը ժամանել է խանութ` այված iPad-ը հետաքննության տանելու և պայթյունի պատճառը պարզելու համար:

Apple-ը դեպքի կապակցությամբ մեկնաբանություն չի տվել:

Ըստ տեղեկությունների՝ iPad-ների և iPhone-ների արտադրության մեջ ներգրավված են ԱՄՆ-ի, ճապոնական, չինական և կորեական ընկերությունները:

Հարևանուհիները վիճել են, ապակիով ու փայտով միմյանց վնասվածքներ պատճառել

ոստիկանությունՆոյեմբերի 6-ին, ժամը 17.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ձախ դաստակի կտրված վերքով «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1975 թ. ծնված Մադոնա Խ.-ն: Նա հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել է, որ  նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, իր տնակի մոտ, վիճաբանության ժամանակ, հարևանուհին` 1980 թ. ծնված Թեհմինե Վ.-ն, ապակու բեկորով հարվածել է իր ձեռքին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Մադոնա Խ.-ն էլ քարով հարվածել է Թեհմինե Վ.-ի գլխին և պատճառել վնասվածք:
Նույն օրը, ժամը 21.30-ին, Թեհմինե Վ.-ից ընդունվել է հաղորդում:
Երկու կանանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

5 հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալելՆոյեմբերի 8-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Արարատի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Զավեն Հ.-ին, որը հուլիսի 11-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Նոյեմբերի 7-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի փողոցի թիվ 3 շենքի մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Հայկ Վ.-ին, որը նոյեմբերի 6-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Նոյեմբերի 7-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Իջևան քաղաքի Երևանյան փողոցից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արկադիա Բ.-ին, որը 2012 մայիսի 5-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով:

Նոյեմբերի 7-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Աչաջուր գյուղից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Բ.-ին, որը նոյեմբերի 6-ից հետախուզվում էր գողության և անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքով:

Նոյեմբերի 7-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Արսեն Բ.-ն, որը մայիսի 27-ից ՌԴ Տյումենի մարզի Նիժնեվարտովսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: