iPad Air-ի պայթյունից հետո բջջային հեռախոսների խանութը տարհանվել է և հրշեջներ են ժամանել

burned iPad AirՆոր թողարկված  iPad Air-ը պայթել է Ավստրալիայի բջջային հեռախոսների խանութներից մեկում:

Պայթյունը տեղի էր ունեցել Կանբերայում գտնվող խանութներից մեկում, որի հետևանքով  խանութում գտնվող մարդիկ տարհանվել էին:

Մի շարք հրապարակումներ են եղել iPhone-ի պայթյունների  հետևանքով մարդկանց վնասվելու մասին, սակայն սա iPad-ի պայթելու առաջին հայտնի դեպքն է:

Սիդնեյի Daily Telegraph-ը, մեջբերելով խանութի ներկայացուցչին, նշում է, որ հրդեհվել է բրենդի նոր iPad Retina մոդելը:

Խանութում բռնկված հրդեհը մարելու համար հրշեջներ են ժամանել դեպքի վայր:

Չնայած խանութի աշխատակիցները և հաճախորդները չեն տուժել, այնուամենայնիվ, նոյեմբերի 1-ին Apple-ի թողարկած  նոր iPad Air-ը ամբողջովին այրված է եղել:

Apple-ի ներկայացուցիչը ժամանել է խանութ` այված iPad-ը հետաքննության տանելու և պայթյունի պատճառը պարզելու համար:

Apple-ը դեպքի կապակցությամբ մեկնաբանություն չի տվել:

Ըստ տեղեկությունների՝ iPad-ների և iPhone-ների արտադրության մեջ ներգրավված են ԱՄՆ-ի, ճապոնական, չինական և կորեական ընկերությունները:

Tags: