Նոյեմբերի 7-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 32-րդ կմ-ին «Պեժո-307» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:Ասուլիս` նվիրված Երիտասարդության համաշխարհային օրվան և ԵԱԴ 14 ամյակին
Նոյեմբերի 9-ին`ժամը 11:30-ին, Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) գրասենյակում (հասցե`ք. Երևան, Մաշտոցի 4, 1/1) տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Երիտասարդության համաշխարհային օրվան և Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) 14-ամյակին: Ասուլիսի բանախոսն է ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը:
Թեման՝ Երիտասարդության համաշխարհային օր, ԵԱԴ-ի 14-ամյա գործունեություն, երիտասարդական տեղական ու միջազգային ծրագրեր, Հայաստանում վարվող պետական երիտասարդական քաղաքականություն:
Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին: Կազմակերպության ակունքներում է եղել ՀՀ առաջին երիտասարդական կազմակերպությունը` Երիտասարդական ակադեմիան /ԵրԱկ/: Այսօր ԵԱԴ-ը միավորում է ավելի քան 90 երիտասարդական մասնագիտական ու տարածքային ակումբներ, կենտրոններ ու կազմակերպություններ:
ԵԱԴ-ն սերտորեն համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ:
ԵԱԴ գործունեության ու դրա ծրագրային ուղղությունների մասին առավել մանրամասն՝ http://fyca.net/ կայքում:
Հանրային խորհուրդը «Զվարթնոց»-ի կլոր շենքի վերաբերյալ որոշում կկայացնի
Հանրային խորհուրդը շուտով կամփոփի «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հարցի քննարկումները և կկայացնի որոշում կառույցի հետագա պահպանման կամ քանդման վերաբերյալ:1 օրում Երևանում 5 ՃՏՊ է գրանցվել
Նոյեմբերի 7-ին, ժամը 22.20-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ. Պետրոսյան, Փիրումյան և Աղաբաբյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 7-ին, ժամը 19.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 42 շենքի դիմաց «Շկոդա Ֆաբիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 78-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 7-ին, ժամը 11.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում բախվել է «Մերսեդես-Բենց E-320», ապա` «Աուդի A-6» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես-Բենց E-320»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 7-ին, ժամը 14.00-ին, «ՎԱԶ-21134» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 15 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 7-ին, ժամը 18.00-ին, «Լեքսուս GX-470» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վ. Վաղարշյան փողոցի թիվ 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:
Հարուցվել է քրեական գործ, մեկ մարդ ձերբակալվել է
Նոյեմբերի 5-ին, ժամը 02.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Դիլիջանի քաղաքային լճի մոտից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Վարդան Ք.-ին` իր «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, և ուղևորներ` 1982 թ. ծնված Վանո Ք.-ին ու 1985 թ. ծնված Դավիթ Ա.-ին:Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, ապօրինի ծառահատման 1 և խարդախության 6 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 3 դեպք։
Գործնական պարապմունք «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները հերթական գործնական պարապմունքն անցկացրեցին «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի տարածքում:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ գործնական պարապմունքների և վարժանքների համար ուսումնական կենտրոնի վարժահրապարակում արդեն տեղադրվել են գնացքի վագոններ և ուղղաթիռ, շուտով այստեղ կտեղադրվեն նաև ինքնաթիռներ, բենզալցակայան և բենզատար մեքենա։
Ամբողջությամբ նորոգելուց և տարածքը բարեկարգելուց հետո «Լուսակերտ» ուսումնական կենտրոնը վերածվելու է տարածաշրջանային նշանակության և միջազգային չափանիշներին համապատասխան ուսումնական բազայի` ԱԻՆ ՃԿՊԱ ուսանողների գործնական պարապմունքների, փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման, ինչպես նաև տեղական ու միջազգային ուսումնավարժությունների անցկացման համար։
Փրկարարները տարեց քաղաքացուն շտապօգնության մեքենային են մոտեցրել
Նոյեմբերի 8-ին, ժամը 05.10-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նարեկացի թաղամասի թիվ 34 շենքի բնակիչն ունի կոտրվածքներ. բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 4-րդ հարկից իջեցրել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել 1920թ. ծնված Ե. Բ.-ին:
Հրդեհ` Լուսաղբյուրում
Նոյեմբերի 8-ին, ժամը 06.40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի Թաղ թաղամասում` Հ. Գ.-ին պատկանող անասնագոմի տանիքում (մոտ 20 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.42-ին, մարվել՝ 08.09-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (11 քմ) և ծղոտե առաստաղը (9 քմ):
Նախագահն ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Տիգրան Մեծի այգու հանդիսավոր բացմանը
Տարոն Մարգարյան,Տիգրան Մեծի այգի,Երևանի քաղաքապետարանՄայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում տարեսկզբից մեկնարկած այգիների և պուրակների բարեկարգման, ինչպես նաև նոր հանգստի գոտիների կառուցման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երևանցիների հետ միասին բնակիչների տնօրինմանն է հանձնել բարեկարգված հերթական այգին: Նոր Նորք վարչական շրջանի շուրջ 5.8 հա տարածք զբաղեցնող Տիգրան Մեծի այգին ամբողջությամբ վերակառուցվել է:
Զրուցելով բնակիչների հետ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ երևանյան նոր այգիների ու պուրակների ստեղծման ծրագրերը, ինչպես այս տարի, առաջիկա տարիներին ևս կլինեն շարունակական ու հիմնականում կյանքի կկոչվեն մայրաքաղաքի ծայրամասային համարվող թաղամասերում, ուր հազարավոր բնակիչների համար կստեղծվեն հանգստի յուրօրինակ կենտրոններ. «Յուրաքանչյուր տարի մենք 5-ից 6 հանգստի գոտիներ ենք կառուցում ու վերակառուցում մայրաքաղաքում: Մեր ծրագրերի շրջանակում փորձելու ենք բարեկարգել երևանյան բոլոր այգիները: Նոր Նորք վարչական շրջանը խորհրդային տարիներին ամենականաչապատ տարածքներից էր և ուներ բավականին շատ այգիներ ու պուրակներ: Եվ մեր նպատակն է նախ վերականգնել այդ տարածքները, իսկ հետագայում նաև ավելացնել դրանց քանակն ու հանձնել մեր բնակիչներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Բնակիչների լիարժեք հանգստի համար տեղադրվել են նստարաններ, փակ և բաց զրուցարաններ, մանկական ժամանակակից խաղերով կահավորված խաղահրապարակներ, մարզահրապարակներ, ինչպես նաև կառուցվել են ճեմուղիներ: Հանգստյան գոտին ամբողջությամբ ապահովված է նաև արտաքին լուսավորության նոր ցանցով ու շուրջ 1 կմ ոռոգման նոր համակարգով:
«Բոլորն են հիշում, որ այս տարածքում գտնվող Վիշապների պուրակի տեղում ուզում էին բազմաբնակարան շենք կառուցել, և քաղաքապետարանի կողմից արգելվեց այդ կառուցապատումը: Ու մենք խոստացանք, որ այգին կվերականգնենք ու կհանձնենք մեր բնակիչներին: Ծրագիրը, ինչպես տեսնում եք, կյանքի կոչվեց: Այգու կառուցման համար համայնքի բյուջեից ծախսվել է 123 մլն դրամ, բացի այդ նաև մասնակցություն են ունեցել մի շարք բարերարներ, որոնց իմ շնորհակալությունն եմ հայտնում»,- նշել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով այգին բարեկարգելու և բնակիչներին վերադարձնելու համար՝ նորնորքցիները նշել են, որ հանգստի այս գոտին տասնյակ տարիներ ոչ միայն չի ծառայել իր նպատակին, այլև վտանգավոր է եղել անգամ անցուդարձի համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել է նաև վերակառուցված այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին ու շնորհավորել բնակիչներին՝ հորդորելով պահպանել ու խնամքով վերաբերվել այգուն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Գյումրի-Մարմարաշեն ճանապարհին զինամթերք է հայտնաբերվել
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նոյեմբերի 7-ին, ժամը 11.35-ին ԱԻՆ-ում տեղեկատվություն էր ստացվել, որ Գյումրի-Մարմարաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ում հայտնաբերվել է զինամթերք:
Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ տեղում հայտնաբերվել է ազդանշանային հրթիռ: Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերված զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք:
Պատահար Երևանի Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկում
Եղանակը Հայաստանում, վաղը անձրև կգա
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի ցերեկը կնվազի 3-4, արևելյան շրջաններում` 6-7 աստիճանով:
9-10-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:
10-ից 12-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
• Օդի նվազագույն ջերմաստիճան -4.60C (1981թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 8.40C
Սոչիի իրավապահների կողմից գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Արտաշատում
Նոյեմբերի 6-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողները Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 36 շենքի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Աշոտ Ա.-ին, որը մայիսի 6-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ոստիկանությունը հերքում է. Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն չի գործադրվել
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը հայտարարություն է տարածել, որտեղ հերքում է լուրերը, թե ոստիկանապետը ծեծել է Շանթ Հարությունյանին: Հայտարարությունում ասված է.
ԱԻՆ. նախնական տվյալներով 2 բնակավայրում պայթուցիկ սարք է հայտնաբերվել
Նոյեմբերի 7-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում նախնական տվյալներով հայտնաբերվել է պայթուցիկ սարք:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Նոյեմբերի 7-ին, ժամը 11.35-ին ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրիի Մուշ թաղամասին հարակից Բուլվարնի-Մարմարաշեն ճանապարհին նախնական տվյալներով հայտնաբերվել է պայթուցիկ սարք:
Մանրամասներ դեռևս հայտնի չեն: Առաջիկայում լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք:
Մարտունի-Վարդենիս ճանապարհին բախվել են «Մերսեդես» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ
Մոսկվայում կողոպուտ կատարողին հայտնաբերեցին Գյումրիում
Նոյեմբերի 6-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1981 թ. ծնված Վարդան Ա.-ին, որը 2010 թ. հոկտեմբերի 25-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով:
Երևանում «հեղափոխականների» երթն ավարտվեց բախումներով ու պայթյուններով.անդրադարձ Վառոդային դավադրության և Գայ Ֆոքսի օրվան
Գայ ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների» երթը Երևանում վերածվեց ոստիկանության հետ բախումների:
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը նոյեմբերի մեկից Ազատության հրապարակում նստացույց էր անում` «Ես սկսում եմ հեղափոխություն» գրությամբ: Նրա խոսքով` մտադիր է Հայաստանում արժեքների հեղափոխություն անել, որը ենթադրում է նաև իշխանության տապալում: «Հայաստանում, եթե լավ տղերք չկան էդ իշխանություններին տապալելու, ուրեմն սաղ Հայաստանում բարոյազրկվածներն են ապրում: Ավելի լավ է մեռնեմ, բենզինի շշերը ձեռքիս գնամ ու մեռնեմ, սնայպերը ինձ խփի: Չեմ ուզում Կիևյանից ինձ գցեմ, Հայաստանից չեմ ուզում գնամ: Ես այդպես եմ ապրելու: Չեմ ուզում աշխարհում իմ ազգի մասին ասեն՝ էնտեղ սաղ փչացած են, ժողովուրդ չկա: Նրանց ինչ անում են, էդ ժողովուրդը հանդուրժում է»,- այսպես է նա բացատրել իր արաքի դրդապատճառները:
Նոյեմբերի 5-ին նա գլխավորեց դիմակավոր «հեղափոխականների» երթը: Հարությունյանն իր շուրջ 100 համակիրների հետ երթը մեկնարկելուց առաջ հայտարարեց, որ ամեն գնով, անգամ մահվան գնով հեղափոխություն է իրականացնելու: Ապա հայտարարեց, որ իրենք զինված են մահակներով և բենզինով լի շշերով: «Հեղափոխականների» նպատակակետը նախագահի նստավայրն էր:
Երթի մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել, երբ «հեղափոխականները» փորձել են Մաշտոցի պողոտան հատել ոչ ճիշտ տեղից: Պայթեցվել են ինքնաշեն նռնակներ:
Ոստիկանությունը ձերբակալել է 20 մարդու, այդ թվում և Շանթ Հարությունյանին: Նրա որդուն ևս ոստիկանություն բերման էին ենթարկել, սակայն նոյեմբերի 6-ի առավոտյան նրան ազատ են արձակել:
Ոստիկանության 4 աշխատակիցները հիվանդանոցում են և բուժում են ստանում:
Նշենք, որ նոյեմբերի 5-ին ողջ աշխարհում Անոնիմուսների 443 երթ է տեղի ունեցել:
Նոյեմբերի 5-ը աշխարհում նշվում է որպես Վառոդային դավադրության և Գայ Ֆոքսի օր: Վերջինս ձերբակալվել է 1605 թ. նոյեմբերի 5-ին: Նա փորձում էր պայթեցնել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը` Ջեյմս արքային սպանելու նպատակով: Նրա մտադրությունները բացահայտվեցին անանուն նամակի միջոցով, որն ուղարկվել էր բրիտանական պաշտոնյաներին: Ֆոքսին կտտանքների են ենթարկում, իսկ 1606 թ. հունվարի 31-ին` մահվան են դատապարտում:
Գայ Ֆոքսի դիմակները, որոնք կրում են ցուցարարները, ստեղծվել են 2005-ին` «Վ` Վենդետայի համար» ֆիլմի համար: Դրանք դարձել են հակաավտորիտար խորհրդանիշ համացանցային Անոնիմուս շարժման համար, որի անդամները մարդիկ են,ովքեր համակարգիչն օգտագործում են քաղաքական գաղափարների առաջխաղացման, խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության և ինֆորմացիայի ազատության ապահովման համար:
Աշխարհի մասշտաբով միջոցառումը ձեռնարկողները իրադարձության ֆեյսբուքյան էջում գրել են. «Հիշեք, թե ովքեր են ձեր թշնամիները. միլիարդատերերը, որոնք բանկեր ունեն, և կորպորացիաները, որոնք կոռումպացնում են քաղաքական գործիչներին, որոնք ստրկացնում են անարդարության մեջ գտնվող մարդկանց»:




