Ոստիկանները հայտնաբերեցին երթուղայինում գողություն կատարողին

ձերբակալելՀոկտեմբերի 23-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայից, երթուղային ավտոբուսի սրահից գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մհեր Խ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կանացի դրամապանակ` գումարով և բանկային ու սոցիալական քարտերով:
Ոստիկանության ծառայողները պարզել են տուժողի անձը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակՀանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 25-ից 29-ին շրջանների մեծ մասում սպասվում է առանց տեղումների եղանակ, Վայոց ձորում և Սյունիքում 27-ին սպասվում են տեղումներ:Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-ի գիշերը կնվազի 4-5, 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝
Հոկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հոկտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ`• Օդի առավելագույն ջերմաստիճան  26.70C (1922 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան     -4.20C (1945 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  11.50C

Նոյեմբերի 4-ից հանրապետության ավտոճանապարհներին նոր արագաչափեր կգործարկվեն

Արագաչափ-սարքՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թ. նոյեմբերի 4-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝

1. Հ-4 «Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 20.2 կմ (Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի փողոց)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Հ-4 «Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19.1 կմ (Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երևանյան խճուղի)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. Հ-4 «Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.5 կմ (Կոտայքի մարզ, Զովունի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
4. Հ-5 «Հ-6-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.1 կմ (Կոտայքի մարզ, Նոր Գեղի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Yerkir.am-ի բացառիկ հարցազրույցը Սերժ Սարգսյանի ծնողների հետ

Լուսանկարը` yerkir.am-ի

Լուսանկարը` yerkir.am-ի

Yerkir.am-ի թղթակիցն Արցախում բացառիկ հնարավորություն է ունեցել այցելելու Սերժ Սարգսյանի ծնողների` Ազատի եւ Նորայի տուն եւ զրուցելու նրանց հետ:

– Տիկի’ն Նորա, դուք թիկնապահներ չունեք, ձեր տունն էլ չի հսկվում, ինձ էլ հրավիրեցիք ներս` ներսում խոսելու: Անկեղծորեն զարմացած եմ…

– Ախր մենք ո՞ւմ ենք ինչ արել, մատաղ ինիմ, մունք ռաբոչի հասարակ ընտանիք ընք, ես ջուլհակուհի ըմ իլալ, ամուսինս էլ` դարբին: Ձեռք ձեռքի տված աշխատալ ընք, չարչարվալ ընք մարդ ու կնգանավ, երեք երեխա պահալ, մըծըցրալ: Աստված պահի իրանց, հիմա իրանք էլ մեզ ըն օգնում:

-Տիկի’ն Նորա, արցախցիները հայտնի են իրենց երկարակեցությամբ ու ամուր առողջությամբ: Հարեւաններն ասում էին, որ Ազատ պապն էլ առաջվանը չէ, ինչպես է հիմա նրա առողջությունը:

– Երևանում հիվանդանոցում էր պառկած, հետո բերել ենք տուն: Հիմա արդեն լավ ա, ոչինչ: Դե, ով որ շատ ա աշխատում, նա էլ շուտ ա հիվանդանում: Իմ ամուսինը դարբին ա եղել, շատ ա աշխատել ամբողջ կյանքում:

– Ինչի՞ կարիք ունեք:

– Ոչ մի բանի կարիք չոնինք, ընդի տղատարը (խմբ.-այդպիսի տղաների տերը) կարիք կզգա՞: Դե, աղջիկ չոնիմ, հարսներս էլ` Ռիտան, Ավրիգան, Արմինեն, ինձ աղջկա նման են: Իրեքն էլ լավն են: Հարսներով միշտ հաշտ համերաշխ են եղել:

– Ձեր որդիներից ու թոռներից ո՞վ է ավելի հաճախ այցելում ձեզ:

– Բոլոր երեքն էլ շուտ-շուտ այցելում են: Իմ տղերքը շատ լավն են, մեկը գնում ա, մեկն ա գալիս, էնպես որ` անտեր չենք (ծիծաղում է): Տղաներս ու հարսներս ամեն օր մեզ զանգում են:

– Տիկի’ն Նորա, իսկ հետևում ե՞ք Ձեր որդու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանը` ուր գնաց, ինչ խոսեց, ինչ արեց…

– Միշտ Սերժին ասում եմ`նախագահին ամեն օր ես տեսնում եմ: Հարցնում ա` ո՞նց ես տեսնում: Հենց ասում եմ տելեվիզրով, սկսում ա ծիծաղել:

– Դժվա՞ր է նախագահի մայր լինել:

– Գիտես ինչ, ես օզալ ըմ (ուզել եմ) վեր իմ տղաս նախագահ չինի: Որպես մայր` ինձ մինակ իմ տղայիս առողջությունն ա պետք, վեչ թա իրա պաշտոնը: Ես էն ում օզում, որ առավոտը իմ երեխայիս զավտրիկ տամ, կեսօրին էլ աբեդ տամ, իրուգյունն էլ` ուժին, կողքես օտե (ուտի), խմե, ես էլ հանգիստ քնեմ: Ես տա ըմ օզում: Դե, վեր ինքը օզալ ա օրիշ պեն (ուրիշ բան)… Դե, հայրենասեր ա, աշխատող ա, թող ուրան քեփավ ինի (թող իր ուզածով լինի): Էն ծառեն տիրևը տեսնում ը՞ս, իմ սերտըս սաղ օրը տի տղտողում ա (դողդողում է) իմ խոխոցս հետե:

– Ամեն նախագահի նաև քննադատում են, ո՞նց եք վերաբերվում Ձեր որդուն քննադատողներին:

– Դե, թող քննադատին: Տի մարդ չի ինիլ, վեր ուրան քննադատին վեչ: Ասում ա` շահեն հարը շահեն քմակեն քաշում ա (անգամ շահի` թագավորի հայրը կարող է շահի հետեւից խոսել): Հու հինչ օզում ա` թող ասե, սաղի բերանը հո փակելու չը՞նք: Ես իմ երեխուս անա արխային ըմ, վեր ինքը մաքուր ու հայրենասեր մարդ ա: Արխային ըմ, վեր ինքը թալանչի չի:

 Շարունակությունը կարդացեք Yerkir.am-ում

Ողջունում են «Հանրային հեռուստատեսության» նոր եթերային քաղաքականությունը

հանրային«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունն արդեն երկու տարի է տարբեր ակցիաների ու միջոցառումների միջոցով բարձրացնում է լայն զանգվածների պահանջները հեռուստատեսության բացի կոմերցիոնից, նաև այլ տիպի գործառույթների իրականացման անհրաժեշոտության վերաբերյալ:

«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունը ողջունում է «Հանրային հեռուստատեսության» նոր եթերաշրջանում ձևավորված եթերային քաղաքականությունը: Վերջապես «Հանրային հեռուստաընկերությունը» սկսում է իրականացնել իր «հանրային» ֆունկցիան և հեռուտաարտադրանք է մատուցում հասարակության տարբեր շրջանակների համար: Մասնավորապես, ծրագրեր են հայտնվել, որոնք բավարարում են հայկական հեռուստաեթերի կողմից վաղուց արհամարված՝ ինտելեկտուալ լսարանի համար: Խոսքը  «Հայադարան», «Արվեստանոց», «Հանրալսարան», «Արվեստակիներ», «Հայաստանի առեղծվածները» ծրագրերի մասին է:

Դրա հետ մեկտեղ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունն առաջարկում է ստեղծել ծրագրեր, որոնք միտված կլինեն լսարանի պոզիտիվ ինքնության ձևավորմանը: Պոզիտիվ ինքնության առկայության դեպքում անհատի սոցիալական դիրքորոշումները բավարարվածություն են արտահայտում տվյալ էթնիկ խմբին անդամակցելու հարցում, անհատը հպարտանում է էթնիկ խմբի հաջողություններով ու հաղաթանակներով: Նեգատիվ ինքնության ժամանակ հակառակն է՝ սեփական խմբի վերաբերյալ գերակշռում են բացասական սոցիալական դիրքորոշումները, որոնք առաջացնում են տվյալ էթնիկական խմբին անդամակցելուց հրաժարման և ամոթի զգացողություն:

Քանի որ վերջին տարիներին հայկական հեռուստեթերը միտված է նեգատիվ ինքության ձևավորմանը (իր բոլոր բացասական հետևանքներով), առաջարկում ենք ծրագրային քաղաքականության հիմքում ընդունել վերոնշյալ խնդիրների լուծմանը միտված գաղափարներ և ծրագրեր հիմնել:

Հարգանքներով՝ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնություն

 

 

«Օպել Վեկտրա»-ն բախվել է «ԿռԱԶ»-ի

ավտովթարՀոկտեմբերի 23-ին, ժամը 16.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ճամփեզրին կայանված «ԿռԱԶ» մակնիշի բեռնատարի:
«Օպել Վեկտրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

«ՎԱԶ-21074»-ը Երևանի Վիլնյուսի փողոցում վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջ

վրաերթՀոկտեմբերի 23-ին, ժամը 16.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 1/3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Կողոպուտի համար հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում

ձերբակալվել էՀոկտեմբերի 23-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Էդուարդ Վ.-ին, որը 2007 թ. հոկտեմբերի 15-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:

Աբովյանում 86-ամյա տղամարդու են վրաերթի ենթարկել

ՎրաերթՀոկտեմբերի 23-ին, ժամը 18.40-ին, «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 41 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 86-ամյա տաղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Պատահար Բերքանուշ-Դվին ճանապարհին

ավտոպատահարՀոկտեմբերի 23-ին, ժամը 12.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Բերքանուշ-Դվին ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները զենք-զինամթերք են առգրավել

Զենք-զինամթերքՀոկտեմբերի 22-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս` Անդրանիկի փողոցում նկատել են մի խումբ անձանց:
Տեսնելով ոստիկանության ծառայողներին` 1979 թ. ծնված Գոռ Հ.-ն դիմել է փախուստի և փորձելով ցանկապատի վրայից ցատկել` կորցրել է հավասարակշռությունն ու վայր ընկել, որի ժամանակ նրա գոտկատեղից ընկել է 2 ատրճանակ, մեկը` «ՏՏ» տիպի, պահունակը լիցքավորված 7 փամփուշտով, մյուսը` անհայտ տեսակի, առանց գործարանային համարի` լիցքավորված 6 փամփուշտով:
Նշված վայրից բերման են ենթարկվել նաև 12 անձինք, որոնց մոտից անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ տարածքում կատարված զննությամբ, պայուսակում, հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի 1 ինքնաձիգ` պահունակը լիցքավորված 30 փամփուշտով, «ԱԿ-74» տիպի 1 ինքնաձիգ` լիցքավորված 30 փամփուշտով, և առանձին մեկ պահունակ` լիցքավորված ևս 30 փամփուշտով:
Շարունակելով օպերատիվ միջոցառումները` ոստիկանության ծառայողները, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, հոկտեմբերի 23-ին, ժամը 05.00-ին, Գոռ Պ.-ին պատկանող` Անդրանիկի փողոցի մի բնակարանից խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են ողորկափող հրացան և 12 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մալաթիայի քննչական բաժին:

Ավտոմեքենայից պոկված անվադողը հարվածել է կանգառում կանգնած աղջկան

անվադողՀոկտեմբերի 23-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 1/9 շենքի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայից պոկվել է անվադողը և գլորվելով` հարվածել կանգառում կանգնած 20-ամյա աղջկա, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Վարչական բոլոր շրջաններում տերևների մաքրման աշխատանքներ են ընթանում

002Մայրաքաղաքի փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները աշնանային տերևաթափից մաքրելու ուղղությամբ վարչական բոլոր շրջաններում կանաչապատման ձեռնարկությունների կողմից մաքրման համապատասխան աշխատանքներ են ընթանում:

Հիմնական աշխատանքները,  հաշվի առնելով երթևեկի ծանրաբեռնվածությունն ու մարդկանց ակտիվ անցուդարձը, կատարվում են առավոտյան ժամերին:

Հավաքված տերևները տեղափոխվում են համապատասխան տարածքներ:

Քաղաքապետի հանձնարարությամբ զուգահեռաբար հատուկ հսկողություն է իրականացվում փողոցներում ու բակային տարածքներում տերևների այրման հնարավոր բոլոր դեպքերը բացառելու ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

ԼՂՀ փրկարար ծառայության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ ուսումնավարժություններ

Բակո ՍահակյանՆախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Շուշի քաղաք եւ մասնակցելԱրցախի փրկարար ծառայության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների համատեղ հրամանատարաշտաբային ուսումնավարժությունների ավարտական փուլին:

Իր խոսքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ միջոցառումները ցույց են տվել հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների ստորաբաժանումների բարձր պատրաստվածությունը, տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաեւ այդ կառույցների միջեւ սերտ փոխգործակցության առկայությունը:
Բակո Սահակյանը կարեւորել է նման ուսումնավարժությունների պարբերաբար անցկացումը` դրանք համարելով օգտակար Արցախի եւ Հայաստանի համար:
Նախագահ Սահակյանը պարգեւներ եւ արժեքավոր նվերներ է հանձնել ուսումնավարժությունների ընթացքում աչքի ընկած ԼՂՀ փրկարար ծառայության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ այլ կառույցների մի խումբ ներկայացուցիչների:

 

Օգնության են հասել փրկարարները

Օգնության են հասել փրկարարներըՀոկտեմբերի 23-ին, ժամը 12.09-ին տեղեկություն է ստացվել, որ Հայանիստ-Ոսկեհատ միջհամայնքային ավտոճանապարհի ձախակողմյա հատվածի հողաշերտը տաքացել է:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տաքացման պատճառ է հանդիսացել հողաշերտի տակ այրվող տորֆը:

Հանրային խորհրդի ամենաակտիվ հանձնաժողովն ամփոփեց տարեկան գործունեությունը

IMG_1352Այսօր Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի տարեկան գործունեության ամփոփումն սկսվեց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ելույթով: Հանձնաժողովի նիստին ներկա շուրջ ութ տասնյակ անդամներին ՀԽ նախագահը ներկայացրեց Հանրային խորհրդի ընդհանուր գործունեությունն ու հետագա ճակատագիրը` տեղեկացնելով, որ այս տարվա դեկտեմբերի 2-ին ավարտվում է կառույցի գործունեության ժամկետը և որ Հանրային խորհրդի մասին մշակվում է օրինագիծ:

«Արդյոք այս կառույցը հասարակությանը որևէ օգուտ բերե՞ց, թե ոչ»,-բարձրացնելով հարցը` Վազգեն Մանուկյանը նախ հիշեց, որ Հանրային խորհրդի ստեղծման պահը համընկավ Հայաստանի համար ամենածանր ժամանակահատվածներից մեկի հետ` հասարակական խորը բևեռացում, մարտի 1-ի դեպքեր և այլն:

Մանուկյանը կարծում է, որ նրանք, ովքեր ներգրավվեցին Հանրային խորհրդի գործունեության մեջ, իրենց վրա մեծ պատասխանատվություն, միաժամանակ հարվածներ վերցրեցին. «Մեղադրանքներից մեկն այն էր, որ Հանրային խորհուրդը մի մարմին է, որը պետք է դառնա իշխանության կցորդը, կամակատարը, մի մարմին, որի միջոցով իշխանությունը խաբելու է ընդդիմությանը և այլն: Բայց կյանքը ցույց տվեց, որ դա այդպես չէ, և որ Հանրային խորհուրդն ինքնուրույն մարմին է, որովհետև բազմաթիվ հարցեր ու տեսակետներ, որ բարձրացնում է, հակասում են կառավարության, նախագահի կամ Ազգային ժողովի տեսակետին»,-ասաց Մանուկյանը:

Նրա կարծիքով` դա գալիս է նաև նրանից, որ Հանրային խորհրդում հավաքված են շատ ազդեցիկ մարդիկ:

Ի՞նչ խնդիրներ փորձեց լուծել Հանրային խորհուրդը: Ըստ Մանուկյանի, հասարակությունը երբեմն բարձրացնում է հարցեր, որոնք անհնարին է միանգամից լուծել: Սակայն կան հարցեր, որ եթե ճիշտ ձևակերպվեն և տրվեն նաև լուծումները, ապա իշխանությունները չեն կարող չընդունել: Օրինակ, արարատյան դաշտավայրերի ջրային ռեսուրսների նվազման խնդիրը, որը Հանրային խորհուրդը հետևողականորեն բարձրացրեց, և իշխանությունները համապատասխան որոշում ընդունեցին:

Կան նաև հարցեր, որ առաջինը բարձրացրել է Հանրային խորհուրդը, սակայն դրանք լուծում չէին ստանա, եթե չլիներ հասարակական պայքարի գործոնը. «Այո, կան հարցեր, որ Հանրային խորհուրդը պետք է բարձրացնի մասնագիտական ձևով, բայց հասարակությունը միաժամանակ պետք է պայքարի դրանց լուծման համար»,-ասաց Մանուկյանը:

Հարցերի մի խումբ էլ Հանրային խորհուրդը համարում է լուծելի, բայց իշխանությունը գտնում է, որ հնարավոր չէ լուծել. օրինակ, Ծածկած շուկան:

Այնուամենայնիվ, Վազգեն Մանուկյանը հույս հայտնեց, որ նոր ձևավորվող Հանրային խորհուրդը կգործի հանրային ավելի բարենպաստ դաշտում, իշխանություններն ավելի իմաստուն որոշումներ կընդունեն, իսկ այն լիազորությունները, որ խորհուրդը կստանա նոր օրենքով, ավելի հեշտ ու արդյունավետ կդարձնեն կառույցի գործունեությունը:

IMG_1357Մանուկյանի ելույթին հետևեցին հանձնաժողովի անդամների հարցերը, որոնք վերաբերում էին Հայաստանի տնտեսական, սոցիալական, հասարակական խնդիրներին: Հանձնաժողովի անդամները կարևորեցին խորհրդի լիազորություններն ավելացնելու և դրանք օրենսդրորեն կարգավորելու հարցը, որպեսզի հանձնաժողովներում քննարկվող հարցերն ու որոշումները չմնան անարձագանք:

Այնուհետև ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը ներկայացրեց հանձնաժողովի տարեկան հաշվետվու զեկույցը` անդրադառնալով այն ոլորտներին, որոնք այս տարվա ընթացքում եղել են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում. օրինակ` գազի, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը, Երևանի կառուցապատմանն առնչվող բազմաթիվ հարցեր, քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը, փոքր և միջին ձեռնարկություններին հարկային արտոնյալ պայմանների սահմանման առաջարկությունները, Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման տնտեսական նպատակահարմարությունը և դրա ազդեցությունը Հայաստանի էկոնոմիկայի  զարգացման վրա, «Նաիրիտ» ՓԲԸ վերագործարկման խնդիրները, Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցմանն առնչվող, կառավարության 2-րդ շենքի օտարման, ՀՀ հանքահումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, թեթև արդյունաբերության զարգացման համար հարկային արտոնությունների սահմանման անհրաժեշտության, կաշվի, բրդի մթերման, վերամշակման և հայրենական բրենդային ապրանքանիշերի  վերականգնման,  Երևանի ավտոտրանսպորտի սակագնի բարձրացման, «Զվարթնոց» օդանավակայանի կլոր  շենքի հետագա օգտագործման և  տնօրինման և այլ հարցեր:

Ի դեպ, Մանուկյանը նկատեց, որ Հանրային խորհրդի 12 հանձնաժողովներից ամենաակտիվն այս տարիներին եղել է ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովը:

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝
Ուշադրություն

Ս.թ. հոկտեմբերի 24-25-ին սպասվում է ջերմաստիճանի անկում Լոռիում, Տավուշում և Սյունիքում 12-14, մնացած շրջաններում՝  6-7 աստիճանով: Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, Տավուշում, նախալեռնային շրջաններում գիշերը սպասվում է 1-30C ցուրտ: 

        Հոկտեմբերի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ, 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-ի ցերեկը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 12-14 աստիճանով:
Երևանում՝
Հոկտեմբերի 24-ին օրվա առաջին կեսին հնարավոր է անձրև և քամու ուժգնացում 15-20մ/վրկ, 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Երևանի հոկտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 25.30C (1992թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -3.70C (1977թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 11.60C


ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության

Գյումրիում լայնամասշտաբ ապամոնտաժում է

պատշգամբԱյսօրվանից Գյումրիում մեկնարկեց վթարային վիճակում գտնվող պատշգամբների ապամոնտաժման գործընթացը: Հին շենքերի արդեն հսկայական վտանգ ներկայացնող պատշգամբները հասցրել են մարդու կյանք խլել: Խնդիրը լինելով բավական ֆինանսատար, տարիներ շարունակ լուծում չի ստացել` ոչ բնակիչների, ոչ էլ տեղական իշխանությունների կողմից:

Գյումրու քաղաքապետարանի հրապարակած տվյալներով քաղաքում այս պահին 80-ից ավել պատշգամբներ կան, որոնք խիստ վտանգ են ներկայացնում: Ու նմանատիպ պատշգամբները հաճախ հանդիպում են ամենաբանուկ հատվածներում. դրանց անակնկալ փլուզումներից բազմաթիվ մարդիկ են վնասվածքներ ստացել: Վերջին դեպքը գրանցվեց այս մարտ ամսին, երբ փլուզվել էր Ղանդիլյան 10 շենքի 2-րդ բնակարանի պատշգամբը: Հետևանքում, նույն բնակարանի բնակչուհին վայր էր ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Դրանից հետո պատշգամբի փլուզում էլի է գրանցվում, սակայն այս մեկը, բարեբախտաբար, անփորձանք է անցնում:

Պատշգամբների փլուզման վտանգն ավելի է մեծանում հատկապես տարվա այս ժամանակաշրջանում. անձրևներն ու հետագայում նաև ձյունն ավելի են խարխլելու արդեն քայքայված այս շինհատվածները:

“Չնայած դա բնակչի սեփանակությունն է, բայց պետք է այդպիսի վտանգավոր պատշգամբները վերացնենք: Մենք տրամադրում ենք տեխնիկա, օգնում ենք մեկս մյուսին` քաղաքապետարանն ու համատիրությունները”, – ասում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Պատշգամբների ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս, իսկ արդեն գարնանը, ըստ քաղաքապետարանի հավաստիացումների, կսկսվեն նոր պատշգամբների կառուցման աշխատանքները: