Պատահար Երևան-Մեղրի ճանապարհին

ավտովթարՍեպտեմբերի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 109-րդ կմ-ին    բախվել  է «Դնեպր 12» մակնիշի կողային կցորդիչով մոտոցիկլետ հրող  տղամարդու, որից հետո մոտոցիկլետը բախվել է ճամփեզրին կայանված   «ԿամԱԶ-5320»  մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը, գողության 30 դեպքից` 19-ը, խարդախության 30 դեպքից` 29-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և  գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 5-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծեծի ենթարկողները ներկայացել են ոստիկանություն

ԾեծկռտուքՍեպտեմբերի 18-ին, ժամը 23.00-ին,  1982 թ. ծնված  Արման Ե.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Դավիթաշեն 4-րդ թաղամասում   գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնում, վիճաբանության ժամանակ, ոմն Վաղո իր ընկերների հետ ձեռքերով և ոտքերով հարվածել են մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վաղոն և նրա ընկերներն են՝  1983 թ. ծնված  Վաղինակ Բ.-ն, 1982 թ. ծնված Բենիկ Մ.-ն և 1981 թ. ծնված Արտյոմ Հ.-ն, որոնք ժամը 23.30-ին կամավոր ներկայացել են բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Վարորդները և ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

շտապ-օգնությունՍեպտեմբերի 18-ին, ժամը 08.40-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Ամասիա ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել  է «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-24»-ի վարորդը և ուղևորը, «ՎԱԶ-2121»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Քաղաքապետարանում հրավիրվել է հանդիպում-քննարկում՝ Արցախի 4-րդ նրբանցքի 10 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ

001Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը քաղաքապետարանում հանդիպել է 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեում գտնվող (նախկին գեղարվեստի Հ.5 ուսումնարանի) հանրակացարանային շենքի առաջին մասնաշենքի բնակիչների հետ:

Քաղաքապետի տեղակալը նախ ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը, առանձնահատուկ կարևորելով մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքերում բնակվող քաղաքացիների անվտանգության ապահովման հարցն ու խնդրի առաջնահերթ կարգավորման անհրաժեշտությունը,  այդ ուղղությամբ ձեռնարկում է համապատասխան քայլեր:

Բնակիչների հետ քննարկման արդյունքում, նրանց կողմից ներկայացված առաջարկնների համադրմամբ, խնդրի լուծման փուլային տարբերակի շրջանակում առաջնահերթ բնակարաններով կապահովվեն առաջին մասնաշենքում փաստացի բնակվող քաղաքացիները:

«Խնդիրը գտնվում է անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության ներքո: Դեռ գարնանը ձեզ հետ ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝  փաստաթղթային վերջին ձևակերպումներից հետո առաջիկայում, կկազմակերպվի առաջին փուլով բնակարանների հատկացման գործընթացը և արդեն հնարավորություն կունենաք սահմանված ժամկետում տեղափոխվելու նոր բնակարաններ, որից անմիջապես հետո վթարային շենքը կքանդվի»,- ընդգծել է Վահե Նիկոյանը:

Հանդիպում-քննարկման շրջանակում առաջարկվել է նաև կազմակերպել առանձին քննարկում` որոշելու  երկրորդ փուլով տրամադրվելիք բնակարանների առաջնահերթության հարցը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Սպասվում են տեղումներ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 19-ից 21-ը հյուսիսային շրջաններում, 22-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում՝
Սեպտեմբերի 19-ից 21-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 22-23-ին հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
                                 

Քաղաքապետը հանդիպել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենի հետ

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ շնորհավորել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել նրան գործնական հաջողություններ: Ներկայացնելով քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակները՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը մայրաքաղաքում կյանքի կոչված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք հաջողված նախագծեր ունի, որոնք իրականացվել են հենց մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում. «Մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի և նախագծերի իրականացումը։ Այսօր լուրջ բարեփոխումներ ենք իրականացնում քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործման ուղղությամբ, որոնք նպատակ ունեն ապահովել բոլոր ոլորտների համաչափ զարգացումն ու բարելավել ներդրումային միջավայրը: Եվ այս համատեքստում մենք պատրաստ ենք համագործակցել նաև «ԱրմենՏել» ընկերության հետ ինչպես քաղաքային կառավարման, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր հերթին նկատել է, որ քաղաքային տնտեսության զարգացման հարցում քաղաքապետի մոտեցումներն իսկապես ողջունելի են, և իրենց ընկերությունը պատրաստակամ է ներգրավվել քաղաքապետարանի հետ համատեղ ծրագրերի իրականացման գործում. «Մենք ևս ուրախ կլինենք ի դեմս Երևանի քաղաքապետարանի ունենալ վստահելի գործընկեր ու մեր լուման ներդնել Երևանի զարգացման գործում: Հուսով եմ, որ առաջիկայում մեր համագործակցությունն առավել գործնական դաշտ կթևակոխի»,- նշել է  Անդրեյ Պյատախինը:  

Հանդիպման ավարտին մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանի հետ համագործակցելու պատրաստակամության համար` Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ համագործակցությունը կլինի երկուստեք փոխշահավետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Արդիականացվում են Երևանի փոքր կենտրոնի մեծ և միջին գովազդային վահանակները

002Մայրաքաղաքի արտաքին տեսքի բաղկացուցիչ մաս կազմող արտաքին գովազդի արդիականացման և քաղաքի ընդհանուր ձևավորմանն առավել համահունչ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ գովազդային ոլորտի կազմակերպություններին առաջարկ է ներկայացվել փուլային տարբերակով՝ մինչև 2013թ. տարեվերջ, ապամոնտաժել մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափի գովազդային վահանակները, որոնց գովազդային մակերեսը ձգվում է փողոցների երթևեկելի մաս՝ խոչընդոտելով փողոցների ամբողջական տեսողական ընկալմանը։

Երևանի քաղաքապետանի արտաքին ձևավորման և գովազդի վորչության պետ  Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությանը հավանություն տված ընկերությունները սեպտեմբերի 23-ից կսկսեն վերոնշյալ գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը։ Փոխարենը Երևանի քաղաքապետարանն այդ կազմակերպություններին կտրամադրի քաղաքային համապատասխան չափերի (1.2×18) ժամանակակից, եվրոպական չափանիշերին համապատասխան գովազդային կրիչներ տեղադրելու հնարավորություն:

«Մի կողմից ապահովելով վահանակների և դրանց քանակի ներդաշնակությունը քաղաքի ճարտարապետական տեսքին, մյուս կողմից, չվնասելով փողոցներում առկա վահանակների սեփականատեր հանդիսացող ընկերությունների մասնավոր շահերը,  մենք կկարողանանք Երևանն ավելի հարմարավետ դարձնել»,-նշել է Արազ Բաղդասարյանը:

Մինչև հոկտեմբերի 5-ը կապամոնտաժվեն մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի (մինչև Խանջյան փողոց), Թումանյան, Տերյան, Աբովյան, Կորյուն, Ամիրյան փողոցների, Տիգրան Մեծի պողոտայի (մինչև Խանջյան փողոց) գովազդային մեծ և միջին չափի վահանակները, իսկ մինչև տարեվերջ ամբողջ փոքր կենտրոնի՝ ընդհանուր հաշվարկով 106 գովազդային վահանակները։

Ի դեպ, նկատի առնելով փողոցների երթևեկի ծանրաբեռնվածությունը, ապամոնտաժման աշխատանքները կիրականացվեն հիմնականում գիշերային ժամերին, ինչի համար Երևանի քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մայրաքաղաքի ոռոգման համակարգն ընդլայնվել է ևս 21 կմ-ով

004Երևանը կանաչ տարածքներով համալրելու 2013 թվականի ծրագրի արդյունքում մայրաքաղաքի կանաչ մակերեսն ընդհանուր առմամբ կհասնի 850.0 հա-ի: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման ու կանաչապատման  ոլորտում կայուն և շարունակական զարգացում ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առանձնակի կարևորվել է նաև Երևանն անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը: 2013թ.-ի ծրագրերով այս ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 21 կմ ոռոգման նոր համակարգի անցկացմամբ ոռոգելի են դարձել «Փարոս» անտառպուրակի, «Հաղթանակ» զբոսայգու և Կոմիտասի անվան զբոսայգու տարածքները, որտեղ աշնանը նաև ծառատունկ է նախատեսվում: Ոռոգման ցանցի ընդլայնման 2013թ.-ի ծրագրի շրջանակում շուրջ 70 հա կանաչ մակերես  արդեն լիովին ոռոգելի է դարձել:

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տարեսկզբից մեկնարկած  աշխատանքների արդյունքում տնկվել է շուրջ 40 հազար ծառ և թուփ, կրապատվել են 34 հազար և ձևավորվել՝ 16 հազար տարբեր տեսակի ծառեր:  Մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքներն արդեն զարդարում են շուրջ  2 մլն բազմերանգ ծաղիկներ: Այդ թվում, տնկվել է շուրջ 300 հազար վարդակակաչ և 12 հազար վարդի թուփ: Արդյունքում մայրաքաղաքի ծաղկանոցների ընդհանուր տարածքն այս տարի կազմել է 6.8 հա, որը 1.1 հա-ով ավելի է  2012թ.-ի ցուցանիշից:

Կանաչապատման ծրագրի շրջանակում ընդլայնվել է նաև սիզամարգերի ծավալը:  Անցած ժամանակահատվածում ստեղծվել են շուրջ 4 հա նոր սիզամարգեր, թարմացվել են գոյություն ունեցող ևս 16 հա սիզամարգերը:  Մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված աշխատանքների շրջանակում կանաչ տարածքներում և սիզամարգերում տեղադրվել են շուրջ 70 գեղարվեստական կոմպոզիցիաներ,  դեռևս ընթացքի մեջ են ևս 20-ի տեղադրման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Վրաերթ Բաբաջանյան փողոցում

վրաերթՍեպտեմբերի 17-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 46-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Մոր ներկայությամբ սպանել է եղբորը և դիակը թաղել այգում

ոստիկանությունՍեպտեմբերի 17-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները,  սպանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1966 թ. ծնված Գառնիկ  Խոջայանին:
Նա խոստովանել է, որ օգոստոսի 21-ին, ժամը 00.30-ի սահմաններում, իրենց տանը, մոր` 1938 թ. ծնված Փառանձեմ  Խոջայանի  ներկայությամբ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է եղբոր` 1970 թ. Հարություն  Խոջայանի   հետ, որի ընթացքում  աթոռի կոտրված մասով հարվածներ է հասցրել նրա գլխին, որը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Դեպքը թաքցնելու նպատակով, նույն օրը, ժամը 22.00-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում, Գ. Խոջայանը եղբոր դիակը թաղել է իրենց տանը կից այգում:
Հարություն Խոջայանի դիակը այգու վերջնամասից հայտնաբերվել և տեղափոխվել է  դիահերձարան:
Հանգամանքները պարզվում են:
Գառնիկ  Խոջայանը ձերբակալված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանություն3Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 13-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 57 դեպքից բացահայտվել է 48-ը, գողության 83 դեպքից` 50-ը, խարդախության 18 դեպքից` 17-ը, խուլիգանության 4 դեպքից` 3-ը, իսկ  կողոպուտի 1   դեպքը  բացահայտվել է:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 7, գողության` 9,  խարդախության` 2, սպանության փորձի և կողոպուտի  1-ական դեպք:
Անցած 5 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար. 1 մարդ զոհվել է, 61-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հայտնաբերվել է նռնակ` առանց պայթուցիչի

նռնակՍեպտեմբերի 17-ին, ժամը 10.45-ին,  ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ 1979 թ. ծնված Երջանիկ Ա.-ն Աղավնատուն գյուղի սկզբնամասի հողատարածքում նռնակ է գտել:
Էջմիածին-Աղավնատուն ճանապարհի 1-ին կմ-ին հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է «ՌԿԳ-3 Ե-Մ ՏԳ-45» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվում է հետաքննություն

ոստիկանությունՍեպտեմբերի 16-ին, ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի  բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով   բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Երևանի Դ. Մալյան փողոցում՝ վայր ընկնելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ռոբերտ Մ.-ն բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է:
Ոստիկանության ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Դ. Մալյան փողոցի 22/6 շենքի   բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 1986 թ. ծնված Նոռա Ա.-ն խոհանոցային դանակով  հարվածել է ամուսնուն` Ռոբերտ Մ.-ին`  պատճառելով  վնասվածք:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.30-ին, Նոռա Ա.-ն հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Վերջինս հաղորդում է տվել նաև, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իր բնակարանում, վիճաբանության ժամանակ,  Ռոբերտ Մ.-ն ձեռքերով սեղմել է իր պարանոցը, քաշել մազերը և  հարվածելով թիկունքին` պատճառել վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 13.50-ին, Ռոբերտ Մ.-ն հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, հիշյալ բնակարանում, վիճաբանության ժամանակ, ցանկացել է խոհանոցային դանակը վերցնել կնոջ` Նոռա Ա.-ի ձեռքից, սակայն վերջինս անզգուշությամբ դանակով վնասել է իր որովայնի ձախ հատվածը և պատճառել նշված վնասվածքը:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Պերմ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալվածՍեպտեմբերի 17-ին, ժամը 13.30-ին,  ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Պերմ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արեգ Ս.-ին, որը 2012 թ. հունվարի 26-ից հետախուզվում էր գողության  մեղադրանքով:

 

Սեպտեմբերի 23-ից 6 նոր արագաչափ կգործարկվի Երևանում և 2-ը` միջպետական մայրուղիներին

Արագաչափ-սարքՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես. 2013 թվականի սեպտեմբերի 23-ից գործարկվելու են Երևան քաղաքի Շիրակի փողոց-Արարատյան փողոց, Շիրակի փողոց-Արտաշիսյան փողոց, Գ.Նժդեհի փողոց-Մայիսի 9-ի փողոց, Գ.Նժդեհի փողոց-Մանթաշյան փողոց, Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց և Հալաբյան փողոց-Կիևյան փողոց խաչմերուկներում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, ինչպես նաև հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը.
1. «Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կմ (Մարգահովիտ գյուղի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. «Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 126-րդ կմ (Վանաձոր քաղաքի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ճանապարհային ոստիկանություն

Թվով 9 անձ մեղավոր ճանաչվեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար

ԶինդատախազությունԵրևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է թվով 9 անձանց թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար առաջադրված մեղադրանքները։

Դատարանի՝ 17.09.13թ.  դատավճռով ամբաստանյալ Արթուր  Պետրոսյանը  մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ իրացնելու նպատակով թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների ու պրեկուրսորների ապօրինի շրջանառության, խոշոր չափերով իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության ու դրա փորձի համար՝ դատապարտվելոջ 13 տարվա ազատազրկման։ Նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նաեւ   նախորդ` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 23.12.2011թ. դատավճռով և նույն դատարանի 18.07.2012թ. որոշմամբ նշանակված պատժի չկրած մասից` ազատազրկումը 1  տարի ժամկետով,  և ամբաստանյալ Արթուր  Պետրոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել  14 տարվա ազատազրկումը:

Ամբաստանյալ Ալբերտ   Հակոբյանը  մեղավոր է ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն օժանդակելու եւ օժանդակելու փորձի համար՝   դատապարտվելով 12 տարվա ազատազրկման։

Ամբաստանյալ Ալլա Մախովան մեղավոր ճանաչվեց քրեական օրենսգրքի մեկ հոդվածով։ Նախաքննական մարմինը նրան մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ  2-րդ կետով, 34-38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Վերջին հոդվածով դատարանը Մախովային արդարացրեց՝ հանցակազմի բացակայության  հիմքով, իսկ մյուս հոդվածով մեղավոր ճանաչեց՝ դատապարտելով  8  տարվա ազատազրկման։

Ամբաստանյալ Արտաշես Բաղումյանը մեղավոր ճանաչվեց   ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝  դատապարտվելով 3 տարվա ազատազրկման։

Ամբաստանյալներ Կարեն Արզումանյանը  եւ Լեւոն Շահինյանը մեղավոր ճանաչվեցին  ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձի համար՝ դատապարտվելով 9 ամսվա ազատազրկման։ Կ.Արզումանյանի նշանակված ազատազրկմանը  մասնակիորեն գումարվեց նախորդ` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011թ. հունիսի 20-ի դատավճռով և նույն դատարանի 2011թ. դեկտեմբերի 19-ի որոշմամբ նշանակված պատժի չկրած մասից` ազատազրկում 6 տարի ժամկետով և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց  ազատազրկում 6 տարի 9  ամիս ժամկետով: Իսկ Լևոն Շահինյանի նկատմամբ   նշանակված պատժին մասնակիորեն գումարվեց    Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. հուլիսի 08-ի դատավճռով և նույն դատարանի 2011թ. հունիսի 22-ի որոշմամբ նշանակված պատժի չկրած մասից` ազատազրկում 9  ամիս ժամկետով և ամբաստանյալ Լևոն Շահինյանի նկատմամբ  վերջնական պատիժ սահմանվեց   ազատազրկում 1 տարի 6  ամիս ժամկետով:

Ամբաստանյալ Սահակ Սահակյանը մեղավոր ճանաչվեց   ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվեց  կալանքի 2   ամիս ժամկետով, սակայն նրա նկատմամբ կիրառվեց ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը եւ սահմանվեց փորձաշրջան 1  տարի ժամկետով:

Ամբաստանյալ Արմինե Գրիգորյանը մեղավոր ճանաչվեց  ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով  և դատապարտվեց   պայմանական ազատազրկման 3  ամիս ժամկետով՝ 1  տարվա փորձաշրջանով:

Վիճահարույց տարածքի աճուրդը տեղի կունենա վաղը

դատարան«Անկախ»-ը նամակ է ստացել Աշխեն Մարգարյան անունով քաղաքացուց, որում վերջինս տեղեկացնում է, որ վաղը` սեպտեմբերի 18-ին, ժամը 14:30-ին, Դավիթ Անհաղթի 23 հասցեում (Աճուրդի կենտրոն) տեղի կունենա իր բնակարանի հարևանությամբ գտնվող տարածքի աճուրդը:

Նամակում ասված է, որ հիվանդության պատճառով ոտքից զրկված 48-ամյա կինը Եղեգնաձորի Սեւակի 9-րդ շենքում փոքրիկ սենյակ է վարձակալել ու հրուշակեղենի արտադրամաս հիմնել: Փոքրաթիվ աշխատակազմով, որոնց մեջ նույնպես հաշմանդամներ կան, պատվերով տորթեր ու այլ անուշեղեններ է պատրաստում: Տնից արտադրամաս «ճանապարհը» հաշմանդամ կինն անցնում է գրեթե սողեսող, բայց արդեն համակերպվել է:

Իր բնակարանի հարևանությամբ երրորդ հարկում 43 քմ ազատ տարածք կա: Վայոց Ձորի մարզպետից խնդրել է այդ տարածքն իրեն տրամադրել, ավելի նախընտրելի է, վարձակալել:

«Մարզպետը դիմել է Պետական գույքի կառավարման վարչություն, այստեղից պատասխանել են, թե տարածքը սեփականաշնորհման գործընթացում է: Հետո ավելի ուշ տեղեկացել են, որ երրորդ հարկի տարածքը, 600 քմ մակերեսով նկուղի հետ ընդգրկվել է մեկ փաթեթում ու աճորդի է հանվելու: Աճուրդը կկայանա սեպտեմբերի 18-ին, մեկնարկային գինը կազմում է մոտ 22մլ 600 հազար դրամ: Արդեն քանի տարի պետական դռները թակելով եմ զբաղվա»մ- ասված է նամակում:

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահությանը նվիրված մշակութային միջոցառում Թբիլիսիում

493.Cultural event in Tbilisi in frameworks of Armenian presidency in the Council of Europe   17.09.2013Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի եւ Հայաստանի Հանրապետության դեսպանության համատեղ ջանքերով սեպտեմբերի 12-ին Թբիլիսիում կազմակերպվել էր համերգային երեկո: Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի կառավարության,  դիվանագիտական համայնքի եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Թբիլիսիում ԵԽ գրասենյակի ղեկավար Կատերին Բոլոնեզեն, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ Վրաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ռատի Բրեգաձեն:

 

Միջոցառման շրջանակներում անդրադարձ կատարվեց Եվրոպայի խորհրդի Ոչ Ատելության Կոչերին Շարժման (No Hate Speech Movement) գործունեությանը, որի առնչությամբ դեսպան Հովհաննես Մանուկյանը մասնավորապես նշեց. <<Մեր համատեղ խնդիրն է միահամուռ եւ հաստատակամ ոչ ասելը ատելությանը, անհանդուրժողականությանն ու խտրականությանը եւ բոլոր հնարավոր եղանակներով պայքարել այս երեւույթները ծնող պատճառների եւ դրանց ցանկացած դրսեւորումների դեմ>>:

 

Իր խոսքում ՀՀ դեսպանն արձանագրեց նաեւ, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Եվրոպայի Խորհրդի հիմնական մարմինների, ինչպես նաեւ միջկառավարական համագործակցության փորձագիտական կոմիտեների աշխատանքներին եւ հանդես է գալիս կազմակերպության գործունեության եւ դերակատարության համար կարեւոր նշանակություն ունեցող նախաձեռնություններով:

 

«ՄԱԶ»-ը Ոսկեվազում բախվել է երկու ավտոմեքենայի

ավտոպատահարՍեպտեմբերի 16-ին, ժամը 14.20-ի սահմաններում, «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում բախվել է ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ վայրում կայանված  «ՎԱԶ-21061»-ի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21013»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: