Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 1, խուլիգանության 2, խարդախության 1, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, յուրացում կամ վատնում կատարելու 3 դեպքերն էլ բացահայտվել են: Մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 16-ը, գողության 10 դեպքից՝ 4-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Վրաերթ Պարոնյան փողոցում. 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց
«Նիսան-Մուրանո»-ն Երևան-Գյումրի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել
12-րդ դասարանի աշակերտը «Մերսեդես Բենց»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել թոշակառու կնոջ
Հունիսի 19-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Չարենցավանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի մի աշակերտ վարելով «Մերսեդես Բենց C 240» մակնիշի ավտոմեքենան՝ Չարենցավան քաղաքի Զինկոմիսարիատի 1-ին փակուղու 1-ին աջ հատվածում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել թոշակառու կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Ոստիկանները Գորիսի և Քարահունիջի բնակիչների տներից զենք-զինամթերք են առգրավել
Հունիսի 19-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ոստիկանությունում քննվող մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն է կատարվել Գորիսի բնակիչ, 1968 թ. ծնված Կամո Ղ.-ի տանը, կից շինություններում և «Լաստի սար» կոչվող տարածքի հետնամասում գտնվող, նրան պատկանող անասնագոմում:
Անասնագոմին կից կայանած, Կամո Ղ.-ին պատկանող չշահագործվող «ԵրԱԶ» ավտոմեքենայի թափքում գտնվող անկողնու տակդիրի տակից հայտնաբերվել և առգրավվել է 7.62 մմ տրամաչափի 56 փամփուշտ:
Նույն օրը, նույն դատարանի որոշմամբ և նույն քրեական գործի շրջանակներում՝ խուզարկություն է կատարվել նաև Քարահունջ գյուղի բնակիչ, 1974 թ. ծնված Ռադիկ Մ.-ի տանը կից շինություններում և Գորիս-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին գտնվող, Քարահունջ համայնքին պատկանող, վերջինիս կողմից օգտագործվող անասնագոմում:
Խուզարկությամբ տան ննջասենյակի մահճակալից հայտնաբերել և առգրավվել է «Իժ 18 ԵՄ», «ԻԺ 18 Մ» և «ՏՕԶ 8Մ» որսորդական ակոսափող 3 հրացան, իսկ տան ձեղնահարկի փայտե հենասյան մոտից՝ «Ամոնալ» պայթուցիկին նմանվող նյութ և 5,5 մ երկարությամբ բիկֆուրդյան քուղ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Կամո Ղ.-ն և Ռադիկ Մ.-ն հրավիրվել են ոստիկանության Գորիսի բաժին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Կորած աղջիկը գտնվել է տնից դուրս գալուց 10 օր անց
Հունիսի 9-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևանի Վերին Շենգավիթի 11 փողոցի 34 տան բնակչուհի Անուշ Բունիաթյանը տնից դուրս էր եկել և անհայտ կորել:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 19-ին, ժամը 23.00-ին, Ա. Բունիաթյանը հայտնաբերվել է Հալաբյան փողոցի թիվ 33 շենքի բակում և ներկայացվել բաժին, որտեղ հայտարարել է, որ շրջել է Երևան քաղաքի տարբեր փողոցներում, գիշերել տարբեր շենքերի բակերում տեղակայված զրուցարաններում և իր հետ ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել:
Վերանորոգվել և վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2012թ.-ից մայրաքաղաքում սկիզբ առավ ցայտաղբյուրների վերագործարկման ծրագիրը: Երևանի հավերժության այդ խորհրդանիշները բարեկարգելու և շահագործելու նպատակով հաշվառվեցին կենտրոնական, երկրորդական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրները, ինչն էլ հնարավորություն տվեց համալիր բարեկարգման ծրագրի արդյունքում պատշաճ տեսքի բերել տարիներ շարունակ անուշադրության մատնված, ինչպես նաև իրենց նպատակային նշանակությունը կորցրած այդ կառույցները: Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվեցին և վերագործարկվեցին մայրաքաղաքի շուրջ 2200 ցայտաղբյուրները: Երևանի համաչափ զարգացման համատեսքտում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ցայտաղբյուրների համալիր բարեկարգման ծրագրում ներառվեցին նաև բակային տարածքները: Ծրագրի համաձայն, բացի բակային տարածքներում առկա ցայտաղբյուրների վերանորոգումից, նորակառույց այգիներում, պուրակներում և բակերում տեղադրվել է նաև 8 նոր ցայտաղբյուր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Նազարյան եղբայրների կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013թ. մարտի 20-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Գ.Նազարյանը իր եղբոր` Կ.Նազարյանի և հորաքրոջ որդու` Ա.Նազարյանի հետ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Արտաշատ քաղաքի բակերից մեկում վիճաբանել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ԱԳԲ տեսուչ Ա.Շահենյանի, ՊԲ տեղամասային տեսուչ Ա.Հակոբյանի, ՊՊԾ դասակի ոստիկան Կ.Ալեքսանյանի և հերթապահ մասի վարորդ Վ.Եփրեմյանի հետ:
Չենթարկվելով իրավախախտումը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, նախաքննության տվյալների համաձայն, Նազարյան եղբայրները բռնություն գործադրելու սպառնալիքներ են տվել իրավապահներին, հայհոյել, իսկ Գ. և Կ.Նազարյանները նաև սպառնացել են, որ տեսուչ Ա.Շահենյանի հաշվեցուցակային զենքը կվերցնեն և դրանով նրան կվնասեն:
Բացի այդ, բերման ենթարկելու օրինական գործողություններին դիմադրելու նպատակով Նազարյանները հարվածել են ոստիկանության աշխատակիցներ Կ.Ալեքսանյանին և Ա.Շահենյանին, պոկել վերջինիս ուսադիրը և թևի տարբերանշանը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ., Կ., և Ա.Նազարյաններին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Հայտնաբերվել է դի
Հունիսի 19-ին, ժամը 21.30-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քաջազնունի փողոցի թիվ 11 շենքի 24-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ – փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում` հատակին, հայտնաբերել 1945թ. ծնված Գեորգի Ավչյանի դին:
Կովերը գտնվել են
Գյումրի քաղաքում զինամթերք է հայտնաբերվել
Սարդարապատ գյուղում կարկուտ է տեղացել
Հունիսի 19-ին, ժամը 17.37-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ, Արաքս և Խանջյան գյուղերում տեղացել է կարկուտ:
Պարզվել է, որ կարկուտ է տեղացել միայն Սարդարապատ գյուղում, ինչի հետևանքով անձրևաջրերը լցվել են գյուղի 1-ին փողոցի թիվ 187 տան նկուղ:
Նշված տարածքը ՄԵՎԱՆԾ ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:
Աքորի գյուղում գայլերը ոչխարներ են հոշոտել
Ղոռղովա գետը վարարել է
Հունիսի 19-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ղոռղովա գետը վարարել է և լցվել Գյումրի քաղաքի Հ. Պողոսյան փողոցի մի շարք տներ:
Դեպքի վայր է մեկնել Շիրակի ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գետի վարանման պատճառով ջուրը մոտ 90 սմ բարձրությամբ լցվել է թիվ 2, 4, 6, 8, 10, 12 տների նկուղները:
Վնասի չափերը ճշգրտվում են:
Ընթացքի մեջ են մանկապարտեզների նորոգման և հիմնանորոգման, ինչպես նաև մշակութային կենտրոնների ջեռուցման ապահովման ծրագրերը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների նորոգման, հիմնանորոգման, ինչպես նաև մշակութային հաստատությունների ջեռուցման ապահովման ու վերանորոգման՝ Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները:
Ծրագրի ընթացիկ աշխատանքների հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրավորման և նախագծանախահաշվային փաստաթղթերի հետ աշխատանքների բաժնի պետ էդվարդ Շաքարյանը տեղեկացրել է, որ այս տարվա ծրագրով 28 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ:
Մայրաքաղաքի 16 գրադարան ապահովվում է ջեռուցման համակարգերով: Աշխատանքների ավարտից հետո գրադարանների ջեռուցման ծրագիրը կամբողջանա, և ձմռանն ընդառաջ չջեռուցվող գրադարան մայրաքաղաքում այլևս չի լինելու:
Եվս 4 ստեղծագործական կենտրոն ու երաժշտական դպրոց է 2013-ի ծրագրով ջեռուցվելու: Հիմնանորոգվում և ջեռուցմամբ են ապահովվում նաև Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի ու «ՀայԱրտ» մշակութային կենտրոնները: Մշակութային օջախների ջեռուցման ծրագրի շրջանակում ամբողջությամբ ջեռուցվելու են նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ու Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը
Հունիսի 19-ին, ժամը 14.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծերենցի 2-րդ նրբանցքի թիվ 4-րդ տան տանիքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.27-ին, մարվել՝ 14.46-ին:
Այրվել է Մ.Բաղդասարյանին պատկանող տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ 15քմ մակերեսով:
Կատվին անվնաս դուրս են բերել վերելակի հորանից
Փլուզվել է տան պատը
Հունիսի 19-ին, ժամը 11.45-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. հունիսի 18-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի թիվ 16 տան ետնամասի պատը փլուզվել է. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզպետարանի հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվել է Լոռու ՄՓՎ ՃԿԿ ավ. հրահանգիչը:
Պարզվել է, որ փլուզվել է Լ.Պապյանին պատկանող 1950-ականներին կառուցված 5-րդ աստիճանի վթարայնության աստիճան ունեցող տան ետնամասի պատը` 17 քմ մակերեսով:
Խոստովանություն 6 տարի անց
2007 թ. հունիսի 13-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում էր ստացվել ապօրինի կերպով թմրամիջոցներ պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով իր անձնական օգտագործման «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով 1949 թ. ծնված Յուրիկ Բ.-ին և նրա ուղևորներ Վանիկ Մ.-ին ու Վարդան Գ.-ին բերման ենթարկելու մասին: Անձնական զննությամբ Վանիկ Մ.-ի մոտ հայտնաբերվել և առգրավվել Էր 5 գրամ, Յուրիկ Բ.-ի մոտ` 2,2 գրամ, իսկ ավտոմեքենայի սրահից` 9,9 գրամ ափիոն թմրամիջոցին նմանվող մուգ շագանակագույն զանգվածներ և 7,5 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ ու Էլեկտրոնային ճշգրիտ ոսկերչական կշեռք:
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2007 թ. հունիս ամսին Յուրիկ Բ.-ն 4,75 գ կշռով ափիոն թմրամիջոցը ձեռք է բերել 1958 թ. ծնված Հակոբ Ե.-ից, որը մահացել է 2008 թ.-ին:
Յուրիկ Բ.-ն հրավիրվել է ոստիկանության Սիսիանի քննչական բաժանմունք և տվել խոստովանական ցուցմունքներ:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 7-ը, խուլիգանության՝ 1 և խարդախության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է դրամանենգության՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




