Թունավորվել են Գյումրիի Կամոյի փողոցի և Կամո գյուղի բնակիչներ

շտապ-օգնությունՄայիսի 5-ին, ժամը 10.37-ին, տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրիի Կամոյի փողոցի թիվ 77 շենքի 56-րդ բնակարանից նույն քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել 1937 թ. ծնված Թամարա Գևորգյանը, 1975 թ. ծնված Անուշ Հարությունյանը, «Ավստրիական» մանկական բժշկական կենտրոն՝ 2001 թ. ծնված Քրիստինե, 2003 թ. ծնված Թեհմինե և 2003 թ. ծնված Ռուզաննա Մկրտչյանները: Բժիշկները  տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Մայիսի 6-ին, ժամը 02.44-ին, տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել Կամո գյուղի բնակիչներ` 1982 թ. ծնված Բելլա Բաղդասարյանը, 1956 թ. ծնված Հրանուշ Մարտիրոսյանը և 1976 թ. ծնված Գայանե Ղազարյանը: Բժիշկները  տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Երևանի Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում բախվել են 3 ավտոմեքենաներ

բախումՄայիսի 5-ին, ժամը 22.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 85 ԼՏ 888 պ/հ, Տիգրան Մնացականյանի վարած «Տոյոտա» մակնիշի 128 ՏՕ 01 պ/հ և Շանթ Եղիազարյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի 72 NQ 777 ավտոմեքե­նաները, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել վառելիքի արտահոսքը:

 

Մեքենան բախվել է էլեկտրասյանը

ավտովթարՄայիսի 5-ին, ժամը 18.56-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Նորապատ-Սարդարապատ ավտոճանա­պարհի 4-րդ կմ-ում «ՎԱԶ-2101» մակնիշի 28 ԼԼ 363 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածները՝ Սարդարապատ գյուղի բնակիչներ` 1980 թ. ծնված Հա­րութ­յուն Սողոմոնյանը, 1993 թ. ծնված Էդգար Գրիգորյանը և 1990 թ. ծնված Սարգիս Սարգսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայից գազի արտահոսքը եւ կատարել հովացման աշխատանքներ:

Բժիշկները Հ. Սողոմոնյանի եւ Է. Գրիգորյանի վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս. Սարգսյանը  տեղափոխվել  է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մայիսի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ տուժածները դուրս են գրվել հիվանդանոցներից:

Էրդողան, Ասադը մսագործ է ու նա դրա համար կվճարի

da3001367789839Թուրքիայի վարչապետ Էրդողանը հերթական անգամ քննադատություն հնչեցրեց Սիրիայի նախագահի հասցեին:

Դրա մասին մայիսի 5-ին հայտնել է «Hurriet»-ը: Ըստ տեղեկության, Էրդողանն ասել է բառացիորեն հետևյալը.”Եթե ամենաբարձրյալին հաճո լինի, ապա մենք կտեսնենք, թե ինչպես է մսագործ-Ասադը բոլոր չարագործությունների համար պատժվում: Եվ մենք  արդարության համար բարձրյալին մեր երախտագիտությունը կհայտնենք”:

Սիրիայի իրադարձությունների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի մասին նա ասել է.”Մենք , թուրքերս նման չենք մյուս ազգերին: Մենք չենք լռում քաղաքական կոռեկտության նկատառումներով, քանի որ այդ են պահանջում մեր շահերը: Մենք միշտ ասում ենք ճիշտը”:

Կահիրեի կենտրոնում կրակ են բացել վարչապետի շարասյան վրա

iԵգիպտոսի կառավարության ղեկավար Հիշամ Կանդիլի ավտոշարասյունը կիրակի երեկոյան ենթարկվել է  գնդակոծման: Եգիպտոսի ՆԳՆ-ից հայտնում են, որ Դոկիի շրջանով անցնելիս, վարչապետ Կանդիլի ավտոշարասյան ընթացքը փորձել է մի ավտոմեքենա փակել, որից  վարչապետի ուղղությամբ կրակել են:

Ոստիկանները կարողացել են կանգնեցնել այդ ավտոմեքենան, որում 18-29 տարեկան 5 ուղևորներ էին: Ձերբակալվածները հայտնել են, որ չգիտեին, թե ով է մեքենայի մեջ: ՆԳՆ-ի տվյալների համաձայն, դեպքը “քաղաքական երանգ չի կրում”:

Ի դեպ, այս տարվա փետրվարին Եգիպտոսի վարչապետի ավտոշարասյունը Թահրիր հրապարակի մոտ ենթարկվել էր քարկոծման ու  շշերի տարափի:

«Իրազեկ ընտրող» համակարգի նախնական տվյալները

երևանի ավագանու ընտրություններ

երևանի ավագանու ընտրություններ

«Իրազեկ ընտրող» համակարգը, ուր հավաքվում են դիտորդների sms–ներով հրապարակված թվերը, ներկայացրել է առաջին տվյալները ավագանու ընտրություններից։ Երևանի 464 ընտրական տեղամասերից 5-ից ստացված տվյալները հետևյալն են. ՀՀԿ` 57.5, ԲՀԿ` 17.2, Բարև Երևան` 9.3, ՀԱԿ` 4.2, ՀՅԴ` 4.6, ՕԵԿ` 2.6, Առաքելություն` 0.6: Տվյալները նախնական են ու ոչ պաշտոնական:

Կողաշրջվել է բեռնատար

Կողաշրջվել է բեռնատարՄայիսի 5-ին, ժամը 02.06-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան- Քաջարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. աջուր (ժավելի սպիրտ) տեղափոխող ավտոբաքը շրջվել է, ինչից տեղի է ունեցել արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Սկանյա» մակնիշի 13B25410 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, որի հետևանքով արտահոսել է ավտոբաքի տարողությունը:
Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Բասիրադ ֆեիդ Մուլթազադ Միրհաշիմը (ծնվ.1971թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ – փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն և ճանապարահահատվածի լվացման աշխատանքներ:

***

Ընտրական տեղամասերում ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունները

Երևանի ավագանու ընտրություններ

Երևանի ավագանու ընտրություններ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանը վստահեցնում է, որ հաշվի առնելով, որ հանձնաժողովները կազմվում են կուսակցական հիմքով, վերահսկողությունը սկսվում է հենց հանձնաժողովի ներսում`այսինքն անդամները վերահսկում են միմյանց:
Վստահված անձերը, դիտորդներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները իրավունք ունեն նկարահանել ընտրությունների գրեթե ողջ ընթացքը: Սա ևս վկայում է հանձնաժողովների աշխատանքի թափանցիկության մասին: «Եթե բոլոր կողմերը օգտվեն իրենց իրավունքներից ու պարտականություններից լիարժեք, որևէ միջադեպ չի գրանցվի», – վստահեցրեց Գեորգի Մարտիրոսյանը:

Երևանում ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների միայն 44,95 տոկոսն է 17:00-ի դրությամբ կատարել իր քաղաքացիական պարտքը

Yerevan City Council elections 2013Մինչև ժամը 17:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության կենտրոնում ինֆորմացիա հաղորդեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
Նա ներկայացրեց, թե  քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների քանի տոկոսն է 17:00-ի դրությամբ մասնակցել ընտրություններին` ըստ Երևանի վարչական շրջանների`
Աջափնյակ – 53,33 տոկոս
Ավան –51,56 տոկոս
Արաբկիր – 43,93 տոկոս
Դավթաշեն – 45,54 տոկոս
Էրեբունի – 42,03 տոկոս
Կենտրոն – 39,16 տոկոս
Մալաթիա Սեբաստիա – 35,35 տոկոս
Նոր Նորք – 46,89 տոկոս
Նորք Մարաշ – 53,09 տոկոս
Նուբարաշեն – 51,86 տոկոս
Շենգավիթ – 50,66 տոկոս
Քանաքեռ  Զեյթուն – 44,36 տոկոս
Ընդհանուր  առմամբ Երևանում ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների միայն  44,95 տոկոսն է այս պահի դրությամբ կատարել իր քաղաքացիական պարտքը:

Գազի արտահոսք` պայթյունով

big_1367730251_5Մայիսր 5-ին, ժամը 04.03-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գեղանիստի գյուղի 14-րդ փողոցի թիվ 20 տանը տեղի է ունեցել գազի արտահոսք` պայթյունով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1990 թ. կառուցված Վ. Գալստյանին պատկանող տանը (140 քմ) տեղի է ունեցելբնական գազի արտահոսք` պայթյունով, որի հետևանքով վնասվել են տան հիմնային պատերը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով տարահանվել են 1960 թ. ծնված Վ.Գալստյանը,  1965 թ. ծնված Սեդա, 1986 թ. ծնված Վահան և 1988 թ. ծնված ԳալուստԳալստյանները և 1989 թ. ծնված Անի Հակոբյանը:

Հրշեջ-փրկարարները կատարել են տարածքի սահմանազատում:

Զոհեր և տուժածներ չկան:

Դիտորդական առաքելության իրականացումը

կըհՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Տաթև Օհանյանը քիչ առաջ ԿԸՀ տեղեկատվության կենտրոնում ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները:
Ընտրություններին կհետևեն տեղական դիտորդական 26 կազմակերպությունների 6577 դիտորդ, ինչպես նաև դիտորդներ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանություններ կոնգրես (ԵԽ ՏՏԻԿ) կազմակերպությունից:

Նախընտրական քարոզչությունը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ

կըհՆախընտրական քարոզչությունը սկսվեց ապրիլի 7-ին և տևեց մինչև մայիսի -3-ը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը ներկայացրեց, թե ինչ եղանակով թեկնածուները կարող էին օգտվել սահմանված լիազորություններից:
ԶԼՄ-ներով քարոզչության համար բոլոր մասնակիցներն ունեն հավասար իրավունքներ: Հանրային հեռուստաընկերության եթերով յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք ուներ անվճար 20 րոպե քարոզչության եթերաժամանակ, իսկ հանրային ռադիոյով` 50 անվճար րոպե եթերաժամանակ: Վճարովի եթերաժամանակը Հանրային հեռուստաընկերության դեպքում յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի համար առավելագույնը 50 րոպե էր, իսկ Հանրային ռադիոյի դեպքում` 80 րոպե:
Քարոզչական տպագիր նյութերի իմաստով նույնպես հնարավորությունները հավասար են բոլոր կուսակցությունների և դաշինքների համար: Բացի անվճար սահմնաված վայրերից ԿԸՀ կայք էջում կարելի էր գտնել տեղեկատվություն 216 վճարովի վահանակների մասին, որոնցից 111-ում այս քարոզարշավի ընթացքում տեղադրվել են պաստառներ:
Ընտրողների հետ հանդիպումները ևս հավասրապես կարող էին կազմակերպել բոլոր թեկնածուները: Անվճար դահլիճների ցանկը նույնպես հրապարակվել էր ԿԸՀ կայք էջում:

՛՛Դիլիջան ազգային պարկ՛՛-ից 20 ծառ են ապօրինի հատել

ծառհատումՄայիսի 3-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները պարզել են, որ 1949 թ. ծնված Սարուխան Մ.-ն փետրվարին «Դիլիջան ազգային պարկի» 2-րդ պահաբաժնից ապօրինի հատել է 4 կաղնի:
                                                                             
Մայիսի 2-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները պարզել են, որ 1970 թ. ծնված Աղասար Հ.-ն ապրիլի 30-ին «Դիլիջան ազգային պարկի» «Հաղարծին» տեղամասի թիվ 6 պահաբաժնից ապօրինի հատել է 15 բոխի և 1 կաղնի:
Աղասար Հ.-ն ոստիկանությունում խոստովանել է կատարածը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ երկու դեպքերի առնչությամբ կատարվում է հետաքննություն:

Գյումրիում շենքի մոտ հակատանկային ական է հայտնաբերվել

ականՄայիսի 2-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդ-Բաղ 2-րդ թաղամասի թիվ 4 շենքի առաջին հարկի պատշգամբի տակ հակատանկային ական կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ՏՄ-62Մ տիպի հակատանկային ական:
Նշանակվել է պայթունատեխնիկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Բերման ենթարկված քաղաքացու մոտ ատրճանակ է գտնվել

ատրճանակՄայիսի 2-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Տիգրան Խ.-ին, որի անձնական խուզարկությամբ, տաբատի գոտկատեղից, հայտնաբերվել է «Վալտեր» գազային ատրճանակ` անընթեռնելի համարներով, և առանց համապատասխան թույլտվության:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Ծեծ՝ ճանապարհը չզիջելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ

ծեծՄայիսի 2-ին, ժամը 17.30-ին, 1968 թ. ծնված Սարգիս Մ.-ն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել, որ մայիսի 1-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Աղավնաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին, ճանապարհը չզիջելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1977 թ. ծնված Արգամ Ս.-ն ծեծի է ենթարկել իր անչափահաս որդուն` 1996 թ. ծնված Արտյոմ Մ.-ին և աչքի մասում պատճառել վնասվածք:
Արտյոմ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Օրավարձով աշխատողը ննջասենյակից մեկ միլիոնի ոսկեղեն է գողացել

Ոստիկանություն3Մայիսի 2-ին, ժամը 21.40-ին, 1947 թ. ծնված Գեղանուշ Ս.-ն ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ 1993 թ. ծնված Գառնիկ Պ.-ն օրավարձով աշխատելով իրենց տանը՝ ապրիլի 15-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի պահարանի զարդատուփից գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 1.000.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը, ժամը 22.00-ին, Գառնիկ Պ.-ն բերման է ենթարկել բաժին և խոստովանել կատարածը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք

փրկարարՄայիսի 4-ին, ժամը 09.24-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի – Քանաքեռավան ավտոճանապարհին` անասնագոմերի մոտակայքում, նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 10.12-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Երևանի Սևանի փողոցի թոնրատանը հրդեհ է բռնկվել

հրդեհՄայիսի 4-ին, ժամը 09.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի թիվ 28/1 շենքից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ Աի արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.27-ին, մարվել` 09.34-ին: Արայիկ Ամիրյանին պատկանող թոնրատանը այրվել է կախովի առաստաղը և գույքը (50 ք.մ):

Հրդեհ՝ Երևան – Երասխ ճանապարհին

հրդեհՄայիսի 4-ին, ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան – Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին` կամրջի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.12-ին, մարվել` 13.16-ին: Այրվել է 100 քմ խոտածածկ տարածք և գազի պլաստմասե խողովակաշարը` 4 գմ: