Կողաշրջվել է բեռնատար

Կողաշրջվել է բեռնատարՄայիսի 5-ին, ժամը 02.06-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան- Քաջարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. աջուր (ժավելի սպիրտ) տեղափոխող ավտոբաքը շրջվել է, ինչից տեղի է ունեցել արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Սկանյա» մակնիշի 13B25410 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, որի հետևանքով արտահոսել է ավտոբաքի տարողությունը:
Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Բասիրադ ֆեիդ Մուլթազադ Միրհաշիմը (ծնվ.1971թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ – փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն և ճանապարահահատվածի լվացման աշխատանքներ:

***

Tags: