Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվել է ինտերակտիվ շախմատային տախտակ

002 (1)Կենտրոն վարչական շրջանում կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, ծանոթացել այնտեղ ընթացող բարեկարգման և արտաքին ձևավորման աշխատանքներին:

Տարոն Մարգարյանը ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի հետ մասնակցել է նաև «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ տեղադրված ինտերակտիվ շախմատի տախտակի բացմանը:

Ընդգծելով մայրաքաղաքում այսպիսի նորամուծությունների կարևորությունը` Տարոն Մարգարյանը շեշտել է, որ նման հետաքրքիր ու ինտերակտիվ ձևավորումները կարևոր են նաև դաստիարակչական առումով և ինքնատիպ խթան կհանդիսանան շախմատի նկատմամբ հետաքրքրության էլ ավելի բարձրացմանը: Քաղաքապետը նաև նշել է, որ մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման այսօրինակ լրացումները կրելու են շարունակական բնույթ և համալրելու են բոլոր վարչական շրջանները:

Ի դեպ, շախմատի տախտակը միայն դեկորացիա չէ. ցանկության դեպքում յուրաքանչյուր ոք կարող է բարձրանալ մոտ 30 քմ մակերեսով խաղատախտակի վրա ու, տեղափոխելով խաղաքարերը,  շախմատ խաղալ:

Մասնավորի հետ արդյունավետ համագործակցության հերթական արդյունք հանդիսացող երևանյան այս նորույթը միանգամից գրավել է երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ուշադրությունն ու հիացմունքը: Տարածքը, ի դեպ,  վերահսկվում է տեսախցիկներով:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԳԱԶ-24»-ը ընկել է ջրատարը

ջրատարԱպրիլի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Սեատ Տոլեդո» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Էջմիածին ճանապարհին՝ Դաշտավան գյուղի հատվածում, բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի և դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց` ընկել ջրատարը:
«ԳԱԶ-24»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

«ԲՄՎ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու

վրաերթԱպրիլի 24-ին, ժամը 08.00-ին,  «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 4 շենքի բակում վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Հայաստանը նշում է «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը

girls in ictԱպրիլի 25-ին «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրվա առթիվ Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» խորագրով ֆորումը: Միջոցառման նպատակն էր քաջալերել հայ աղջիկներին իրենց կարիերան տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում (ՏՀՏ) սկսելու: ՏՀՏ ոլորտի մի շարք հաջողակ գործարար կանայք, ինչպես նաև կառավարության, կրթական, հասարակական և մասնավոր ոլորտների կին ներկայացուցիչներ իրենց գիտելիքներն ու փորձը կիսեցին ֆորումի ավելի քան 200 մասնակիցների հետ: Միջոցառման ավարտին մրցանակներ հանձնվեցին այն ուսանողուհիներին, ովքեր մասնակցել էին ֆորումին նախորդած «Ինչպե՞ս եք պատկերցանում տեղեկատվական հասարակությունը» շարադրությունների մրցույթին: Այս տարի ֆորումի աշխատանքն ուղիղ եթերով առցանց հեռարձակվեց Հայաստանի մարզերի մի շարք դպրոցների համար` շրջաններում բնակվող երիտասարդ կանանց հնարավորություն ընձեռելով հեռակա կերպով մասնակցելու ֆորումին:

Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես եկան ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի տնօրեն Նարինե Աբազյանը: Ֆորումին նաև մասնակցում էին ղեկավար կանայք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, «Idram» ՍՊԸ-ից, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից և այլ կազմակերպություններից: Երևանում հարցաշար`շարադրությունների մրցույթին մասնակցել էին 18 դպրոցների 127 աշակերտներ, որոնցից 23-ը պարգևներ ստացան ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») կողմից, որը երկրորդ անգամ էր աջակցում ֆորումի կազմակերպմանը:

Ֆորումը կազմակերպել էր «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի, Հայաստանի ամերիկյան  համալսարանի, Cisco ընկերության, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աջակցությամբ և Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) տեղեկատվական օժանդակությամբ:

«Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը նախաձեռնվել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից, որը ՄԱԿ-ի մասնագիտացված մարմին է: Օրը միջազգայնորեն նշվում է 2010 թվականից` նպատակ ունենալով ստեղծել գլոբալ միջավայր, որը խրախուսում է աղջիկներին և երիտասարդ կանանց մտածելու ՏՀՏ աճող ոլորտում իրենց կարիերան սկսելու վերաբերյալ:

Նոր մանրամասներ ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպից

կրակոցԻնչպես տեղեկացրել էինք՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Վահե Ղուկասյանը հայտնել է նաև, որ միջադեպի ընթացքում Արտյոմ  Կարապետյանի կողմից «Մակարով» ատրճանակից արձակված կրակոցից աջ կոնքի շրջանում վնասվածք է ստացել նաև ինքը:
Վ. Ղուկասյանի «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ՝ նստելատեղի կողքին հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող, առանց գործարանային համարի և պահունակի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և չպարզված տեսակի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 3 հատ 6,35 մմ տրամաչափի  փամփուշտներով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական հետագա միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 54/Բ շենքի ձախ անկյունային հատվածին հարակից տարածքում հայտնաբերել և առգրավել են «Մակարով» տիպի  ատրճանակ` պահունակով, լիցքավորված 9 մմ տրամաչափի  5 փամփուշտներով:
Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Վահե Ղուկասյանը ձերբակալված է

ՃՏՊ` Գյումրի քաղաքում

ապակիԱպրիլի 24-ին, ժամը 20.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են “ՎԱԶ-2101” մակնիշի 31 SL 932 պետհամարանիշի և “ՎԱԶ-2107” մակնիշի 27 UU 490 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք` առանց հրդեհի. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

Փրկարարներն օգնության են հասել տանը փակված քաղաքացուն

փրկարարԱպրիլի 24-ին, ժամը 20.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ս.Վրացյան փողոցի թիվ 84/1 շենքի 34-րդ բնակարանի բնակիչը գտնվում է անհավասարակշիռ վիճակում. բնակարանի դուռը բացելու և համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:

Ժամը 22.00-ի դրությամբ հարազատների հավաստմամբ քաղաքացին գտնվում է համեմատաբար հավասարակշիռ վիճակում. հավաստիացնում է, որ օգնության կարիք չունի և բնակարանի դուռը առավոտյան կբացի իր կամքով: Հարազատների պահանջով և ելնելով ստեղծված իրավիճակից` որոշում է կայացվել բնակարան մուտք չգործել:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և «1-03» ծառայության աշխատակիցները:

ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

եղանակըՈւշադրություն

Ապրիլի 25-ին` գիշերը,  Արարատյան դաշտում և նրա նախալեռներում  սպասվում է ջերմաստիճանի անկում, օդում մինչև 0…+3 °C,  Վայոց ձորի նախալեռներում մինչև 0°C, հողի մակերևույթին՝ համապատասխանաբար 0°C, առանձին  ցածրադիր գոգավոր տարածքներում մինչև -2°C:

 

 ՀՀ տարածքում`    

Ապրիլի 25-ից 29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան` 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 26-ից 29-ը  կբարձրանա 7-9 աստիճանով:

 

Երևանում`

Ապրիլի 25-ից 29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

«Իմ նախապապը եղել է այն հայերի թվում, որոնք հրաշքով կենդանի են մնացել». Թինա Կանդելակի

imagesՀայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը` նշելով, որ նա նույնպես Ցեղասպանությունից տուժած ընտանիքի շառավիղ է և ցավակցություն է հայտնել բոլոր նրանց, ում նախնիները տուժել են այդ ժամանակ .

«Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: 1915թ. ապրիլի 24-ին օսմանյան մայրաքաղաք Ստամբուլում ձերբակալվեցին եւ հետո ոչնչացվեցին հայ մտավորականության ավելի քան 800 ներկայացուցիչներ: Որոշ տվյալներով` բռնաճնշումները Թուրքիայում սկսվել են դեռ 1880-ականներին, ընդհանուր առմամբ սպանվել է 1,5 մլն մարդ: Իմ ընտանիքի համար այդ ողբերգական օրը շատ բան է խորհրդանշում: Իմ նախապապը եղել է այն հայերի թվում, որոնք հրաշքով կենդանի են մնացել: Այդ փախուստի պատմությունները լսել է մայրս, երբ շատ փոքր էր: Ուզում եմ ցավակցություններս հայտնեմ բոլորին, ում նախնիները տուժել են այն ժամանակ: Ցեղասպանությունն ազգություն չունի, եւ կարեւոր է, որ ժամանակակից աշխարհում մենք թույլ չտանք նման սարսափներ»:

Ապրիլի 24-ը Գյումրիում

26 003Հայոց Ցեղասպանությունից անցել է 98 տարի, գրեթե մեկ դար, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել դրա համար:

Ամեն տարի այս օրը՝ ապրիլի 24-ին Շիրակի և Լոռու մարզի բնակիչներն իրենց հարգանքի տուրքն են բերում անմեղ զոհերի հիշատակին՝ Շիրակի ՙՋարդի ձոր՚ կոչվող վայրում:
Հենց այստեղ է հավաքվում բազմությունը, ծաղիկներ դնում հուշակոթողին:

Այսօր էլ տեղի ունեցավ սուրբ Պատարագ և կատարվեց հոգեհանգստի կարգ: Հարակից տարածքում կատարվեց նաև ծառատունկ:

“98 տարի է անցել այն օրվանից, երբ եղավ այլանդակ հրաման, որը կազմակերպեց մեր ժողովրդի պատմության մեջ ամենաեղեռական ողբերգությունը, միլիոն ու կես նահատակներ եղան: Այսօր մեր ժողովրդին պետք են ուժ, կորով, հավատ: Եվ անընդհատ մենք պետք է ոգեկոչենք, հիշենք այս օրը, որպեսզի աշխարհը ճանաչի, հասկանա: Վերջին հաշվով, աշխարհը պետք է իր գնահատականը տա: Մեզ պետք է, որ սրա համար Թուրքիան պատասխան տա: Ես հավատում եմ, որ 21-րդն այն դարն է, որ մենք կարող ենք հասնել մեր նպատակին”, – իր խոսքում նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

“Երկու տարի հետո հարյուրամյա տարելիցը կլինի: Թուրքիան պետք է հասկանա, որ եթե ուզում է Եվրամիության անդամ դառնալ՝ պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Շատ եմ կարևորում, որ մենք կարողանանք պայքարել բոլոր միջազգային կառույցներում և շատ պետություններ մեզ արդեն աջակից են”, – զոհերին նվիրված հուշակոթողի մոտ այսպես արտահայտվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Քավոր Հարութի կյանքին վտանգ չի սպառնում

կրակոց1Երեկ Գյումրիում տեղի ունեցած  սպանության ու կրակոցների արդյունքում դեռ հիվանդանոցում է Հարություն Խաչատրյանը՝ Քավոր Հարութը:
“Հիմա հետվիրահատական շրջան է: Վիրահատությունը հարթ է ընթացել, կյանքին վտանգ չի սպառնում: Առայժմ հիվանդը պետք է գտնվի ռեանիմացիայի բաժանմունքում, հավանական է, արդեն 2 օրից կտեղափոխվի հիվանդասենյակ”, -«Անկախ»-ին  հայտնեց “Գյումրի” բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արեմն Իսահակյանը:

Այս պահին դեռ իրավապահ մարմինների կողմից հիվանդանոցը հսկվում է: Գյումրիում աշխատում են ոստիկանանակն հատուկ ձևավորված խմբեր:

Հիշեցնենք, որ երեկ, ժամը 12:30-13:00-ն ընկած հատվածում կրակոցներ էին հնչել Գյումրու Շիրակացի փողոցում, որի հետևանքով Արտյոմ Կարապետյանը՝ Շեկո մականվամբ, հիվանդանոց տեղափոխվելուց 20 րոպե հետո մահացել էր: Իսկ “Քավոր Հարութը” ծանր վիճակում հիվանդանոցում է: Նրա վիճակը բժիշկները գնահատում են ծանր կայուն:

Կողբ գյուղում «ԵրԱԶ»-ն ընկել է ձորը

ավտովթարԱպրիլի 23-ին, ժամը 12.00-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղի գերեզմանոցից իջնելիս «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի բանուկ մասից, ընկել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Արտաշատում մեքենաներ են բախվել

բախումԱպրիլի 23-ին, ժամը 22.00-ի սահմաններում,  Արտաշատի Իսակովի փողոցում   «Մազդա-2» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենայի, ապա այդ  ավտոմեքենաներին  է բախվել «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ 2102»-ի ուղևորուհին  մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Կորյունի փողոցում 18-ամյա աղջկա են վրաերթի ենթարկել

Վրաերթ (1)Ապրիլի 23-ին, ժամը 09.15-ին,  «Մազդա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Կորյունի փողոցի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Վրաերթ Արցախի փողոցում. վարորդը դիմել է փախուստի

վրաերթԱպրիլի 23-ին, ժամը 14.15-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցի թիվ 18 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու և դիմել փախուստի:
Տուժողը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Հրդեհ` Հանրապետական ծննդատանը

հրդեհ հանրապետական ծննդատանըԱպրիլի 24-ին, ժամը 06.13-ին ԱԻՆ-ում  ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետական ծննդատան սենյակներից մեկից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի 1-ին հարկում գտնվող տնօրենի հանգստի սենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.39-ին, մարվել` 06.53-ին: Ամբողջությամբ այրվել է սենյակը գույքով՝ մոտ 12 քմ:

Նշված ինստիտուտում “SOS” հակահրդեհային ազդարարման համակարգ տեղադրված չէ:

Լուսանկարիչին թույլ չեն տվել նկարահանել

Ոստիկանություն3Ապրիլի 23-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Քրիստինե Խ.-ից ահազանգ է ստացվել, Նորքի 9-րդ զանգվածում գործնկերոջն արգելել են նկարահանել, քաշքշել են և ձեռքից վերցրել տեսախցիկը:
«Ilur.am» կայքի արտահաստիքային լրագրող Հակոբ Կ.-ն հաղորդում է տվել, որ ապրիլի 23-ի ժամը 17.30-ից 18.00-ի սահմաններում, երբ գտնվել է Նորքի 7-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետի մոտ, որտեղ պետք է կայանար Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հանդիպում, անհայտ անձինք քաշքշել են իրեն` թույլ չտալով նկարահանումներ կատարել, այդ ընթացքում ձախ ձեռքի բութ մատի շրջանում զգացել է ֆիզիկական ցավ, իսկ իր կողմից ճշտված տվյալներով` Աշոտ Պ.-ն բռունցքով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Փրկարարները ցուլին հանել են դիտահորից

փրկարարԱպրիլի 24-ին, ժամը 09.55-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում` նախկին տեքստիլ գործարանի մոտակայքում, ցուլն ընկել է դիտահորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ցլին անվնաս դուրս են բերել դիտահորից:

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

այրվող-ավտոմեքենաԱպրիլի 24-ին, ժամը 10.42-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 82 շենքի մոտ այրվում է «Երազ» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Այրվել է Հ. Խաչատրյանին պատկանող «Երազ» մակնիշի 21օօ483 պետհամարանիշի վտոմեքենայի շարժիչի հատվածը: