Ագռավների նետած ճյուղերը՝ անօթևան ընտանիքների համար ձմռան վառելիք

գյումրիԳյումրու տնակային ավաններում զգալի թիվ են կազմում միայնակ բնակվող տարեցները: Նրանցից շատերը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված չեն և անհայտ է մնում, թե նրանց երբևէ բնկարանով ապահովելո՞ւ են, թե՞ ոչ:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը Գյումրու կենտրոնական մասում գտնվող նախկին այգիներից մեկում տեղադրված տնակում միայնակ բնակվող տարեց կնոջ մասին է: Ավելացնենք, որ այդ այգում դեռևս պահպանվել են մի շարք սլացիկ բարդիներ, որոնց կատարներին բույն դրած ագռավների ներքև նետած ճյուղերն էլ հենց հանդիսանում են այդ տնակային ավանի բնակիչների ձմռան վառելիքը:

Անկախ

Ընդունելություն Գյումրու քաղաքապետարանում Ընտանիքի օրվա կապակցությամբ

DSC_0154Այսօր՝ Ընտանիքի միջազգային օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց և շնորհավորեց  գյումրեցի մի խումբ ընտանիքների, ինչպես նաև այցելեց ՔԿԱԳ (ԶԱԳՍ)  Գյումրու տարածքային ստորաբաժանում՝ հանձնելով մանկավարժների, լսողական խնդիրներ ունեցողների, մանկավարժների, երկկողմանի ծնողազուրկ երեխաներ խնամակալած, բազմազավակ և նորակազմ ընտանիքներին  դրամական պարգևներ և  նվերներ:

Իր խոսքում Սամվել Բալասանյանը կարևորեց  հայ ընտանիքի դերն ու նշանակությունը պետության և հասարակության բնականոն զարգացման գործում, ինչպես նաև, խոսեց գյումրվա ընտանիքի կերպարի մասին, որտեղ քաղաքապետը կարևորեց ավանդապաշտությունն ու սերը սեփական քաղաքի հանդեպ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձը ընտանիքի միջազգային օրվա առթիվ

ban_ki-moon_portraitՏոնելով այս տարվա Ընտանիքների միջազգային օրը՝ մենք ճանաչում ենք ընտանիքների ներդրած նշանակալի ավանդը ՄԱԿ-ի առաքելությունը խթանելու գործում:

Ապահովելով իր անդամներին տնտեսական և զգացմունքային աջակցությամբ ընտանիքները կարող են մեծացնել գործուն, հոգատար քաղաքացիներ՝ ովքեր կապրեն  ընդհանուր շահի համար: Ամուր, բարգավաճ ընտանիքները, անկախ ձևաչափից, կարող են օգնել՝ նվազեցնելու աղքատությունը, ապահովելու  մայրերի բարեկեցությունը, խթանելու գենդերային հավասարությունը և պաշտպանելու մարդու իրավունքները:

Աջակցությունը ընտանիքներին շատ կարևոր է նրանց ամբողջ ներուժն իրականացնելու համար: Սա նշանակում է նրանց վերածել զարգացման քաղաքականությունների, հաշվի առնել նրանց պայմանները հակամարտություններին անդրադառնալիս և խթանել բոլոր ընտանիքների հանդեպ հավասար վերաբերմունք՝ անկախ նրանց կառուցվածքից: Քանի որ մենք ձգտում ենք ունենալ ավելի կայուն ապագա, հասնել Հազարամյակի զարգացման նպատակներին, ձևավորել զարգացման նոր օրակարգ և պայքարել կլիմայի փոփոխության դեմ, եկեք համախմբենք աշխարհի բոլոր ընտանիքները:

Ընտանիքների այս միջազգային օրվա կապակցությամբ եկեք ձգտենք  ամրապնդել այս փոքր, բայց անչափ կարևոր օղակները, որոնք կան  յուրաքանչյուր հասարակությունում, այնպես, որ կարողանանք հասնել ավելի մեծ առաջընթացի՝ որպես մեկ մարդկային ընտանիք:

***

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2014 թ․-ը Հայաստանում  հռչակել է Ընտանիքի տարի՝ մեկ անգամ ևս շեշտելով կառավարության հանձնառությունը ընտանիքների նկատմամբ: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը վստահ է, որ ընտանիքի բարեկեցությունն էական նշանակություն ունի կայուն զարգացման համար և որ խտրականությունից ու ընտանեկան բռնությունից զերծ ընտանիքներն ավելի առողջ են, ամուր և ապահով:

Հայացք Հայաստանի ընտանիքներին

EntaniqԳնալով ավելի ուշ են ամուսնանում. Հայաստանում ամուսնանում են ավելի ու ավելի ուշ. եթե 2001 թ.-ին ամուսնական միջին տարիքը կանանց համար 22.8 էր, իսկ տղամարդկանց համար 26.9, ապա 2012-ին՝ կանանց համար 25․3 էր, իսկ տղամարդկանց համար՝ 28.8:

Ամուսնանում են ավելի քիչ, ամուսնալուծվում ավելի շատ․ 2013 թ․-ին 2012 թ․ համեմատությամբ ամուսնությունների թիվը նվազել է 3.7 տոկոսով, իսկ ամուսնալությունների թիվն աճել է 15.6 տոկոսով: Այսպիսով, հինգ ամուսնությանը բաժին է ընկնում մոտ մեկ ամուսնալուծություն:

Հայկական համբերատարությու՞ն․ ամուսնալուծությունների գրեթե մեկ/երրորդը տեղի է ունենում 20 և ավելի տարվա համատեղ կյանքից հետո:

Որ ամուսնացել ենք, ուրեմն երեխա ենք ունենալու․ մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ կազմում է 25.5:

Երեխաներ՝ շատ ուզում են, քիչ ունենում. Հայաստանյան ընտանիքներն իդեալական են համարում 2-3 երեխա ունենալը, մինչդեռ հիմնականում ունենում են 1-2-ը, ծնելիության գումարային գործակիցն էլ կազմում է 1.58: 

Նախընտրում են տղա երեխա ունենալ . Մեր ընտանիքները միջինը վեց անգամ ավելիշատ ուզում են ունենալ տղա, քան աղջիկ, և դրա արդյունքում տեղ գտած հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման պատճառով Հայաստանում տարեկան չի ծնվում միջինը 1400 աղջիկ: Այդուհանդերձ, արդեն ծնված երեխան, անկախ սեռից, ստանում է միևնույն խնամքը՝ առանց խտրականության։

Նախընտրած անունները. աղջիկներ՝ Նարե, Մարի, Մանե. տղաներ՝ Դավիթ, Նարեկ, Գոռ։

 Անպտղություն. անպտղության ցուցանիշը Հայաստանում բարձր է՝  16.8 տոկոս, ինչը գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ճգնաժամային ցուցանիշը (15%): Սա նշանակում է, որ մոտավորապես յուրաքանչյուր վեց զույգից մեկը չի կարողանում երեխա ունենալ:

Բռնություն. Հայաստանում մոտավորապես յուրաքանչյուր 10 կնոջից 6-ը զուգընկերոջ կողմից ենթարկվում է հոգեբանական բռնության, 10 կնոջից 1-ը՝ ֆիզիկական բռնության, իսկ ֆիզիկական բռնության ենթարկված ամեն 5 կնոջից 4-ը՝ սեռական բռնության:

Միասին ենք. երեխաների թվին, երեխայի դաստիարակությանը, կրթությանը, ինչպես նաև ամուսիններին վերաբերող որոշումների մեծամասնությունը (մինչև 81%) համատեղ կայացնում են ամուսինները: Նույնը վերաբերում է հղիության ընդհատման որոշումներին:

Բոլորս միասին ենք․ երեխայի ամուսնության հետ կապված որոշումների կայացման ընքացքում հաշվի են առնվում ընտանիքի բոլոր անդամների կարծիքները: Ընտանիքում նույն կերպ են վարվում նաև ընտանիքին վերաբերող այլ կարևոր հարցերում:

ղբյուրներ՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ

Երևանի Գևորգ Չաուշի փողոցում մեքենաներ են բախվել

բախումՄայիսի 14-ին, ժամը 16.30-ին, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գևորգ Չաուշի փողոցի թիվ 26/1 հասցեի դիմաց բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել-Վեկտրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

24-ամյա աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Վրաերթ (1)Մայիսի 14-ին, ժամը 09.00-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 17/Ա հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել Հանրապետության հրապարակից

ձերբակալելՄայիսի 14-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Վահե Մ.-ին, որը ապրիլի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի /խարդախություն/ մեղադրանքով:

«Հունդային»բախվել է ճամփեզրի սյանը

ապակիՄայիսի 14-ին, ժամը 07.25-ի սահմաններում, «Հունդաի Ասսենթ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 10.5 կմ-ին բախվել է ճամփեզրի սյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Ընթացքի մեջ են մանկապարտեզների հիմնանորոգման և մասնակի նորոգման աշխատանքները

001Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի մանկապարտեզներում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Քաղաքապետարանի ենթակայության 21 նախադպրոցական ուսումնական հաստատություններում շինարարական աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթների անցկացումից հետո մեկնարկել են հիմնանորոգման և մասնակի նորոգման աշխատանքները: Եվս 2 մանկապարտեզներում նորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում՝ մրցույթների անցկացումից հետո:

Շինաշխատանքների շրջանակում  իրականացվում է խմբասենյակների, սանհանգույցների և տանիքների նորոգում, դռների ու պատուհանների փոփոխում:

Աշխատանքների պատշաճ իրականացման և որակի ապահովման նպատակով սահմանված է հատուկ հսկողություն:

Այս տարվա ծրագրով 23 մանկապարտեզներում նախատեսված հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հյուրանոցի մոտ 64-ամյա տղամարդու է վրաերթի ենթարկել

վրաերթՄայիսի 14-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Այնթապ գյուղի հյուրանոցային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 14-ից 15-ը)

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը, գողության 19 դեպքից` 12-ը, խարդախության` 9, խուլիգանության` 2, յուրացման և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ

տարոն մարգարյանՍիրելի հայրենակիցներ,

Սիրելի երևանցիներ,

աշխարհն այսօր նշում է Ընտանիքի միջազգային օրը:

Կայուն ընտանիքն է յուրաքանչյուր երկրի զարգացման առաջին օղակն ու կարևոր գործոններից մեկը: Եվ որքան էլ համամարդկային, այդուամենայնիվ, հայերիս համար ընտանիք, օջախ հասկացությունը շատ ավելի նվիրական նշանակություն ունի: Ու դա բնական է, քանզի դարեր շարունակ հայ օջախը եղել է մեր ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման մի ինքնատիպ միջավայր, որում դաստիարակվել են իրապես ազգային արժեքներ դավանող սերունդներ, ովքեր ստացածը խնամքով պահպանել ու փոխանցել են հաջորդ սերնդին: Եվ հաստատապես հենց սա է եղել մեր ազգի հարատևման ամենակարևոր գրավականը:

Դաստիարակված լինելով ավանդապաշտ հայ օջախում՝ ես եղել ու մնում եմ ավանդական հայ ընտանիքի ջատագով ու ինձ համար երբեք ընդունելի չի լինի օտարածին, ավանդապահ հայ օջախի համար խորթ ցանկացած դրսևորում: Վստահ եմ, որ հայ օջախի կայունությունն ու ամրությունն է մեր հարատևման ու մեր հաղթանակների ամենամեծ գրավականը:

Շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ՝ բոլորիս ընտանիքներին մաղթում եմ փոխադարձ սիրով ու հարգանքով լեցուն երկար տարիների երջանիկ կյանք:  Թող բոլոր հայ օջախներում թևածի խաղաղությունն ու ուրախությունը և, ինչպես մեր պապերն են ասել,  թող ամեն հայ ընտանիք յոթ որդիներով սեղան նստի:

 

ՏԱՐՈՆ  ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երևանի քաղաքապետ

Անկախ

Հանրային խորհուրդը հանդիպելու է ՍԴ նախագահի հետ` քննարկելու Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

ՀԽ-նիստՀանրային խորհուրդը նախատեսում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ քննարկել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որից հետո խորհուրդը կներկայացնի իր վերջնական տեսակետը:

Ինչպես տեղեկանում ենք խորհրդի պաշտոնական կայքէջից, մայիսի 14-ին տեղի ունեցած ՀԽ փոքր խորհրդի նիստում քննարկվել է այս հարցը:

ՀԽ անդամներն առաջ են քաշել հետևյալ հարցերը`

1. Ի՞նչ նոր խնդիրներ է իր առջև դնում Հայաստանը, որի համար անհրաժեշտություն է առաջացել փոխել Սահմանադրությունը:
2. Ինչո՞վ է պատճառաբանված անցումը կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգի: Ի՞նչ առավելություններ ու ի՞նչ թերություններ են սպասվում կառավարան համակարգը փոխելու դեպքում:
3. Ինչո՞վ է պատճառաբանված դատական համակարգը եռաստիճանից երկաստիճան դարձնելը: Սահմանադրական դատարանը մասամբ վերցնելո՞ւ է իր վրա վճռաբեկ դատարանի դերը:
4. Ազգային ժողովի ընտրությունների սկզբունքը` մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական:
5. Ինչո՞ւ նախատեսված չէ երկքաղաքացիություն ունեցող և Հայաստանի սահմաններից դուրս բնակվող քաղաքացիների` Ազգային Ժողովում ընտրվելու իրավունքը, որը գործում է մի շարք երկրներում (Իտալիա, Հունգարիա և այլն):
6. Հարցեր` կապված տարածքային կառավարման մարմինների հետ:

ՀԽ անդամները քննարկել են նաև «կարմիր գծերի» հարցը: Առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կնախապատրաստի հարցերի շրջանակ հասարակական լայն քննարկումների համար: Ներկաները խնդրահարույց են համարել հատկապես 3 հարց, որոնք վերաբերում են ավտոկանգառների սպասարկման տեխնիկական միջոցներին, տուգանքներ չվճարելու դեպքում առանց դատարանի որոշման բանկային հաշիվների սառեցմանը, ինչը ներկաներից շատերը համարել են հակասահմանադրական, և վերջապես` եկամուտների 30-70 տոկոս համամասնությանը` հօգուտ մասնավոր ընկերության:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես են եկել ՀԽ անդամներ Արմեն Տեր-Տաճատյանն ու Հովիկ Մուսայելյանը:

Քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջարկված հակակոռուպցիոն մարմին ստեղծելու հարցը:

ՀԽ անդամ Կարինե Դանիելյանին առաջարկվել է ստուգել, թե ինչ նոր կառուցապատում է ընթանում Սարյան-Բաղրամյան խաչմերուկի այգում:

 

Անկախ

Տուֆակերտ քանդակներն ուղևորվեցին Ստեփանակերտ

քանդակներԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ

Երևանի քաղաքապետարանի և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի համատեղ նվերը՝ կարմիր տուֆից կերտված քանդակները, ուղևորվեցին Երևանի քույր քաղաք Ստեփանակերտ։

Նախապես ընտրված 4 էսքիզներով կերտվող քանդակների փոխարեն, ուսանողների խանդավառության և Երևանի քաղաքապետի աջակցության շնորհիվ, Արցախի մայրաքաղաք է տեղափոխվում 6 քանդակ։

«Նույնիսկ քոլեջի բակում, այգին մշակելիս գտնված տուֆը ուսանողների խնդրանքով ծառայեց այս նախագծին։ Քոլեջը երկու ամիս է ապրում է այս քանդակներով, չնայած քանդակում էին 12 ուսանողներ։ Խմբի գեղարվեստական ղեկավարը ևս մեկնում է ԼՂՀ, որտեղ Ստեփանակերտի քաղաքապետի և քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների հետ քննարկելու են տեղադրման վայրերը՝ ըստ թեմատիկ առանձնահատկության։ Օրինակ, նուռը ձեռքին երեխայի քանդակը հեղինակն առաջարկում է տեղադրել ծննդատան բակում։ Ի դեպ, Երևանի քաղաքապետի հովանավորությամբ ստեղծված քանդակների հեղինակները ևս առաջիկայում մեկնելու են Արցախ և 3 հրաշալի օր են անցկացնելու այնտեղ»,- նշել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյան-Առուշանյանը։

«Սիմպոզիումի միտքը վաղուց էր հղացվել, սակայն ընթացք ստացավ, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր կամքն էլ ներդրեց այս գործի մեջ։ Արցախի հողը իր պատկանելության մասին վկայում է այն մշակութային արժեքներով, այդ թվում և քարակերտ հուշարձաններով՝  ինչպես հողի մակերեսին գտնվող, այնպես էլ հողի շերտերի տակից հայտնաբերված։ Այս նախաձեռնությամբ մենք ևս ցանկանում ենք մեր մասնակցությունն ունենալ, որ ճանաչողության այս ամենավստահելի ապացույցի եղանակը չընդհատվի։ Բոլոր քանդակների վրա մեր հոգու գենետիկ գաղտնաբառերն են՝ արևախաչեր, քրիստոնեական խաչեր, հայկական խորհրդանիշներ»,- ներկայացրել է սիմպոզիումի գեղարվեստական ղեկավար, քոլեջի դասախոս Իսահակ Ապրեյանը։

Քանդակները դրվելու են Ստեփանակերտի պուրակներում: Տեղադրման նախապատրաստական աշխատանքները՝ հիմքերի ու պատվանդանների պատրաստումը ևս 2-3 շաբաթ կտևի։

 

 Անկախ

 

 

 

Առաջիկա օրերին` անձրև և ամպրոպ

ամպրոպՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում՝
մայիսի 15-19-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 15-19-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում`
Մայիսի 15-19-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Երևան քաղաքի մայիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ
  • • Օդի առավելագույն ջերմաստիճան 29.70C (1985 թ)
  • • Օդի նվազագույն ջերմաստիճան 5.80C (1988 թ)
    • Օդի միջին օրական ջերմաստիճան 17.30C

Խաբեությամբ գումար հափշտակողին հայտնաբերեցին

ձերբակալությունՄայիսի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 1986 թ. ծնված Օֆելյա Բ.-ն և hայտնել, որ ապրիլի 23-ին Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 25 շենքի բակում 1971 թ. ծնված Արթուր Ն.-ն խաբեությամբ և վստահությունը չարաշահելով` իրենից հափշտակել է 70.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 11.00-ին, Երևանի Մամիկոնյանց և Շահսուվարյան փողոցների խաչմերուկից Արթուր Ն.-ն բերման է ենթարկվել բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Փամփուշտ և ինքնաձիգի պահունակ` կամավոր

փամփուշտՈստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 13-ին, ժամը 15.00-ին, 1958 թ. ծնված Վալերիկ Մ.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի 75 և 7,62 մմ տրամաչափի 39 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Անկախ

Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ ատրճանակ է հայտնաբերվել

ատրճանակի բռնակով հարվածել էՄայիսի 13-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության և Ավանի բաժանմունքի ծառայողները Ավանի Իսահակյան թաղամասի թիվ 2/2 շենքի մոտից, զենք և ռազմամթերք պահելու կասկածանքով, Ավանի բաժանմունք բերման են ենթարկել 1967 թ. ծնված Վարդան Ն.-ին, որի մոտ հայտնաբերվել է «ՏՏ» տիպի ատրճանակ` դատարկ փամփշտատուփով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Խուզարկություն` մի քրեական գործի շրջանակներում

փամփուշտՄայիսի 13-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1962 թ. ծնված Ջիվան Մ.-ի տանը, որտեղից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան, 2 տարայով վառոդանման զանգված, 41 սմ երկարության դետոնացիոն քուղ, 16 մմ տրամաչափի 12 և 5.6 մմ տրամաչափի` 2 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ջիվան Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ