Հրդեհ` Իջևանի շուկայում

Հրդեհ Ապրիլի 22-ին, ժամը 06.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջևան քաղաքի շուկայում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ն. Ա.-ին պատկանող գործող սննդի կրպակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.44-ին, մարվել՝ 07.10-ին: Այրվել է կրպակն ամբողջությամբ՝ 15 քմ և մասնակի ջերմահարվել հարևան երկու կրպակների պատերը:

7 կանչ. փրկարարները բացել են փակ դռները

փրկարարներԱպրիլի 22-ին, ժամը 07.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արգիշտի փողոցի թիվ 11/3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Ապրիլի 21-ին, ժամը 22.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալիները մնացել են ներսում, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Ապրիլի 21-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ. Անդրանիկ փողոցի թիվ 115 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Ապրիլի 21-ին, ժամը 21:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցի թիվ 16/2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Ապրիլի 21-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Ապրիլի 21-ին, ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Սարյան փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Ապրիլի 21-ին, ժամը 11.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է. երկու տարեկան երեխան մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: Ներսում է եղել Ա. Ա.-ը (ծնվ. 2012թ.):

Արսեն Խոջոյանի վերադարձի համար գյուղում մատաղ են մատուցել

10253817_730839316938660_891778476646586119_nՏավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական գերությունից վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանի համար մատաղ են մատուցել:

Արսենի մայրը` Սվետլանա Խոջոյանը, Անկախ-ի թղթակցին ասաց, որ Սուրբ Զատիկի տոնն իրենց համար յուրօրինակ խորհուրդ է ստացել. առավոտյան գառ են մորթել, գնացել գյուղում վերջերս կառուցված փոքրիկ եկեղեցի, մոմ վառել, այնուհետև  բարեկամներով ու ազգակցականներով իրենց տանը հավաքվել` նշելու որդու վերադարձի առիթով իրենց ուրախությունը: <<Այսօր Արսենիս տրամադրությունը, նախորդող օրերի համեմատ, լավ էր, դեմքին ժպիտ կար>>,-ասաց Սվետլանա Խոջոյանը:

Արսենի մայրը նաև տեղեկացրեց, որ երեքշաբթի օրը Արսենը կգա Երևան`մեկամսյա գերությունից հետո ստուգման ենթարկելու իր հոգեբանական վիճակը:

Նշենք, որ գյուղի եկեղեցու շինարարությանը օգնել են նաև Արսեն Խոջոյանն ու ավելի վաղ Ադրբեջանում գերեվարված Մամիկոն Խոջոյանը: Ի դեպ, Արսեն և Մամիկոն Խոջոյանները ոչ միայն բարեկամներ են, այլև` հարևաններ: <<Արսենի համար արված մատաղի մսից նաև Մամիկոնին ենք տարել, տվել>>:

Սվետլանա Խոջոյանը ավելացրեց նաև, որ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ամբողջ օրը գրեթե պառկած է լինում, հարազատների օգնությամբ է մի կերպ տեղաշարժվում, ինչը Ադրբեջանում անցկացրած օրերի հետևանքն է:

 

Անկախ

Զոհված զինվորի ընտանիքը բնակվում է կիսախարխուլ տնակում

New PictureԳյումրու տնակային ավանների վաղուց շարքից դուրս եկած տնակներում ավելի քան քառորդ դար բնակվում են հարյուրավոր ընտանիքներ, ովքեր ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակաների հերթացուցակներում: Տասնյակ ընտանիքների հերթացուցակներում չհաշվառելու պատճառներից մեկն էլ այն է, որ երկրաշարժի հետևանքով սեփական բնակարաններ չեն կորցրել: Նրանց թվում տասնյակ ընտանիքներ էլ երկրաշարժի պահին բնակվել են վարձով: Թեև այդ ընտանիքներից շատերն իրենց նախկին աշխատավայրերում ընդգրկված են եղել բնակարանային հերթացուցակներում, սակայն նրանց բնակարաններ ստանալու իրավունքները չեն պահպանվել: Պետության կողմից այսպիսի կարգավիճակ ունեցող ընտանիքների կացարանային պայմանների բարելավման որևէ ծրագիր գոյություն չունի:

Ներկայացվող տեսանյութը Արցախում, պարտադիր զինվորական ծառայության ընթացքում, զորացրվելուց ընդամենը 15 օր առաջ, թշնամու դիպուկահարի կրակոցից զոհված զինվորի ընտանիքի բնակարանային ծանր պայմանների մասին է:

Անկախ

Դեմ ենք ծաղիկները տրորելուն. «Դեմ եմ»-ը ծաղիկներ է տնկել նախագահականի մոտ.NEWS.am

դեմ եմԿուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն ապրիլի 20-ին, ծաղիկներ են տնկել Բաղրամյան 26-ի հարակից տարածքում` վերականգնելով ապրիլի 18-ի ակցիայի ժամանակ տրորված ծաղիկները, հաղորդում է  NEWS.am-ը :

«Մենք դեմ ենք ծաղիկները տրորելուն: Մեր այսօրվա ակցան նպատակ ուներ վերականգնելու այն, ինչ մենք պատահաբար փչացրել էինք նախորդ ակցիայի ժամանակ: «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը նաեւ գործով ենք ապացուցում այս փոքրիկ ակցիայի միջոցով»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Լեւոն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ վարչական պատասխանատվության ենթարկվելու մտավախությունից չէ, որ իրենք որոշել են ծաղիկներ տնկել, այլ պարզապես ցանկացել են փչացած ծաղիկները վերականգնել: Ակցիայի մեկ այլ մասնակցի՝ Սերգեյ Ղահրամանյանի խոսքով՝ այս քայլով իրենք ցանկանում են իշխանությանը ցույց տալ, որ իրենք կարող են վերականգնել նաեւ իրենց «տրորված» իրավունքները: «Մենք ենք մեր երկրի, մեր քաղաքի ամեն ծառ ու թփի տերը: Մեր պայքարի առաջին եւ գլխավոր կանոնը մաքրությունն ու պարզությունն է, եւ այս ընթացքում ամեն ինչ արել ենք օրենքի սահմաններում եւ այդպես էլ շարունակելու ենք»,- նշեց Սերգեյ Ղահրամանյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին «Դեմ եմ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել նախագահական նստավայրի մոտ` նախագահից պահանջելով իրագործել ՍԴ ապրիլի 2-ի որոշումը: Ակցիային միացավ նաեւ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը խոստացավ, որ իրենք մինչեւ հունիսի վերջ կկայացնեն որոշում, որը երկուստեք ընդունելի կլինի:

Հիշեցնենք, ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի մի շարք դրույթներ, այդ թվում՝ պարտադիր բաղադրիչը, եւ մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ տվեց խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար։ Որոշումից մեկ օր անց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ օրենքը գործելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը, եւ մինչեւ այդ գործատուները շարունակելու են աշխատավարձերից պարտադիր 5% պահումները կատարել:

Լուսանկարները՝ «Դեմ եմ»-ի ֆեյսբուքյան էջից

 

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին

6160Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 6170ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին:
Անկախ

Տոն է՝ Մայր Բնության գունագեղության ու ծաղկունքի Հայ արիները նշեցին Զատիկը եւ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը

Ardzani masunqnerԱպրիլի 20-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) պատմա–հավատամքային տարածքում նշեցին ավանդական Զատիկի տոնը:

Ապրիլի 20-ին կայացավ նաեւ Գարնանային օրահավասարը՝ Լուսնի լրման օրվա կիզակետը:

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարել են ծիսական արարողություն եւ փառաբանել Մայր Անահիտին, որ իր Աստվածային էությամբ ու գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը: Մայր Անահիտը նաեւ բերքատվության ու ամենայն բերրիության, պտղաբերումի եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիներն ու ազգայնականները Աստվածամորն են դիմել՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու ակնկալությամբ:

անահիտԶատիկի տոնը հայ արիական տոնացույցով նշվում է նաեւ որպես Մայր Անահիտի Հրաշագործության տոն:

Հայ արիներն ու ազգայնականները ծիսական արարողությունից ու ձոնակերտ փառաբանումներից հետո վառեցին նաեւ ծիսական կրակը եւ շուրջըպար բռնելով՝ հիմներգեր հղեցին ի փառս Աստվածամայր Անահիտի, Հայ Աստվածների ու Տիեզերքի Արարչի:

Այնուհետեւ երկնային արեգակի երկրային խորհրդանիշ կրակի վրայից թռչելուվ՝ երազանքներ պահեցին, որից հետո կազմակերպվեց գույնզգույն ներկված ու խորհրդանիշներով պատկերազարդ ձվերով տոնական ձվախաղ: Հաղթող ընտանիքը (ընդհանուր հաղթած-հավաքած ձվերի քանակովի) ստացավ Մայր Անահիստի կավե արձանիկը, ինչն ուղեկցվեց քրմական ծեսոով:

Հայոց Ամանորից հետո Զատիկը գարնան գունագեղության հաստատումն է արձանագրում, երբ բնության գույները զատվում են միմյանցից ու ցուցադրում արարչակերտ բնաշխարհի շքեղությունը: Հայ արիներն ու ազգայնականները գինեձոներ պարգեւեցին բնությանը ու նույն բնակարգով փառաբանեցին նաեւ հայ ազգի բնածին արմատը, հայի ու Հայքի հետագա բարգավաճմումն ու ծաղկունքը:

Այդ օրը հայ արիներն ու ազգայնականները մեկ անգամ եւս բարձրաձայնեցին Անահիտ Աստվածուհու պղնձաձույլ արձաններից մեկի գլուխն ու ձեռքի մի մասը Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելու անհրաժեշտության մասին: Հասկանալի է, որ դա անգամ պետական մակարդակով բարդ խնդիր է, բայց Հայաստանի իշխանությունները պետք է  գործընթաց սկսեն, որպեսզի նաեւ լուծումներ առաջարկվեն: Պետք է հետեւողականություն դրսեւորել նաեւ այն առումով, որ հուշարձանի մասունքներն այդ թանգարանում դադարեն համարվել պարսկական կամ հունական:

 

Հայ Արիական Միաբանության

Լրատվակա կենտրոն

20.04.2014թ. Երեւան–Մեծամոր

 Անկախ

Առաջիկայում սպասվում են կարճատև անձրևներ

 եղանակը հայաստանում    ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում`
ապրիլի 20-22-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Ապրիլի 21-22-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:

Ապրիլի 3-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն  էապես չի փոխվի:
Երևանում՝

Ապրիլի 20-22-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Ապրիլի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՌԴ մայրաքաղաքում անցկացվող «Դետեկտիվեֆեստ» միջազգային փառատոնում ՀՀ ոստիկանության ներակայացուցիչները հաղթող են ճանաչվել

գավաթ, դիպլոմԱպրիլի 16-ից 20-ը ՌԴ մայրաքաղաքում անց է կացվում դետեկտիվ ֆիլմերի եւ իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային 16-րդ փառատոնը։
Հեղինակավոր փառատոնի աշխատանքներին մասնակցում է նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, որը ներկայացված էր «Կեղտոտ փողեր» անվանակարգում:
Քիչ առաջ Մոսկվայից տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ներկայացրած աշխատանքը «Կեղտոտ փողեր» անվանակարգում, որի մասնակիցների թվում էին ոչ միայն Ռուսաստանի, այլև 4 տասնյակից ավելի երկրների մի շարք հեռուստաընկերություններ, ճանաչվել է հաղթող` նվաճելով դիպլոմն ու գավաթը:
Այս հաղթանակը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հերթական եւ կարեւորագույն ձեռքբերումներից Էր, ինչպես ստեղծագործական հաջողության ու նվաճման, այնպես Էլ գաղափարախոսկան եւ քարոզչական աշխատանքների առումով:
Բարի վերադարձ և նորանոր հաղթանակներ ցանկանանք մեր գործընկերներին` ՀՀ ոստիկանության գործունեության լուսաբանման, հանցավորության դեմ պայքարի եւ հասարակական կարգի պահպանման գործում իրավապահների դերի արժևորման, հանրության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ:

Անկախ

Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ ծառ են հատում (տեսանյութ)

IMG_5745ծառՍայաթ- Նովա փողոցում ծառահատում է իրականացվում: Քաղաքացին Անկախին է ուղարկել տեսանյութ և լուսանկարներ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ
ծառահատում իրականացնում:

Ինտերպոլի կողմից հետախուզվողը ոստիկանություն է ներկայացել

ձերբակալելԱպրիլի 18-ին, ժամը15.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել ԱՄՆ Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից 2012 թ. օգոստոսի 21-ից ԱՄՆ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 1349, 1956 հոդվածների (առողջապահական ոլորտում խարդախություն, դավադրություն, փողերի լվացում կատարելը) մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1983 թ. ծնված Անուշ Ս.-ն:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին և ՀՀ գլխավոր դատախազին:

 

Կողոպուտ Հալաբյան փողոցում

ոստիկանություն3Ապրիլի 18-ին, ժամը 16.30-ին, 54-ամյա մի տղամարդ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ առավոտյան ժամը 08.45-ին Հալաբյան փողոցի 44 հասցեի մոտ բացահայտ հափշտակել են իր «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակների անձրևային թարթիչներն ու դիմել փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 1979 թ. ծնված Հրաչյա Խ.-ն, որը նույն օրը, ժամը17.00-ին, Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 8 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել կատարածը:
Ձեռնարկվում են միջոցառումներ թարթիչները հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Կրակոցներ՝ գերեզմանատանը

կրակոց1Ապրիլի 18-ին, ժամը 16.40-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարաշի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Արթուր Բ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հայտարարություն տալու:
Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ անհայտ անձը ժամը 16.00-ի սահմաններում Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող գերեզմանատանը հրազենով մի քանի անգամ կրակել է Արթուր Բ.-ի ոտքերին` պատճառելով վնասվածքներ:
Վերջինիս «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենայից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ատրճանակի 7 պարկուճ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

12-ամյա տղան վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն

վրաերթԱպրիլի 18-ին, ժամը16.40-ի սահմաններում, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան Բերդ քաղաքի Մաշտոց-Մայիսյան փողոցների խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

«Միցուբիշի Պաջեռո»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

ավտովթարԱպրիլի 18-ին, ժամը 21.45-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Ձորափ-Տեղեր գյուղերի ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Երևան քաղաքի թիվ 2 բուժմիավորում:
Կատարվում է քննություն:

Երևանի Սասուցի Դավթի փողոցում ոստիկանները ինքնաշեն ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերել

Հորից «հիշատակ» մնացած ատրճանակը՝ «գլխացավանք». միջադեպ Աշտարակի ձորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ապրիլի 18-ին, ժամը 11.25-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ զենք և զինամթերք է թողնում Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի դիմաց` աղբամանի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի 155, 7.62 մմ տրամաչափի` 27 և 5.6 մմ տրամաչափի 37 փամփուշտ, «ԱԿՄ» ինքնաձիգի փամփշտատուփ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով և 5.6 մմ տրամաչափի ատրճանակի փամփշտատուփ` առանց փամփուշտների:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Էրեբունու բաժին:

 

Մեքենան բախվել է քարերին, երկու ուղևորները վնասվածքներ են ստացել

ապակիԱպրիլի 18-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երևանի Դավիթ-Բեկի և Հովսեփյան փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընդհարվել քարերին, ինչի հետևանքով երկու ուղևորները, որոնց ինքնությունը պարզվել է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթի ենթարկածը «Օպել» մակնիշի ավտոմեքենա է, որը վարել է 1971 թ. ծնված Սուրեն Գ.-ն: Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 16.20-ին, վերջինս ներկայացել է բաժանմունք:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Բյուզանդի փողոցի բնակիչներին

Բյուզանդի փողոցի բնակիչներՎարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացվածի համաձայն ընդունել է կառուցապատումների նպատակով օտարված Բյուզանդի փողոցի բնակտարածքների բնակիչներին: Հովիկ Աբրահամյանն անհատական կարգով լսել է բոլոր բնակիչների խնդիրները: Այնուհետև հանդիպմանը ներկա կառուցապատող ընկերության ներկայացուցիչը պարզաբանումներ է ներկայացրել հնչեցված հարցերի կապակցությամբ:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն և սահմանված ժամանակահատվածում լուծել բնակիչների խնդիրները, միաժամանակ ընդգծել, որ չպետք է մնա որևէ չլուծված հարց: Վարչապետը վստահեցրել է բնակիչներին, որ նրանց խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում:
Անկախ

Հուշարձանների պահպանության միջազգային օրը լվացվում և մաքրվում են երևանյան արձանները

հուշարձանԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1983 թվականից ի վեր ապրիլի 18-ը համաշխարհային օրացույցում առանձնացվել է որպես  հուշարձանների պաշտպանության միջազգային օր:  Պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող Երևանում, օրվա խորհրդին համահունչ, կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:

հուշարձանԿարևորելով հուշարձանների պահպանության հարցում դրանց մշտական մաքրության ապահովումը՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվել են արձանների լվացման և մաքրման աշխատանքներ:

Ըստ անհրաժեշտության, աշխատանքներին ներգրավվել է համապատասխան տեխնիկա:

Անկախ