Կնոջը խեղդամահ արած սերժանտը կամավոր ներկայացել է ոստիկանություն

պարանով խեղդամահ անելՄայիսի 12-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1981 թ. ծնված Մերուժան Հարությունյանը կնոջը խեղդել է: Գյուղացիները Անկախի  լրագրողին տեղեկացրել էին, որ սպանության պատճառը խանդն է եղել և որոշ մանրամասներ էին պատմել Մերուժանի ընտանիքի մասին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, տանը` ննջասենյակի անկողնում, Մ. Հարությունյանը ձեռքերով խեղդամահ է արել կնոջը` 1983 թ. ծնված Հերմինե Չիլինգարյանին:
Արտաքին զննությամբ Հ. Չիլինգարյանի պարանոցի շրջանում հայտնաբերվել են բռնության հետքեր:
Մայիսի 13-ին Մերուժան Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 14-ին, ժամը 21.35-ին, նա կամավոր ներկայացել է բաժին:
Խափանման միջոցը` կալանք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:

Անկախ

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է գազանների կողմից հոշոտված տղամարդու դիակի մնացորդներ

 հոշոտված տղամարդու դիակՄայիսի 13-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արթիկի սարում գայլերը մարդ են կերել:
Մեկնած օպերատիվ խումբը Նահապետավան գյուղի ամառանոցի «Յայլա» կոչվող տարածքում հայտնաբերել է անձը չպարզված, գազանների կողմից հոշոտված տղամարդու դիակի մնացորդներ:
ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի և Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ նա Արագածոտնի մարզի բնակիչ, 1966 թ. ծնված Յուրիկ Մարտիրոսյանն է, ով 2013 թ. հոկտեմբերի 7-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր որպես անհայտ կորած:

Անկախ

Շառլ Ազնավուրը ծանոթացավ նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի` իրեն նվիրված ստեղծագործություններին,տեսանյութ

Ալեքսանդր Բաղրամյան,Շառլ ԱզնավուրՄայիսի 14-ին արտաքին գործերի նախարարությունում Շառլ Ազնավուրը ծանոթացավ հայ նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի` Ազնավուրի ծննդյան 90-ամյակին նվիրված “Հավիտենական սեր” նկարների շարքին։

Ներկայացնելով իր ստեղծագործությունները` Ալեքսանդր Բաղրամյանն ասաց, որ «Հավիտենական սեր» նկարների շարքը ստեղծելու գաղափարն իր մոտ առաջացել էր երեք տարի առաջ` Մոսկվայում Ազնավուրի հետ հանդիպումից հետո: Մեծն Հային նվիրված նկարաշարը, որը ներառում է Ազնավուրի նրա ընտանիքի անդամների և նրան ոգեշնչող կերպարները, ըստ նկարչի, բաղկացած է շուրջ չորս տասնյակ նկարից:

Շառլ Ազնավուրը, բարձր գնահատելով հայ նկարչի ստեղծագործությունները, շնորհակալություն հայտնեց նրա նախաձեռնության և դրա իրականացման համար՝ հույս հայտնելով, որ նկարները իրենց արժանի տեղը կգրավեն Ազնավուրի երևանյան կեցավայրում։

Մանրամասները`տեսանյութում

http://www.mfa.am/swf/player.swf?width=400&height=315&skin=/swf/five.swf&file=/flv/chaznavour.flv&image=/images/video_frame.jpg&showstop=true

Անկախ

Ներկայանալով բժշկական կենտրոնի կարդիոլոգիայի բաժանմունքի պետ`գումար է շորթել ժամկետային զինծառայողին հոսպիտալում պահելու համար

կաշառքՀՀ ՊՆ ՌՈ օպերատիվ ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2014թ. մարտի 24-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Ա.-ն, ներկայանալով որպես Մխիթար Հերացու անվան բժշկական կենտրոնի կարդիոլոգիայի բաժանմունքի պետ, քաղաքացի Մ.Գ.-ից  պահանջել և ստացել է ընդհանուր 480.000 դրամ` վերջինիս  որդուն` պարտադիր ժամկետային զինծառայող Ս.Վ-ին, մինչև զորացրման ժամկետի ավարտը` 2014թ. հունիսի 5-ը, ՀՀ պաշտպանության նախարարության  կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում պահելու համար:

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ քր.օր 178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

 

 Անկախ

ԱՄՆ-ի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի նամակի արժեքը գնահատվել է 35 հզ. դոլլար

JeffersonLetter

ԱՄՆ-ի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի 1805թ.-ի հուլիս 24-ին ուղարկած  նամակը դրվել է վաճառքի: Դրա արժեքը կազմում է 35 հզ. դոլլար: ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը նամակի վաճառքի համար կազմակերպել է բաց դռների օր:

Նամակը Թոմաս Ջեֆերսոնն ուղարկել է իր ընկերոջը, ով զբաղվում էր նախագահի գույքի կառավարմամբ. 62-ամյա նախագահը խնդրել է նրան գնահատել Վիջինիա նահանգում  իր Poplar Forest պլանտացիաների արժեքը` դրանք իր թոռների միջև բաժանելու համար:

Նամակը վաճառվում է ամերիկյան Raab Collection ընկերության կողմից, որը մասնագիտացել է պատմական փաստաթղթերի վաճառքի մեջ: Նամակի գնորդի անունը հայտնի չէ:

thomas-jefferson2

Թոմաս Ջեֆերսոնը ԱՄՆ-ի առաջին հայր-հիմնադիրներից է, Անկախության հռչակագրի հեղինակը: Նա նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1801-1809թթ:

Ղանդիլյանի,Սուքիասյանի սպանությունների համար դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը շարունակում է դժգոհել.Փաստինֆո

բանդաՍպանությունների, զինված բանդայի կազմավորման համար մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը երեկվանից հացադուլ է սկսել, նա այդ կերպ բողոքում է, որ չի վերանայվում իր գործը:
Ինչպես «Փաստինֆո» թղթակցին հայտնեց ՀՀ  ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, ներկայումս աշխատանքներ են տարվում` համոզելու դատապարտյալին դադարեցնել հացադուլը:
Ինչո՞ւմ է մեղադրվել, ապա նաև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հանցավոր ճանաչվել Արմեն Տեր-Սահակյանը:
Նշենք, որ մեղադրանքի առանցքում է ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը: Նրա մասով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի դատավոր Տ. Պետրոսյանի 31.03.2009 թ.  որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև ամբաստանյալին հայտնաբերելը (Վանո Սիրադեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 2000 թ. ապրիլի 6-ի որոշմամբ):
Ըստ ՀՀ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 1992թ. ամռանը Արմեն Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, որն ընդգրկել է ՀՀ ՆԳՆ համակարգ ու ապահովել ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները:
Նախարարի ցուցումով՝ 1992թ. հուլիսի 24-ին Արմեն Տեր-Սահակյանի բանդայի անդամները ձևականորեն հրամանագրվել են ՀՀ ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատում՝ որպես միլիցիոներներ, և օգոստոսի 11-ին նրանց տրամադրվել են «Մակարով» տեսակի հինգ ատրճանակ: ՄՀՆՋ հերթապահ մասի զենքերի հաշվառման մատյանում այդ առթիվ կատարվել է համապատասխան գրառում և Արմեն Տեր-Սահակյանի ու բանդայի ևս չորս անդամների ազգանունների դիմաց նշվել է, որ նրանք հանդիսանում են «նախարարի թիկնապահներ»:
Ապա ավելի ուշ Արմեն Տեր-Սահակյանի ղեկավարած բանդան՝ ամբողջ կազմով, ընդգրկվել է ՀՀ ՆԳՆ Ներքին զորքերի վարչության համակարգում և բանդան քողարկելու նպատակով ստեղծել «հետախուզական խումբ» անվանումով ապօրինի կառույց, որը ենթարկվել է անձամբ Վանո Սիրադեղյանին:
Ըստ գործի նյութերի՝ զոհերից մեկի՝ Համբարձում Ղանդիլյանի սպանությունը կազմակերպելու նպատակով երկու ավտոմեքենաներ հափշտակելու համար բանդայի անդամները «բռնվել են», սակայն ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի միջամտությամբ, հանցավոր խմբի անդամները ապօրինաբար ազատ են արձակվել, փաստի առթիվ ստեղծված նյութերին որևէ ընթացք չի տրվել, իսկ առգրավված հրազենը վերադարձվել է Արմեն Տեր-Սահակյանին:
Բանդայի կողմից կատարված սպանություններն ու սպանության փորձը, ըստ գործի նյութերի, կատարվել է նախարար Վ.Սիրադեղյանի հանձնարարությամբ:
Բոլոր սպանություններն ու սպանության փորձը կատարվել են նույն եղանակով, բանդայի անդամները հափշտակված մեքենաներով դարանակալել են  իրենց զոհերին, ապա ավտոմեքենաների միջից ինքնաձիգներից  արձակված դիմակար կրակահերթով  գնդակոծել տուժողների ավտոմեքենաները:
Այսպես, 1992թ. սեպտեմբերի 18-ին այդ եղանակով սպանվել են Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանը և նրա վարորդ Վարուժան Աբրահամյանը, 1993թ. մայիսի 3-ին՝ ՀՀ Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը, ուղևոր Ժորա Իսահակյանը, վարորդ Հակոբ Ունիկյանը:
Իսկ ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանին սպանելու՝ Վ.Սիրադեղյանի հանձնարարությունը բանդան ձախողել է:
Վ.Գրիգորյանը բարձրաստիճան առանձին պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն կատարելու համար ՀՀ Գերագույն Խորհրդի 1994թ. փետրվարի 28-ի որոշման համաձայն կազմված հատուկ քննչական խմբի ղեկավարն է եղել:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Մահվան ելքով վրաերթ Երևանի Գ. Նժդեհի փողոցում

ՎրաերթՄայիսի 12-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1976 թ. ծնված Վարվառա Անանյանին և նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն կինը գիտակցության չգալով` մահացել է:
Կատարվում է քննություն:

Անկախ

Երևանի Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած պատահարի հետևանքով մեքենաներից մեկի վարորդը մահացել է

ավտոպատահարՄայիսի 12-ին, ժամը 00.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 29 հասցեի մոտ իրար են բախվել «ԲՄՎ-X 5», «Դայվու-Նեքսիա GL» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «ԲՄՎ-X 5»-ի վարորդը, թողնելով ճանապահրատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:
«Դայվու-Նեքսիա GL»-ի վարորդը` 1977 թ. ծնված Գրիգոր Աբելյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` մահացել է:
Կատարվում է քննություն:

Անկախ

Պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հատուկ քննչական ծառայությունՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գևորգ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ կալանավորի հաղորդման` գողություն կատարելու կասկածանքով ձերբակալված լինելու ընթացքում ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը ծեծել ու հայհոյել է իրեն, ինչի պատճառով ինքը խոստովանել է, որ գողություն է կատարել:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Նոր նշանակումներ հատուկ քննչական ծառայությունում

Հատուկ քննչական ծառայությունՀՀ հատուկ քննչական ծառայությունը բաց մրցույթ էր հայտարարել հատկապես կարևոր գործերի քննիչի թափուր հաստիքների համար:
2014 թվականի մայիսի 12-ին կայացավ բաց մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչվեցին 1-ին դասի խորհրդականներ Ազատ Հարությունյանը, Գարեգին Բեգոյանը, Սամվել Սարգսյանը, Աշոտ Օհանյանը, 2-րդ դասի խորհրդականներ Զավեն Թադևոսյանը և Վահե Խաչատրյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի հրամանով` հաղթող ճանաչվածները նշանակվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչներ:

Անկախ

Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ուղևոր Արտյոմը փորձել է խեղդել բորտուղեկցորդուհուն

ինքնաթիռՄայիսի 12-ին, ժամը 04.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1977 թ. ծնված Արտյոմ Մ.-ն ինքնաթիռի վայրէջքից մոտ 40 րոպե առաջ իրեն դրսևորել է ագրեսիվ, չի ենթարկվել ինքնաթիռի անձնակազմի պահանջներին, հարվածներ է հասցրել բորտուղեկցորդին, փորձել է խեղդել բորտուղեկցորդուհուն, և մոտ 40 րոպե տևողությամբ տվել է հայհոյանքներ` դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք օդանավի ամբողջ անձնակազմի նկատմամբ:
Արտյոմ Մ.-ն ժամը 05.25-ին «Զվարթնոց» օդանավակայանի 14-րդ կանգառի շարժական կամրջակի միջից բերման է ենթարկվել գծային բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական բաժանմունք:

Անկախ

Ավտոմեքենայի սրահում կատարված սպանությունը բացահայտվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1399897204,9485Մայիսի 7-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքում մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 77 հասցեում գործող խանութի մոտ բաժանվել է կնոջից` 1964 թ. ծնված Վարդուհի Գրիգորյանից, և նրանից այլևս որևէ տեղեկություն չունի:
Մայիսի 10-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քննչական գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, սպանություն կատարելու կասկածանքով, Երևանի Աթոյան փողոցի թիվ 26 շենքի մոտից իր «Ֆորդ Էքսփլորեր» մակնիշի ավտոմեքենայով բերման ենթարկեցին 1958 թ. ծնված Սերգեյ Գրիգորյանին:
Ավտոմեքենայի սրահի զննությամբ հայտնաբերվեց «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` փամփշտատուփով, «Բրաունինգ» տիպի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով, «ՉԺ» տիպի ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 167 փամփուշտ, «Ֆ-1», «ՌԳԴ-5» և «ՌԳ-42» տիպի 1-ական նռնակ` առանց պայթուցիչների:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Պարզվել է, որ Սերգեյ Գրիգորյանը մայիսի 7-ին իր ավտոմեքենայի սրահում վիճաբանել է Վարդուհի Գրիգորյանի հետ, «Բրաունինգ»-ով սպանելու դիտավորությամբ, երկու անգամ կրակել նրա վրա, այնուհետև դին թաղել Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի մերձակա ամառանոցային տարածքում:
Ոստիկանները Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի մերձակա ամառանոցային տարածքի մոտակայքում հայտնաբերել են Վարդուհի Գրիգորյանի դին:
Արտաքին զննությամբ դիակի կրծքավանդակին և թիկունքին հայտնաբերվել են հրազենային 2 վնասվածքների հետքեր:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանցագործության գործիք ատրճանակն առգրավված է:
Սերգեյ Գրիգորյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Ոստիկանությանը արձագանքը Վահե Սարգսյանի բաց նամակին

ոստիկանությունԶանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, որ քաղաքացին մայիսի 12-ի առավոտյան զանգահարել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` ճշտելու, թե այլ մարզերում գրանցված անձը կարո՞ղ է ելքի վիզան երկարացնել գլխամասային հաստատությունում, սակայն զանգին, իբր, կոպիտ են պատասխանել:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացին զանգահարել է անձնագրային և վիզաների վարչության հերթապահ մասի 37-02-63 հեռախոսահամարով` տեղեկանալու, թե անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար ո±ր ստորաբաժանում կարող է դիմել: Հերթապահ մասում ծառայություն կատարող աշխատակիցը պատասխանել է, որ քաղաքացին կարող է դիմել կամ հաշվառման վայրի անձնագրային ծառայություն կամ, հաշվառում չունենալու դեպքում` անձնագրային և վիզաների վարչություն: Այնուհետև, մոտ 5 րոպեից կրկին զանգահարելով` հարցրել են, թե արդյոք ճշտե՞լ են` որ աշխատասենյակ պետք է դիմի քաղաքացին: Հերթապահ մասից պատասխանել են, որ անձնագրային և վիզաների վարչություն այցելելուց հետո քաղաքացուն կտրվի մանրամասն պարզաբանում:

Անկախ