Կարեն Կարապետյան. “Պետք է ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե բացառենք պարտադիր բաղադիչը “

Կարեն-Կարապետյան-ՏաշիրԱյսօր մեր հասարակության զգալի հատվածին հուզող կարևորագույն խնդիրներից մեկը այսպես կոչված կենսաթոշակային բարեփոխումներն են ու դրանց շուրջ ստեղծված կացությունը: Լինելով Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ՝ անհրաժեշտ  եմ համարում ներկայացնել նաև իմ տեսակետն այս հարցի առնչությամբ, քանի որ ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ որևէ կուսակցության մեջ բազմակարծության բացակայությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Առավել ևս, որ իմ խորին համոզմամբ, նման նախաձեռնության հիմքերը որևէ ուղղակի կապ չունեն ոչ կուսակցության, ոչ նրա ընդհանուր սկզբունքների հետ: Մյուս կողմից որևէ որոշում կամ քայլ դոգմատիկ չէ, ուստի միշտ էլ կարելի է շտկել:

Առաջին հերթին ցանկանում եմ ողջունել կառավարության և նորանշանակ վարչապետի օպերատիվ արձագանքը, այն է՝ ընդունել օրինագիծ, որով կկասեցվի տույժերի հաշվարկը: Այդուամենայնիվ, կարծում եմ, որ մենք պարտավոր ենք հետագայում, հատկապես օրինագիծը Սահմանադրական դատարանի որոշմանը համապատասխանեցնելու գործընթացում, զերծ մնալ աճպարարություններից և <ձախ ձեռքով աջ ականջը քորելու> գործելաոճից: Իմ խորին համոզմամբ, մենք պետք է ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե բացառենք պարտադիր բաղադիչը: Հակառակ պարագայում, ինչպիսի լուծում էլ առաջարկվի, հասարակության մի զգալի հատվածի համար առաջանալու է լուրջ ֆինանսական բեռ: Միանշանակ համաձայն եմ, որ պետությունը պարտավոր է հոգ տանել իր քաղաքացիների վաղվա օրվա մասին, համաձայն եմ, որ կենսաթոշակային համակարգը, ինչպես և ցանկացած համակարգ, բարելավման կարիք ունի: Սակայն նաև վստահ եմ, որ ցանկացած պետություն առաջին հերթին պետք է հոգ տանի իր քաղաքացիների թե վաղվա, թե այսօրվա մասին: Իսկ մեր իրականության մեջ մեծամասնության համար նույնիսկ ամենափոքր թվացող գումարի հավելյալ բեռը լրջորեն ազդելու է նրա ընտանեկան, առանց այն էլ, մեղմ ասած, համեստ բյուջեի վրա: Այնպես որ պետության գերակա խնդիրն է նախ և առաջ զարգացնել տնտեսությունը, ավելացնել մարդկանց ու պետբյուջեի եկամուտները, որպեսզի մի կողմից հնարավոր լինի այսօր արդեն ապահովել մեր թոշակառուների բարեկեցիկ ծերությունը, մյուս կողմից երիտասարդները դժվարություններ չունենան իրենց ապագայի համար ներդրումներ կատարելու գործում:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պետությունը <երկար փողերի> կարիք ունի և միշտ ունենալու է, սակայն երբեք ոչ շարքային քաղաքացիների հաշվին: Եվ հետո, եթե նույնիսկ Շվեյցարիայի նման երկիրը, որի տնտեսության մեջ մեծ վայրիվերումներ չեն արձանագրվել իր պատմության ընթացքում, ժամանակ առ ժամանակ ՀՆԱ-ի աճի թեկուզ ոչ մեծ, սակայն որոշակի տատանումներ է ունենում, ապա ինչ երաշխիք կարող է ունենալ մեր նման երկիրը, որ ապագայում լուրջ արժեզրկումներ կամ ճգնաժամեր չեն լինի՝ համապատասխան ծանր հետևանքներով:

Վերջապես, առկա աշխարհաքաղաքական մարտահրավերների պարագայում էապես կարևորվում է պետության դիմադրողականության խնդիրը: Իսկ դա հնարավոր է, երբ մեծ է իշխանությունների կամ նրանց ընդունած որոշումների նկատմամբ հանրության վստահությունը: Եվ ընդհանրապես, նույնիսկ լավագույն գաղափարը հնարավոր չէ կյանքի կոչել, այն չի կարող արդյունավետ լինել, եթե չկա հասարակության վստահությունն ու աջակցությունը: Իսկ որ պարտադիր բաղադրիչի նկատմամբ ոչ միայն աջակցություն չկա, այլև առկա է լուրջ ընդվզում, կարծում եմ, ոչ ոք չի վիճարկում: Որևէ մեկին դժվար է ապացուցել, որ պարտադրանքով հրամցվող որևէ երևույթ օգտակար է: Այդ իսկ պատճառով, իմ խորին համոզմամբ, հարցի լուծման բանալին ոչ թե ադմինիստրատիվ, պարտադրող, այլ շահագրգռող մոտեցման մեջ է, որպեսզի մարդը շոշափելիորեն զգա համակարգի առավելություններն ու ինքնակամ ընտրի այն: Մասնավորաբար, կարելի է առաջարկել համակարգն ընտրողների համար պետության համամասնորեն աջակցությունը, ինչը, բնականաբար, չի լինի մյուսների պարագայում: Սա միայն մեկ տարբերակն է, կարծում եմ՝ նման մի շարք տարբերակներ կարելի է գտնել ու քննարկել: Իսկ որ անվերապահորեն հարկավոր է խուսափել պարտադիր բաղադրիչից, աներկբա է: Կներեք, բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

Կարեն Կարապետյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

Անկախ

Վազգեն Սարգսյանի եղբայրը նշանակվել է Պաշտպանության նախարարի խորհրդական.NEWS.am

արմենՎազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական: Այս մասին NEWS.am-ին հայտնել են  նրա հարազատները: «Արդեն մի քանի օր է՝ աշխատում է Պաշտպանության նախարարությունում»,- ասացին նրանք:

Նշենք, որ Արմեն Սարգսյանը լրագրող Տիգրան Նաղդալյանին սպանելու մեղադրանքով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, իսկ 2008թ.-ին բանտից դուրս գալուց հետո ոչ մի տեղ չէր աշխատում:

Ավելի վաղ Երկրապահ կամավորների միության 10-րդ հոբելյանական համագումարին Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ երբեմն հանդիպում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Երբեմն պատահաբար հանդիպում ենք, ինձ թույլ չեմ տալիս քաղաքական հարցեր տալ, հարցնում եմ իրենից, իր ընտանիքից: Երկրի վիճակը, որպես քաղաքացի, գնահատում եմ միջակ: Չեմ կարծում, որ եթե ուզենամ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, նա ինձ կմերժի: Սովորական կենցաղային հարցերից ենք խոսում, քաղաքական հարցեր չեմ տալիս, որպես իմ եղբոր ընկեր եւ իմ բարեկամ, իսկ քաղաքական հարցերը թող կուսակցությունները տան: Մենք անցած ճանապարհ ունենք Սերժ Սարգսյանի հետ 1988թ-ից սկսած»,- ասել էր նա:

 Անկախ

Արթուր Բաղդասարյանի ընտանիքին պատկանող «Հայասի գրուպ»-ը տուգանվել է.Panorama.am

արթուր բաղդասարյան«Հայասի գրուպ» սեփական պատասխանատվությամբ ընկերությունը, որը պատկանում է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի ընտանիքին, մաքսային կանոնների խախտում կատարելու համար տուգանվել է: Այդ մասին Panorama.am-ը տեղեկացել է  ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեից:

ՊԵԿ Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալ Թամրազյանը իր որոշման մեջ նշել է, որ «Հայասի գրուպ» ՍՊԸ-ի անունով ներմուծվել է գարու ածիկ, որի վերաբերյալ ընկերության գլխավոր տնօրեն Պողոս Շահինյանը սահմանված 10-օրյա ժամկետում չի ապահովել մաքսային հայտարարագրի ներկայացումը մաքսային հսկողություն իրականացնելու համար:

Ըստ Թամրազյանի որոշման, ընկերությունը խախտել է մաքսային օրենսդրությամբ նախատեսված կանոնները, ինչի համար ենթարկվել վարչական պատասխանատվության` 50 հազար դրամ տուգանքի:

Անկախ

Հանդիպում «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի եւ «SPFA» կազմակերպության մի խումբ անդամների հետ

Ժակ Մարտեն, Բակո Սահակյան Ժակ ՄարտենՆախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ընդունել է Շվեյցարիայի «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի խորհրդի մի խումբ անդամների` կազմակերպության հիմնադիր Ժակ Մարտենի գլխավորությամբ, Հայաստանում եւ ԼՂՀ-ում «SPFA» ծրագրի պատասխանատուներին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
230414JanMarten-InfoԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն մասնակցության համար Նախագահ Սահակյանը Ժակ Մարտենին պարգեւատրել է “Երախտագիտություն” մեդալով։
Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախը պատրաստ է շարունակել համագործակցությունն արտասահմանյան առաջատար կազմակերպությունների հետ` այն համարելով օգտակար մեր երկրի համար:
Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Անկախ

Բարերար Նորիկ Պետրոսյանը պարգեւատրվել է”Վաչագան Բարեպաշտ” մեդալով

Բակո Սահակի ՍահակյանՆախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար բարերար Նորիկ Պետրոսյանը պարգեւատրվել է “Վաչագան Բարեպաշտ”մեդալով։

Անկախ

Քաղաքացուն դանակահարած ոստիկանի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը ավարտվել է

Հատուկ քննչական ծառայությունՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Կարեն Պետրոսյանի կողմից քաղաքացի Գևորգ Մնջոյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014թ. հունվարի 8-ին` ժամը 18:45-ի սահմաններում, Կ. Պետրոսյանը Երևան քաղաքի «Անգլիական» կոչվող այգում խաղալիքների մանրածախ առևտրով զբաղվող իր մորից գումարներ պահանջելու հարցի շուրջ վիճաբանության և ծեծկռտուքի մեջ է մտել քաղաքացի Գ. Մնջոյանի հետ, որի ընթացքում դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս որովայնին և կրծքավանդակին:
Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Կ. Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Անկախ

Մահվան ելքով պատահար Երևանի Լենինգրադյան փողոցում

վրաերթԱպրիլի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 35 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1938 թ. ծնված Վազգեն Ասատրյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Անկախ

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ԱվտովթարԱպրիլի 21-ին, ժամը 00.40-ին, «ԲՄՎ» մակնիշի անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 21-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Արարատի մարզի Կանաչուտ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել հողաթմբի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Ապրիլի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և վրաերթի ենթարկել 17-ամյա երիտասարդի. վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 21-ին, ժամը 13.20-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի թիվ 37 դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 86-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 21-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արթիկ-Անուշավան ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 20-ին, ժամը 15.10-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 2 շենքի բակում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, ինքնաբերաբար շարժվելով, բախվել է բակում կայանված «ՎԱԶ-21073» մակնիշի ավտոմեքենայի, որի ժամանակ «Տոյոտա»-ի վարորդը փորձել է կանգնեցնել ավտոմեքենայի ընթացքը, սակայն վրաերթի է ենթարկվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 21-ին, ժամը 01.30-ին, «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբայան փողոցի թիվ 3 տան դիմաց վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 20-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի 10-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սարդարապատ-Արաքս ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մոսկվիչ-403» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 20-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանհապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-33021» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2108»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 20-ին, ժամը 15.40-ին, Նոր Հաճն քաղաքի Չարենցի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Հոնդա»-ի վարորդը դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 16.20-ին, Երևանի Բագրատունյաց և Արարատյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա Կոռոլա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա Կոռոլա»-ի 5-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 17.30-ին, Երևանի Ներքին Չարբախի 1-ին փողոցի վերջնամասում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 20.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 12 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 30-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 23.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 20 շենքի մոտ «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ` «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառի Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21213» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-21214»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել ձորակը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Երևան-Ալավերդի ճանապարհի 148 կմ-ին իրար են բախվել «ՈՒԱԶ-452» մակնիշի ավտոմեքենա և Ալավերդի-Վանաձոր երթուղու «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը:
«ԳԱԶել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Բալահովիտ գյուղում «Պլանետա 3» մակնիշի մոտոցիկլետ է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Պետական սահմանն ապօրինի հատած Ռոբերտը բերման է ենթարկվել

բերման է ենթարկվելՈստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 18-ին, ժամը 10.50-ին, Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն, որը 2013 թ. նոյեմբերի 18-ից ՌԴ Ֆեդերալ անվտանգության ծառայության սահմանապահ վարչության կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Անկախ

Ռուսաստանում կողոպուտ, խարդախություն և միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքներով հետախուզվողները հայտնաբերվել են

ձերբակալությունՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Տավուշի մարզային վարչությունների և Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Հաղթանակ գյուղի վարչական տարածքից բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Վանիկ Մ.-ն, որը 2010 թ. հունիսի 3-ից ՌԴ Ստավրոպոլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Հայկազ Ջ.-ն, որը 1999 թ. մարտի 22-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Գարգառ գյուղից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Վահան Մ.-ն, ով 2012 թ. մարտի 21-ից ՌԴ Ռոստովի մարզի Դոնի Ռոստով քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր առողջությանը միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Անկախ

«Հայրենանվեր մարդ, բարեխիղճ արտադրող». Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Հրանտ Վարդանյանի մահվան կապակցությամբ

հրանտ վարդանյանՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցագիր է հղել գործարար Հրանտ Վարդանյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշված է.

«Գրանդ Քենդի» եւ «Գրանդ Տոբակո» ընկերությունների հիմնադիր, գործարար աշխարհի ամենաակնառու ներկայացուցիչ Հրանտ Վարդանյանի մահը մեծ կորուստ ու ցավ է բոլորիս համար:

Որպես հայրենական արտադրության ջատագով և հայկական լուրջ բրենդի հիմնադիր՝ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ վերականգնելով հայկական արտադրության ավանդույթները, մարդկանց վստահությունը և հայկական ապրանքատեսակը մրցունակ դարձնելով ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս:

Նա իսկապես հայրենանվեր մարդ էր, բարեխիղճ արտադրող՝ արժանի մեծ հարգանքի և երախտիքի, որի գործունեությունը պետք է օրինակ և ուղենիշ դառնա գործարար աշխարհում՝ մասնավորապես հայրենական ապրանք արտադրողների համար:

Իմ և Հանրային խորհրդի անունից խորապես ցավակցում եմ Հրանտ Վարդանյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին, կիսում նրանց վիշտը:

Լիահույս եմ, որ նրա գործն արժանի շարունակություն կունենա»:

 

Անկախ

 

 

Մահացել է «Գրանտ Հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը.Ա1+

հրանտ վարդանյանԺամը 0.10-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է «Գրանտ Հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը։ «Նաիրի»  կենտրոնում նրա մոտ սրտի կանգ են գրանցել, մինչ այդ բժիշկները մոտ մեկուկես ժամ պայքարել են նրա կյանքի համար։ Ինչպես «Ա1+»–ին  հայտնեց կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը, ջանքերն ապարդյուն են անցել, քանի որ շտապօգնության աշխատակիցներն արդեն գործարարի մոտ սրտի կանգ էին ախտորոշել։ Դեռեւս մահվան այլ պատճառ հայտնի չէ։ Գործարարն ընդամենը վաթսունհինգ տարեկան էր։Անկախի աշխատակազմը կիսում է այս խորը վիշտը Հրանտ Վարդանյանի հարազատների հետ:

Անկախ

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ

ՊԲ,պն ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից Անկախին հայտնում են, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Անկախ

 

 

Դատախազը պահանջեց 14 տարվա ազատազրկման դատապարտել նախկին պաշտոնյա Սամվել Հովհաննիսյանին.pastinfo.am

սամվել հովհաննիսյանԴատախազն այսօր միջնորդեց 14 տարվա ազատազրկման դատապարտել՝ 2001-2006թթ Հայաստանի քրեակատարողական հիմնարկների վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանին, հաղորդում է Փաստինֆոն։ 
Հիշեցնենք, որ Սամվել Հովհաննիսյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից դատապարտյալի սպանության փորձ պատվիրելու եւ խարդախության մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազներն ամբողջությամբ պնդեցին Ս.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքները՝ հայտարարելով, որ նախաքննական մարմնի մեղադրանքները հիմնավորվել են դատարանում ձեռք բերված ապացույցներով։
Հաջորդ նիստում պաշտպանական կողմը հանդես կգա պաշտպանական ճառով։
Մանրամասները՝ քիչ ավելի ուշ:

Անկախ

Արարատում, Հրազդանում և Տավուշում զենք-զինամթերք են հանձնել

զենքԱպրիլի 17-ին, ժամը 14.00-ին, 1946 թ. ծնված Կարո Գ.-ն ոստիկանության Արարատի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի 5.6 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ և «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի փամփուշտատուփ:

***
Ապրիլի 17-ին, ժամը 20.40-ին, 1974 թ. ծնված Արմեն Մ.-ն ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի` 249, 7.62 մմ տրամաչափի 34 փամփուշտ և «AC 314» տիպի մեկնարկային ատրճանակ:

***
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1937 թ. ծնված Մարտիկ Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 220 և «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ և նռնակի 9 պայթուցիչ:

Անկախ

Համլետը բերման է ենթարկվելիշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

ձերբակալությունՈստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 17-ին, ժամը 16.00-ին, Գյումրիի Անդրանիկ Օզանյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի մոտից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Համլետ Բ.-ն, որը ապրիլի 16-ից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Անկախ

Մեղադրանքը` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ

ավտոպատահարՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 17-ին, ժամը 11.00-ին, ոստիկանություն է ներկայացել 1981 թ. ծնված Սարգիս Ս.-ն, որը 2004 թ. հուլիսի 4-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ/ մեղադրանքով:

Անկախ

Սուրենը ավտոբուսի սրահում մի ուղևորուհու պայուսակից գողացել է դրամապանակ

գողությունԱպրիլի 17-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված, նախկինում դատված Սուրեն Ա.-ին, 1961 թ. ծնված, նախկինում 5 անգամ դատված Արամայիս Թ.-ին և 1969 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Արթուր Հ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Սուրեն Ա.-ն թիվ 57 երթուղու ավտոբուսի սրահում մի ուղևորուհու պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար և սոցիալական քարտ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ