Սեռական օրգանը նկարելու և կայքերում տեղադրելու համար գիտությունների թեկնածուն դատապարտվեց 1 ամսվա կալանքի

սեռական բնույթի նկարներԱրաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեղավոր ճանաչեց գիտությունների թեկնածու 58-ամյա Գագիկին` իր սեռական օրգանը, ինչպես նաև՝ սերմնաժայթքման պրոցեսը նկարելու և 2 կայքերում տեղադրելու համար` ՀՀ քրեական օրեսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտեց կալանքի` 1 ամիս ժամկետով,հաղորդում է Փաստինֆոն:

Սակայն  ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին կմնա անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո միայն գիտությունների թեկնածուն կկալանավորվի:

Ըստ քրեական գործի նյութերի, ամբաստանյալն իր անձնական օգտագործման տեսանկարահանող սարքով նկարահանել է պոռնկագրական բնույթի նկարներ՝ մասնավորապես իր սեռական օրգանը՝ առնանդամը, սերմնաժայթքման տեսարանը և դրանք տեղադրել 2 կայքերում (կայքերի անվանումները չենք հրապարակում), այդպիսով տարածել և  հանրամատչելի է դարձրել համացանցի տիրույթում։ Նա  այդ կայքերում տեղադրելու եղանակով տարածել է նաև  պոռնկագրական բնույթի 54 վայրկյան տևողությամբ տեսանկարահանված ձայնագրություն:

Իսկ մինչ այդ այսօր մեղադրող դատախազ Էդգար Պետրոսյանը ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը գտավ ճիշտ և հիմնավորված, գործով մեղադրական դատավճիռ կայացնելու համար հավաքված ապացույցները հավաստի, հետազոտված և բավարար: Ինչպես նաև հաշվի առնելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, նախկինում դատվածություն չունենալը և պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը  և այն, որ ամբաստանյալն առաջին անգամ է ոչ մեծ ծանրության հանցանք կատարել և խոստովանական  ցուցմունքներ է տվել` մեղադրող դատախազը միջնորդեց ամբաստանյալին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատապարտել տուգանքի  300 000 դրամի չափով, իսկ խափանման միջոց ստորագրությունը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Ոստիկանը դիտավորությամբ քաղաքացու առողջությանը ծանր վնաս է պատճառել

Հատուկ քննչական ծառայությունՀատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննութամբ պարզվել է, որ 2014թ. հունվարի 8-ին բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ բուժօգնության է դիմել քաղաքացի Գ. Մ.-ն: Պարզվել է, որ վերջինս վնասվածքը ստացել է ոստիկանության աշխատակցի հետ նույն օրը Երևանի այգիներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Հայտնաբերվել է դի

Հայտնաբերվել է դիՀունվարի 22-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 82 շենքի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1961 թ. ծնված Գ. Ս.-ի դին:

Անկախ

Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով

ձերբակալվել էՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունվարի 20-ին, ժամը 09.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման են ենթարկել 1988 թ. ծնված Երջանիկ Խ.-ին, որը 2013 թ. սեպտեմբերի 3-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Անկախ

Հետախուզվողի հայտնաբերում` Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

ձերբակալությունՀունվարի 20-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի և Նաիրիի բաժինների ծառայողները Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արամ Ա.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 2-ից Տավուշի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Անկախ

Նովոսիբիրսկում գողություն կատարողը Երևանում ներկայացել է ոստիկանություն

ձերբակալվելՀունվարի 20-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Պյոտր Դ.-ն, որը 2012 թ. հոկտեմբերի 16-ից ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Անկախ

Կաշառքով վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու փաստի առթիվ կատարվում է նախաքննություն

կաշառքՀատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 311-րդ, 312-րդ, 313-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործը:
Նախաքննութամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում քաղաքացի Ա. Գ.-ն Վ. Մ.-ի և Ս. Մ.-ի միջնորդությամբ գումարով կաշառք տալու միջոցով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման քննական բաժանմունքից ձեռք է բերել վարորդական իրավունքի վկայական:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Անկախ

Սպանության փորձ Առատաշենում. նախկին ամուսինը հրկիզել է կնոջ վագոն-տնակը

ձերբակալելՀունվարի 20-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1955 թ. ծնված, նախկինում դատված Լևոն Հ.-ն և հայտնել, որ բենզին է լցրել նախկին կնոջ ու նրա տնակի վրա և հրկիզել:
Շտապ դեպքի վայր մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Լևոն Հ.-ն Առատաշեն գյուղում գտնվող իր նախկին կնոջ` 1960 թ. ծնված Օֆելյա Մ.-ի և վագոն-տնակի վրա բենզին է լցրել և հրկիզել:
Վագոն-տնակում է եղել նաև Օֆելյա Մ.-ի ներկայիս ամուսինը` 1942 թ. ծնված Ռոդոլֆ Բ.-ն:
Վերջիններս այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Լևոն Հ.-ն Առատաշեն գյուղից բերման է ենթարկվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 185 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Լևոն Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդականի ներկայացուցիչները բարձրացրել են թուրք ազգայնականների շահած դատի հարցը

New Picture (1)ՀՅԴ Բյուրոյի
Երիտասարդական գրասենյակից Անկախին տեղեկացնում են ,որ
Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի կազմակերպմամբ Հ.Յ.Դ. Երիտասարդականի երկու ներկայացուցիչ հունվարի 17-ին այցելել են Վիեննայում տեղակայված Սոցիալիստ Երիտասարդների Միջազգային Միության գրասնյակ` (International Union Of Socialist Youth)։

Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչներն էին Կարապետ Շադոյանը` Ավստրիայից և Սերժ Տեր-Հակոբյանը` Գերմանիայից։ ՍԵՄՄ-ից հանդիպման ներկա էր քարտուղարության անդամ և ծրագրերի կառավարիչ Ռոսիո Սերունյան։ Հանդիպմանը քննարկվեցին այս տարվա փետրվարին կայանալիք Համաշխարհային համագումարի և առաջիկա ծրագրերի հետ կապված հարցեր։

Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչները տեղեկություններ հաղորդելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշման մասին, որով բավարավել է Հայոց Ցեղասպանությունը ժխտող թուրք պատմաբան Դողու Փերինչեքի հարուցած դատը ընդդեմ Շվեցարիայի, իրենց մտահոգությունն են հայտնել Եվրոպայում տեղի ունեցող նման երևույթներին նկատմամբ, նշելով, որ դա ոչ միայն արդարության ոտնահարում է, այլ կանաչ լույս թուրք ծայրահեղականների համար ծավալելու հակահայկական գործունեություն և պահանջել են, որ ՍԵՄՄ-ն իր հստակ դիրքորոշումն արտահայտի այդ կապակցությամբ։

Իր հերթին Ռոսիո Սերուերան քննադատել է ընդունուած որոշումը և խոստացել է այդ մասին տեղյակ պահել ՍԵՄՄ-ի նախագահությանը։

Մեկ ժամ տևած հանդիպման ավարտին պայմանավորվածություն է կայացել շարունակել հանդիպումները։

Անկախ

 

Հանցանք կատարածներ և պատասխանատվությունից խույս տվողներ. այսօր, վաղը և միշտ բոլորին սպասում է հատուցման ժամը

ձերբակալությունՀունվարի 19-ին, ժամը 10.30-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքից  ոստիկանության Երևան քաղաքի վարչություն  բերման է ենթարկվել   1966 թ. ծնված Արտյոմ Լ.-ն, որը 2012 թ. հոկտեմբերի 13-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
***
Հունվարի 19-ին, ժամը 10.40-ին, Մեղրի քաղաքից  ոստիկանության Երևան քաղաքի վարչություն  բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արմինե Խ.-ն, որը հունվարի 17-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր հանցագործության մասին սուտ մատնության մեղադրանքով:
***
Հունվարի 18-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Վարդենիս քաղաքից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Ռուբեն Մ.-ին, որը հունվարի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի  1-ին մասի մեղադրանքով, այն է` քաղաքացու անձնագիրը կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը:
***
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` հունվարի 18-ին, ժամը 17.50-ին, «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է ուղեկցվել 1962 թ. ծնված  Արարատ Ք.-ն, որը 2013 թ. օգոստոսի 16-ից հետախուզվում էր կանխամտածված սնանկության  մեղադրանքով:
***
Հունվարի 18-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները Երևանի Նորագավիթ թաղամասի մի տնակից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Անահիտ Խ.-ին, որը հունվարի 16-ից հետախուզվում էր կողոպուտի  և գողութան  մեղադրանքով:
***
Հունվարի 18-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի անտառամասից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Վանյա Բ.-ին, որը հունվարի 17-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու  մեղադրանքով:

Անկախ

Աթոյան-Ռոստովյան խաչմերուկում գողի են բռնել

ոստիկանություն,գողությունՀունվարի 18-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Աթոյան-Ռոստովյան խաչմերուկում գողի են բռնել:
Մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել 1973 թ. ծնված, նախկինում 6 անգամ դատապարտված Իսահակ Ա.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 20.00-ին, անցնելով տներից մեկի քարե պարսպի վրայով` բարձրացել է 2-րդ հարկի պատշգամբ, բացել դուռը և փորձել գողություն կատարել, սակայն նրան նկատել է հարևանը, ինչից հետո Իսահակ Ա.-ն ոչինչ չգողանալով` դիմել է փախուստի և բռնվել հարևանի կողմից:
Իսահակ Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

«ԶԻԼ»-ի ուղևորը թափքից վայր է ընկել

ավտոպատահարներՀունվարի 19-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Ենոքավան գյուղի «Քոռ աղբյուր» կոչվող հանդամասում 1975 թ. ծնված Սեյրան Ա.-ի վարած «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայից, ընթացքի ժամանակ, ուղևորը թափքից վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Գյումրիում «Մերսեդես Բենց»-ը դուրս է եկել երթևեկելի մասից, մտել զբոսայգի և շրջվել

ավտոպատահարՀունվարի 19-ին, ժամը 03.05-ի սահմաններում, 1987 թ. ծնված Վահրամ Դ.-ի վարած «Մերսեդես Բենց E-280» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի կայարանամերձ հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, մտել զբոսայգի և շրջվել: Պատահարի հետևանքով վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:

Անկախ

Մահվան ելքով պատահար Երևանի Մաշտոցի պողոտայում

ավտոպատահարՀունվարի 19-ին, ժամը 02.50-ին, 1981 թ. ծնված Արսեն Ա.-ի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 54 շենքի դիմաց բախվել է էլեկտրասյանը:
Պատահարի հետևանքով վարորդը և երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ չորրորդ ուղևորը` 1961 թ. ծնված Գարուշ Խաչատրյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Անկախ

Ադրբեջանցիները դիվերսիայի 2 փորձ են կատարել, փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող է զոհվել

ՊԲ,պնԼՂՀ պաշտպանության նախարարությունից Անկախին հայտնռցին, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը::

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Անկախ

Ոստիկանությունը ՀԱԿ-ի ակտիվիստին կասկածում է անցյալ տարի օգոստոսին վրաերթ կատարելու մեջ

ՀՀ-ոստիկանություն2Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ներկայացուցիչ Արտակ Կարապետյանը կայքերից մեկի հետ զրույցում անհիմն մեղադրանքներ է ուղղել ոստիկանությանը, մասնավորապես նշելով, թե պահանջել են իր ավտոմեքենան տանել ոստիկանության բաժին` զննության համար, ինքն էլ, հայտարարելով հանդերձ, թե պատրաստ է ներկայանալ ոստիկանություն, լուրջ չի վերաբերվել  այդ պահանջին՝ այն կապելով հունվարի 18-ին կայանալիք հանրահավաքին իր մասնակցությունը կանխելու ոստիկանության «գործելաոճի» հետ: «Ոստիկանական հետապնդումները»  Ա. Կարապետյանի մտասևեռումի հետևանքն են, իսկ իրականությունն այս է: 2013 թ. օգոստոսի 14-ին Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ, Իտալիայի և Արգիշտի   փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու և թողնելով պատահարի վայրը՝ հեռացել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ պարզվել է, որ վրաերթ կատարած ավտոմեքենան արտասահմանյան մակնիշի է, բաց գույնի, աջակողմյան ղեկով, իսկ վարորդը՝ երիտասարդ տղամարդ: Ոստիկանության ծառայություններին է տրամադրվել հաշվառման մեջ գտնվող համանման ավտոմեքենաների ցանկը և հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ կասկածելի մեքենաները գտնելու և դրանց վարորդներին ոստիկանություն ներկայացնելու ուղղությամբ: 2014 թ. հունվարի 8-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից ոստիկանության Հրազդանի բաժին գրություն է ստացվել այն մասին, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ՃՏՀ քննության բաժնից կողմնորոշում է ստացվել հիշյալ ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ: Հունվարի 15-ին ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ Եղիշե Խաչատրյանը այցելել է Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 80 շենքի 40 բնակարան՝ այնտեղ բնակվող Վոլոդյա Կարապետյանի անվամբ հաշվառված «Mitsubishi chariot grands» ավտոմեքենան համապատասխան զննության ենթարկելու համար, սակայն բնակարանում ոչ ոք չի եղել: Տեսուչն իր տվյալներն ու հեռախոսի համարը տվել է  Վ. Կարապետյանի հարևանին, խնդրելով, որ Կարապետյանը կապ հաստատի իր հետ: Հունվարի 16-ին Վ. Կարապետյանը զանգահարել է տեսուչին ու հայտնել, որ ավտոմեքենան շահագործում է որդին՝ Արտակ Կարապետյանը, որը գտնվում է Երևանում: Այնուհետև տեսուչին է զանգահարել Արտակ Կարապետյանը, որին նույնպես համայնքային տեսուչը բացատրել է  նրա կողմից շահագործվող ավտոմեքենայի զննության անհրաժեշտությունը, սակայն Ա. Կարապետյանը պատասխանել է, թե չի կարող գալ Հրազդան՝ մեքենայի անվադողերը մաշված են, և ավելացրել՝ եթե ձեզ պետք է, եկեք Երևան ու զննեք մեքենան: Իսկ երբ տեսուչն ասել է, որ չի կարող լքել վարչական տարածքը, Ա. Կարապետյանը չի ցանկացել շարունակել խոսակցությունը և անջատել է հեռախոսը: Սա է իրողությունը, իսկ թե ինչքանով կապ ունի այս իրողությունը  վաղվա հանրահավաքի ու Արտակ Կարապետյանի «ակտիվիստական գործունեության» հետ, թողնում ենք իր տրամաբանությանը:

Անկախ

Ոստիկանները չեն այցելում մայրաքաղաքում տեղի ունեցած ավտոերթի մասնակիցների բնակարանները

ոստիկանութունՈստիկանությունից Անկախին հաղորդում են, որ ոմանք զանգվածային լրատվության միջոցներով լուրեր են շրջանառում, թե ոստիկանության աշխատակիցները այցելում են հունվարի 16-ին մայրաքաղաքում տեղի ունեցած ավտոերթի մասնակիցների բնակարանները:
Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ոստիկանությունը նման գործառույթներ չի իրականացնում:
Կոնկրետ փաստեր ունենալու դեպքում առաջարկում ենք դրանք ներկայացնել և յուրաքանչյուր հասցեական ու ստույգ տեղեկատվություն կուսումնասիրվի և կտրվի սպառիչ պարզաբանում:

 Անկախ