Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվեց

ձերբակալությունԴեկտեմբերի 23-ին, ժամը  17.30-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակից  փախուստի է դիմել  «Արթիկ» ՔԿՀ կալանավոր, 1989 թ. ծնված  Ռոբերտ Մ.-ն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկված օպերատիվ-փնտրողական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ռոբերտ Մ.-ն հայտնաբերվել է Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկում:
Նախաքննությունը շարունակվում է:

 Անկախ

Աշխատանքի տեղավորելու պատրվակով Արամը խաբեությամբ վերցրել է 48.000 դրամ

ոստիկանությունԴեկտեմբերի 23-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 43-ամյա Մելանյա Գ.-ն և հայտնել, որ իրեն աշխատանքի տեղավորելու համար Չարենցի փողոցում ոմն Արամի տվել է 48.000 դրամ:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամը 1973 թ. ծնված Արամ Ա.-ն է, որը Այգեստանի 9-րդ փողոցում գտնվող մի ընկերության կադրերի բաժնում աշխատանքի տեղավորելու պատրվակով Մելանյա Գ.-ից խաբեությամբ վերցրել է 48.000 դրամ:
Ժամը 17.30-ին Արամ Ա.-ն ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Չորս հետախուզվող հայտնաբերվել են

ձերբակալելԴեկտեմբերի 21-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1977 թ. ծնված Վաչե Ա.-ն, որը 2007 թ. ապրիլի 3-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի /մաքսանենգությունը/ 2-րդ մասի մեղադրանքով:

***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Մ. Մելիքյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել դեկտեմբերի 17-ից խարդախության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1972 թ. ծնված Հովհաննես Հ.-ին:

***
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 21-ին, ժամը 07.30-ին, բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Տիգրան Գ.-ն, որը 2011 թ. մարտի 21-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

***
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` դեկտեմբերի 21-ին, ժամը 04.40-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Կարեն Հ.-ն, որը դեկտեմբերի 8-ից ՌԴ Կալուգայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 3-րդ մասի /կաշառք առաջարկելը/ մեղադրանքով:

Անկախ

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական նոր խումբ

 2013թ. ապրիլի 2-ին` ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի վարչական շենքի մուտքի դիմաց գյուղապետ Հրաչ Հակոբի Մուրադյանի սպանության նախաքննությունը շարունակվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ:

  Վերջին շրջանում այդ աշխատանքները կտրուկ ակտիվացել են:
   Հրաչ ՄուրադյանՀանցագործության ամբողջական բացահայտման և հանցագործություն կատարած բոլոր անձանց պարզելուն և մերկացնելուն ուղղված գործողությունները համակարգելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ներգրավմամբ, նոյեմբերին ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական նոր խումբ:
  Քրեական գործի նախաքննությունը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության հսկողության տակ: Նախաքննության ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ գլխավոր դատախազին:
  Հանրությանը վստահեցնում ենք, որ արվելու է առավելագույնը հանցագործության բացահայտման, իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Մենք մեծ թակարդի մեջ ենք ընկել. թուրք նախարար

 Զաֆեր ՉաղլայանՎերջին օրերին Թուրքիայում ծավալված կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավված են մի շարք նախարարների որդիներ, որոնց թվում է նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի որդին: Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ նախարար Չաղլայանը մեկնաբանություն է արել տեղի ունեցածի վերաբերյալ: «Մենք մեծ թակարդի մեջ ենք ընկել, որը բոլորովին այլ նպատակներ և խնդիրներ է հետապնդում: Այն որ ես կամ իմ որդին կամ էլ թե իմ գործընկերները ներգրավված են այս ամենի մեջ, բացարձակ սուտ է: Մոտ օրերս ամեն ինչ կբացահայտվի»,-ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ ստեղծված իրավիճակից իրենց արժանի կերպով դուրս կգան:

 

Անկախ

Հինգ հետախուզվող հայտնաբերվել են

ձերբակալվելԴեկտեմբերի 22-ին, ժամը 16.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արամ Մ.-ին, որը մայիսի 15-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը /1-ի մասի մեղադրանքով:

***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 22.00-ին, Խարկով-Երևան միկրոավտոբուսային երթուղով «Բագրատաշենի» սահմանային անցակետով ՀՀ ժամանելուց հետո ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել 1985 թ. ծնված Պարգև Թ.-ն, որը հուլիսի 9-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 16.20-ին, Բավրա սահմանային անցակետից ոստիկանության Մուշի բաժին բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Գարիկ Կ.-ն, որ նոյեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 17.50-ին, Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1986 թ. ծնված Հադի Ջ.-ն, որը սեպտեմբերի 19-ից Ինտերպոլի ԱԿԲ և Իրանի Իսլամական Հանրապետության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 02.35-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Արայիկ Խ.-ն, որը նոյեմբերի 29-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 268 հոդ. 1-ին մասի մեղադրանքով, այն է` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:

 Անկախ

Ավտոմեքենա փախցնողներն ու ավտոմեքենան հայտնաբերվել են

բերման է ենթարկվելԴեկտեմբերի 23-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության Իջևանի բաժին է դիմել 1972 թ. ծնված Համլետ Խ.-ն` հայտնելով, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Բլբուլյան փողոցի թիվ 105 շենքի մոտից փախցրել են իր «ԻԺ» մակնիշի ավտոմեքենան:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել են 1983 թ. ծնված Վարսամ Օ.-ն և 1994 թ. ծնված Արմեն Խ.-ն:
Ավտոմեքենան հայտնաբերվել է Վարսամ Օ.-ի տան բակում:
Կատարվում է հետաքննություն:

 

Անկախ

 

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

ԱվտովթարԴեկտեմբերի 22-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Էջմիածին-Գեղակերտ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21015» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21015»-ի վարորդը և «Ֆոլքսվագեն Վենտո»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 12.05-ի սահմաններում, Տաշիրի Ջահուկյան փողոցի սկզբնամասում իրար են բախվել «Ֆորդ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 Անկախ

Ամանորի համար պետք չէ վատնել շատ զրոներով գումարներ. Մարի Խաչատրյան

մարի“Ամանորն իմ ամենասիրելի տոնն է, Ամանորին սպասում ու պատրաստվում եմ արդեն մեկ ամիս առաջ: Նոր տարին կարծես նոր սպասելիքների, նոր անակնկալների տարի է ինձ համար և տոնին պատրաստվում եմ հնարավորինս մանրակրկիտ: Գրեթե ամեն ինչ պետք է թարմացնեմ, դա լինի հագուստ, սանրվածք”,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում գալիք տոնի մասին նշեց լրագրող, երիտասարդ դիզայներ Մարի Խաչատրյանը:

Մարին հետևում է նորաձևությանը, ինչն է ավելի նորաձև, որ գույն է լինելու առաջնային դիրքերում, սակայն “զոհ” չի գնում այդ ամենին: Կընտրի այնպիսի իրեր, որն ավելի հաճելի կլինի իրեն, դրանում իրեն կզգա հանգիստ ու հարմարավետ եւ ամենակարեւորը համապատասխան իր կառուցվածքին ու մաշկի գույնին.

“Չնայած 2014 թվականը ինքնավստահ ձիու տարի է և նորաձևությունում գերիշխելու են սևը, սպիտակը, շականակագույնը, կապույտն իր երագներով և այս ամենը հայտնի մոդելավորողներն առաջարկել են մի քանի շաբաթ առաջ, ես իմ զգեստի գույներն ընտրել էի դեռևս 2 ամիս առաջ` սև և կապույտ գույներով: Չգիտեմ սա պատահականություն էր թե ոչ, այնուամենայնիվ երանգերն այս տարվա հաճելի են ու հանգիստ”:

Երիտասարդ աղջիկներին և մայրերին դիզայները խորհուրդ կտա ոչ միայն այս տոնի նախամուտին իրենց հետևեն, այլեւ ողջ տարվա ընթացքում, ցանկալի է չնմանվել միմյանց և չկրել միատիպ, նույն հագուստները: Դա ուղղակի տգեղ է, և այս օրերում գերիշխում է միօրինակությունը: Այս ամենը և նախատոնական պատրաստվածությունն էլ թող չխանգարի, որ մնան խնամված.

“Ցանկացած տոն լավ է անցնում, եթե նախապես պատրաստվել ենք և ծախսել որոշակի գումար: Իսկ ինչ վերաբերում է Ամանորին, այս տոնն ավելի շատ հեքիաթային ու հրաշալիքներով լի տոն է: Դրա համար պետք չէ վատնել շատ զրոներով գումարներ, ինչ է թե ունենանք ցուցադրական, ավանդական, կրկնկվող ուտեստներ, այլ անհրաժեշտ է այս տոնն անցկացնել հաճելի միջավայրում, հարազատների ու սիրելի մարդկանց հետ, առանց ճոխ սեղանների կամ տարեկան մեկ անգամ հանդիպող բարեկամների տուն հյուրընկալելով”

Մարի Խաչատրյանի խոսքով Ամանորը նոր սպասումների, անակնկալների ու հույսերով լի տոն է: Դրա համար նախ մենք պետք է սրտանց ուրախանանք այս օրերին, այլ չչարչարվենք մինչ Ամանորի գիշերը, իսկ հետո հոգնած այս տնից մյուսն այցելենք, արդյունքում դիմավորենք Նոր տարին ավելի քան ուրիշների համար, քան ինքներս մեզ համար:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

ՀՀԿ ԵԿ-ն կազմակերպել էր հուշ-ցերեկույթ՝ նվիրված Գ.Նժդեհին

100_2545Դեկտեմբերի 21-ը ռազմական, քաղաքական և պետական գործիչ, մեծ փիլիսոփա, հայ ազգի ականավոր զավակ Գարեգին Նժդեհի մահվան օրն է։ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն օրվա կապակցությամբ կազմակերպել էր հուշ-ցերեկույթ:

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը ողջունեց այն փաստը, որ նման միջոցառումներն անցկացվում են հենց երիտասարդների նախաձեռնությամբ, քանի որ նժդեհյան ուսմունքը՝ ցեղակրոնությունն ու տարոնականությունը, նախևառաջ միտված է երիտասարդությանը։ Նա նշեց, որ մեր մեծերի մահվան օրը պետք է դառնա նրանց անցած ուղու վերարժևորման, նրանց ավանդին ծանոթանալու օր։ «Գարեգին Նժդեհն ի զորու եղավ գիտակցական ողջ կյանքում իմի բերել և ամբողջացնել իրենից առաջ եղած մեր նախնիների հայոց ազգային արժեհամակարգը և մեզ ներկայացնել պատրաստի աշխարհայացքային տեսքով»,- նշեց  Ավագ Հարությունյանը՝ նկատելով, որ Նժդեհի գաղափարները փորձարկվել են իրական կյանքում, և դրանց ճշմարտացիությունն ապացուցվել է ռազմի դաշտում։ Նա նաև հորդորեց երիտասարդներին կյանքում որպես ուղենիշ ընտրել մեր մեծերի ուսմունքները։ Ըստ «Մայր Հայաստան» թանգարանի տնօրենի՝ Նժդեհի ուսմունքն ու խոսքերը դասեր են, որոնց պետք է հետևի հայ երիտասարդությունը։

Երգիչ Արսեն Համբարյանը կատարեց սպարապետ Նժդեհին նվիրված երգեր։ Նա խորհրդանշական համարեց Նժդեհի մահվան օրը, քանի որ դեկտեմբերի 21-ն արևադարձի օրն է, որից հետո Արևը վերածնվում է։ «Պատահական չէ նաև նրա մահվան ձևը։ Սպարապետը մահից առաջ խնդրեց իրեն Երևանի բանտից տեղափոխել մեկ այլ երկրի բանտ, որպեսզի Երևանում չկնքի իր մահկանացուն և Հայաստանում անազատության մեջ մահանալու խարանը չթողնի իր հայրենիքի վրա»,- նշեց Արսեն Համբարյանը։

Միջոցառման ընթացքում հնչեցին Գ. Նժդեհի կյանքի և գործունեության, ցեղակրոն ուսմունքի, բանտային տարիների վերաբերյալ զեկույցներ։ Ներկաները դիտեցին նաև վավերագրական ֆիլմ՝ նվիրված մեծ հայորդուն։

 

Երկու որդիներ կորցրած Վահան Զատիկյանի կինը բացահայտում է Զատիկյանների եւ Հակոբյանների ընտանիքի թշնամանքի պատճառը

հակոբյանՄալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար, ազատամարտիկ Վահան Զատիկյանի որդիների եւ ԱԺ նախկին պատգամավոր  Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբոր որդիների միջեւ առաջացած թշնամանքը սկիզբ է առել «Օպերա»  ակումբում ծագած վիճաբանությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սեդրակ Զատիկյանի մայրը` Սոխակ Խոցանյանը:

Նրա խոսքով՝ իրենք Հակոբյանների ընտանիքի հետ շատ նորմալ հարաբերություններ են ունեցել մինչեւ  երեխաների դպրոցն ավարտելը: «Այսինքն` մինչեւ Վահանի դեպքը: Վահանը, որ կար, նրանք ռիսկ կանեի՞ն ինչ-որ բան անել: Դպրոցը ավարտելուց  հետո ընկերությունը չշարունակեցին: Յուրաքանչյուրն իր շրջապատն ուներ, բայց զգում էի, որ նրանք ծանր են տանում այդ հանգամանքը, որ մեր  երեխեքը իրանց երեխեքի հետ ընկերություն չէին անում: Բայց ընկերություն չանելու համար կոնկրետ պատճառ չկար: Պարզապես ընկերություն անելու համար պետք է ընդհանուր եզրեր ունենային, որը չունեին»,- պատմեց Զատիկյան եղբայրների մայրը եւ ընդգծեց, որ Ստեփան Հակոբյանը հիշաչար բնավորություն ուներ:

Սոխակ Խոցանյանը հիշելով զարգացումները, նշեց, որ տեւական դադարից հետո 2004-ին կամ 2005-ին Զատիկյանների եւ Հակոբյանների որդիները հանդիպում են «Օպերա» ակումբում: «Իմ տղան իր ընկերների  հետ է այնտեղ գնացել եւ հարբած վիճակում ընկերների հետ հանդիպել է Ստեփան Հակոբյանին: Նա հարբած վիճակում մոտեցել է Անդրանիկին եւ խոսքի ընթացքում ասել է. «Ո՞վ ես դու, ո՞վ է քո հայրը» եւ այլն: Անդրանիկն էլ ասել է. «Դու չգիտես, թե իմ հայրը ով է եղել»: Բայց տեսնելով, որ հարբած է, ասել է. «Հիմա հարբած ես գնա, երբ առավոտյան սթափ կլինես, ասելու բան կունենաս, կգաս կխոսենք»: Հետո ամեն մեկը նստել է իր սեղանին, բայց Հակոբյանը զանգել է չգիտեմ ում թիկնապահներին ու Անդրանիկին կանչել են դուրս՝ հաշիվ պարզելու» ,- պատմեց մահացածի մայրը:

Շարունակելով պատմությունը նա նշեց, որ իր տղան երկու ընկերների հետ է եղել եւ Հակոբյանները թիկնապահների հետ այնքան են ծեծել, որ  ստիպված փախել են այդտեղից, որից հետո կրակահերթ են արձակել նրանց ուղղությամբ:

«Բախտները բերել է, որ նրանց գնդակ չի կպել: Մեծ տղաս տանն էր, զանգեցին կանչեցին: Ասացին Ստյոպիկը անշնորհքություն է արել: Բայց մինչեւ գնալը զանգեցինք հորեղբորը` Հակոբին: Հակոբի հետ գնացին, բոլորին հավաքեցին եկան մեր պադվալային հարկում բիլիարդի սեղանի շուրջ զրուցելու: Բայց  նրանք գիշերվա եղածով չեն բավարարվում. Ստեփանի  փոքր եղբայրը հավաքում է իր թիմը եւ գնում է այն տղայի տան վրա հարձակման, ով միջադեպի գիշերը Անդրանիկի հետ է եղել»,- հիշեց տիկին Սոխակը՝ միաժամանակ ընդգծելով, որ դրանից հետո Անդրանիկն է իր ընկերներով գնում Ստեփանի փոքր եղբորը  ծեծում եւ որսորդական հրացանով կրակում նրա Նիվայի անիվներին:

«Գնացի ասացի. «Հակոբ, դու մեջների մեծն ես, քեզ եմ ասում, որովհետեւ դու մեր երեխաներին էլ լավ գիտես, ձերին էլ, արի հաշտեցրու»: Բայց ինքը ինձ պատասխանեց, իբր իր  եղբոր երեխաները իրեն չեն ենթարկվում: Դրանից  տեւական դադարից հետո եղավ 2006թ-ի դեպքը եւ  մեծ որդուս սպանեցին, իսկ 2013թ-ին մահացավ Անդրանիկը»,- ավելացրեց  Սոխակ Խոցանյանը:

Որդեկորույս մայրն ասաց, որ դատական գործն օբյեկտիվ են վարել, սակայն կարծում է, որ շատ մեղմ պատժաչափ են տվել Ստեփան Հակոբյանին, հետեւաբար առաջիկայում դատավճիռը կբողոքարկեն:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Սոչիից մեծ թվով հայերի՞ են արտաքսում. մեկնաբանում է Գագիկ Եգանյանը

Գագիկ ԵգանյանըՌուսաստանից, հատկապես Սոչիից, մեծ թվով հայեր են վտարվում Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Սոչիից վտարված Հայկազը: Նա նշել է նաև, որ կոնկրետ Սոչիում մեծ թվով հայերի են մեքենաներով հետ ուղարկում՝ այդ հանգամանքը կապելով Սոչիի օլմպիական խաղերի հետ:

Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը արձագանքելով խնդրին, նշել է, որ Ռուսաստանում խստացվել է եւ օրենսդրությունը, եւ պատասխանատվությունը օրենսդրությունը խախտելու համար: «Արդյունքում շատերին ոչ միայն վտարում են, այլեւ եթե խախտում է օրենսդրությունը, հետագա մուտքը արգելում են ՌԴ 3-5 տարով:

Վերջերս Ռուսաստանի  դաշնային բյուրոյի ծառայության  ղեկավարը հայտարարեց, որ օգոստոսից մինչեւ հիմա 430 հազար անձի մուտք է արգելվել, այդ թվում նաեւ Հայաստանի քաղաքացիներ կան: Նրանցից 17-18 հազարը հայեր են»,- նշեց Գագիկ Եգանյանը՝ հավելելով, որ մարդուն վտարում են, եթե նա օրենսդրություն է խախտում:

«Մեր քաղաքացիներին հորդոր, որ շատ լավ իմանան այլ երկրի օրենսդրությունը: Եթե խախտվում է իրենց գրանցման, հաշվառման հարցը կարգավորելու համար տրված ժամկետը, դրա պատճառով կարող են արգելել մուտքը 3 տարով: Անգամ վարչական իրավախախտումների օրենքը եթե խախտեն, կրկին խիստ պատիժներ են սահմանվում: Օրինակ,  եթե օտարերկրացին երկու անգամ անցնի կարմիր լույսի տակով, դա էլ հիմք է, որ նրա մուտքը արգելեն: Բայց չեմ կարծում, որ հայերին հետ ուղարկելը պայմանավորված է Սոչիի օլիմպիական խաղերով»,- ավելացրեց Գագիկ Եգանյանը:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

 

Ոստիկանության Արաբկիրի բաժին են բերվել երկու քաղաքացի՝ Վարդգես Գասպարին և Անտոն Իվչենկոն

ոստիկանությունՀՀ ոստիկանությունից Անկախին հայտնում են, որ այսօր զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ Ազգային ժողովի մոտ տեղի ունեցող ակցիայի տասնյակ մասնակիցներ:
Ոստիկանությունը հայտարարում է, որ տեղեկատվությունը ստահոդ է և չի համապատասխանում իրականությանը. ոստիկանության Արաբկիրի բաժին են բերվել երկու քաղաքացի՝ Վարդգես Գասպարին և Անտոն Իվչենկոն:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-դ կետի համաձայն՝ Վարդգես Գասպարիի և 182-րդ հոդվածի համաձայն՝ Անտոն Իվչենկոյի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ:
Զանգվածային լրատվության միջոցներին կրկին կոչ ենք անում՝ ապատեղեկատվություն չտարածելու և հանրությանը թյուրիմացության մեջ չգցելու համար տեղեկատվությունն անպայման ճշտել ոստիկանությունից:

 

Անկախ