Հունիսի 26-ին, ժամը 11.40-ի սահմաններում, 1964 թ. ծնված Գագիկ Միքայելյանը Շիրակի մարզում` Ձիթհանքով-Քարաբերդ ճանապարհի 2-րդ կմ-ին, «Բելառուս ՄՏԶ-80» տրակտորի քարշակին բարձած խոտի հակերի վրայից ցած է ընկել և տեղում մահացել:
Կատարվում է քննություն:
Նրան որոնում են իրավապահները. արձագանքեք, ճանաչողներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայկական երկու հանրապետությունների ոստիկանական կառույցները շարունակում են համատեղ աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օտարերկրյա քաղաքացիները ծեծել են ենթարկել Արգավանդ գյուղի բնակչին
Հունիսի 22-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Աբովյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում նկատել են, որ թիվ 44 համարի երթուղայինում 4 երիտասարդ վիճաբանում և հարվածում են մի երիտասարդի: Վիճաբանող 4 երիտասարդները բերման են ենթարկել բաժին: Պարզվել է, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ ծեծի ենթարկվածը` Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ, ով հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, սակայն հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Դեսպան Ազնավուրը պարգևատրվեց ՌԴ ԱԳ նախարարության կրծքանշանով
Հունիսի 21-ին Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության Մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրին փոխանցեց ՌԴ արտաքին գործերի նախարարության «Միջազգային համագործակցության մեջ ներդրում ունենալու համար» պատվո նշանը` ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար:
Հայտնելով իր երախտագիտությունը պատվավոր պարգևի համար` դեսպան Ազնավուրը վերահաստատեց իր պատրաստակամությունը` շարունակելու հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն ամրապնդելուն ուղղված իր գործունեությունը:
Վերոհիշյալ պատվո նշանով դեսպան Ազնավուրը պարգևատրվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` 2014թ. հունիսի 2-ի հրամանով:
Այցելություն մարտական հենակետ
Հունիսի 21-ին մի խումբ հոգևորականներ այցելել են հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետեր:
Արտերկրում իրենց հոգևոր ծառայությունն իրականացնող սրբազան հայրերն այս օրերին Հայաստանում են գտնվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երկու տարին մեկ անգամ անցկացվող միաբանների հավաքին մասնակցելու նպատակով: Հավաքին ներգրավված մի խումբ հոգևորականներ զինված ուժերի մարտական հենակետերից մեկն այցելելու ցանկություն էին արտահայտել:
Հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետում Հայ առաքելական եկեղեցու սրբազան հայրերը հանդիպում ունեցան տվյալ հատվածի պաշտպանությունն իրականացնող զինծառայողների հետ: Ողջունելով հոգևոր սպասավորներին` մարտական հենակետի ղեկավար կազմը պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին, ներկայացրեց մարտական հերթապահության առանձնահատկություններն ու խնդիրները, առկա սպառազինության տեսակները: Սրբազան հայրերը եղան նաև դիտակետերում, հետևեցին դիրքապահ զինծառայողների գործառույթներին:
Շնորհակալություն հայտնելով հայրենանվեր ծառայության համար` հոգևոր հայրերը հենակետի զինծառայողների փոխանցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարեմաղթանքներն ու օրհնությունը:
Ացելության ավարտին սրբազան հայրերը ճաշակեցին զինվորական ուտեստներ, լուսանկարվեցին հենակետի անձնակազմի հետ:
Աշոտ Սուքիասյանի փախուստը խանգարեց. Նավասարդ Կճոյանը իր սանիկի եւ Տիգրան Սարգսյանի հետ հարաբերությունների մասին. NEWS.am
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տեղյակ չէր, որ իր սանիկին՝ օֆշորային սկանդալի մեջ ներգրավված Աշոտ Սուքիասյանին, հունիսի 19-ին տեղափոխել են Հայաստան եւ կալանավորել: NEWS.am-ի հետ զրույցում արքեպիսկոպոսը հույս հայտնեց, որ արդարադատությունը շուտով ամեն ինչ կպարզի:
Սրբազան հայր, տեղյա՞կ եք, որ Աշոտ Սուքիասյանին երեկ կալանավորել են:
Աշոտ Սուքիասյանին Վրաստանում դեռ հունվարի 30-ին են կալանավորել, հիմա հո նոր չեն կալանավորել:
Բայց նրան երեկ Հայաստան են տեղափոխել, տեղյա՞կ չեք: Չէ՞ որ Ձեր սանիկն է:
Չէ, տեղյակ չեմ, լսեք՝ էնպիսի ագրեսիվ հարցեր եք տալիս: Չգիտեմ, ասում եմ՝ չգիտեմ, ինչո՞ւ եք այլ հարցեր տալիս:
Միթե Ձեր սանիկի ճակատագրով չեք հետաքրքրվում:
Մենք բոլորի կյանքով ենք հետաքրքրվում, իր վիճակով նույնպես:
Իսկ ի՞նչ եք կարծում, սրբազան հայր, այսքանից հետո օֆշորային սկանդալը կբացահայտվի:
Այո, համոզված եմ, որովհետեւ Աշոտ Սուքիասյանի փախուստը խանգարեց դրան: Միակողմանի փաստեր եւ մեկնաբանություններ էինք լսում, կամ այլ խոսքեր, իսկ հիմա մյուս կողմը կա եւ ամեն ինչ կպարզվի: Պետք է երկու կողմերին լսել:
Օֆշորային սկանդալի մեջ շրջանառվում է նաեւ Ձեր անունը: Հնարավո՞ր է Ձեզ նույնպես հարցաքննության կանչեն:
Ինձ ինչո՞ւ պիտի կանչեն հարցաքննության: Մամուլի գրածն ու Ձեր ասածը նույն բաներն են: Փաստեր են պետք եւ իրականությունը բացահայտելու գործընթաց է պետք: Մամուլն ինչ ասես գրում է, փաստեր են պետք, փաստեր:
Ի՞նչ եք կարծում՝ Տիգրան Սարգսյանն ինչ կապ ունի այս սկանդալի հետ:
Տիգրան Սարգսյանի մասին ինչո՞ւ եք ինձ հարցնում:
Մտերիմներ եք, սրբազան հայր:
Շատերի հետ եմ մտերիմ, դուք կարծում եք՝ մենք նստում ենք այդ թեմայի շո՞ւրջ ենք խոսում: Մենք երբեք այդ թեմայի շուրջ չենք խոսել, Ձեզ հավաստիացնում եմ, երբեք: Մենք ուրիշ թեմաներից ենք խոսում, այդ թեմայից ընդհանրապես չենք խոսում:
Եթե գաղտնիք չէ, ի՞նչ եք քննարկում Դուք եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մշակույթից ենք խոսում, կրոնից, բայց դա չի նշանակում, որ ամեն օր ենք հանդիպում կամ շաբաթը մեկ: Առիթից առիթ ենք հանդիպում:
Եվ վերջին հարցը, սրբազան հայր, ինչո՞վ եք պատրաստվում օգնել Ձեր սանիկին:
Աշոտ Սուքիասյանին պետք է օգնի արդարադատությունը առաջին հերթին, մինչեւ արդարադատությունը չպարզի, թե ինչ է տեղի ունեցել իրականում, պետք է պարզել, հստակեցնել: Մինչեւ արդատադատությունը չօգնի, ոչ մեկը չի կարող օգնել:
Նշենք, որ Աշոտ Սուքիասյանին Հայաստան են տեղափոխել հունիսի 19-ին ժամը 14:00-ի սահմաններում, իսկ երկու ժամ անց կալանավորել:
Շարունակությունըէսկզբնաղբյուր կայքում:
«Քանաքեռ ՀԵԿ»-ի ջրանցքում դի է նկատվել
ՌԴ իրավապահների կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Մեղրաձորում
Սամվելը կամավոր հանձնել է իր հոր երկփողանի որսորդական հրացան
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 19-ին, ժամը 12.30-ին,1971 թ. ծնված Սամվել Ս.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, «ԲՈՒՄ» տիպի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը, որը հայտնաբերել է իրենց տանը կից կառուցված շինության տանիքից:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Մկրտիչը Բուրաստան գյուղից 47 մ պղնձե մալուխ է գողացել
Ապրիլի 21-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել էր Արտաշատ-Մասիս երկաթգծի Բուրաստան գյուղում գտնվող կամրջի հատվածից 47 մ պղնձե մալուխ գողանալու մասին:
Հունիսի 20-ին ոստիկանության քննչական բաժնից տեղեկանք է ստացվել, որ գողությունը կատարել է 1972 թ. ծնված Մկրտիչ Հենրիկի Ս.-ն: Նա խոստովանել է հանցանքը:
Կատարվում է քննություն:
Արտյոմը հետախուզվում էր մարդուն առևանգելու մեղադրանքով
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 20-ին, ժամը 09.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Արտյոմ Բ.-ն, որը հունիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ):
Խափանման միջոցը` կալանք:
Հայկը բռունցքով հարվածել է Ռոմանին
Մայիսի 30-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել Երևանի Մալաթիա թաղամասում գտնվող շուկայում ոմն Հայկի կողմից Ռոման Ո.-ին բռունցքով հարվածելու և վերջինիս ստորին ծնոտի կոտրվածքով հիվանդանոց տեղափոխելու մասին:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Հայկը 1988 թ. ծնված Հայկ Թ.-ն է, որը հունիսի 20-ին, ժամը 10.00-ին, բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը:
Հայկ Թ.-ն ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Արգավանդում կատարված գիշերային գողության հետքերով
Հունիսի 20-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ տաքսի ավտոմեքենայով Արգավանդ գյուղ գնացած անծանոթները մտել են տներից մեկը` գողության, սակայն ձայներից արթնացած հարևաններից վախենալով` դիմել են փախուստի, իսկ ավտոմեքենան և վարորդը գյուղացիների մոտ են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով` մի ամառանոցից գողացել են շինանյութ:
Գողոնը հայտնաբերվել է «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայի սրահում:
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանման վայր, իսկ վարորդ Աշոտ Ջ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Սեփականատիրոջը պատճառված վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողություն կատարողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
11-ամյա տղային վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն
ԶԳՈՒՇԱՑԵՔ. ամառ, բաց պատուհաններ, հարմարեցված բանալիներ… (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանակահարողը հետախուզվում էր նաև անձի առևանգման և սպանության փորձի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինչո՞ւ են կարգապահական տույժերի ենթարկվում ճանապարհային ոստիկանները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարգարյան փողոցում «Կիա Ռիո»-ն բախվել է «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ–ի «ԶԻԼ 130» ավտոմեքենային
Հունիսի 21-ին, ժամը 00.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցում` «Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Կիա Ռիո» մակնիշի 21 ՍՍ 639 պ/հ (վարորդ Ս. Բ. ծնվ.1950թ.) բախվել է «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ–ի «ԶԻԼ 130» մակնիշի 336ՍՍ63 պ/հ ավտոմեքենային(վարորդ Ա Խ.):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս.Բ.ը ավտոտոմեքենայից տեղի ուժերով դուրս է բերվել և հոսպիտալացվել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի փականը:
Վահագնը Դեբեդ գետն անցնելով մի քանի անգամ առանց սահմանված փաստաթղթերի հատել է ՀՀ պետական սահման
Հունիսի 19-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից Նոյեմբերյանի բաժնում գրություն է ստացվել, որ Վահագն Վ.-ն 2013 թ. մայիսի 11-ին, ժամը 11.00-ից 12.00-ն, և նույն թվականի օգոստոսի 26-ին, ժամը 12.00-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում, Բագրատաշեն գյուղի 19-րդ փողոցի 7 շենքում գործող խորտկարանի հետնամասով հոսող Դեբեդ գետն անցնելով` առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պետական սահմանը:
Փաստի առթիվ ՀՀ ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության կողմից ս/թ մայիսի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:







