«Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել հետախուզվող ՌԴ քաղաքացի Գարուշը

ձերբակալվել էՆոյեմբերի 18-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները  օդանավակայանից բերման են  ենթարկել ՌԴ քաղաքացի, 1963 թ. ծնված  Գարուշ Ն.-ին, որը փետրվարի 1-ից ՌԴ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

 

Հետախուզվող Հայկը արագ ներկայացավ

ձերբակալությունՆոյեմբերի 18-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Հայկ Գ.-ն, որը նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 183 հոդվածի  (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 1-ին մասի և 177 հոդվածի (գողություն) 1-ին մա

Նախագահը դադարեցրել է դատավոր Աիդա Հովհաննիսյանի լիազորությունները

 Աիդա ՀովհաննիսյանՀՀ Նախագահը դադարեցրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի լիազորությունները։

Այս հրամանագիրը նախագահը ստորագրել է նոյեմբերի 18-ին՝ հիմք ընդունելովԱ. Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցնելու մասին Արդարադատության խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 8-ի առաջարկությունը։

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ էին եղել առ այն, որ դատավոր Ա.Հովհաննիսյանը «քցել» է քաղաքացու։ Մամուլի հրապարակումների հիման վրա կատարվել էին ուսումնասիրություններ եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հաղորդում է ներկայացրել Դատարանների նախագահների խորհրդի Էթիկայի հանձնաժողով՝ Աիդա Հովհաննիսյանի հարցը քննելու և համապատասխան միջոցներ կիրառելու առաջարկով:
.pastinfo.am

Սեբաստիայի և Միքայելյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկվել 81-ամյա տղամարդ

վրաերթՆոյեմբերի 18-ին, ժամը 07.00-ին, «Մոսկվիչ-21412» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի  Սեբաստիայի և Միքայելյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 81-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Քաջարանի բնակիչներ Արմանը, Լիանան ու Քրիստինեն թունավորվել են գազի արտահոսքից

Թունավորումներ ՀայաստանումՆոյեմբերի 18-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից  ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ էկզոգեն թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Քաջարան քաղաքի բնակիչներ` 1977 թ. ծնված  Արման Գ.-ն, 1971 թ. ծնված Լիանա Գ.-ն և 1991 թ. ծնված Քրիստինե Գ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են խոհանոցի ջրատաքացուցիչի գազի արտահոսքից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

Սպանություն Նոր Արեշում.Արմենը սպանել է Եղիային

դանակահարությունՆոյեմբերի 18-ին, ժամը 20.35-ին,  ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 34-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից դանակահարված տղամարդու են տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ժամը 20.40-ին նշված բուժկենտրոնից նույն դեպքի հետ կապված հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մոտ 50 տարեկան տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձը  1957 թ. ծնված Եղիա Ապանյանն է, որը նույն օրը «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները  ժամը 23.00-ին, նշված սպանությունը կատարելու կասկածանքով, Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արմեն Մ.-ին: Նա խոստովանել է, որ ժամը 20.00-ի սահմաններում Նոր Արեշի  34-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում, ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանել է իր վաղեմի ծանոթ Ե. Ապանյանի հետ և իր մոտ եղած խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածելով նրա կրծքավանդակին` դիմել է փախուստի:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել, առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Արմեն Մ.- ձերբակալված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Դենիշը Աստղիկի հետ ծանոթացել էր Հնդկաստանում, եկել էր, որ ամուսնանա. մանրամասներ Երեւանում հնդիկի ինքնասպանությունից

աստղիկ աղաջանյանԱզգությամբ հնդիկ Դենիշ Բաբուն Նոր Արեշի 8-րդ փողոցի 21 տան առաջին հարկի սենյակը վարձակալել էր մոտ մեկ ամիս առաջ: Վարձակալած տանը նա մենակ էր ապրում, իսկ տանտերը, որը բնակվում էր երկրորդ հարկում, մոտ 15 օր Հայաստանում չէր: Բնակիչներն իրենց հնդիկ հարեւանին լավ չէին ճանաչում։ Թաղում ամենից շատ Դենիշի հետ շփվում էին մթերային խանութի աշխատողները։ NEWS.am-ի թղթակցին նրանք ասել են, որ ցնցված են կատարվածից։

«Շատ համեստ և խելոք տղա էր։ Լավաշ էր վերցնում, սիրում էր Գառնու լավաշը, և կաթ։ Ցնցված ենք, ափսոսում ենք շատ, ասում էինք՝ ինչ կլինի, գոնե աղջիկը հնդիկ լինի, իրենց մեջ լինի, հայ չլինի, է՞ս ինչ բան էր»,- ասաց խանութի վաճառողուհիներից Լուսինե Մանուկյանը։

Խանութի մյուս աշխատակցուհին՝ Համասփյուռ Ավետիքյանը, պատմեց, որ Դենիշը հայերեն չէր հասկանում. «Հայերեն մի երկու բառ գիտեր` բարև, ցտեսություն: Շատ լավ տղա էր, հայերեն չէր խոսում, անգլերեն էր խոսում, իր ուզած ապրանքը հեռախոսով նկարում, ցույց էր տալիս»։

Առաջինը ողբերգության մասին իմացել է Դենիշի վարձակալած տան դիմացի 14 տան բնակչուհին։ Նոյեմբերի 16-ին, երեկոյան 19-ի մոտ նրանց տուն է վազել արյունլվա աղջիկն ու խնդրել է օգնել իրեն եւ շտապօգնություն կանչել։  «Ես եմ զանգել շտապօգնություն, չեմ ուզում այդ ամեն ինչը նորից վերհիշեմ, պատմեմ, ահավոր էր»,- ասաց հարևանուհին:

Հարեւանները պատմեցին, որ աղջկան մինչեւ այդ չէին տեսել, Դենիշը միշտ մենակ է եղել, արտառոց որեւէ վարքագիծ նրա մոտ չեն նկատել։

24-ամյա Աստղիկը դանակից ստացած վնասվածքներ ուներ պարանոցի եւ կրծքավանդակի հատվածում։ Շտապօգնությունը Դենիշին գտել է փողոցում արյունլվա գետնին ընկած։

Ոստիկանության տվյալով՝ 1985թ. ծնված Դենիշ Բաբուն իր վարձակալած տանն ամուսնության առաջարկ է արել Աստղիկին, սակայն մերժում ստանալով՝ խոհանոցային դանակով բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել աղջկան, այնուհետև նույն դանակով իր պարանոցի զարկերակները կտրելով` ինքնասպանություն է գործել: Դենիշը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Հարեւանների շրջանում կատարվածի տարբեր վարկածներ են պտտվում։ «Մեկը ասում ա՝ աղջիկն ա արել, մյուսը ասում ա՝ ինքն իրան ա արել, տենց ենք լսել»,- NEWS.am-ին ասել էԼուսինե Մանուկյանը։

Ազգությամբ հնդիկ Սուֆի Արորան, որն աշխատում է Հայաստանում եւ ճանաչում էր Դենիշին, NEWS.am-ին պատմել է, որ Աստղիկ Աղաջանյանին Դենիշը հանդիպել էր Հնդկաստանում, սիրահարվել էր և եկել էր Հայաստան, որ ամուսնանա աղջկա հետ . «Դենիշը TeleTrade-ում աշխատանք էր գտել, որպեսզի ամուսնանա այդ աղջկա հետ և ապրի Հայաստանում»:Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

Յուրի Վարդանյանի որդու փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

 Վահան ՀայրապետյանՀայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ նոյեմբերի 15-ի որոշմամբ փաստաբան Վահան Հայրապետյանի (արտոնագիր 554) նկատմամբ  կարգապահական վարույթ է հարուցվել՝ զանգվածային լրատվամիջոցի հրապարակման հիման վրա:

«NEWS.am լրատվական կայքում հրապարակվել է հոդված «Յուրի Վարդանյանի որդին թմրանյութ է գնել Սյունիքում իր օգտագործման համար. փաստաբան» վերտառությամբ, որտեղ առկա է փաստաբան Վահան Հայրապետյանի հետեւյալ մեջբերումը

«…Իսկ թե որ մասով է նա ընդունել մեղքը, փաստաբանն առայժմ չհայտնեց՝ հավելելով, որ դեռ քննիչի մոտ լրացուցիչ հարցաքննություն չեն կազմակերպել, երբ կլինի, կասի: «Չգիտեմ՝ ինչն է նա ընդունել, իմ կարծիքով՝ կարող է ասի՝ էս ղալաթը արել եմ, ձեռք եմ բերել, ուրիշ բաներ չեմ արել»,- ասաց փաստաբանը:

Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը թմրանյութ ձեռք էր բերել Սյունիքում իր օգտագործման նպատակով: Իսկ թե ինչ քանակությամբ թմրանյութ էր ձեռք բերել, Վահան Հայրապետյանը չհայտնեց՝ համարելով նախաքննական գաղտնիք:….»:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են` պետական, տեղական ինքնակառավարման եւ ոչ պետական մարմինների, ինչպես նաեւ այլ անձանց դիմումները (բողոքները), ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները։

Պալատի նախագահը գտել է, որ հրապարակման մեջ նշված տեղեկությունը հաստատվելու դեպքում փաստաբան Վահան Հայրապետյանի վարքագիծն առերեւույթ կհակասի «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետի եւ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.5.3 կետի պահանջներին՝ այն է փաստաբանը  պարտավոր  է  չկատարել  վստահորդի  շահերին  հակասող որեւէ  գործողություն,  չընդունել  դիրքորոշում՝  առանց  նրա  հետ  համաձայնեցնելու, բացառությամբ  այն  դեպքերի,  երբ  փաստաբանը  համոզված  է  պաշտպանյալի (վստահորդի)  ինքնազրպարտության  մեջ,  հակառակ  պաշտպանյալի  դիրքորոշման՝ չընդունել  դեպքի  հետ  նրա  առնչությունը  եւ  մեղավորությունը,  ինչպես  նաեւ  իրավունք չունի դրդել կամ համոզել նրան իրեն մեղավոր ճանաչել:

ՓՊ նախագահի որոշման պատճառաբանական մասում նշվել է՝ «Հրապարակումից հետեւում է, որ փաստաբան Վահան Հայրապետյանը տեղյակ չէ, թե ինչ է ընդունել իր վստահորդը, սակայն միեւնույն ժամանակ փաստաբան Վահան Հայրապետյանն ընդունում է թմրանյութ ձեռք բերելու արարքի կապակցությամբ իր վստահորդի առնչությունը։ Այս պարագայում, ըստ հրապարակման համատեքստի, ստացվում է, որ Վահան Հայրապետյանը չունենալով իր վստահորդի համաձայնությունը, ընդունել է նրա առնչությունը հնարավոր հանցագործության կատարման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածը հանցագործություն է համարում զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը)։»։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

Սահակը չարամտորեն խուսափում էր երեխա պահելուց

բերման է ենթարկվելՆոյեմբերի 16-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Սահակ Գ.-ին, որը հոկտեմբերի 16-ից հետախուզվում էր ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:

Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել Մանվելին

ձերբակալելՆոյեմբերի 17-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Մանվել Հ.-ին, որը մարտի 21-ից  ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության  մեղադրանքով:

Ֆիլիպը գողացել է մետաղյա սղարանը

սղարանՆոյեմբերի 16-ին ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գերմանական թաղամասի խաղահրապարակից գողացել են մետաղյա սղարանը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1953 թ. ծնված Ֆիլիպ Դ.-ն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Անահիտը Ձորաղբյուրում բջջային հեռախոս և 20.000 դրամ է գողացել

գողությունՆոյեմբերի 16-ին ոստիկանության  Գառնիի բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակչուհի, 1982 թ. ծնված Անահիտ Խ.-ն  գողություններ է կատարել:
Ձեռնարկված  միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 21.20-ին, Անահիտ Խ.-ն բերման է ենթարկվել բաժին, որտեղ բացատրություն է տվել, որ Ձորաղբյուր գյուղի Այգեգործական թաղամասի Շահումյան 3-րդ փողոցի թիվ 29 ամառանոցից գողացել է բջջային հեռախոս և 20.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:

Գյումրիում կարկանդակից չորս մարդ է թունավորվել

Թունավորումներ ՀայաստանումՆոյեմբերի 16-ին, ժամը 15.35-ին,  հիվանդանոցից  ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ Գյումրիի Պուշկինի փողոցի տներից մեկից  բուժօգնության են տեղափոխվել 1958 թ. ծնված Ասյա Կ.-ն, 1977 թ. ծնված Վարդան Կ.-ն, 1977 թ. ծնված Մերի Մ.-ն և 1979 թ. ծնված Մանուշ Կ.-ն:
Պարզել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, նրանք տանը պատրաստել և կերել են «խաչապուրի» կարկանդակներ:
Հանգամանքները պարզվում են:

Վանաձորում Արտյոմը դանակով հարվածել է Դավիթին

Դանակով զինված Նոյեմբեի 17-ին ոստիկանության Բազումի բաժնում  ահազանգ է ստացվել, որ նախորդ երեկոյան,  ժամը 20.00-ի սահմաններում, Վանաձորի Վարդանանց փողոցում, վիճաբանության ժամանակ, 1993  թ. ծնված Արտյոմ Ու.-ն դանակով հարվածել է 1995 թ. ծնված Դավիթ Հ.-ի կոնքին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Կնոջ գրպանից գումար է հանել և հարբեցողությամբ զբաղվել

խմիչքՆոյեմբերի 17-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ մի քաղաքացուհու տնից գումար են գողացել:
Մեկնած օպերատիվ խմբին կինը հայտարարել է, որ գիշերը ամուսինն առանց իր գիտության իր գրպանից հանել է 16.000 ռուբլի և ծախսել` զբաղվելով հարբեցողությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Վահագնը եղևնի է կտրել

եղևնիՆոյեմբերի 16-ին, ժամը 03.15-ին,   ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի բակից եղևնի են կտրում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 03.15-ի սահմաններում նշված բակում եղևնին կտրել է  1975 թ. ծնված Վահագն Մ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 06.40-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: