Ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուն Նոր Արեշի 8-րդ փողոցի 21 տան առաջին հարկի սենյակը վարձակալել էր մոտ մեկ ամիս առաջ: Վարձակալած տանը նա մենակ էր ապրում, իսկ տանտերը, որը բնակվում էր երկրորդ հարկում, մոտ 15 օր Հայաստանում չէր: Բնակիչներն իրենց հնդիկ հարեւանին լավ չէին ճանաչում։ Թաղում ամենից շատ Դենիշի հետ շփվում էին մթերային խանութի աշխատողները։ NEWS.am-ի թղթակցին նրանք ասել են, որ ցնցված են կատարվածից։
«Շատ համեստ և խելոք տղա էր։ Լավաշ էր վերցնում, սիրում էր Գառնու լավաշը, և կաթ։ Ցնցված ենք, ափսոսում ենք շատ, ասում էինք՝ ինչ կլինի, գոնե աղջիկը հնդիկ լինի, իրենց մեջ լինի, հայ չլինի, է՞ս ինչ բան էր»,- ասաց խանութի վաճառողուհիներից Լուսինե Մանուկյանը։
Խանութի մյուս աշխատակցուհին՝ Համասփյուռ Ավետիքյանը, պատմեց, որ Դենիշը հայերեն չէր հասկանում. «Հայերեն մի երկու բառ գիտեր` բարև, ցտեսություն: Շատ լավ տղա էր, հայերեն չէր խոսում, անգլերեն էր խոսում, իր ուզած ապրանքը հեռախոսով նկարում, ցույց էր տալիս»։
Առաջինը ողբերգության մասին իմացել է Դենիշի վարձակալած տան դիմացի 14 տան բնակչուհին։ Նոյեմբերի 16-ին, երեկոյան 19-ի մոտ նրանց տուն է վազել արյունլվա աղջիկն ու խնդրել է օգնել իրեն եւ շտապօգնություն կանչել։ «Ես եմ զանգել շտապօգնություն, չեմ ուզում այդ ամեն ինչը նորից վերհիշեմ, պատմեմ, ահավոր էր»,- ասաց հարևանուհին:
Հարեւանները պատմեցին, որ աղջկան մինչեւ այդ չէին տեսել, Դենիշը միշտ մենակ է եղել, արտառոց որեւէ վարքագիծ նրա մոտ չեն նկատել։
24-ամյա Աստղիկը դանակից ստացած վնասվածքներ ուներ պարանոցի եւ կրծքավանդակի հատվածում։ Շտապօգնությունը Դենիշին գտել է փողոցում արյունլվա գետնին ընկած։
Ոստիկանության տվյալով՝ 1985թ. ծնված Դենիշ Բաբուն իր վարձակալած տանն ամուսնության առաջարկ է արել Աստղիկին, սակայն մերժում ստանալով՝ խոհանոցային դանակով բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել աղջկան, այնուհետև նույն դանակով իր պարանոցի զարկերակները կտրելով` ինքնասպանություն է գործել: Դենիշը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Հարեւանների շրջանում կատարվածի տարբեր վարկածներ են պտտվում։ «Մեկը ասում ա՝ աղջիկն ա արել, մյուսը ասում ա՝ ինքն իրան ա արել, տենց ենք լսել»,- NEWS.am-ին ասել էԼուսինե Մանուկյանը։
Ազգությամբ հնդիկ Սուֆի Արորան, որն աշխատում է Հայաստանում եւ ճանաչում էր Դենիշին, NEWS.am-ին պատմել է, որ Աստղիկ Աղաջանյանին Դենիշը հանդիպել էր Հնդկաստանում, սիրահարվել էր և եկել էր Հայաստան, որ ամուսնանա աղջկա հետ . «Դենիշը TeleTrade-ում աշխատանք էր գտել, որպեսզի ամուսնանա այդ աղջկա հետ և ապրի Հայաստանում»:Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:
Tags: հնդիկի ինքնասպանություն