Առանձնապես խոշոր չափերով կատարված գողության մեղադրանքով
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1987 թ. ծնված Սուրեն Ց.-ն, որը ապրիլի 4-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Սուրեն Ց.-ն փոխանցվել է Շենգավիթի բաժնի ծառայողներին:
Հյուրընկալվելով բնակարանում՝ ոսկյա մատանի էր գողացել
Հոկտեմբերի 18-ին, ժամը12.00-ին, ոստիկանությա Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նոր Խարբերդի 7-րդ փողոցից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Նաիրի Գ.-ին: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան հյուրընկալվելով Ժ.-ի բնակարանում՝ հյուրասենյակի սեղանի վրայից գողացել է ոսկյա մատանի` պատճառելով 180.000 դրամի նյութական վնաս:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանության չի դիմել: Ոստիկանները նրանից ընդունել են հաղորդում:
Կատարվում է նախաքննություն:
Չորս տարի առաջ կատարված գողություն է բացահայտվել. տուժողը ոստիկանություն չէր դիմել
Վրաերթ կատարած վարորդը դիմել է փախուստի. հետիոտնը մահացել է
Մահվան ելքով պատահար Փամբակ գյուղի հանդամասում
Հոկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ի սահմաններում, «Ուրալ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան Փամբակ գյուղի հանդամասում շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը՝ 1955 թ. ծնված Էդիկ Դալլաքյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Կատարվում է նախաքննություն:
Հայտնաբերվել է դի
«Մի՛ կործանեք իմ ապագան» ծրագրով հայտնաբերվել է 6 մուրացիկ երեխա
Ընդամենը երեք օրերի ընթացքում «Մի՛ կործանեք իմ ապագան» ծրագրի շրջանակներում իրականցվող շրջայցերի ժամանակ Երևանի կենտրոնում հայտնաբերվել է 6 մուրացիկ երեխա:
Մուրացիկության մեջ ներգրավված երեխաներին հայտնաբերելու և աջակցելու նպատակով շրջայցեր իրականացնող մասնագետները շտապ ահազանգել են պատկան մարմիններին: Արդյունքում ՝ դեպքերից մեկի պարագայում բացատրական աշխատանքներ են տարվել երեխայի հետ, մյուս դեպքում նշված վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն արդեն ոչ ոչ ոքի չեն գտել, իսկ մնացած դեպքերով զբաղվում են ծրագրում ընդգրկված ՀՕՖ-ի աշխատակիցները:
Շրջայցերը կրելու են շարունակական բնույթ և իրականացվելու են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
«Ֆորդ Տրանզիտ»-ի անվադողերը վնասողը հայտնաբերվել է
Հոկտեմբերի 15-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ վնասել են մի քաղաքացու «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է անհայտ անձի ինքնությունը՝ 1985 թ. ծնված Խորեն Ս.: Վերջինս հոկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ին, ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Մարտավարական դաշտում դժբախտ պատահարից ժամկետային զինծառայող է մահացել
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 18.10.2013թ., ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտավարական դաշտում ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Էդուարդի Դավթյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է հրազենային վիրավորում: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Ռուբեն Էդուարդի Դավթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ողբերգական պատահար ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում
Ս.թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասի հսկողության տարածքում մարտական խնդիր իրականացնելիս մահացու ականապայթյունային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գևորգ Գագիկի Մնացականյանը (ծնված 1988թ., ծառայում էր 2005թ.-ից, Գավառի զ/կ):
Տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի ԿԿԶՀ են տեղափոխվել ավագ լեյտենանտ Գարուշ Վերիկի Համբարձումյանը (վիճակը միջին ծանրության է), պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Արարատի Հակոբյանը (վիճակը բավարար է), պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Վարդանի Հարությունյանը (վիճակը միջին ծանրության է):
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում իր պարտքը կատարելիս հերոսաբար զոհված կապիտան Գևորգ Գագիկի Մնացականյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ռուսաստանում սպանել են Ադրբեջանի քաղաքացու
Հոկտեմբերի 16-ին Մոսկվայի Չերկիզովյան շուկայի տարածքում հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի Ռուսլա Արիֆօղլու Գարախանլըի դին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հետաքննության արդյունքում պարզվել է, որ 27-ամյա Ռուսլանին նախ բութ գործիքով ծեծել են, այնուհետև կտրող-ծակող գործիքով սպանել:
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Մահվան ելքով ավտովթար Կապան-Գորիս ավտոճանապարհին
Հոկտեմբերի 16-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 181 ՕԼ 64 պետհամարանիշով միկրոավտոբոսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդ՝ 1942 թ. ծնված Ն. Պ.-ը և ուղևոր Գ. Գ.-ը տեղում մահացել են:
Վիրավորներ Օ. Մ.-ը, Լ. Ա.ը և Ս. Ս.-ը տեղափոխվել են Գորիս քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հաստոցների շարժիչները գողացել և վաճառել էին մետաղի ընդունման կետում
Հոկտեմբերի 15-ին, ժամը 17.40-ին, մի հիմնարկությունից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հունվարից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրելով, մեխանիկական արտադրամասից գողացել են 8 հաստոցների էլեկտրական շարժիչներ` պատճառելով գույքային վնաս:
Բրիտանացին քնել է հազար ավտոմեքենաների հետ
Բրիտանացի Էդվարդ Սմիթը ավելի քան 1000 սեքսուալ զուգընկեր ունի: Ընդ որում, այդ 1000-ից միայն մեկն է կին: Մնացած սիրեկաններն ավտոմեքենաներ են: Արդեն 48 տարի նա սեքսուալ հակում է զգում ավտոմեքենաների հանդեպ: Վերջին շրջանում նա փոքր-ինչ քմահաճ է դարձել:
Բանն այն է, որ 63-ամյա բրիտանացին մեխաֆիլ է` մեքենասեր: Այդպես են այն մարդկանց անվանում, որոնք սեքսուալ գրգռվածություն են ունենում այս կամ այն տեխնիկայի տեսքից: Սովորաբար մեքենասիրությունն արտահայտվում է ավտոմեքենաների, հեծանիվների, ինքնաթիռների և ուղղաթիռների նկատմամբ:
“Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ես դեռ 13 տարեկան էի: Նոր էր վաճառքի հանվել Corvette Stingray. դա իսկական սեքս էր: Ես այն ժամանակ դեռ լիարժեք չէի գիտակցում այդ ավտոմեքենայի նկատմամբ իմ հակման բնույթը, սակայն գիտեի` ուզում եմ նրան”: Լաքապատ, կլորավուն ավտոմեքենաների նկատմամբ այս անսովոր թվացող հակման մեջ , ի դեպ, բրիտանացին միայնակ չէ: Վիճակագրության համաձայն, աշխարհում մոտ 500 մեխաֆիլ է ապրում:
Նոր մանրամասներ Արզնիում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքից
Հոկտեմբերի 11-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արզնի գյուղի, Գետաշեն 3-րդ թաղամասի թիվ 23 տանը դիմակավոր մարդ է մտել:
Խոշտանգողների նկատմամբ համաներման կիրառումն անթույլատրելի է. Հայտարարություն
2013 թ. հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 3 տարի ազատազրկման դատապարտեց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի երկու օպերլիազորներին՝ Արտակ Բարսեղյանին և Խաչիկ Բախբուդարյանին՝ խոստովանական ցուցմուքն կորզելու նպատակով Ռոբերտ Հովսեփյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Նրանք մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) և 314-րդ հոդվածով (Պաշտոնեական կեղծիք) նախատեսված արարքներ կատարելու համար:
Դատարանը, կիրառելով ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշումը, դատապարտյալներին ազատ արձակեց դատարանի նիստերի դահլիճից:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտն իր խորին մտահոգությունն է հայտնում ՀՀ-ի կողմից որդեգրած՝ խոշտանգող ոստիկաններին համաներմամբ ազատ արձակելու ամոթալի պրակտիկայի կապակցությամբ: Արդյունքում, այսօր խոշտանգում կիրառողները խուսափում են քրեական պատասխանատվությունից կամ պատիժ կրելուց, ինչը նպաստում է իրավապահ մարմինների աշխատակիցների մոտ անպատժելիության մթնոլորտի ամրապնդմանը:
Պետության նման մոտեցումը հակասում է ՄԱԿ-ի՝ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին: Մինչդեռ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է. խոշտանգման դեպքերի համար համաներում կիրառելն անհամատեղելի է Խոշտանգումների դեմ կոնվենցիայիով ստանձնած պարտավորությունների հետ, այդ թվում՝ խախտվում է տուժողի՝ վնասի հատուցման իրավունքի լիարժեք իրականացումը[1]: Ավելին, «համաներումը կամ այլ արգելքները, որոնք վկայում են պետության կողմից արագ և արդար քննություն իրականացնելու և խոշտանգողներին պատժելու պատրաստակամության բացակայության մասին կամ խոչընդոտում են այդ գործընթացը, խախտում են խոշտանգումների բացարձակ արգելքի անքակտելիության սկզբունքը»[2]:
Օպերլիազորներ Բարսեղյանի և Բախբուդարյանի գործը խոշտանգման դեպքերի համար համաներում կիրառելու առաջին դեպքը չէ: Հիշեցնենք, որ 2010թ. ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանը մահացել է ոստիկանության Չարենցավանի բաժնում` որովայնի շրջանում դանակով հասցված վնասվածքի հետևանքով: Վ.Խալաֆյանին ծեծի ենթարկելու համար Չարենցավանի ոստիկանության քննչական բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց բռնության գործադրմամբ խոստովանություն կորզելու նպատակով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (ՀՀ ՔՕ 309(3) հոդվածով) և դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Քրեական հետախուզության այլ ծառայող` Մորիս Հայրապետյանը, ով ներկա էր Խալաֆյանին ծեծի ենթարկելիս և չէր կանխել այդ գործողությունները, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ ՔՕ 308(1) հոդվածով) դատապարտվեց պայմանական ազատազրկման 2 տարի ժամկետով:
Իսկ 2011թ. մայիսի 26-ին ընդունված համաներման որոշմամբ Աշոտ Հարությունյանի պատիժը կրճատվեց պատժի չկրած մասի մեկ երրորդով, իսկ Մորիս Հայրապետյանի պայմանական ազատազրկումը վերացվեց:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի` Խոշտանգումների դեմ կոմիտեն 2012 թվականին արդեն հայտնել է իր մտահոգությունը` ՀՀ-ում խոշտագում կիրառած անձանց նկատմամբ համաներում կիրառելու դեպքերի կապակցությամբ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր հերթին բազմիցս ընդգծել է, որ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթարկելու մեջ մեղադրվող պաշտոնատար անձանց նկատմամբ համաներման կիրառումը անթույլատրելի է:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում ՀՀ իշխանություններին՝
- Պահպանել մարդու իրավունքների միջազգային սկզբունքները և չափանիշները և երաշխավորել, որ խոշտանգում կամ վատ վերաբերմունք կիրառած պաշտոնյաների նկատմամբ համաներում կամ ներում չկիրառվի:
- Գործել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի և ՄԱԿ–ի` Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ կոնվենցիայի դրույթների համաձայն, որոնք հստակորեն պարտավորեցնում են պետությանը իրականացնել քննություն և պատասխանատվության առաջ կանգնեցնել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հնարավոր մեղավորներին։
ՄԱԿ-ի` Խոշտանգումների դեմ կոմիտե, Ընդհանուր դիտարկում 3, պարբերություններ 38, 41:
ՄԱԿ-ի` Խոշտանգումների դեմ կոմիտե, Ընդհանուր դիտարկում 2, պարբերություն 5:
ՄԱԿ-ի` Խոշտանգումների դեմ կոմիտե, Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի զեկույցի վերաբերյալ, 2012, պարբերություն 10:
Տե՝ս, Թուրքմեն ընդդեմ Թուրքիայի գործը, no. 43124/98, § 53, 19 դեկտեմբերի 2006 թ.; Աբդուլսամետ Յաման ընդդեմ Թուրքիայի գործը, no 32446/96, § 55, 2 նոյեմբերի 2004 թ.:
Civil Society Institute
Ոստիկանության հերթական բացահայտումը. դատապարտյալի նկատմամբ համաներում կիրառելու համար պաշտոնյաները կաշառք էին պահանջել
Համաներումը պետության կողմից գթասրտության ակտ է իր օրինազանց քաղաքացիների հանդեպ, նաև հետևություններ անելու, անցյալը վերարժեվորելու, ուղղվելու հնարավորություն: Սակայն, պարզվում է, մեր իրականության մեջ կան ի սկզբանե անուղղելիներ, մարդիկ, որոնք պատրաստ են փողի վերածել նույնիսկ գթասրտությունը, ստվերել համաներումը նախապատրաստած մասնագետների ջանքը և համաներմանը սպասող հարյուրավոր քաղաքացիների հույսն ու հավատը գթասրտության և պետության հանդեպ:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն հայտարարությամբ դիմել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով դատապարտված մի քաղաքացի, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կիրառման բաժնի Արմավիրի բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը և բաժանմունքի պետ, ԱՆ փոխգնդապետ Սահակ Հարությունյանը իրենից որպես կաշառք պահանջում են 400 հազար դրամ՝ ՀՀ ԱԺ ընդունած համաներումն իր նկատմամբ կիրառելու համար:
Իրականացված միջոցառումների արդյունքում ԱՆ ավագ լեյտենանտ Ալեքսանդր Խաչատրյանը Վաղարշապատ քաղաքում գտնվող՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի առաջին հարկի իր աշխատասենյակում հիշյալ քաղաքացուց 400 հազար դրամ կաշառքը ստանալուց հետո բռնվել է:
Կաշառքի առարկա հանդիսացող գումարն արձանագրվել ու վերցվել է, իսկ Ալեքսանդր Խաչատրյանն ու Սահակ Հարությունյանը բերման են ենթարկվել ԿՀԴՊ գլխավոր վարչություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Ալեքսանդր Խաչատրյանը և Սահակ Հարությունյանը ձերբակալվել են, կատարվում է նախաքննություն:
Կաշառք ստանալիս ձերբակալվել է ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի մայոր Է. Լ. Սարդարյանը
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների կողմից 14.10.2013թ. կաշառք ստանալիս ձերբակալվել է ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի պահեստազորի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման բաժանմունքի պետ, մայոր Է. Լ. Սարդարյանը:
09.10.2013թ. մայոր Է.Սարդարյանը իր աշխատասենյակում կաշառք է պահանջել Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղի բնակիչ Գ. Ա.-ի կորցրած զինվորական գրքույկը մեկ շաբաթվա ընթացքում տրամադրելու համար:
Փաստի առթիվ 12.10.2013թ. ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Արամ Մուղալյանը դատարանի դահլիճից համաներումով ազատ արձակվեց
Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 15-ին դեզի ծխահարման գործով մեղադրվող, Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանին մեղավոր ճանաչեց ՀՀ ՔՕ երեք հոդվածներով, դատապարտեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և համաներումով դատարանի դահլիճից ազատ արձակեց։ Նույն գործով անցնող Ռոբերտ Փիլոյանին դատարանը դատապարտեց 2 տարի 6 ամիս, Գագիկ Առաքելյանին՝ 1 տարի 1 ամիս, Արթուր Քլյանին՝ 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և բոլորին դատարանի դահլիճից համաներումով ազատ արձակեց։
Երիտասարդները մինչև վերջ չընդունեցին իրենց մեղավորությունը։ Արամ Մուղալյանը հայտարարեց, որ իր փաստաբանի հետ քննարկելու է այլ ատյաններում ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը բողոքարկելու հնարավորությունը, քանի որ աբսուրդ է համարում մեկ վկայի ցուցմունքի հիման վրա չորս մարդու դատապարտելը։
Հիշեցնենք, որ Արամ Մուղալյանը և նրա 3 ընկերները մեղադրվում էին ապրիլի 21-ին Նորապատ գյուղում 4 դրվագով խուլիգանություն կատարելու եւ ազգությամբ եզդի մեկ ընտանիքի՝ 36 հազար դրամ արժողությամբ խոտի դեզն այրելու փորձի մեջ:



