
Մարինե Պետրոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում կատարեց իր մասին ասված հետևյալ գրառումը . «Ինձ համար սուրբ է Առաքելական եկեղեցին,նաև սրբություն է հայկական դպրոցը:Բայց երկու դեպք կա,որ ես կհրաժարվեմ եկեղեցի գնալուց և իմ որդուն հայկական դպրոց ուղարկելուց:Ես կդադարեմ ոտք դնել այն եկեղեցին,որը կօրհնի միասեռական-տավարների ամուսնությունը:Մյուս դեպքը.ես կհրաժարվեմ իմ որդուն այն դպրոցն ուղարկելուց,որի դասագրքերում կլինեն Մարինե Պետրոսյանի և նրա նմանների կենսագրություններն ու «ստեղծագործությունները». խեղճ էրեխա»:
Զինդատախազություն. Փաստաբանի բողոքը թողնվել է առանց քննության
20.06.2013թ. Արտակ Էմիլի Բուդաղյանը դիմում է ներկայացրել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա.Ղազարյանին և խնդրել իրեն ճանաչել տուժող` միաժամանակ հայտնելով, որ ցանկանում է որպեսզի իր ներկայացուցիչը հանդիսանա Հայկ Ալումյանը:
Օրենքով սահմանված ընթացակարգով ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Ղազարյանը, անհապաղ քննության առնելով դիմողի պահանջը, 24.06.2013թ. պատճառաբանված որոշում է կայացրել դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին, և ընդունված որոշման մասին անմիջապես ծանուցվել է դիմողը և նրան է ուղարկվել համապատասխան որոշման պատճենը:
10.07.2013թ. ՀՀ զինվորական դատախազությունում ստացվել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմող Ա.Բուդաղյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին քննիչի որոշման դեմ` խնդրանքով՝ վերացնել ՀԿԳ քննիչ Ա.Ղազարյանի` 24.06.2013թ. չպատճառաբանված որոշումը և ցուցում տալ քննիչին՝ Արտակ Էմիլի Բուդաղյանի պահանջի վերաբերյալ կայացնել պատճառաբանված որոշում:
Քննիչի նշված որոշումը վիճարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված փաստաբանի բողոքը թողնվել է առանց քննության, որի մասին ծանուցվել է փաստաբան Հայկ Ալումյանին: Բողոքը չի քննարկվել, քանի որ փաստաբանը ղեկավարվելով ՀՀ քր.դատ.օր-ի 103-րդ հդվածով քննիչի որոշումը բողոոքարկել է վերադաս դատախազին, այնինչ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, տվայլ որոշումը` դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին, դրա պատճենն ստանալուց 5 օրվա ընթացքում դիմողը պետք է բողոքարկի դատարան: Հետևաբար, քանի որ տվյալ որոշումը կարող էր բողոքարկվել բացառապես դատարան, ուստի ՀՀ գլխավոր դատախազը չէր կարող քննարկման առարկա դարձնել այն:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ դատավարության մասնակիցների իրավունքների պատշաճ պաշտպանությունը առաջին հերթին ենթադրում է օրենքով սահմանված ընթացակարգերի հստակ պահպանումը:
Զինվորական դատախազություն
Լոռի. Հարուցվել է քրեական գործ` ծեծի ենթարկելու փաստի առթիվ
Քաղաքացուց ստացած հաղորդման հիման վրա Լոռու մարզի դատախազությունում հարուցել է քրեական գործ` Սպիտակի քաղաքապետի կողմից նույն քաղաքի բնակչին ծեծի ենթարկելու փաստի առթիվ:
Մասնավորապես` Սպիտակի քաղաքացի Լ.Մարյանը հաղորդում է ներկայացրել, որ 2013թ. հուլիսի 9-ին Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ քաղաքապետ Գ.Սահակյանը ծեծել է իրեն:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնին:
Էմիլ Բուդաղյան. «Բարձր տեղում մենակ Սուրիկ Խաչատրյանն է եղել, կրակել»
Արտակ Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը, առաջիկայում նոր բացահայտումներ է անելու հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի մասին: Նա Aravot.am-ին պատմել է, որ միջադեպի օրն իր որդիները ոչ թե զինված հարձակվել են Ս. Խաչատրյանի տան վրա, այլ Խաչատրյանները հաշիվ մաքրելու համար նրանց կանչել են իրենց տուն. «Ոչ թե հարձակվել են, այլ նրանք արդեն սպառազինված կանչել են իրենց տան մոտ հաշիվները մաքրելու: Մինչ այդ արդեն հաշիվներ էին մաքրել Ավետիքի հետ: Ավետիքը եղել է Լիսկայի մեքենայի մեջ, ինքը և իր թիկնապահը մեքենայի մեջ ծեծել են Ավետիքին, հետո մեքենայից իջեցրել են, էլ ինչ պետք է լիներ: Նրանք նախապատրաստել են այդ գործողությունը իրենց չենթարկվելու համար: Տեսանյութը նայեք, կտեսնեք, ոչ թե հարձակում է, այլ հարցերը պարզաբանելու համար գնացել են, բայց իրենց խփել են»; Մեր հարցին, թե ինչ հարցում էին փորձում Բուդաղյաններին ենթարկեցնել, պարոն Բուդաղյանն ասաց. «Որ իրենց հարկ, մասնաբաժին հասցնեն մեր աշխատած գումարներից, դաշտ ենք մշակում, շինարարություն ենք անում, ամեն ինչ ունենք»: Մեր հարցին, թե հունիսմեկյան միջադեպը միայն հարկեր պահանջելու պատճառո՞վ է ծագել, ասաց` ոչ. «Ուրիշ բաներից էլ են եղել: Հիմա Չեմ կարող ասել»: Նրա խոսքերով, իր որդիներին թիկունքից կրակողները Սուրիկ Խաչատրյանի ձերբակալված որդին` Տիգրան Խաչատրյանը եւ թիկնապահն է եղել. «Թիկնապահն իրավունք ունի՞ առանց իր հանձնարարությամբ որեւէ մեկին կրակի»: Մեր հարցին` իսկ ո՞վ է եղել վերեւից կրակողը, պարոն Բուդաղյանն ասաց. «Բարձր տեղում մենակ Սուրիկ Խաչատրյանն է եղել, կրակել: Տեսանյութում եմ նայել»: Մեր հարցին` տեսանյութում հստակ երեւո՞ւմ է, որ Սուրիկ Խաչատրյանն է վերեւից կրակողը, պարոն Բուդաղյանն ասաց. «Սուրիկ Խաչատրյանը չի երեւում, գնդակի ուղղությունը ցույց է տալիս, որ բարձրից կրակած է: Հետո նոր երեւի տեսել է երեւույթը, վերջում ինքն էլ է կրակել: Տեսանյութում Սուրիկ Խաչատրյանը երեւում է միայն մեքենայից իջնելիս, էլ դրանից հետո չի երեւում, որովհետեւ նախապես իմացել է, թե տեսախցիկներն ինչ ռակուրսից են նկարում»: Մեր հարցին, թե վերեւի կրակոցից Բուդաղյանները վիրավորվե՞լ են, ասաց. «Կրիմինալիտիկան կասի, 5 գնդակ միայն Ավոյի մարմնի մեջ է եղել: Իրենց մարդիկ զինված կանգնած են եղել, ինչի համար են զինված եղել, եթե հարցեր չկային»: Հիշեցնենք, որ news.am-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նախօրեին ասել էր . «Նման թշնամություն ծնվում է կամ այդ տեսակ թշնամաբար հարձակվում են ոխերիմ թշնամու ընտանիքի վրա, որ փորձեն կոտորեն, սպանեն, վերացնեն: Բայց ես այդ ընտանիքում ոչ արյուն եմ թափել, ոչ էլ այդ ընտանիքում բարոյականության հետ կապված խնդիր եմ ունեցել»:
Ապամոնտաժելու և դետալները վաճառելու նպատակով ավտոմեքենա փախցնողները ձերբակալված են
Հուլիսի 3-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել Վեդի քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան փախցնելու մասին:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի, Արտաշատի բաժինների և ԼՂՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ՝ նշված ավտոմեքենան փախցնելու կասկածանքով, հուլիսի 9-ին, ժամը 09.00-ին, Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցից Արարատի բաժին բերման են ենթարկվել 1985 թ. ծնված Դավիթ Դ.-ն և 1988 թ. ծնված Արկադյա Հ.-ն:
Պարզվել է, որ նրանք հուլիսի 3-ին, ժամը 02.00-ի սահմաններում, դռան փականը բացելով՝ բակից փախցրել են ավտոմեքենան և ապամոնտաժելու ու դետալները վաճառելու նպատակով տարել ԼՂՀ Ստեփանակերտ քաղաք:
Ավտոմեքենան` սարքին վիճակում, առանց պետհամարանիշերի, հայտնաբերվել է ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում:
Ձեռնարկվում են միջոցառումներ մեքենայի պետհամարանիշերը հայտնաբերելու ուղղությամբ:
Դավիթ Դ.-ն և 1988 թ. ծնված Արկադյա Հ.-ն ձերբակալված են:
Ոստիկանները ժամեր անց հայտնաբերեցին տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարողներին
Հուլիսի 9-ին, ժամը 18.00-ին, 1935 թ. ծնված Յուրիկ Դ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Մերսեդես E-124» մակնիշի տաքսի ավտոմեքենայով «Կասկադ» կոչվող տարածքից երկու անհայտ երիտասարդների տեղափոխել է Մուշավան գյուղ, սակայն գյուղի սկզբնամասում գտնվող ամայի վայրում մեքենայի ետնամասում նստած երիտասարդը ձեռքերով բռնել է իր պարանոցը, իսկ առջևում նստածն իր վերնաշապիկի գրպանից բացահայտ հափշտակել է 58.000 դրամ, 100 ՌԴ ռուբլի և 2 ԱՄՆ դոլար, որից հետո դիմել են փախուստի:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներ շնորհիվ՝ նույն օրը, ժամը 19.30-ին, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Մ. Խորենացու փողոցի թիվ 43 հասցեից բերման են ենթարկվել 1995 թ. ծնված Սամսոն Ա.-ն և 1992 թ. ծնված Հարություն Ս.-ն:
Նրանք ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, որ ավազակային հարձակումը կատարել են իրենք:
Հափշտակվածն առգրավված է:
Սամսոն Ա.-ն և Հարություն Ս.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:
Փրկարար ծառայության աշխատակիցը մեղադրվում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի ՀՓՎ թիվ 10 ջոկատի վարորդ Ս.Օհանյանի կողմից ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ս.Օհանյանը, ոչ սթափ վիճակում վարելով իրեն ամրակցված ՀՀ ԱԻՆ ծառայողական ավտոմեքենան, խախտել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի, 24-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» ենթակետի և ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ, 66-րդ և 67-րդ կետերի պահանջները:
Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի, 2013թ. մայիսի 14-ին Երևանի Նուբարաշենի խճուղում ավտոմեքենան վարել է այնպիսի արագությամբ, որ շրջադարձ կատարելիս չի կարողացել ապահովել ավտոմեքենայի լիարժեք կառավարումը` ստեղծելով վթարային իրադրություն: Արդյունքում` ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել Ռ.Աբրահամյանի վարած «Ֆիատ» և Մ.Մանուկյանի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաներին:
Վթարի հետևանքով «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ավագ տեսուչ –հերթապահ Ռ.Աբրահամյանը մահացել է: Իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ.Քիշմիրյանն ստացել է կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս.Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Փրկարար ծառայության աշխատակիցը մեղադրվում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ
Պարզվում է, որ իշխանությունները թույլ են տվել Լիսկային 9 տեսակի զենք ունենալ
Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի նկատմամբ, զինվորական դատախազությունը ներկայացնում է քրեական գործով առգրավված զենքերի վերաբերյալ տեղեկատվությունը.
Զինդատախազություն. N զորամասի հրամանատար Ա.Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել
2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հանցագործության փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով 2013թ. հուլիսի 9-ին Արտակ Էմիլի Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար:
Ա.Բուդաղյանի նկատմամբ նույն օրը որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Զինվորական դատախազություն
Աշխարհի ամենագեր ազգը
Կազմվել է “ամենագեր ազգերի” վարկանշային աղյուսակը,որտեղ առաջատար են մեքսիկացիները: Մեքսիկացիները նման “արդյունք” են գրանցելազգային ֆաստֆուդի` տակո, տամալես ու գազավորված ըմպելիքների օգտագործման հետևանքով, դրան ավելացրած պասիվ կենսակերպը:
Երկրորդ տեղում ամերիկացիներն են, երրորդում սիրիացիները: Վենեսուելան ուԼիբիան` չորրորդ տեղում են հայտնվել, իսկ առաջին հնգյակն ամփոփում են Տրինիդադն ու Տոբագոն:
Առաջին տասնյակում են Իրաքի, Արգենտինայի, Թուրքիայի, Չիլիի ու Չեխիայի բնակիչները:
Առաջին քսանյակում են Լիբանանը, Նոր Զելանդիան, Սլովենիան, Մալթան, Պանաման, Իսրայելը,Ավստրալիան ու Հունգարիան:
Մեծ Բրիտանիան ու Ռուսաստանը կիսում են 19-րդ հորիզոնականը, որտեղ ավելորդ քաշ ունի յուրաքանչյուր չորրորդ բնակիչը:
ԱՀԿ-ի վերջին գնահատականներով, ժամանակակից աշխարհում ավելորդ քաշից տառապում է 1,5 մլրդ հասուն մարդ ու 350 մլն-ը ենթակա են գիրացման:
Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ռազմական կցորդ Ջեֆրի Ստիմսոնին
Ս.թ. հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ռազմական կցորդ Ջեֆրի Ստիմսոնին և պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Շոն Կայլին` վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ:
Ողջունելով հյուրերին` ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավարին` վերջին երեք տարիների ընթացքում հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար և պարգևատրեց ՀՀ զինված ուժերի «Ռազմական համագործակցության համար» մեդալով:
Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը կալանավորվեց
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները Մասիս քաղաքի 4-րդ փողոցից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Օգսեն Ս.-ին, որը 2010 թ. փետրվարի 5-ից Ուկրաինայի Լվովի մարզի Կոմենկո-Բուգսկի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Օգսեն Ս.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և նա կալանավորվել է:
Հետախուզվող՝ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օրերս Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Վահե Պ.-ն, որը հուլիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
Թմրամիջոց իրացնողին հայտնաբերեցին հիվանդասենյակում
Հուլիսի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 18 շենքի մոտից բերման էին ենթարկել 1977 թ. ծնված Արթուր Ա.-ին, որի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել էր «Բուպրենորֆին B 8» թմրադեղի մեկ հաբ:
Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուր Ա.-ին նշված թմրադեղն իրացրել է 1962 թ. ծնված Ավետիս Ա.-ն, որին ոստիկանները հայտնաբերել են «Մալաթիա» բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում, որտեղ նա գտնվում էր ստացիոնար բուժման մեջ:
Վերջինիս հիվանդասենյակի պահարանից հայտնաբերվել և առգրավվել է «Բուպրենորֆին» թմրամիջոցի 13 դեղահաբ, կես դեղահաբ` փաթեթավորված փայլաթիթեղի մեջ և ևս կես դեղահաբ` թղթի մեջ:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանները պարզել են բենզալցակայանում կեղծ 5000 ռուբլի վճարած վարորդի և ուղևորի ինքնությունը
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից Աշտարակի բաժնում նյութեր են ստացվել, որ մայիսի 20-ին, ժամը 04.45-ին, Աշտարակ քաղաքում գործող բենզալցակայանի աշխատակցին «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը 30 լիտր բենզինի համար վճարել են կեղծ 5000 ՌԴ ռուբլի և նրանից ստացել 45.000 դրամ մնացորդ, իսկ հետո երբ աշխատակիցը փորձել է 5000 ՌԴ ռուբլին բանկում փոխանակել՝ նրան տեղեկացրել են, որ թղթադրամը կեղծ է:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը 1987 թ. ծնված Արթուր Շ.-ն է, իսկ ուղևորը` 1989 թ. ծնված Արմեն Հ.-ն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել է փորձագետի եզրակացությունն այն մասին, որ տվյալ թղթադրամը չի համապատասխանում ՌԴ 5000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամի պաշտպանական հատկանիշներին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Արագածոտնի մարզի դատախազություն:
Հյուրանոցային համալիրի մատուցողուհու պայուսակից գողություն կատարած կինը հայտնաբերվեց
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արարատի մարզի Այգավան գյուղի տարածքում գտնվող հյուրանոցային համալիրից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Հերմինե Ա.-ին:
Պարզվել է, որ նա գիշերը, ժամը 01.00-ին, նշված հյուրանոցային համալիրի մատուցման կետի սենյակում, մատուցողուհի Ա.-ի պայուսակից, գողացել է 37.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:
Բնակարանագողերը հայտնաբերվեցին և ձերբակալվեցին
Հուլիսի 5-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Տարոնի բաժին բերման են ենթարկվել 1990 թ. ծնված Արտյոմ Ե.-ին և 1989 թ. ծնված Աշոտ Ժ.-ին, որտեղ նրանց մոտ հայտնաբերվել է ոսկյա մատանի, 2 զույգ ականջօղ, մեկը՝ կանաչ քարով, 3 կախազարդ, մեկը՝ մարգարտե, մյուսը՝ մուգ կարմիր քարերով:
Պարզվել է, որ նրանք նույն օրը Վանաձոր քաղաքի մի բնակարանից գողացել են 1.000.000 դրամ ընդհանուր արժողության զարդեր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Արտյոմ Ե.-ն և Աշոտ Ժ.-ն ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:
Ինքնասպանության փորձը կանխվել է
Հուլիսի 4-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում քաղաքացին բարձրացել է ծառը և սպառնում է ցած նետվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Եղեգնաձոր-Վայք ճանապարհի 8-րդ կմ-ում ոստիկանության աշխատակիցների բանակցությունների արդյունքում կանխել է 1976 թ. ծնված Ա. Մանուկյանի ինքնասպանության փորձը:
Շառլ Ազնաուրը ժամանել է Երևան, լուսանկարներ
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վիլնյուս
Ս.թ. հուլիսի 2-ից 3-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վիլնյուս` Եվրոպական Միության նախագահությունը ստանձնող Լիտվայի պաշտպանության նախարարության կազմակերպած ԵՄ արևելյան գործընկերության շրջանակներում «Եվրոպական ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականությանը» նվիրված սեմինարին մասնակցելու նպատակով: Միջոցառմանը մասնակցել է նաև Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը: Սեմինարի ընթացքում Դ.Տոնոյանը հանդես է եկել ելույթով, որտեղ Հայաստանի և Եվրոպական Միության միջև Արևելյան գործընկերության շրջանակներում պաշտպանական համագործակցության գոյություն ունեցող հնարավորությունների օգտագործման համար առաջարկել է մի շարք մոտեցումներ` միջազգային այլ կազմակերպությունների` ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ՆԱՏՕ, հետ ՀՀ համագործակցության ծրագրերի կրկնության բացառումը և փոխլրացումը ապահովելու պարագայում: Մասնավորապես հաշվի առնելով, որ ինչպես սահմանվում է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունում, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ուղղված ներգրավման գործընթացներին ՀՀ լիիրավ մասնակցությունը համապատասխանում է ՀՀ շահերին, նշվել է որ հաջորդ տարի նախաձեռնվելիք պաշտպանության ռազմավարական նոր վերանայման ընթացքում պաշտպանության պլանավորման նկատառումներում ԵՄ-ի հետ համագործակցության դերի հստակեցմանը լրացուցիչ ուշադրություն կհաղորդվի:

