Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ոստիկանության ուղեկցող գումարտակի ավագ ոստիկան Հ.Հովհաննիսյանի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Հարուցվել է քրեական գործ` ԾԻԳ-ի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու փաստի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ հափշտակություն կատարելու և պաշտոնեական անփութության փաստերի առթիվ:
ՀՀ առողջապահության նախարարությանից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի և ՍՊ ընկերության միջև 2009թ. հունիս ամսին կնքվել է պայմանագիր` բժշկական կենտրոններից մեկի շենքի վերանորոգման վերաբերյալ:
Ըստ նյութերի` կապալի պայմանագրով նախատեսված շուրջ 553 միլիոն դրամի աշխատանքներն իրականցնելու ընթացքում ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2009-2010թթ. կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով, հավելագրել է փաստացի չկատարված աշխատանքներ և հիմնարկի շինարարական աշխատանքների վերահսկման մասնագետի օժանդակությամբ և հիմնարկի պաշտոնատար անձանց թողտվությամբ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խաոշոր չափերի` շուրջ երկու տասնյակ միլիոն դրամ գումար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ և 38-178-րդ հոդվածներիի 3-րդ մասերի 1-ին կետերով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
Զինվորական դատախազությունն ստեղծում է աշխատանքային խումբ՝ զինված ուժերում մահվան դեպքերը ուսումնասիրելու համար
ՀՀ զինվորական դատախազությունը նախաձեռնել է ստեղծել աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը և իր գնահատական է ներկայացնելու` այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ: Աշխատանքային խումբը կուսումնասիրի այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011թ. հունվարի 1-ից հետո:
Աշխատանքային խմբի ներկայացրած խորհրդատվական եզրակացության հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ:
Աշխատանքային խմբի գործունեությանը հրավիրվում են մասնակցելու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ փաստաբանների պալատի մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի հիմնախնդիրներով զբաղվող ՀՀ տարածքում առնվազն երեք տարվա գործունեություն իրականացնող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նշված հասարակական կազմակերպությունները կարող են մասնակցել աշխատանքային խմբի գործունեությանը մասնագիտությամբ իրավաբան իրենց ներկայացուցիչների միջոցով, որոնք մասնագիտական գիտելիքներ պետք է ունենան քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի բնագավառներում:
Աշխատանքային խմբում ընդգրկվելու համար հայտերը հարկավոր է ներկայացնել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն (հասցե՝ ք.Երևան, Սունդուկյան 66ա) մինչև 2013թ. հուլիսի 15-ը ներառյալ:
ՀՀ Զինվորական դատախազություն
Կողոպուտների հեղինակ 23-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Հունիսի 30-ին, ժամը 18.30-ին, 1981 թ. ծնված Ռաֆիկ Գ.-ն ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում դուստրը` 2005 թ. ծնված Կ.-ն, իրեն հայտնել է, որ բակում խաղալու ժամանակ մի անծանոթ աղջիկ իր ականջներից հանել է ոսկյա ականջօղերը և դիմել փախուստի:
Երեխայի նկարագրությամբ հայրը փնտրել է այդ կնոջը և Գյումրիի Պ. Սևակի փողոցում, եկեղեցու մոտ, հայտնաբերելով նրան՝ վերցրել է հափշտակված ականջօղերը, որոնք եղել են 2 զույգ: Ոսկյա զարդերը վերցնելուց հետո այդ կինը դիմել է փախուստի: Ռաֆիկ Գ.-ն հայտարարել է նաև, որ տուն վերադառնալուց հետո պարզել է, որ վերցված 2 զույգ ականջօղերից մեկ զույգը պատկանում է իր դստերը, իսկ մյուսը հարևանուհու թոռանը, որը իր դստեր հետ խաղացել է բակում:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված կողոպուտը կատարել է 1990 թ. ծնված Անժելա Մ.-ն, որը նույն օրը, ժամը 20.30-ին, բերման է ենթարկվել բաժին:
Հետաքննության ընթացքում Անժելա Մ.-ն խոստովանել է, որ Անի թաղամասի Ե. Չարենցի փողոցի թիվ 15 շենքի բակից բացահայտ հափշտակել է մեկ այլ երեխայի ականջօղերը:
Ոստիկանները բաժին են հրավիրել նաև նշված շենքի մի բնակչի, որը հաղորդում է տվել, որ հունիսի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում, մի անծանոթ աղջիկ իրենց բակում բացահայտ հափշտակել է դստեր ոսկյա ականջօղերը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Տղամարդը նախկինում ոստիկանություն չի դիմել` փորձելով իր ուժերով գտնել հանցագործին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված ոսկյա ականջօղերը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Նշանակվել են դատաձգաբանական և դատատեխնիկական փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն
Հունիսի 29-ին, ժամը 04.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Թումանյան փողոցում նկատել են, որ «Նիսսան Պայտֆայնդեր» ավտոմեքենայի ուղևորներից մեկը մեքենայի առջևի պատուհանից և տանիքի արևահարթակից ատրճանակից կրակոցներ է արձակում:Ավազակային հարձակում Ավշար գյուղում
Հունիսի 30-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.15-ի սահմաններում Ավշար գյուղում դիմակավորված և զինված 3 անձինք հյուրասենյակի պատուհանից մուտք են գործել Խաչիկ Պ.-ի բնակարան, որտեղ զենքի գործադրման սպառնալիքով հափշտակել են 1.700.000 դրամ և մեկ զույգ ոսկյա ականջօղեր` ադամանդե քարերով` պատճառելով 1.900.000 դրամի նյութական վնաս:
Ավազակային հարձակման ժամանակ նշված խմբի կողմից կատարված կրակոցների հետևանքով «որովայնի ձախ կողմնային պատի հրազենի կույր վիրավորում» ախտորոշմամբ Արարատ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն բնակարանի բնակիչ, 1991 թ. ծնված Տարոն Պ.-ն:
Նույն օրը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Երևանի Դավիթ-Բեկի և Ավետիսյան փողոցների խաչմերուկից, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով, ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկվել 1989 թ. ծնված, նախկինում դատված Էդգար Կ.-ն և 1965 թ. ծնված, նույնպես նախկինում դատված Ալբերտ Տ.-ն:
Նրանք խոստովանել են, որ ավազակային հարձակումը կատարել են իրենք:
Անձնական խուզարկությամբ Էդգար Կ.-ի մոտից հայտնաբերվել է ավազակային հարձակման ժամանակ հափշտակված 1.647.000 դրամ գումարը, Ալբերտ Տ.-ի մոտից` սև գույնի, գաղտնի փականով 1 դանակ, իսկ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայից՝ հանցագործության գործիքներ հանդիսացող գազային և օդամղիչ ատրճանակներն ու որպես դիմակ ծառայած զուգագուլպաները:
Հայտնաբերված ատրճանակներն ու դանակն ուղարկվել են փորձաքննության:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհրաժեշտ միջոցառումներ ավազակային հարձակման երրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն:
«Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարների ավարտական փուլին սահմանվել է մարզական ռեկորդ
Հունիսի 30-ին Դիլիջանում տեղի ունեցավ «Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարների փակման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը և ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը: Մեկ ամսվա ընթացքում երիտասարդական ճամբարներին մասնակցել են 16-ից 22 տարեկան 350 երիտասարդներ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից:
Երիտասարդական ճամբարների վերջին օրը ճամբարի մասնակից ջավախահայ Սիս Միքայելյանը սահմանել է մարզական ռեկորդ՝ 3333 անգամ կատարելով ձեռքերը ցած իջեցրած դրությունից 5,5 կգ կցագնդիկները դեպի վերև բարձրացում: Մարզիկը իր նոր ռեկորդը նվիրել է Հայոց բանակին:
«Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարները, որոնց ընթացքում դասախոսություններով հանդես են եկել պատմաբաններ, զինվորականներ, իրավաբաններ, պետական պաշտոնյաներ, նպատակ ունեն բարձրացնել նախազորակոչային տարիքի երիտասարդների հայրենաճանաչողության և իրավագիտակցության մակարդակը, նրանց դաստիարակել հայրենասիրական ոգով` ներկայացնելով հայոց պատմության հերոսական դրվագները, արցախյան պատերազմը և հայոց բանակի արդի կարողությունները, զինվորի իրավունքներն ու պարտականությունները:
Ճամբարների ընթացքում Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի մարզիչները կազմակերպել են հրաձգության դասընթացներ՝ երիտասարդներին տալով հրաձգության վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալը մեղադրվում է կաշառք պահանջելու և ստանալու մեջ
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՔԿՀ-ի պետի տեղակալ Դ. Մուրադյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն`Դ. Մուրադյանը, 2011թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2013թ. փետրվարի 6-ը աշխատելով որպես ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ, օժտված լինելով քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և բժշկական սպասարկման բաժինները համակարգելու լիազորությամբ, 2012թ օգոստոսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում առանձնապես խոշոր չափերի կաշառք է պահանջել և ստացել նույն քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Ա. Հակոբյանից:
Նախաքննության տվյալներով Դ. Մուրադյանը միջին ծանրության հանցագործություններ կատարելու համար 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Ա. Հակոբյանից պահանջել և, որպես կաշառք, վերջինից անձամբ և նրա կնոջ միջոցով ստացել է ընդհանուր առմամբ 1.631.320 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 540.000 ՀՀ դրամ արժողության կահույք: Ձեռք բերված ապացույցների համաձայն` Դ. Մուրադյանը կաշառքը պահանջել է դատապարտյալին առանց բավարար հիմքերի քրեակատարողական հիմնարկի բուժմաս ընդունելու և տևական ժամանակ այնտեղ պահելու, կնոջ հետ ոչ պլանային երկարատև և կարճատև տեսակցություններ տրամադրելուն նպաստելու, ինչպես նաև` պատժախցի վերանորոգումը թույլատրելու, այն կահավորելու և սահմանված կարգի խախտմամբ, բջջային հեռախոս պահելու ու դրանից օգտվելու թույլատրության համար:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2012թ ընթացքում նույն դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատմանն իր լիազորությունների շրջանակում նպաստելու համար Դ. Մուրադյանը 2 անգամ կաշառք է պահանջել և ստացել, ապա վերադարձրել` չկարողանալով լուծել նրա պայմանական վաղաժամկետ ազատման հարցը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան` ըստ էության քննելու:
Սկսվեց Ազգային գրադարանի «ատկատների» գործով դատաքննությունը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր սկսվեց Ազգային գրադարանի «ատկատների» գործով դատաքննությունը:
Ըստ մեղադրանքի, ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին Հայաստանի ազգային գրադարանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները համակարգող պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Գոռ Քամալյանը շուրջ 3 տարի իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել: Մասնավորապես, նա, ծառայողական պարտականությունները չկատարելով, դրական եզրակացություններ է տվել 28.385.280 ՀՀ դրամի ծավալային հավելագրումներով կազմված կատարողական ակտերի՝ կապալառուի և տեխնիկական հսկողություն իրականացրած հսկիչների կողմից իրենց աշխատանքներն ամբողջությամբ և պատշաճ կատարելու վերաբերյալ:
Դրա հետևանքով, ըստ մեղադրական եզրակացության, «Հիդրոշինարար-5» ԲԲ ընկերության տնօրեն Հարություն Անդրեասյանի կողմից յուրացվել են պետբյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարներ։
Ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր ճարտարագետ Գևորգ Սոսյանին առաջադրված մեղադրանքի, նա հանդիսանալով ՀՀ Շիրակի մարզում ՀՀ 2011թ. պետական բյուջեով նախատեսված օբյեկտների, շինարարական աշխատանքների իրականացման, շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերի պատշաճ կատարման նկատմամբ վերահսկման լիազորություններով օժտված պատասխանատու պաշտոնատար անձ, ավելի քան մեկ տարի իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում, կատարողական ակտերում նշված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի շուրջ 11.010.020 դրամ գումար հափշտակելու պայմաններում, աշխատանքներն, ամբողջությամբ և պատշաճ կատարված լինելու մասին տվել է դրական եզրակացություններ, ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:
Իսկ «Ճաննախազիծ» ինստիտուտ ՍՊ ընկերության տեխնիկական հսկիչ Աշոտ Մամիկոնյանը մեղադրվում է այն բանում, որ տեխնիկական հսկողության իրականացնելով Շիրակի մարզի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում նախատեսված և իրականացված հիմնանորոգման աշխատանքների նկատմամբ, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և ի օգուտ «Ն. Մ. Օհանյան» ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Հայկազ Էլոյանի օգտին օգտագործելով, առանց կատարողական ակտերի ծավալները կատարված լինելը ստուգելու, 2011-2012 թվականների ընթացքում ստորագրել է աշխատանքների լրիվ կատարված լինելու մասին թվով 13 կատարողական ակտեր, որոնց հիման վրա «Ն. Մ. Օհանյան» ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Հայկազ Էլոյանին հնարավորություն է ընձեռել ՀՀ պետական բյուջեից ստանալ փաստացի չկատարված 11.010.020 ՀՀ դրամ ծավալով աշխատանքների համար վարձատրություն, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ, այն է՝ յուրացվել են պետբյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները։
Գոռ Քամալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Գևորգ Սոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, իսկ Աշոտ Մամիկոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Բոլոր երեք ամբաստանյալները հայտարարեցին, որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում:
Դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի համաձայն, այսօր սկսվեց գործի գրավոր ապացույցների հետազոտումը: Դրանց հետազոտումից հետո կհարցաքննվեն վկաները, վերջում՝ ամբաստանյալները:
Կենսաթոշակների գործով «Արաբկիր-2» տարածքային բաժանմունքի պատասխանատուին և երեք վճարող-տեսուչներին մեղադրանք է առաջդրվել
Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել «Արաբկիր-2» վճարային ծառայության` թվով 4 աշխատակիցների:
Մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանի կողմից դատապարտյալ Արտակ Հակոբյանից առանձնապես խոշոր չափերի դրամ և գույք կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզված տվյալների համաձայն` Դավիթ Մուրադյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու, ծառայության գծով հովանավորչության համար դատապարտյալ Արտակ Հակոբյանից և նրա կնոջից՝ Հայաստան Հակոբյանից, պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերի դրամ և գույք:
2013թ. հունիսի 24-ին քրեական գործն ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ Դավիթ Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու համար:
Ոստիկանությունը ուսումնասիրում է Նարեկ Սարգսյանի գործունեությունը
ԹԻՀԿ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի հիման վրա ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախախատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահահայտելու նպատակով:
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը, որպես Երևանի գլխավոր ճարտարապետ, պաշտոնավարել է 1999-2004թթ. և 2011թ.-ից մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը: Ն.Սարգսյանի օրոք և նրա անմիջական մասնակցությամբ սկիզբ է դրվել Երևանի կենտրոնի խոշորածավալ կառուցապատմանը, որի շինարարական-նախագծային աշխատանքներում ներգրավված է նրան պատկանող ««Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց» ՍՊ ընկերությունը: Մասնավորապես, նշված ըներությունն է նախագծել նաև Աբովյան փողոցի 3 հասցեում գտնվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերակցության (ԱՕԿՍ) շենքի և դրան հարակից տարածքում կառուցվելիք հյուրանոցային համալիրը, ինչը նշանակում է, որ քանդման վտանգի տակ են հիշյալ շենքը և դրան հարակից տարածքը, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ համարվում են հանրապետական նշանակության հուշարձաններ:
Հարկ է նկատել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2005թ. հայտնաբերել է Երևան քաղաքում հուշարձանների ոչնչացման փաստերը, սակայն մինչ օրս որևէ մեկը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության չի ենթարկել, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է պատասխանատվություն պատմության և մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու համար:
2008-2011թթ. Ն.Սարգսյանն, աշխատելով որպես ՀՀ գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության նախարարի տեղակալ, համատեղել է իր պաշտոնն ու բիզնեսը և ներգրավվել արդեն իսկ կառուցված կամ կառուցապատման ընթացքում գտնվող մի քանի շենքերի նախագծային աշխատանքներում: Նույն գործելաոճը շարունակել է 2011թ.-ից ի վեր՝ կրկին աշխատելով որպես Երևանի գլխավոր ճարտարապետ:
Երևանի գլխավոր ճարտարապետը հանդիսանում է հանրային ծառայող: Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի՝ «Հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը չեն կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ» :
Վերոնշված փաստերի պարագայում ողջամիտ կասկածներ են ծագել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապես Նարեկ Սարգսյանի կողմից հովանավորչության դրսևորման և պաշտոնի հնարավոր չարաշահումների վերաբերյալ: – See more at: http://www.lragir.am/index/arm/0/country/view/84823#sthash.V4ApX6FW.r4FfxVLy.dpuf
Օգնություն քաղաքացուն
Հունիսի 25-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 36/1 շենքի 4-րդ բնակարանի բնակիչը գտնվում է անօգնական վիճակում և չի կարողանում բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մատական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբի հատակին հայկտնաբերել Փ. Զոհրանյանին (ծնվ.1938 թ.), ով տեղափոխվել է “Էրեբունի ” ԲԿ:
Հարուցվել է քրեական գործ` համալսարանի ավագ հաշվապահների կողմից ուսանողների վարձավճարները յուրացնելու փաստի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ:
Երևանի պետական համալսարանի ռեկտորի կողմից ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված կրթական հաստատության երկու ավագ հաշվապահները, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խախտելով ռեկտորի հրամանի պահանջները, 2010-2012թթ. ընթացքում համալսարանի ուսանողներից կանխիկ գանձել են առանձնապես խոշոր չափերով ուսման վարձավճարներ:
Ըստ ռեկտորի` թիվ 188&26 հրամանի` 2013թ. հունվարի 1-ից արգելվել է կանխիկ դրամով վճարումների կատարումը, այդ թվում` աշխատավարձերի, դրան հավասարեցված վճարների, կրթաթոշակների վճարումը, ուսանողներից ուսման վարձավճարների կանխիկ գանձումը և պահանջվել է դրանք կատարել բանկային փոխանցման միջոցով:
Ուսանողների կողմից կանխիկ մուծված վարձավճարների դիմաց հաշվապահները տրամադրել են վարձավճարները վճարելու վերաբերյալ կտրոններ, սակայն այդ գումարները համալսարանի դրամարկղ չեն մուտքագրել` յուրացնելով մի քանի տասնյակ միլիոնների հասնող գումարներ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը:
Ազատան և Սմավերդի լճերում հայտնաբերվել է դի
Հունիսի 24-ին, ժամը 18.03-ին տեղեկություն է ստացվել, որ Ազատան լճում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները լճից դուրս են բերել անձը չպարզված տարեց կնոջ դի:
***
Հունիսի 24-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակավան գյուղի մոտակայքում գտնվող լճում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող Սմավերդի արհեստական լճակում:
Հրշեջ-փրկարարները լճից դուրս են բերել Գյումրի քաղաքի Արցախ թաղամասի 27 Կոր փողոցի թիվ 12 տան բնակիչ՝ 1964 թ. ծնված Լ. Սուքիասյանի դին:
Ավագ սպան մեղադրվում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է պաշտպանության նախարարության ավագ սպա, կոչումով` կապիտան Կ.Միրզոյանի կողմից ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Կ.Միրզոյանը 2013թ. մարտի 2-ին իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Ծովակալ Իսակով պողոտայի և Վերֆել փողոցի խաչմերուկում հետադարձ կատարելիս խախտել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և ճանապարհային երթևեկության կանոնների 36-րդ և 99-րդ կետերի պահանջները:
Նախապես չհամոզվելով հետադարձ կատարելու անվտանգության մեջ` Կ.Միրզոյանը ճանապարհը չի զիջել հանդիպակաց ուղղությամբ ընթացող «Զազ-ՍԵՆՍ» մակնիշի ավտոմեքենային, բախվել վերջինիս, որի հետևանքով նշված ավտոմեքենայի վարորդ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ուսանող, ոստիկանության կրտսեր սերժանտ Ա.Ավդալյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ.Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Նոր նշանակում ՊՆ-ում
Հովիկ Աբրահամյանը՝ Գորիսի և Արարատի դեպքերի մասին. մամուլ
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ նախագահՀովիկ Աբրահամյանի հետ:
– Պարոն Աբրահամյան, խոսե՞լ եք Սյունիքինախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանիհետ, ի վերջո, ի՞նչն է եղել այդ դաժանսպանության պատճառը, և ի՞նչը հասցրեցայդ մարդկանց Ս. Խաչատրյանի տուն:
-Նախ առիթն է հարկավոր ճշտել: Ես չեմ տեսել,չեմ հարցրել, չգիտեմ, քանի որ գործը հիմաքննվում է, թող քննվի, կիմանանք: Բայց ես մի բանեմ ուզում ասել, անկախ նրանից՝ ով ուզում է լինի,չի կարելի գնալ տան, երեխաների, կնոջ վրա:Յուրաքանչյուր դեպք դատապարտում եմ ևգտնում, որ պետք է իրավապահ մարմիններնանկաշկանդ, ազնվորեն, թափանցիկ քննությունկատարեն և մեղավորներին պատժեն, անկախ նրանից` կլինի Սուրիկ Խաչատրյան,Հովիկ Աբրահամյան կամ որևէ մեկը: Ես համոզված եմ, որ արդար քննությունկկատարվի:
–Բայց Ս. Խաչատրյանը հայտարարել է, որ ինքն ամեն ինչ անելու է՝ իր որդինազատ արձակվի, որովհետև նա ընդամենը պաշտպանվել է:
-Բացառում եմ, որ Ս. Խաչատրյանը կարող է ճնշում գործադրել իրավապահների վրա:
–Ինչո՞ւ: Խաչատրյանն ու անպատժելիությունը վերջին տարիներինհոմանիշներ են դարձել:
-Վատ բան է: Քննադատում եմ յուրաքանչյուր անպատժելիություն: Չի կարելի: Պետքէ յուրաքանչյուր դեպքի տալ գնահատական: Իսկ պաշտոնյայի հանդեպ պետք է ավելիուշադիր լինել:
–Այս առումով Դուք էլ չեք փայլում: Ձեր որդին ու եղբորորդին էլ կրակեցին,մեքենաներ վառեցին Արտաշատում. Գազի Հովոյի հայտնի պատմությունը:
-Ո՞նց, չպատժվեցի՞ն:
–Ձեր կողմը չպատժվեց:
-Իմ եղբորորդու վրա էին կրակել:
–Այսինքն` էլի տուժողը դուք էիք:
-Դա փաստ է:
–Ձերոնք վառել էին նրանց մեքենաները:
-Ճիշտ է: Հատուցել են: Եվ մի հոգի էլ՝ հենց վառողը, նստել էր վեց ամիս: Դրանցտղաներն էլ են նստել:
–Հիմա ի՞նչ հարաբերությունների մեջ եք Գազի Հովոյի հետ:
-Շատ նորմալ: Ճիշտն ասած, իրենք էին այդ սխալը թույլ տվել, իրենք էին կրակել:Բայց Ձեզ ասեմ, որ դա իմ որդու հետ կապված չի եղել, ճշտեք: Դա եղել է իմեղբորորդու հետ: Թու, թու, թու, գոնե իմ որդու հետ նման որևէ դեպք դեռ չիարձանագրվել, և Աստված տա` չարձանագրվի:


