Հովիկ Աբրահամյանը՝ Գորիսի և Արարատի դեպքերի մասին. մամուլ

Hovik_Abrahamian2_295668407«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ նախագահՀովիկ Աբրահամյանի հետ:

– Պարոն Աբրահամյան, խոսե՞լ եք Սյունիքինախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանիհետ, ի վերջո, ի՞նչն է եղել այդ դաժանսպանության պատճառը, և ի՞նչը հասցրեցայդ մարդկանց Ս. Խաչատրյանի տուն:

-Նախ առիթն է հարկավոր ճշտել: Ես չեմ տեսել,չեմ հարցրել, չգիտեմ, քանի որ գործը հիմաքննվում է, թող քննվի, կիմանանք: Բայց ես մի բանեմ ուզում ասել, անկախ նրանից՝ ով ուզում է լինի,չի կարելի գնալ տան, երեխաների, կնոջ վրա:Յուրաքանչյուր դեպք դատապարտում եմ ևգտնում, որ պետք է իրավապահ մարմիններնանկաշկանդ, ազնվորեն, թափանցիկ քննությունկատարեն և մեղավորներին պատժեն, անկախ նրանից` կլինի Սուրիկ Խաչատրյան,Հովիկ Աբրահամյան կամ որևէ մեկը: Ես համոզված եմ, որ արդար քննությունկկատարվի:

–Բայց Ս. Խաչատրյանը հայտարարել է, որ ինքն ամեն ինչ անելու է՝ իր որդինազատ արձակվի, որովհետև նա ընդամենը պաշտպանվել է:

-Բացառում եմ, որ Ս. Խաչատրյանը կարող է ճնշում գործադրել իրավապահների վրա:

–Ինչո՞ւ: Խաչատրյանն ու անպատժելիությունը վերջին տարիներինհոմանիշներ են դարձել:

-Վատ բան է: Քննադատում եմ յուրաքանչյուր անպատժելիություն: Չի կարելի: Պետքէ յուրաքանչյուր դեպքի տալ գնահատական: Իսկ պաշտոնյայի հանդեպ պետք է ավելիուշադիր լինել:

–Այս առումով Դուք էլ չեք փայլում: Ձեր որդին ու եղբորորդին էլ կրակեցին,մեքենաներ վառեցին Արտաշատում. Գազի Հովոյի հայտնի պատմությունը:

-Ո՞նց, չպատժվեցի՞ն:

–Ձեր կողմը չպատժվեց:

-Իմ եղբորորդու վրա էին կրակել:

–Այսինքն` էլի տուժողը դուք էիք:

-Դա փաստ է:

–Ձերոնք վառել էին նրանց մեքենաները:

-Ճիշտ է: Հատուցել են: Եվ մի հոգի էլ՝ հենց վառողը, նստել էր վեց ամիս: Դրանցտղաներն էլ են նստել:

–Հիմա ի՞նչ հարաբերությունների մեջ եք Գազի Հովոյի հետ:

-Շատ նորմալ: Ճիշտն ասած, իրենք էին այդ սխալը թույլ տվել, իրենք էին կրակել:Բայց Ձեզ ասեմ, որ դա իմ որդու հետ կապված չի եղել, ճշտեք: Դա եղել է իմեղբորորդու հետ: Թու, թու, թու, գոնե իմ որդու հետ նման որևէ դեպք դեռ չիարձանագրվել, և Աստված տա` չարձանագրվի:

 

Tags: