Իրանցի տղամարդը դատարանի որոշմամբ ստիպված է եղել կնոջ համազգեստով քայլել փողոցներով

i1Քուրդ տղամարդը Իրանում ստիպված է եղել կնոջ զգեստ հագած քայլել փողոցներով, քանի որ դատարանը նրան նվաստացնելու համար այդ պատիժն էր սահմանել:

Ավելի քան 150 քուրդ տղամարդիկ ընդդիմանալով այս պատժի  սեռային բնույթին տարածել էին կնոջ համազգեստով իրենց լուսանկարները:

Այդ շարժման կարգախոսն էր «Կին լինելը նվաստացում կամ պատիժ չէ»:

Ականատեսների խոսքերով տղամարդուն ստիպել էին կնոջ ազգային կարմիր, համազգեստով քայլել փողոցներով:

Ըստ Gay Star News-ի լրոգրողի` այս կերպ իշխանությունները նախազգուշական նոտա են հղել հանրությանը` ավելացնելով, որ սա առաջին անգամ է, որ Իրանի իշխանությունները տղամարդուն նվաստացնելու համար կնոջ համազգեստ են հագցնում:

Տղամարդը այս տարօրինակ պատիժը կրել էր ապրիլի 15-ին, իսկ Facebook-յան ակցիան սկսվել է ապրիլի 18-ին և այն արդեն ունի 9.000 հետևորդ:

Կանայք այս ակցիային միացել են` տղամարդու զգեստներ հագնելով:

Պատժին ի պատասխան Իրանի պառլամենտի 17 անդամներ ստորագրել են արդարադատության նախարարությանը ուղղված փաստաթուղթ` այս քայլը որպես ողջ մահմեդական կանանց վիրավորող արարք որակելով:

 

Ջասթին Բիբերի շրջագայության ավտոբուսի մեջ հայտաբերվել է թմրանյութ

Justin Bieber'sՇվեդիայի ոստիկանությունն ասել է, որ կանադացի փոփ աստղ Ջասթին Բիբերի շրջագայության ավտոբուսի մեջ հայտնաբերվել է թմրանյութ:

«Ջասթին Բիբերի ավտոբուսում իրականացրած մեր որոնումների արդյունքում գտնվել է փոքր քանակի թմրանյութ»,-ասել է Ստոկհոլմի ոստիկանության մամլո քարտուղար Լարս Բիսթրոեմը:
Բիբերի իջևանած Grand Hotel-ի անվտանգության աշխատակիցները ոստիկանությանը տեղեկացրել էին, որ 19-ամյա երգչի ավտոբուսից մարիխուանայի հոտ է գալիս:
Ոստիկանությունը հայտնաբերել է թմրանյութը չորեքշաբթի 20:00-ի մոտակայքում: Ավտոբուսը կայանված էր Գլոբեն արենայի մոտ:

Ուայնհաուսի մասին ֆիլմը ցույց կտա մինչ այդ դեռևս չցուցադրված կադրերը

Բրիտանական երգչուհի Էյմի Ուայնհաուսի կյանքի մասին նկարահանվող փաստագրական ֆիլմը կներկայացնի հանգուցյալ աստղի չցուցադրված կադրերը:
Grammy-ի հնգակի մրցանակակիր երգչուհին մահացել է 2011 հուլիսին 27 տարեկան հասակում ալկոհոլի թունավորումից: Երկար տարիներ նա կախվածություն է ունեցել ալկոհոլից և թմրանյութերից:
NBCUniversal-ի Focus Features International ստորաբաժանումը հայտնել է, որ օգտագործելով չցուցադրված նյութերը, այն կներկայացնի Էյմիի տաղանդն 3Ուայնհաուսի մասին ֆիլմը ցույց կտա մինչ այդ դեռևս չցուցադրված կադրերÕ իր իսկ շուրթերով, ինչպես նաև նրա ողբերգական պատմությունը:
Ֆիլմը բրիտանացի ռեժիսոր Ասիֆ Կապադիա և պրոդյուսեր Ջեյմս Գեյ-Ռիիսի համատեղ արտադրությունն է:
Նրանց նկարագրությամբ Ուայնհաուսը «մի ամբողջ սերնդի մեջ մեկ անգամ ծնվող տաղանդ է, ով իրեն է հրավիրում ամենքի ուշադրությունը»:

 

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Սերբիայում

SAMSUNG CAMERA PICTURESԱպրիլի 24-ին Բելգրադում Սերբիայի հայ համայնքի և ՀՀ պատվավոր հյուպատոսի համակազմակերպմամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:

Բելգրագում տեղադրված խաչքարի մոտ անցկացվեց հոգեհանգստյան արարողություն:

Ներկա էին հասարակական կազմակերպությունների, հայ համայնքի և ԶԼՄ ներկայացուցիչներ:

 

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Եգիպտոսում

271.Armenian Genocide Commemoration events in Egypt 25.04.2013Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Կահիրեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ալեքսանդրիայի Սբ. Պողոս Պետրոս եւ  Հելիոպոլսի  հայ կաթողիկե Սբ. Թերեզ եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ եւ կատարվեցին հոգեհանգստյան արարողություններ: Եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը եւ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը համայնքային կազմակերպությունների ղեկավարների, եգիպտահայ համայնքի բազմաթիվ անդամների եւ դեսպանության աշխատակազմի ընկերակցությամբ ծաղկեպսակներ զետեղեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում գտնվող խաչքարին: Ներկաներն ունկնդրեցին նաեւ Կահիրեի Ազգային Առաջորդարանի «Արաքս» երգչախմբի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Սբ. Թերեզ եկեղեցու սրահում ցուցադրվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստա-վավերագրական ֆիլմ:

 

PKK-ի զորքերը մայիսի 8-ից դուրս են բերվելու Թուրքիայից

1 (1)Այսօր` ապրիլի 25-ին Քանդիլի լեռներում ապաստանած PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) ղեկավարությունը Մուրատ Քարայըլանի գլխավորությամբ հայտարարել է, որ մայիսի 8-ից զորքերը դուրս են բերվելու Թուրքիայից, հաղորդում է քրդական “Ֆըրաթ” գործակալությունը:
Քանդիլում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ներկա օտարերկրյա, թուրքական և քրդական լրատվամիջոցների ներկայությամբ Քարայլըանը հայտարարել է, որ թուրքական պետության և քուրդ ժողովրդի առաջնորդ Ապոյի (Աբդուլլահ Օջալան) միջև տարիներ ի վեր շարունակվող հանդիպումներն ու բանակցությունները կարևոր հանգրվանի են հասել: “Պետք է վերջ դնել սկսած գործընթացին, այդ պատճառով մայիսի 8-ից սկսած քուրդ զինյալները կլքեն Թուրքիան”,-ասել է Քարայըլանը:
Քարայլըանն ասել է, որ քուրդ զինյալները չեն հանձնելու զենքերը և Թուրքիայի տարածքը լքելու են իրենց սպառազինությամբ:
Թուրքիայի դեմ PKK-ի զինված պայքարը սկսվել է 1984թ. օգոստոսին: 2013թ. մարտի 21-ին`Նովրուզի տոնակատաության ժամանակ, Դիարբեքիրում (Տիգրանակերտ) քրդական “Խաղաղություն և ժողովրդավարություն” կուսակցության պատգամավորները քրդերենով և թուրքերենով ընթերցել են Իմրալը կզզում ցմահ դատապարտված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի խաղաղության ուղերձը, որտեղ վերջինս հանդես էր եկել միակողմանի զինադադար հաստատելու  հայտարարությամբ և կոչ արել քուրդ զինյալների զենքը վայր դնել ու լքել Թուրքիան:

 

 

 

 

 

 

Թուրք նախարար Էգեմեն Բաղըշը մեղադրել է Հայկական սփյուռքին

Թուրք նախարար Էգեմեն Բաղըշը մեղադրել է Հայկական սփյուռքինԹուրքիայի՝ Եվրոպական Միության հարցով նախարար և գլխավոր բանակցող Էգեմեն Բաղըշն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթին:

Ինչպես հաղորդում է թուրքական “Հաբերթուրք” կայքը, Բաղըշը նշել է, որ ամեն Ապրիլի 24-ին ընդառաջ ԱՄՆ-ի թուրքերն ու հայերը ԱՄՆ նախագահի կողմից պաշտոնական հայտարարության մեջ “ցեղասպանություն” եզրույթի օգտագործման վերաբերյալ Սպիտակ տանն ու ԱՄՆ պետդեպում լոբբինգ իրականացնելու համար անում են ամեն ինչ։

“Ըստ իս՝ պետք է ելույթներից և բառերից վեր նայենք։ Պետք է կենտրոնանանք համատեղ շահերի վրա։ Այսօր, ցավոք, Հայկական սփյուռքը Հայաստանի իրական ազգային շահերին վնաս է հասցնում”,-ասել է նա։

Բաղըշը հայտարարել է, որ Թուրքիան 1915թ.-ին “օբյեկտիվ” է նայում և այդպես էլ շարունակելու է։ “9 տարի առաջ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի ազգային մեծ ժողովի աջակցությամբ Հայաստանի նախագահին նամակ էր հղել։ Նա ասել էր, որ պատրաստ է  առերեսվել պատմության հետ, եթե նա պատրաստ է։ Գուցե Էրդողանը առաջին թուրք քաղաքական գործիչն է, ով նման հայտարարություն է արել”,-ասել է նա։

Թուրք նախարարը դարձյալ պնդել է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին ներքաղաքացիական կռիվներ են եղել, սակայն եթե այլ փաստեր կան, ապա իրենք պատրաստ են դրանք քննարկել։

“Պատմաբանները, վերլուծաբանները թող ուսումնասիրեն, մենք` որպես քաղաքական գործիչներ, կնայենք և որոշում կկայացնենք։ Սակայն արդարացի չէ, որ Թուրքիային ստիպում են ընդունել ներկայիս Թուրքիայում տեղի չունեցած դեպքերի մեղքը “,-ասել է թուրք նախարարը` նշելով, որ պետք է կենտրոնանալ ապագայի վրա:

 

 

 

 

 

 

 

 

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

270. Armenian Genocide Commemoration events in France 25.04.2013        Ապրիլի 24-ի երեկոյան Փարիզի Հաղթանակի կամարի տակ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանդիսավոր արարողություն:

        Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության անդամների, Ֆրանսիացի քաղաքապետերի եւ պետական պաշտոնյաների ուղեկցությամբ հազարավոր ֆրանսիացիների եւ ֆրանսահայերի՝ դեպի Հաղթանակի կամար կատարած հանդիսավոր քայլերթին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը:

Մի քանի տասնյակ ծաղկեպսակներ զետեղվեցին Ֆրանսիայի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Հայ առաքելական եկեղեցու, Ֆրանսիայի քաղաքների, Ֆրանսիայի հայկական, ասորական, կիպրական, քրդական, հունական, ինչպես նաեւ առաջադեմ թուրքական հասարակական կազմակերպությունների անունից:

Այնուհետեւ Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի եւ Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի ունեցավ Հայաստանի դեսպանի կողմից Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի բորբոքման արարողությունը` ի նշան Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց Ցեղասպանության զոհերին:

Նույն օրը 24-ին Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ:

Հոգեւոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, ֆրանսիայի հայկական կառույցների եւ հոգեւորականության ներկայացուցիչներ:

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագներ են մատուցվել նաեւ Մարսելում, Լիոնում, Նիսում, Վալանսում, Սենտ-Էթիենում, Գրենոբլում, Դեսինում, Ալֆորվիլում եւ Ֆրանսիայի մի քանի տասնյակ այլ բնակավայրերում գտնվող հայկական եկեղեցիներում:

 

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ուկրաինայում

268.Armenian Genocide Commemoration event in Ukraine 25.04.2013

Ապրիլի 24-ին Կիեւի Ս. Աստվածածին եկեղեցում տրվեց պատարագ եւ կատարվեց հոգեհանգստի արարողություն Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակին, որին մասնակցեցին հայ համայնքի ներկայացուցիչներ, Կիեւ քաղաքի ղեկավարության, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ–ների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, գիտության եւ մշակույթի գործիչներ եւ այլն: Միջոցառմանը ելույթ ունեցավ ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, որը նշեց, որ այս օրերին ողջ հայ ժողովուրդը` Հայաստանում եւ սփյուռքում, կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ՝ մեկ անգամ եւս բերելով իր խոնարհումը եւ հարգանքի տուրքը անմեղ զոհերի հիշատակին:

Միաժամանակ, դեսպան Մանուկյանն ընդգծեց, որ ողջ աշխարհի հայությունը պիտի իր մասնակցությունը բերի Հայոց պետականության զարգացման եւ ամրապնդման գործին, քանզի ուժեղ եւ հզոր պետականությունը, Հայաստանի եւ Սփյուռքի միասնականությունը նոր աղետների կանխման գլխավոր գործոնն է:

Արարողության ժամանակ ելույթ ունեցան նաեւ Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը, Կիեւի հայ համայնքի նախագահ Համլետ Գալուստյանը, Միջազգային համալսարանի ռեկտոր Խաչատուր Խաչատրյանը:

Հայոց ցեղասպանության 98 –րդ տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի արարողություններ տեղի ունեցան Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում:

Մեկնարկեց Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Մոսկվա

Minister Nalbandian meets with Russian FM 25.04.2013Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը քննարկվեցին դաշնակցային փոխհարաբերությունները

 

Ապրիլի  25-ին Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակի զետեղումով և Մեծ Հայրենական պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով՝ մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ռուսաստան:

ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որն այնուհետև շարունակվեց պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված ձևաչափով:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Սերգեյ Լավրովը շնորհավորեց նրան Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և գոհունակություն հայտնեց, որ առաջին պաշտոնական այցելությունը կատարվում է Ռուսաստան:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկրների ղեկավարները շուրջ հինգ տասնյակ հանդիպումներ են ունեցել: Բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ինտենսիվությունը բնորոշ է երկու երկրների դաշնակցային փոխհարաբերություններին, ինչն արտացոլվում է արտաքին քաղաքական գերատեսչությունների սերտ համագործակցությամբ»:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը գոհունակություն հայտնեցին, որ ՀՀ Նախագահի վերընտրվելուց հետո առաջին արտերկրյա այցելության ընթացքում ՌԴ ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը նոր խթան է հաղորդում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ընդգծելով, որ հարաբերությունները պետությունների միջև վերընթաց զարգացում են ապրում և հարստանում են նոր բովանդակությամբ:

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ: Նախարարներն անդրադարձան առավել քան երկու հարյուր փաստաթղթերից բաղկացած իրավապայմանագրային դաշտի արդիականացման ու ընդլայնման հարցերին: Այս համատեքստում քննարկվեցին նոր պայմանագրային նախագծերի շուրջ ընթացող աշխատանքները, որոնք ստորագրման կներկայացվեն բարձր մակարդակի առաջիկա հանդիպումների ընթացքում:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին տնտեսական փոխգործակցության առավել խորացման նպատակով նախատեսվող ծրագրերը,  անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Գոհունակությամբ նշվեց, որ նախորդ տարիների ինտենսիվ աշխատանքի արդյունքում առևտրաշրջանառության ծավալները զգալիորեն մեծացել են:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը անդրադարձան ռազմական և ռազմատեխնիկական բնագավառներում առկա սերտ համագործակցությանը:

Նախարարները կարևորեցին միջխորհրդարանական կապերը, երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության հանձնաժողովի գործունեությունը:

Հանդիպմանը երկուստեք նշվեց, որ ապակենտրոնացված համագործակցությունը, որում ընդգրկված են Հայաստանի բոլոր մարզերը և ՌԴ տարածաշրջանների գերակշիռ մասը, նոր հնարավորություններ է ընձեռում երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման համար: Այդ համատեքստում կարևորվեց հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի դերակատարությունը, որի երրորդ նստաշրջանը նախատեսված է անցկացնել այս տարվա ընթացքում։

Երկուստեք գոհունակություն հայտնվեց ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ, որի շրջանակներում անցյալ տարի յոթ թեմատիկ ուղղություններով խորհրդատվություններ են անցկացվել։ Անդրադարձ կատարվեց այս տարվա ընթացքում նախատեսված խորհրդատվությունների ժամանակացույցին:

Բանակցությունների օրակարգում էին ՄԱԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերը։

Եվրոպայի խորհրդում և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ստանձնելիք նախագահության համատեքստում հատուկ անդրադարձ կատարվեց այդ կառույցների օրակարգային հարցերին։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկեցին հումանիտար ոլորտում համագործակցության առավել զարգացման հարցեր:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային և տարածաշրջանային խնդիրների, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր և Միջին Արևելքում զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընթացող բանակցային գործընթացի շուրջ:

Անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

Հանդիպմանն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էր ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների մշտական ջանքերի համար:

Նախարարները գոհունակությամբ նշեցին, որ երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումները մշտապես առանձնանում են դաշնակցային հարաբերություններին բնորոշ փոխըմբռնմամբ և արդյունավետությամբ:

Նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիսը:

Ստամբուլում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

photo (1)Երեկ Ստամբուլում` Թաքսիմ հրապարակում  մի խումբ մարդիկ, այդ թվում և թուրքեր, հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նրանք կրել են ապրիլի 24-ին  ձերբակալված հայ մտավորականների նկարները: Ակցիան, սակայն, առանց միջադեպերի չի անցել:photo

Մուրադ Քարայըլանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան «Time»-ին և Գարի Ադամսին

muratՎերջերս ամերիկյան նշանավոր «Time» հանդեսը հրապարակեց իր վարկածով աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակը, որում տեղ էր գտել նաև քրդական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանը: Այս հանգամանքը գոհունակությամբ է ընդունվել նաև PKK-ի ՝  սարերում տեղակայված անձնակազմի կողմից:

Այսօր Քանդիլի շրջանում PKK-ի երկրորդ դեմք  Մուրադ Քարայըլանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Օջալանի՝ հետ քաշվելու կոչին: Ահա թուրքական «Radikal»-ը, վկայակոչելով «Fırat» լրատվական գործակալությանը, հաղորդում է, որ Մուրադ Քարայըլանը իր հայտարարության ժամանակ շնորհակալություն է հայտնել «Time»-ում Օջալանի մասին ծանոթագրական հոդվածը հեղինակած Գարի Ադամսին:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Լիտվայում

264.Armenian Genocide Commemoration event in Lithuania 25.04.2013Ապրիլի 24-ին Լիտվայի Ցեղասպանության եւ դիմադրության կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին Լիտվայի Սեյմասի պատգամավորներ, հասարակական գործիչներ, Լիտվայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ,  ակադեմիական եւ լրագրողական շրջանակների, ինչպես նաեւ հայ համայնքի անդամներ:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, Լիտվայի Սեյմասի անդամներ, Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցության խմբի փոխնախագահ Ալգիս Կաշետան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն, Լիտվայի ցեղասպանության եւ դիմադրության կենտրոնի տնօրեն Տերեսա Բուրաուսկայտեն, պատմաբան Ալգիրդաս Կասպարավիչյուսը, անվանի գրող Վահագն Գրիգորյանը, գրող հրապարակախոս, հասարակական գործիչ Մարիտե Կոնտրիմայտեն եւ Լիտվայի ազգային փոքրամասնությունների խորհրդի փոխնախագահ Ռուսլան Հարությունյանը:

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումը լուսաբանվեց Լիտվայի հանրային հեռուստատեսությամբ:

Անկարային դուր չի եկել Օբամայի երեկվա հայտարարությունը

davutoglu   Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը,  Թուրքիայի արտգործնախարարությունը իր վրդովմունքն է հայտնել երեկ՝ ապրիլի 24-ին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հայտարարության կապակցությամբ՝ նշելով, որ նախագահի ելույթում աղավաղված են պատմական փաստերը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարը կրկին անգամ միակողմանի մոտեցում է դրսևորել այնպիսի ցավոտ հարցի նկատմամաբ, ինչպիսին է հայերի և թուրքերի ընդհանուր պատմությունը՝ արտացոլելով միայն հայկական կողմի դիրքորոշումը:

Թուրքիայի ԱԳՆ-ն  ընդգծում է, որ Օբամայի հայտարարությունը վնասում է թուրք-ամերիկյան հարաբերություններին, ինչպես նաև խոչնդոտում է «պատմական արդարության» հաստատմանը, քանի որ հիշատակված իրադարձությունների ժամանակ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին «թուրքերը հայերից պակաս չեն տուժել»: «Թուրքիան պահանջում է հարցի բազմակողմանի ուսումնասիրություն»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Ռուսաստանում ադրբեջանցի քրեական հեղինակություն է ձերբակալվել

Ռուսաստանում ադրբեջանցի քրեական հեղինակություն է ձերբակալվելՌուսաստանի Մոսկվայի մարզում ադրբեջանցի քրեական հեղինակություն է ձերբակալվել: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, ձերբակալվածը, ով քրեական աշխարհում հայտնի է “Ռամին Գյանջացի” անունով, մեղադրվում է մահափորձ և մի քանի ավազակային հարձակում իրականացնելու մեջ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, 28-ամյա ադրբեջանցին, ով ոչ օրինական ապրում է Մոսկվայում, 2013թ.-ի մարտին մահափորձ է կատարել իր համերկրացի ձեռնարկատիրոջ նկատմամբ, հարձակվել է Մոսկվայի մարզի տարածքում գտնվող մասնավոր տների վրա:

Ռամինը ձերբակալվել է Ռուսաստանի ՆԳՆ հատուկ ստորաբաժանումների, Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների իրականացրած հատուկ գործողության արդյունքում: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի ՔՕ 105-րդ (մահաձորձ կատարելը), 222-րդ (ապօրինի զենք ձեռք բերելը, պահելը և կրելը) հոդվածների հատկանիշներով: Փաստի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում, հետաքննությունը շարունակվում է:

 

ԻԻՀ Մեջլիսի հայ պատգամավորը բարձրացրել է Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Iran_majles2_850739140Իրանահայերը ակնկալում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել էԻԻՀ Մեջլիսի հայ պատգամավոր ԿարենԽանլարյանը:

Հայ պատգամավորը, Մեջլիսում ունեցածելույթում, անդրադառնալով Հայոցցեղասպանության 98-րդ տարելիցին, մասնավորապես նշել է. «Պատմության ընթացքում հայերն իրենց մուսուլման, ասորի, հրեա և զարթոշտ եղբայրների հետմիասին պաշտպանել են Իրանը և նրա զարգացման և առաջընթացի համար ոչ միջանք չեն խնայել, ուստի ակնկալում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կճանաչի 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոցցեղասպանությունը, որի հետևանքով զոհվեցին 1,5 միլիոն հայեր»:

Հիշեցնենք, որ օրերս Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի ծրագրերիշրջանակներում Հայ ակումբի սրահում կազմակերպված «Անպատիժ մնացածոճրագործություն» խորագրով միջոցառման ժամանակ ԻԻՀ Մեջլիսիփոխնախագահը, հիշատակելով ցեղասպանության ժամանակ զոհ գնացած հայերինև ասորիներին, մասնավորապես նշել է. «Եթե զինվորական, քաղաքական ուժը ևհարստությունը չմիաձուլվեն մարդկային ու աստվածային վեհ արժեքներով, ապակհանգեցնեն մեր քրիստոնյա քույրերի ու եղբայրների ցեղասպանության նմանսոսկալի ոճրագործութիւնների: Նրանք, որոնց ձեռքը երեկ շաղախվել էր հայերիարյամբ, այսօր Սիրիայում շաղախվել է մեր քույրերի ու եղբայրների արյամբ»:

Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերիզանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքումայդ հարցում Արևմուտքի քննադատությանը:

Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտելեն Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան(1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը(1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկանը(2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.),Հոլանդիան (2004թ.), Լեհաստանը (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան(2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): ՀայոցՑեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

IRNA

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իրանում

իրանԱպրիլի 21-ին Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցի ոգեկոչման առթիվ Թեհրանի «Հայ Ակումբի» սրահում Թեհրանի «Հայ դատի» գրասենյակի նախաձեռնությամբ պարսիկ մտավորականների՝ հրատարակիչների, վերլուծաբանների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, մեջլիսի պարսիկ և կրոնական փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների   մասնակցությամբ տեղի ունեցավ դասախոսություն: Միջոցառման գլխավոր հրավիրյալը և բանախոսը ԻԻՀ մեջլիսի փոխխոսնակ Հոջջաթ օլ-էսլամ Աբութորաբի Ֆարդն էր, որի ելույթը ուշագրավ էր իր ուրույն  շեշտադրումներով:

Ապրիլի 23-ին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու բակում՝ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին, կազմակերպվեց ծաղկեմատույցի արարողություն, որին ներկա գտնվեցին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, Թեհրանի Հայոց թեմի ազգային իշխանությունները, ՀՅԴ ղեկավար կազմը, Թեհրանում գործող մշակութային միությունների ներկայացուցիչները:

Ապրիլի 24-ի երեկոյան Թեհրանի «Արարատ» մարզավանում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի ոգեկոչման միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը:

Ադրբեջանում զինվորը սպանել է իր ծառայակից ընկերոջը

դանակահարելԱդրբեջանի զինված ուժերում  գրանցվել է հերթական արտակարգ պատահարը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin” կայքը, դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Բաքվում տեղակայված զորամասերից մեկում: 19-ամյա Խայամ Ասիֆ օղլու Բայրամովը դանակահարելով սպանել է իր ծառայակիցին`18-ամյա Քյամրան Ֆիրդովսի օղլու Մամեդովին: Վերջինս մահացել է հենց դեպքի վայրում:

Սպանության շարժառիթները հայտնի չեն: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:

Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերում, պաշտոնական տվյալներով, միայն 2012թ. 76 զինծառայող է մահացել: Ադրբեջանի զինված ուժերի հաղորդագրության համաձայն՝ նրանցից 17-ը ինքնասպան է եղել, 12-ին սպանել են իրենց ծառայակից ընկերները, մյուսները մահացել են դժբախտ պատահարների (այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած  միջադեպերի) հետևանքով:

 

ՄԻԵԴ-ը սկսել է քննել Ադրբեջանի նախագահի թեկնածու Իլգար Մամեդովի գործը

ՄԻԵԴՄարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ապրիլի 9-ին սկսել է քննել ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր գործիչ, Հանրապետական այլընտրանք շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի դիմում-բողոքը:

Մամեդովի փաստաբան Ֆուադ Ագաևը ադրբեջանական “Թուրան” գործակալության հետ զրույցում հայտնել է, որ ՄԻԵԴ-ը Մամեդովի ձերբակալման և նրա նկատմամբ հարուցված քրեական գործի առնչությամբ մի շարք հարցեր է հղել Ադրբեջանի կառավարությանը: Իշխանությունները  պարտավոր են մինչև հունիսի 18-ը պատասխանել Եվրադատարանի հարցերին :

Բողոքում նշվում է, որ Մամեդովի ձերբակալության և կալանավորման ժամանակ խախտվել են Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 5-րդ (ազատության իրավունքը),  6(2)-րդ (անմեղության կանխավարկածը), 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները) և 14-րդ (խտրականության արգելումը) հոդվածները:

Հիշեցնենք, որ իշխանությունները Մամեդովին մեղադրում են Իսմայիլլիի շրջանում հուվարի 23-24-ին տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման մեջ: Նա ձերբակալվել է 2013թ. փետրվարին: Ձերբակալությունից օրեր անց Հանրապետական այլընտրանք շարժմումը հայտարարեց, որ 2013թ. հոկտեմբերի 16-ին կայանալիք նախագահակահական ընտրություններում առաջադրելու է Մամեդովի թեկնածությունը:

Ապրիլի 24-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Իզմիրում

Ապրիլի 24-ին ծեծկռտուք է տեղի ունեցել ԻզմիրումԹուրքիայի Իզմիր (Զմյուռնիա) քաղաքում Ցեղասպանության հարցում տարբեր տեսակետներ ունեցող խմբերի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հաղորդում է թուրքական “Աքշամ” թերթը:

Ոստիկանների ջանքերով  կարողացել են հանդարտեցնել կողմերին։

Հայոց ցեղասպանությունը ժխտող 30 հոգանոց խմբի անունից ելույթ է ունեցել “Ժողովրդի փրկություն” կուսակցության տարածքային բաժնի ղեկավար Թաջեթթին Չոլաքը։ Նա հայտարարել է, որ Ցեղասպանություն չի եղել, և դա ԱՄՆ-ի հորինած սուտն է։

Նույն տարածքում հավաքված 150 հոգանոց խմբի անունից ելույթ է ունեցել Զեյնեփ Թոզդումանը` նշելով, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել։
Երկու խմբերը միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետև ծեծկռտուք է սկսվել՝ բռունցքների և դրոշների փայտերի գործադրմամբ։

Ոստիկանության միջամտությունից հետո խմբերը հեռացել են հրապարակից։