Քուրդ տղամարդը Իրանում ստիպված է եղել կնոջ զգեստ հագած քայլել փողոցներով, քանի որ դատարանը նրան նվաստացնելու համար այդ պատիժն էր սահմանել:
Ավելի քան 150 քուրդ տղամարդիկ ընդդիմանալով այս պատժի սեռային բնույթին տարածել էին կնոջ համազգեստով իրենց լուսանկարները:
Այդ շարժման կարգախոսն էր «Կին լինելը նվաստացում կամ պատիժ չէ»:
Ականատեսների խոսքերով տղամարդուն ստիպել էին կնոջ ազգային կարմիր, համազգեստով քայլել փողոցներով:
Ըստ Gay Star News-ի լրոգրողի` այս կերպ իշխանությունները նախազգուշական նոտա են հղել հանրությանը` ավելացնելով, որ սա առաջին անգամ է, որ Իրանի իշխանությունները տղամարդուն նվաստացնելու համար կնոջ համազգեստ են հագցնում:
Տղամարդը այս տարօրինակ պատիժը կրել էր ապրիլի 15-ին, իսկ Facebook-յան ակցիան սկսվել է ապրիլի 18-ին և այն արդեն ունի 9.000 հետևորդ:
Կանայք այս ակցիային միացել են` տղամարդու զգեստներ հագնելով:
Պատժին ի պատասխան Իրանի պառլամենտի 17 անդամներ ստորագրել են արդարադատության նախարարությանը ուղղված փաստաթուղթ` այս քայլը որպես ողջ մահմեդական կանանց վիրավորող արարք որակելով:
