Ստամբուլի հայկական դպրոցում տնօրենին հեռացնելու վիճելի որոշում է ընդունվել

dprocՍտամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Արամյան Ունջույան տարրական դպրոցի կառավարման խորհուրդը որոշում է ընդունել աշխատանքից հեռացնել դպրոցի տնօրենին և 6 ուսուցչի: Այս որոշումը մեծ դժգոհությամբ է ընդունվել ուսուցչական անձնակազմի կողմից, քանի որ տնօրեն Լերնա Քարաքյություքը և մյուս ուսուցիչները նախապես տեղեկացված չեն եղել հեռացման որոշման մասին: Դպրոցի նոր տնօրեն է նշանակվել Դպրեվանք վարժարանի բնագիտական առարկաների ուսուցչուհի Թալին Բերբերօղլուն: Արամյան դպրոցի հիմնադիր Սարվեն Սերթշիմշեքը նշելով, որ աշխատանքից ազատված ուսուցիչները չեն համապատասխանել ներկայացված պահանջներին, խուսափել է մանրամասներ հայտնել: «Հաշվի առնելով նրանց հետագա կարիերայի հարցը` չեմ ուզում մանրամասնություններին անդրադառնալ»,-նշել է դպրոցի հիմնադիրը:

«Ակօս»-ի հաղորդմամբ` դպրոցի հիմնադրամի տնօրեն Արման Բյուքյուջյույանը, հույս հայտնելով, որ հարցը կարել է լուծել երկխոսության միջոցով, նշել է, որ Սարվեն Սերթշիմշեքը գործողության մեջ է դրել ձայների մեծամասնությամբ կայացված որոշումը:

Անկախ

Պարգևավճարը` պաղեստինցիներին

157-390x290Ալժիրի հավաքականի խաղացողները որոշել են  Բրազիլիայում ԱԱ-ին մասնակցությունից ստացված պարգևավճարը նվիրաբերել պաղեստինյան Գազայի բնակիչներին, հաղորդում է  «Чемпионат»-ը:

Հետաքրքրական է, որ  մյուս հավաքականներում սկանդալային իրադարձություններ են ծավալվում նույն պարգևավճարների շուրջ, քանի որ մարզիկները հրաժարվում են խաղալ առանց  դրանց: Բարեգործության գաղափարի հեղինակը Իսլամ Սլիմանին է, որը Ռուսաստանի հավաքանի դարպաս գնդակ ուղարկեց խմբային փուլի ավարտական էտապում:

Նա հայտարարել է, որ Ալժիրի հավաքականը ԱԱ-ից ստացված պարգևավճարները կնվիրաբերի Գազա քաղաքի բնակիչներին: Նա հայտարարել է, որ “այդ բնակիչները դրա կարիքն ավելի շատ ունեն, քան մենք”:

Անկախ

Թուրքիայում երկու ադրբեջանցի է կորել

2Թուրքիայում Ադրբեջանի երկու քաղաքացի անհետ կորել է: Այս մասին տեղեկությունը տեղադրված է “Ինտերպոլի” կայքում, հաղորդում է “ԱՊԱ” լրատվական կայքը:

Ըստ տեղեկության՝ Ադրբեջանի քաղաքացիներ՝ 26-ամյա Ղազի Իմանովը անհետացել է թուրքական Հաթայ քաղաքում, իսկ 38-ամյա Վուգար Մամեդովը՝ Անթալիայում:

Ներկայումս միջազգային որոնումը շարունակվում է:

Անկախ

Samsung -ը դադարեցնում է պլազմային հեռուստացույցի արտադրությունը

l_10248Samsung SDI-ի  ենթաբաժինը հայտարարել է պլազմային պանելով հեռուստացույցների արտադրությունը դադարեցնելու մտադրության մասին: Որոշման պատճառը գնորդների կողմից այդ հեռուստացույցների պահանջարկի անկումն է: Վերջնականապես այն շուկայից կհանվի այս տարվա նոյեմբերի 30-ին:

Իսկ Կորեական տեղեկատվական Yonhap գործակալությունը հաղորդել է, որ PDP հեռուստացուցյներից շուտով կհրաժարվի նաև LG ընկերությունը, որը, որոշ տվյալների համաձայն, արդեն փոխադրվել է արեգակնային մարտկոցների արտադրության:

Մարտին պլազմային հեռուստացույցների արտադրությունը դադարեցրեց նաև Panasonic-ը, որի հրաժարումը կապված է  ավելի մատչելի ` հեղուկբյուրեղային դիսպլեյների սպառմամբ: DisplaySearch-ի տվյալների համաձայն , 2012-ին պլազմային հեռուստացույցների բաժինն ընդհանուր շուկայում 6% էր կազմում, իսկ հեղուկբյուրեղայինը` 87% :

Անկախ

Բաքվում NDI ամերիկյան գրանսենյակը պաշտոնապես փակվել է

1Հուլիսի 2-ից Բաքվում պաշտոնապես փակվել է ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի գրասենյակը, տեղեկացնում է “Թուրան” գործակալությունը՝ հղում կատարելով Վաշինգտոնի տեղեկատվական աղբյուրներին:

Գրասենյակը փաստացի դադարել էր գործել մարտից այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանություններն այդ կառույցը մեղադրել էին ընդդեմ երկրի երիասարդության ցույցերի ֆինանսավորման մեջ:

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի դեկավարը, իսկ մինչ այդ իրավապահ մարմինները հայտարարել էին, որ NDI-ի փողերով երիտասարդների մի խումբ Ադրբեջանում նախապատրաստել են “արաբական գարնան” նախատիպը:

 Անկախ

Օբաման ամենավատ նախագահ է ճանաչվել. CNN

o_976589CNN-ի հարցման համաձայն, Օբաման Երկրորդ աշխարհամարտից հետո  ԱՄՆ-ի ամենավատ նախագահն է ճանաչվել:

“Ով է ամենավատ նախագահը Երկրորդ աշխարհամարտից հետո” հարցի արդյունքնրը հրապարակել է CNN հեռուստաալիքը: “Բարաք Օբամա” պատասխանը հավաքել է ձայների 33%-ը: Նա Բուշ-կրտսերից առաջ է անցել 5%-ով: 13%-ը Ռիչարդ Նիքսոնի անունն է տվել, իսկ 5%-ը` Ջիմմի Քարտերի:

Հարցվածների մեծամասնությունը հայտարարել է, որ երկրի համար ավելի լավ կլիներ, որ 2012-ի ընտրություններին հաղթեր հանրապետական Միթ Ռոմնին:

Անկախ

Նյու Յորքում՝ գիշերը 1 դոլարով

10351178_743875529007811_50972926970644312_nՀեռուստահաղորդավար Արմեն Դուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Եթե մտադիր եք գնալ Նյու Յորք, որտեղ հյուրանոցները շատ թանկ են, կարող եք ընտրել այս շատ էժան տարբերակը… Բրուքլինում արվեստագետներից մեկն իր ստուդիայում ճաղավանդակ է տեղադրել եւ վերարտադրել բանտային պայմանները… Ցանկացողները կարող են մեկ դոլարով ողջ օրը մնալ այնտեղ, բայց պայմանով՝ որոշ ժամերին ձեզ տեսնելու համար այցելուներ են գալու: Այսինքն դուք աշխատելու եք որպես ցուցանմուշ եւ արվեստի ստեղծագործության կենդանի տարր… Կհամաձայնվե՞ք…”

 

Անկախ

Ժակ -Իվ Կուստոյի թոռը գերազանցել է պապի ռեկորդը

144-390x290Կես դար անց, Ժակ-Իվ Կուստոյի թոռը` Ֆաբիեն Կուստոն գերազանցել է պապի ռեկորդը մեկ օրով, «Ակվարիուս» ստորջրյա լաբորատորիայում անցկացնելով 31 օր, հաղորդում է today.kz-ը:

Էքսպեդիցիան անց էր կացվում` «Ավելի խորը- երկար- հեռու» կարգախոսով: «Առաքելություն 31» -ը մեկնարկել էր հունիսի 1-ին Կի Լարգո կղզուց 9 մղոն հեռավորության վրա: Արշավախմբի 9 անդամները խորասուզման ժամանակ ուսումնասիրում էին ստորջրյա խութերը:

Սովորաբար Ակվարիուս կայանում նման արշավները տևում են 10 օր, ոչ ավելի: Լաբորատորիան տեղակայված է 19,2 մ խորության վրա, մարջանային խութերում: Այնտեղ սառնարան կա, միկրոալիքային վառարան, տաք ջուր, օդորակիչ ու անթել ինտերնետ:

Ստորջրյա տան երկարությունը 18 մ է ու կշռում է 81 տ: Այն կառավարում է Ֆլորիդայի միջազգային համալսարանը:

Անկախ

 

 

Հյուսիսային Կարոլինայում «Արթուր» փոթորկի պատճառով տարհանում է հայտարարվել

146-390x290ԱՄՆ-ի Ատլանտյան օվկիանոսի ափերի մոտ  գոյացած «Արթուր» փոթորիկը սպառնում է Հաթերաս կղզուն, որը շուրջ 4 հազար բնակիչ ունի, հաղորդում է  Lenta.ru.-ն:

Ի սկզբանե քամու արագությունը հասնում էր 17մ/վրկ: Հուլիսի 2-ին այն հասավ 31մ/վրկ-ի: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, փոթորիկը կղզուն կհասնի հուլիսի 4-ին, ուրբաթ:

Օդերևութաբանները մտավախություն ունեն, որ այն ուժգին կլինի: Նահանգի նահանգապետ Պատրիկ Մաքրորին արդեն ԱԻ  ու պարտադիր տարհանում է հայտարարել: Չնայած դրան, շատ զբոսաշրջիկներ չեն շտապում կղզու հյուրանոցներում ամրագրած համարներից հրաժարվել:

«Հաճախ հյուրերը զանգահարում են, հավաստիանալու, որ կարող են կղզի այցելել: Ու ես այդ ժամանակ չգիտեմ, թե նրանց ինչ ասեմ»,-ասել է կղզու հյուրանոցատերերից մեկը:

Անկախ

Նյու Յորքում մասնակի փլուզվել է Բրուքլինյան կամուրջը

145-390x290 (1)Նյու Յորքում մասնակի փլուզվել է Բրուքլինյան կամուրջը, ինչի հետևանքով տուժել է 5 մարդ, հաղորդում է  Газета.Ru.-ն:

Քաղաքի հրշեջ պաշտպանության դեպարտամենտի տվյալներով, կամրջի դեկորատիվ ճակատը փլվել է հետիոտնի համար նախատեսված հատվածի վրա: Տուժածներին հոսպիտալացրել են:

Անկախ

Թուրքիան պատրաստ է ճանաչել Հյուսիսային Իրաքի անկախությունը. Հուսեյն Չելիք

Հուսեյն Չելիք Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ճանաչել Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության անկախությունը, այն դեպքում, եթե Իրաքը մասնատվի ստեղծված ճգնաժամի արդյունքում:

«Եթե Իրաքի մասնատումը անխուսափելի լինի, ապա չի կարելի մոռանալ, որ Քրդական ինքնավարության ղեկավարները մեր եղբայրներն են: Ցավոք, Իրաքում իրավիճակը բարենպաստ չէ, և երկիրը մոտ ապագայում կմասնատվի»,-նշել է «Financial Times» թերթին տված հարցազրույցում: Չելիքը նաև ասել է, որ նախկինում քրդական պետության անկախությունը Թուրքիայի համար պատերազմի առիթ կարող էր լինել, սակայն այժմ նման պնդումների համար պատճառ չկա:
Անկախ

Չիլիի հարձակվողը մեջքին դաջել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղի ընթացքում բաց թողնված հաղթական գոլը

Mauricio PinillaՉիլիի հարձակվող Մաուրիսիո Պինիլիան իր մեջքին դաջել է վերջերս Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղի 119-րդ րոպեի ընթացքում Բրազիլիայի դեմ խփած գնդակը վրիպելու պահը:

Այդ պահը պատկերող դաջվածքի տակ նա դաջել է հետևյալ գրությունը՝ «Փառքից մեկ սանտիմետր հեռավորության վրա»:

Պինիլիայի դաջվածքը արտահայտում է չիլիացիների մեծ մասի հիասթափությունը:

Mineirao մարզադաշտում հազարավոր երկրպագուներ, ինչպես նաև միլիոնավորներ այլ մարդիկ իրենց բնակարաններում շաբաթ օրը հետևել են, թե ինչպես է Պինիլիան հարվածում դարպասաձողին:

Այդ հարվածից հետո Բրազիլիան հաղթել է խաղը, իսկ Չիլին վերադարձել տուն:

Ֆուտբոլի աշխարհի նախկին առաջնությունների ժամանակ երկու թիմերը հանդիպել են երեք անգամ, որոնց ընթացքում Բրազիլիան կրկին հաղթանակ է տոնել. մի անգամ 1962թ-ին Չիլիում կայացած խաղի ընթացքում, այնուհետև 1998թ-ին՝ Ֆրանսիայում և 2010թ-ին՝ Հարավային Աֆրիկայում:

Պինիլիան նաև իր ճակատին դաջել է «Ամբողջ կյանքում օրհնված» գրությունը:

 

Անկախ

Ամերիկացի սենատորն այցելել է ադրբեջանցի քաղբանտարկյալի ընտանիքին

3 (2)Բաքվում գտնվող ամերիկացի սենատոր, Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ Քրիստոֆեր Սմիթն այսօր` հուլիսի 2-ին, այցելել է Ադրբեջանի Ընտրությունների վերահսկման կենտրոնի ազատազրկված ղեկավար Անար Մամեդլիի հորը, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը` հղում կատարելով “Թուրան” գործակալությունը:

Քաղբանտարկյալի հայրը՝ Ասեֆ Մամեդովը, Սմիթին տեղեկացրել է որդու դեմ ներկայացված անհիմն մեղադրանքի և դատավճռի մասին։ Սմիթն իր հերթին նշել է, որ հետևում է Մամեդլիի գործին և առաջիկայում էլ ուշադրության կենտրոնում է պահելու այն։ Նա ընդգծել է, որ բոլոր ջանքերը կգործադրի քաղբանտարկյալին ազատելու համար` հիշեցրելով, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնել է քաղբանտարկյալների հարցը։
 Անկախ

Ակադեմիան դատի է տվել Օսկար մրցանակակրի ժառանգորդներին արձանիկը վաճառելու համար

academy-sues-oscar-winner-s-heirsԿինոարտադրության մշակույթի և գիտության ակադեմիան մեկ շաբաթ առաջ 79,200 դոլարով վաճառված Օսկար արձանիկի համար դատական հայց է ներկայացրել: Արձանիկը ստացել էր Ջոզեֆ Րայթը 1942թ-ին «My Gal Sal» ֆիլմի գունային ձևավորման համար:

Հուլիսի 1-ին Լոս Անջելեսի գերագույն դատարան ներկայացված հայցի մեջ ամադեմիան որպես պատասխանող կողմ նշում է Րայթի ժառանգորդներին, Բրիարբրուք աճուրդին և արձանիկի գնորդին:

Ակադեմիան չի թույլատրում Օսկար մրցանակակաիրներին և նրանց ժառանգորդներին վաճառել արձաիկը: 1951թ-ից ի վեր տրված արձանիկների վաճառքը արգելելու նպատակով Օսկար մրցանակակիրները համաձայնագիր են ստորագրում, որտեղ նրանք հավաստում են, որ իրենք կամ իրենց ժառանգորդները չեն վաճառի արձանիկը՝ նախքան 10 դոլարով ակադեմիային առաջարկելը:

Ակադեմիան հայտնել է, որ իրենք նամակի և հեռախոսազանգերի միջոցով փորձել են այդ մասին զգուշացնել աճուրդի տանը, սակայն նրանց աշխատակիցը անջատել է հեռախոսը, երբ հասկացել է, որ ակադեմիայից են զանգահարում:

Ակադեմիան այժմ 79,200 դոլար է պահանջում հասցված վնասի համար: Նրանք նաև ցանկանում են 10 դոլարով գնել արձանիկը:

 

Անկախ

 

 

Չհավաքված անկողինն աճուրդում վաճառվել է 4 միլիոն դոլարով

tracey-emin-my-bedԵրեքշաբթի օրը արվեստի գործի վերածված,16 տարի չհավաքած անկողինը Լոնդոնի Քրիստի աճուրդում վաճառվել է 4,351,969 միլիոն դոլարով:

Նկարիչ Թրեյսի Էմինն այն անվանել է «Իմ մահճակալ», քանի որ այդ անկողնում 1998թ-ին նա վատ ինքնազգացողությամբ, կոտրված սրտով չորս օր է անց կացրել:

Էմինը անկողնուց դուրս գալուց հետո նայել է այդ խառնաշփոթին և որոշել այն արվեստի վերածել:

1999թ-ին «Իմ մահճակալը» ընդգրկվել է Թերների մրցանակի շորթ-լիստում:

Այն միայն խառնաշփոթ սպիտակեղենի և վերմակների կույտ չէ, նրա շուրջը գտնվող առարկաները պատմում են կոտրված սրտի պատմությունը:

Այնտեղ կարելի է նկատել ծխախոտներով լի մոխրաման, խմիչքների դատարկ շշեր, կծած ուտելիքի կտորներ, հակաբեղմնավորիչներ և այլն:

Քրիստի աճուրդը չի հայտնել «Իմ մահճակալի» գնորդի անունը:

 

Անկախ

Ուկրաինայում 4 զինվոր է զոհվել ապստամբների վրա հարձակումների ընթացքում

ukraine-troopsՉորեքշաբթի օրը ուկրաինական զորքերը շուրջ 100 հարձակում են իրականացրել ապստամբների դիրքերի վրա և ռուսամետ անջատողականներին դուրս մղել արևելյան 3 գյուղերից: Հարձակումների ընթացքում չորս զինվոր է զոհվել:

Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները չորեքշաբթի օրը ավելի ուշ կհանդիպեն Բեռլինում կոնֆլիկտի համար լուծում գտնելու նպատակով, որի հետևանքով ապրիլից ի վեր 400 մարդ է զոհվել:

Ուկրաինայում բախումների թիվն ավելացել է, մինչ երկուշաթի օրն այդքան խախտումներով 10-օրյա հրադադարի ժամկետը լրացել է: Նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ հետագա խախաղ բանակցությունների համար առաջարկված պայմանները չեն պահպանվել, քանի որ ապստամբները հրաժարվել են զենքերը վայր դնել կամ վերադարձնել գրավված սահմանային անցակետերը:

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն հայտնել է, որ կառավարական մեքենաների վրա ապստամբների հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել, իսկ 10-ը՝ վիրավորվել:

 

Անկախ

Ամենասեքսուալ հանցագործին Versace-ի հետ պայմանագիր են առաջարկել

o_970945 (1)Կալիֆոռնիացի հանցագործ Ջերեմի Միքսի պատմությունը, ով ողջ աշխարհով հռչակվել էր իր գրավիչ արտաքինի շնորհիվ, շարունակում է զարգանալ: Ճաղերի ետևում հայտնված տղամարդուն առաջարկվել է դառնալ Versace-ի դեմքը: Նա լուրջ շանսեր ունի հարստանալու, հաղորդում է  Hollywood Life-ը:

Բոլորովին վերջերս էր գեղեցկադեմ ավազակի մայրը գումար հավաքել «որդու արդար դատի համար», սակայն, հիմա կարծես թե Միքսն ինքը կարող է ինքնուրույն իրեն ցանկացած փաստաբանական ծառայությունով ապահովել ու ոչ միայն: Սեքսուալ  ավազակին, որին հարյուրավոր կանայք են սիրահարվել ֆեյսբուքում լուսանկարի հրապարակումից հետո, այժմ քայլահարթակ է հրավիրվել: Լոս Անջելեսի Blaze Models նորաձևության գործակալությունը նրա հետ 30 հազարանոց պայմանագիր է կնքել: Բացի այդ, նրան առաջարկվել է դառնալ Versace –ի ու այլ բրենդերի դեմքը:

Հետաքրքրական է, որ նրա գործակալը նախկին պոռնոաստղ ու GR Media ֆիրամայի հիմնադիր Ջինա Ռոդրիգեսն է: Բնականաբար, հանցագործի հետ համագործակցությունն իր բացասական կողմերն ունի: Օրինակ, կինն ասում է, որ պարբերաբար ինքը Միքսի ավազակախմբի ներկայացուցիչներից սպառնալից զանգեր է ստանում. «գործընկերները» չեն կամենում Միքսին շոու բիզնեսի աստղ տեսնել: Սակայն, թե ինչ կոնկրետ պահանջներ են նրանք դնում, չի հաղորդվում:

Ներկայում գրավիչ օրինախախտը ճաղերի ետևում է ու իր դատին է սպասում: Գումարը, որի դիմաց իշխանությունները պատրաստ են նրան ազատ արձակել` 900 հազար դոլար է կազմում: Միքսը մեղադրվում է  զենք պահելու ու ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Իսկ մայրը, աշխարհի բոլոր մայրերի նման հավատացած համոզում է` իր որդին անմեղ է:

Անկախ

Ադրբեջանական ինստիտուտներից մեկի ռեկտորը կեղծ դիպլոմներ է վաճառել

3

Ադրբեջանում` Ուսուցիչների ինստիտուտի Գյանջայի մասնաճյուղում, ավելի քան 300 կեղծ դիպլոմ է վաճառել, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:

 

Ձերբակալվել են և պատասխանատվության են ենթարկվել մի խումբ մարդիկ, ովքեր, այսպես թե այնպես, կապ են ունեցել նշված բուհի հետ։ Հայտնի է, որ դիպլոմները վաճառվել են միջինում 5-6 հազար մանաթով ( մոտ 6 հազար դոլար)։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Ուսուցիչների ադրբեջանական ինստիտուտի Գյանջայի մասնաճյուղի ռեկտոր Ռամիզ Մամեդովը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն՝ մեծ քանակությամբ տեղեկատվություն է ստացվել, որ Ուսուցիչների ադրբեջանական ինստիտուտի Գյանջայի մասնաճյուղում անօրինական հիմունքներով դիպլոմներ են տրվում։

Ներկայումս բացահայտված դիպլոմները փորձաքննության են ուղարկվել։

Անկախ

Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգ Տոկիոյում

komitas7Հուլիսի 2-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Տոկիոյի «Գինզա-Յամահա» համերգասրահում տեղի ունեցավ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի մենահամերգը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակին:

Համերգին, որին ներկա էին ճապոնացի արվեստասերներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները՝ Ռոբերտ Անդրեասյանի և Գեորգի Սարաջյանի մշակմամբ:

Տակահիրո Ակիբան սովորել է Տոկիոյի արվեստների համալսարանի դաշնամուրի բաժնում, այնուհետև կատարելագործվել Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում: 2013թ. Գերմանիայում անցկացված «Կոմիտաս» միջազգային փառատոնում Տակահիրո Ակիբան արժանացել է առաջին մրցանակի:

 

Անկախ

Գոայի իշխանություններն առաջարկել են բիկինիի արգելք մտցնել

pic_a2b656d0dbd95a921d7ab21f0c73ad4eԳոաում առաջարկել են կանանց արգելել լողափին բիկինիով լինել: Համապատասխան առաջարկությամբ է հանդես եկել հնդկական  նահանգի կառավարության նախարար Սուդին Դհավալիկարը, հաղորդում է Agence France-Presse-ը:

Նրա խոսքով, բիկինին կարող է անցանկալի ուշադրության ու հետապնդման պատճառ լինել, ինչի մասին ոստիկանությունը կարող է շատ ուշացումով իմանալ:

«Ես կարծում եմ, որ բիկինին պետք է լողափին արգելվի: Մենք չպետք է  թույլ տանք նման մարդկանց հայտնվել հասարակական վայրերում»:

Նախօրեին նախարարն առաջարկել է նաև գիշերային ակումբներ կարճ կիսաշրջազգեստով  զգեստով աղջիկների մուտքն արգելել ու իր առաջարկությունը հիմնավորել է նրանով, որ բար ու դիսկոտեկ այցելությունը կարճ զգեստով Գոայի մշակույթին հարիր չէ ու այլասերում է  տեղաբնակներին: «Գոան միշտ եղել է տաճարների ու եկեղեցիների նահանգ: Մեզ հարկավոր չէ բար-տուրիզմը»,-ընդգծել է նա:

Անկախ