Ժակ -Իվ Կուստոյի թոռը գերազանցել է պապի ռեկորդը

144-390x290Կես դար անց, Ժակ-Իվ Կուստոյի թոռը` Ֆաբիեն Կուստոն գերազանցել է պապի ռեկորդը մեկ օրով, «Ակվարիուս» ստորջրյա լաբորատորիայում անցկացնելով 31 օր, հաղորդում է today.kz-ը:

Էքսպեդիցիան անց էր կացվում` «Ավելի խորը- երկար- հեռու» կարգախոսով: «Առաքելություն 31» -ը մեկնարկել էր հունիսի 1-ին Կի Լարգո կղզուց 9 մղոն հեռավորության վրա: Արշավախմբի 9 անդամները խորասուզման ժամանակ ուսումնասիրում էին ստորջրյա խութերը:

Սովորաբար Ակվարիուս կայանում նման արշավները տևում են 10 օր, ոչ ավելի: Լաբորատորիան տեղակայված է 19,2 մ խորության վրա, մարջանային խութերում: Այնտեղ սառնարան կա, միկրոալիքային վառարան, տաք ջուր, օդորակիչ ու անթել ինտերնետ:

Ստորջրյա տան երկարությունը 18 մ է ու կշռում է 81 տ: Այն կառավարում է Ֆլորիդայի միջազգային համալսարանը:

Անկախ

 

 

Tags: ,