Իրաքի խորհրդարանական ընտրությունների ժամանակ 32 մարդ է զոհվել

iraq-elections2011թ-ին ամերիկյան զորքերի Իրաքից դուրս բերվելուց հետո առաջին անգամ երկուշաբթի օրը երկրում կազմակերպված խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկրի ամբողջ տարածքում տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել է 32 մարդ:

Բաղդադի և մի շարք մարզերի ոստիկանություններից հայտնել են, որ ընտրական կենտրոնները թիրախ դարձրած կրակոցների և պայթյունների հետևանքով 92 մարդ է վիրավորվել:

Մի շարք դեպքերում մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են ընտրատեղամասերը:

Ոստիկանությունը և ռազմական ուժերը խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն երկու օր՝ երկուշաբթի և երեքշաբթի, իսկ չորեքշաբթի կքվեարկեն քաղաքացիական անձիք:

 

Դամասկոսի կենտրոնում հրթիռ է ընկել, կան զոհներ և վիրավորներ

damaskԴամասկոսի կենտրոնական թաղամասերից մեկը ենթարկվել է հրթիռային հարձակման: Թուրքական «Հաբերլերը», վկայակոչելով սիրիական «SANA» լրատվական գործակալության տարածած լուրը, հաղորդում է, որ սիրիական ընդդիմության ուժերի արձակած հրթիռն  ընկել է Աշ-Շահուր թաղամաս՝ վնասելով նաև այնտեղ տեղակայված համալսարանի շենքը: Դեպքի հետևանքով նվազագույնը 12 մարդ է զոհվել, 50 հոգի վիրավորվել է: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

 

Իսրայելում կյանքը կանգ է առել հոլոքոստի հիշատակի օրվա կապակցությամբ

IsraelisԱյսօր Իսրայելում նացիստների սպանած վեց միլիոն հրեաների հիշատակի օրվա շրջանակներում մեքենաների երթևեկությունը, հետիոտները կանգնել են երկու րոպե, իսկ ռադիոն և հեռուստատեսությունը` լռել:

Երուսաղեմում և այլ քաղաքներում Իսրայելի հոլոքոստի հիշատակի օրվա կապակցությամբ առավոտյան ժամը 9-ին ազդանշանների հնչելուց հետո ամեն ինչ կանգ է առել:

Մայրուղիների վրա ընթացող ավտոբուսները և մեքենաները կանգնել են, իսկ բազմաթիվ մարդիկ իջել են իրենց մեքենաներից և անշարժացել:

Հետիոտները նույնպես կանգնել են:

Երկրի ռադիոն և հեռուստատեսությունը մելամաղձոտ երաժշտություն հնչեցնելուց հետո լռել են:

Այս տարվա հիշատակի արարողությունը նվիրված է 1944թ-ին Հունգարիայում սպանված 400,000 հրեաներին, որոնց անունները ավելի ուշ բարձրաձայն կարդացել են խորհրդարանում:

 

Եգիպտոսում մահապատժի դատապարտվածների թվը հասել է 683-ի

եգիպտոս     Եգիպտոսում 2013 թվականի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման հակառակորդ լինելու մեղադրանքով մահվան դատապարտվածների թիվը հասել է 683-ի: Վերջիններիս թվում են «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության մի շարք անդամներր, ինչպես նաև ղեկավար կազմից Մուհամեդ Բադիան: Նշենք, որ սկզբնապես մահապատժի էին դատապատվել 528 հոգի, սակայն այն կիրառվել էր միայն 37 հոգու նկատմամբ, մյուս 491 հոգին ցմահ ազատազրկում էին ստացել:

Անկախ

Բաշար Ասադն իր թեկնածությունն է առաջադրել Սիրիայի նախագահի պաշտոնում

pic_f9860725ac46e9250da5f160e8b90c79Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններում, հաղորդում է  Reuters-ը` հղում անելով երկրի խորհրդարանի խոսնակ Մուհամեդ Ալ Լյահամին:

Նշվում է, որ նախագահը 7-րդ թեկնածուն է:

Սիրիայի նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին: ՄԱԿ-ի կարծիքով, քաղաքացիական պատերազմի պայմաններում ընտրությունների անցկացումը կխանգարի հակասությունների կարգավորմանը:

Անկախ

Սիրիայում ևս մեկ ադրբեջանցի է սպանվել

1Սիրիայում սպանվել է ևս մեկ ադրբեջանցի։ Մեգերրամ Ալիփուրը Սիրիա էր ուղարկվել Իրանից` Թավրիզից՝ աջակցելու նախագահ Բաշար ալ Ասադի զորքերին։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, մինչ այդ Սիրիայում սպանվել են ևս երկու թավրիզցիներ։ Նրանցից մեկն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 26-ամյա անդամ Մահմուդ Բեյզային է, մյուսը՝ Կյանանին։

Ըստ գործակալության՝ Իրանը պնդում է, որ նա իր զինծառայողներին Սիրիա է ուղարկել Հազրեթ Զեյնաբ սրբավայրը պաշտպանելու համար։

Իրանցի զինծառայողների հետ Սիրիա է ուղարկվել նաև “Արևմտյան Ադրբեջան” նահանգի գլխավոր հրամանատար Աբիդին Հուրրամը։

Բաղդադում ռումբների պայթյունից 31 մարդ է զոհվել

unnamed (1)Ուրբաթ օրը Բաղդադի մարզադաշտերից մեկում կազմակերպված քաղաքական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյուններից զոհվել է 31 և վիրավորվել 56 մարդ:

Դեպքի պատասխանատվությունը ստանձնել է Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն խմբավորումը:

Շիա քաղաքական խմբավորման կազմակերպված միջոցառմանը մասնակցում էր 200 մարդ:

Սկզբում մեքենայի մեջ տեղադրված ռումբ էր պայթել, այնուհետև մահապարտ ահաբեկիչի բաճկոնի վրա տեղադրված ռումբը: Ոստիկանության տեղեկություններով՝ մեքենայի մեջ տեղադրված երկու ռումբ է պայթել:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2008 թ-ից մինչ այժմ Իրաքում ամենամահաշատ տարին եղել է 2013թ-ը, որի ընթացքում զոհվել է ավելի քան 8,800 մարդ՝ մեծ մասը քաղաքացիական անձինք:

Երկուշաբթի օրը Իրաքում խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն բանակը և ոստիկանությունը, իսկ ընդհանուր հանրային քվեարկությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Եգիպտոսում

186.Genocide commemoration events Egypt 25.04.2014Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Կահիրեում մեկնարկեցին ապրիլի 23-ի երեկոյան Հուսաբեր ակումբում տեղի ունեցած ավանդական մոմավառության արարողությամբ և «Ցեղասպանության որբերը» ֆիլմի ցուցադրությամբ: Այնուհետև որպես հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշ` Եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը ծառ տնկեցին ակումբի բակում։

Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Սուրբ Պատարագ  մատուցվեց և հոգեհանգստյան արարողություն կատարվեց Կահիրեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ալեքսանդրիայի Սբ. Պողոս Պետրոս և Հելիոպոլիսի հայ կաթողիկե Սբ. Թերեզ եկեղեցիներում: Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և դեսպան Մելքոնյանը համայնքային կազմակերպությունների ղեկավարների և եգիպտահայ համայնքի բազմաթիվ անդամների ընկերակցությամբ ծաղկեպսակներ զետեղեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում գտնվող խաչքարին:

Նույն օրը եգիպտական «Ազատ եգիպտացիներ» ազդեցիկ քաղաքական կուսակցության կենտրոնակայանում տեղի ունեցավ սեմինար՝ նվիրված Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը՝ «Մենք հիշում ենք 1915 թվականը» վերտառությամբ: Սեմինարի հիմնական բանախոսներն էին կուսակցության գլխավոր քարտուղար Մահմուդ ալ-Ալալին, ցեղասպանագետ Մուհամմադ Ռեֆաթ ալ-Իմամը, միջազգային իրավունքի պրոֆեսոր Այման Սալաման և եգիպտահայ համայնքի ներկայացուցիչ Արմեն Մազլումյանը, որոնք հանգամանալից խոսեցին Հայոց ցեղասպանության իրողության, նրա միջազգային ճանաչման անհրաժեշտության և Թուրքիայի մերժողական քաղաքականության անընդունելիության մասին: Սեմինարի մասնակիցներին ընթերցվեց ՀՀ դեսպանի ողջույնի խոսքը հղեց, որում շնորհակալություն էր հայտնվում «Ազատ եգիպտացիներ» կուսակցության ղեկավարությանը` նախօրեին Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությամբ հանդես գալու համար։  Նա նաև հնչեցրեց ՀՀ դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում: Սեմինարի ընթացքում, որին ներկա էին «Ազատ եգիպտացիներ» կուսակցության բազմաթիվ անդամներ, քաղաքական–հասարակական գործիչներ, լրագրողներ և եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ,  ցուցադրվեց նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված կարճատև տեսահոլովակ:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դամասկոսում

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին   նվիրված միջոցառումներ ԴամասկոսումԱպրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցի կապակցությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց պատարագ և հոգեհանգստյան կարգ Ցեղասպանության հուշարձանի մոտ, որից հետո Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ զետեղեցին անմար կրակի մոտ:

         Արորողությանը մասնակցեցին բազմաթիվ սիրիահայեր, Հայաստանի քաղաքացիներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, քույր եկեղեցիների հովվապետեր, ինչպես նաև Հռոմի Պապի պատվիրակը:

Տարիներ ի վեր ձևավորված ավանդույթի համաձայն, Սիրիայում ՀՀ դեսպանություն են այցելել սիրիահայ համայնքի ներկայացուցիչները և գրառում կատարել ոգեկոչման հուշամատյանում:

Նույն օրը երեկոյան ՍԱՀ-ում ՀՀ դեսպանը մասնակցեց Դամասկոսի հայ կաթողիկե համայնքի կազմակերպած միջոցառմանը և ծաղկեպսակ զետեղեց կաթողիկե եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռի մոտ:

         Անկախ

Բաշար Ասադի հաղթանակը 90 տոկոսով ապահովված է

բաշար ասադ Հունիսի 3-ին Սիրիայում սպասվող նախագահական ընտրություններում գործող նախագահ Բաշար Ասադի հաղթանակը գրթեթ կասկածից վեր է: Ասադը թեկնածության հայտ առայժմ չի ներկայացրել, սակայն ոչ ոք չի կասկածում, որ նրան հաղթանակ է սպասվում, քանի որ խորհրդարանը այս ընտրություններին լավ պատրաստվել է: Սահմանադրության համաձայն՝ նախագահի թեկնածու կարող են դառնալ վերջին տասը տարում Սիրիայում ապրած քաղաքացիները: Այս պարագայում դժվար է ասել, թե սիրիական ընդդիմությունից ով կկարողանա առաջադրվել: Ընտրությունների հետ կապված մեկ այլ հարց էլ վերաբերում է քվեարկությանը: Դեռևս պատերազմական վիճակում գտնվող երկրից հազարավոր մարդիկ են հեռացել, ուստի ընտրություններին կարող են մասնակցել ոչ բոլորը: Սիրիական խորհրդարանի խոսնակը նշել է, որ փախստականները կարող են քվեարկել Սիրիայի արտասահմանյան ներկայացուցչուններում: Սակայն դրանց մեծ մասը պատերազմի պատճառով փակվել է:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Բեռլինում գտնվող Գիտական և քաղաքական հիմնադրամի տնօրենը նշել է, որ ամենայն հավանականությամբ Ասադը կվերընտրվի՝ հավաքելով ձայների 90 տոկոսը:

Անկախ

Սիրիայում նախագահի ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին

an3001398156369

Սիրիայում հայտարարվել է, որ նախագահական ընտրությունները նշանակվել են հունիսի 3-ին, ու դա ՄԱԿ-ի,ԱՄՆ-ի ու ԵՄ կողմից քննդատության է արժանացել: Բաշար Ասադը դեռևս չի հայտնել երրորդ ժամկետ առաջադրվելու մասին, սակայն Արևմուտքը ենթադրում է, որ նա անպայման դա կանի ու հաղթանակն էլ ապահոված կլինի.խորհրդարանը մի որոշում է ընդունել, որի համաձայն թեկնածությունը կարող է առաջադրել նա, ով վերջին 10 տարում բնակվել է Սիրիայում, ինչն արտասահմանում բնակվող  ընդդիմադիրներին կթողնի խաղից դուրս վիճակում:

Արևմուտքում նշում են, որ ընտրություններին իրավունք չունեն մասնակցելու փախստականները, ինչպես նաև սիրիական ահաբեկչության ենթակայության տակ բնակվողը: Դա ողջ պրոցեդուրան վերածում  է  ֆարսի ու քաղաքացիական պատերազմը քաղաքական եղանակով  իշխանության փոփոխության ճանապարհով ավարտելու փորձերը տապալում:

Անկախ

Սիրիան Ռուսաստանին մարդասիրական օգնության դիմաց 20տ նարինջ է նվիրելու

Humanitar_help_161012

Ռուսաստանի ԱԻՆ ավիացիան ապրիլի 22-ին Սիրիա կփոխադրի ավելի քան 30տ մարդասիրական օգնություն: Դրա մասին հայտնել է նախարարության միջազգային գործունեության դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Տոմաշովը. «Ապրիլի 22-ին Ռուսաստանի ԱԻՆ-ը Սիրիա կհասցնի 30տ հումանիտար օգնություն, այդ թվում` տաք վրաններ, ծածկոցներ ու սննդամթերք»:

Նշվում է, որ Սիրիան որպես երախտագիտության նշան, Ռուսաստանին 20 տ նարինջ է պատրաստվում նվիրել:

Ավելի վաղ Սիրիա էր մեկնել  Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռը` օգնություն-բեռով, որը վերադարձին այդ երկրից հեռանալ ցանկացող ռուսաստանցիների ու ԱՊՀ քաղաքացիների էր բերել:

Անկախ

Սիրիայում 4 ֆրանսիացի լրագրողի ազատ են արձակվել

ֆրնասիացի լրագրող  Սիրիայում ազատ են արձակել անցած տարվա հունիսի 22-ին առևանգված 4 ֆրանցիացի լրագրողի: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ 22-ամյա Էդուարդ Էլիասը, 54-ամյա Դիդյե Ֆրանսուան, 29-ամյա Պիեր Տորեսը և 38-ամյա Նիկոլա Էնեն ազատ արձակվելուց հետո տեղափոխվել են Թուրքիա: Նրանք բուժզննում են անցել Շանլըուրֆայի հիվանդանոցում և շուտով կմեկնեն հայրենիք:

 Անկախ

Ահաբեկչական պայթյուն Կահիրեում, զոհվել է մեկ ոստիկան

kahireԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով ոստիկանության սպա է զոհվել, ինչպես նաև տուժել է մեկ մարդ: Ներքին գործերի նախարարության տվյալներով` ահաբեկչությունը տեղի է ունեցել Գիզայի շրջանում: Ռումբը տեղադրված է եղել Լիբանանի հրապարակի մոտակայքում և պայթել է այն պահին, երբ այդտեղով անցել է ոստիկանական մեքենան: Առայժմ ոչ ոք իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը: Կատարվում է նախաքննություն:

Սաուդյան Արաբիան կկառուցի աշխարհի ամենաբարձր երկնաքերը

Սաուդյան Արաբիա, ամենաբարձր երկնաքերըԴուբայը, որը երկար ժամանակ մրցակից չունի ամենամեծ, ամենաբարձր և ամենաթանկարժեք կառույցների հարցում, շուտով մրցակցություն կունենա Սաուդյան Արաբիայից:

Դուբայի խորհրդանշական, աշխարհի ամենաբարձր կառույց հանդիսացող Բուրջ Խալիֆան հնարավոր է զրկվի Գինեսի ռեկորդների գրքում գրանցված իր տիտղոսից, եթե Սաուդյան Արաբիան Ջեդդայում կյանքի կոչի ավելի բարձր Թագավորության աշտարակի կառուցման նախագիծը: Ըստ Construction Weekly-ի՝ կառուցման աշխատաքները կսկսվեն հաջորդ շաբաթ:

 Advanced Construction Technology Services-ը վերջերս հայտարարել է մեկ կիլոմետր բարձրություն ունեցող երկնաքերի կառուցման մասին (Բուրջ Խալիֆան ունի 827 մ բարձրություն):

Թագավորության աշտարակի կառուցման համար կծախսվի 1,23 միլիարդ դոլար, այն կունենա 200 հարկ և այնտեղից տեսարան կբացվի Կարմիր ծովի ուղղությամբ: Այն կառուցելու համար 80,000 տոնա երկաթ կպահանջվի:

 Անկախ

Հալեպը ցնցվում է պայթյունների դղրդյուններից

 հալեպԵրէկ երեկոյեան ուշ ժամերէն սկսեալ զինեալ խմբաւորումներ տասնեակներով հրասանդեր արձակեցին Հալէպի յատկապէս Թէլէֆոն Հաուաի, Սուլէյմանիէ, Ազիզիէ եւ նորգիւղ շրջաններուն վրայ։ Ուշ ժամերուն հրաձգութեան, պայթող արկերու, հրասայլերու, ուղղաթիռներու, թնդանօթներու եւ բախումներու ձայները լարուած վիճակի մէջ պահեցին Հալէպի բնակչութիւնը մինչեւ առաւօտ։ Այսօր առաւօտեան երկրաշարժի ուժգնութեամբ երեք պայթիւններ ցնցեցին քաղաքը, լրատուամիջոցներ յայտնեցին, թէ անոնք հետեւանք էին Սէիտ Ալի, Սէքէնէթ Հէնէնօ եւ Հին Հալէպ շրջաններուն մէջ եղած պայթիւններուն։

Այս պահուս[1] քաղաքին մէջ ծայր աստիճան անապահովութիւն կը տիրէ, բազմաթիւ հրասանդեր կ՚իյնան եւ բախումներ տեղի կ՚ունենան օրինական զօրքին եւ զինեալ խմբաւորումներուն միջեւ քաղաքի տարբեր շրջաններուն մէջ։ Օրը՝ 17 Ապրիլ, կը զուգադիպի նաեւ Սուրիոյ Ֆրանսական տիրապետութենէն ազատագրուելու ՛՛Ճալաա՛՛ տօնին։

Հաղորդում` Զարմիկ Չիլափոշեան Պօղիկեան

Լրատուական Գրասենեակ – Հալէպ

 

Պատերազմը սպանեց իմ երազանքը. առաջին սիրիացի տիեզերագնաց

ֆարիս  Սիրիայի ռազմաօդային ուժերի գեներալ, առաջին սիրիացի տիեզերագնաց Մուհամեդ Ահմեդ Ֆարիսը, որը երկու տարի առաջ անցել է ընդդիմադիրների կողմը, պատմել է տիեզերական իր երազանքի մասին, որը չի կարողացել կյանքի կոչել սկսված պատերազմի պատճառով: «Իմ ամենամեծ երազանքը Սիրիայում տիեզերագնացների թիմի ստեղծումն էր: Սակայն Ասադը խանգարեց դրան: Ոչ ոք չէր ենթադրում, որ երկրում քաղաքացիական պատերազմ կսկսվի: Սիրիայի 75 տոկոսը ավերակների է վերածվել: Ես, ինչպես և բոլոր սիրիացիները, հույս ունեմ, որ ազատություն կստանանք և Ասադը անկում կապրի»,-նշել է Ֆարիսը:

1987 թվականին Ֆարիսը դարձավ տիեզերք հասած առաջին սիրիացին: 2012 թվականին 40 տարվա ծառայությունից հետո նա որոշում ընդունեց հեռանալ բանակից և միանալ ընդդիմությանը:
Անկախ

Հալեպում մարտեր են ընթանում, մեկ հայազի վիրավորվել է

հալեպՀՅԴ Հալեպի գրասենյակից տեղեկացնում են, որ Հալեպում այսօր մարտերն ակտիվացել են: Մարտական ործողություններ են ընթանում Հալեպի Աղիոլ, Պապ Ալ Հատիտ, Սեքենեթ Հանանո շրջաններում: Հայաբնակ Նոր գյուղ և Սուլեյմանիե թաղամասերում ամայություն է:

Միաժամանակ ընթանում են մարդկանց սննդամթերք, կենցաղային պարագաներ մատակարարելու, վիրավորներին հիվանդանոցներ տեղափոխելու  աշխատանքները:

Հայտնի է մեկ հայազգի վիրավորի մասին.  նա 1966 թվականին ծնված Կարո Ավագյանն է:

Ընդդիմադիրները հայտարարել են Սիրիայում նոր քիմիական գրոհի մասին

1246-390x290

Սիրիական ընդդիմությունը  նախագահ Բաշար Ասադին մեղադրել է  Դամասկոսում հերթական քիմիական գրոհն անցկացնելու մեջ:

Ակտիվիստները YouTube-ում մի տեսանյութ են տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է բուժանձնակազմը օգնություն ցուցաբերում գազից թունավորված 4 տուժածի: Տեղեկության համաձայն, որ հնչեցնում է կադրի ետևում հնչող, ձայնը «Հարաստայում թունավոր գազը» կիրառել են Ասադի ուժերը:

Ընդդիմադիրների տվյալներով, այս  քիմիական հարվածն արդեն ապրիլին թվով չորրորդն է: Սակայն Սիրիա մուտք գործելու սահմանափակությունը լրագրողներին խանգարում է պարզել տեսանյութի իսկությունը:

Անկախ

ՔԵՍԱՊ. ՀԱՆԴԻՊՈՒՄ` ՖՐԱՆՍԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ ՄԷՋ

Kesab-bombedՖրանսահայ համայնքի պատուիրակութիւն մը, բաղկացած` Ֆրանսահայ Կազմակերպութիւններու Համադրող Խորհուրդի համանախագահ Արա Թորանեանէ եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանէ, Չորեքշաբթի 16 Ապրիլին Քեսապի հարցով հանդիպում ունեցաւ Ֆրանսայի Ազգային Ժողովին մէջ ընդդիմադիր աջակողմեան (Իւ.Էմ.Փէ.) կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան նախագահ` երեսփոխան Քրիսթիան Ժաքոպի հետ, խորհրդարանին մէջ: Ներկայ էին նաեւ նոյն խմբակցութեան երեսփոխաններ Վալերի Պուայէ եւ Ֆիլիփ Մէօնիէ:

Հայկական պատուիրակութիւնը փոխանցեց Քեսապի հայութեան կապուած նորագոյն իրադարձութիւնները: Քննարկուեցաւ ընդհանրապէս Միջին Արեւելքի փոքրամասնութեանց իրավիճակը եւ յատկապէս սուրիահայութեան իրավիճակը: Պատուիրակութիւնը յատուկ ընդգծեց Քեսապի հարցով թրքական ազդակը եւ ներկայացուց իր հիմնական պահանջը` ֆրանսական իշխանութեանց կողմէ յստակ կեցուածք եւ ճնշում` ժիհատական ահաբեկչական խմբակներուն վրայ, որպէսզի անմիջապէս հեռանան հայաւանէն եւ իրաւատէրերը վերադառնան իրենց բնօրրանը ու երաշխաւորուի անոնց անվտանգութիւնը:

Քաջածանօթ` այս կացութեան, ինչպէս նաեւ` դժնդակ այս իրադրութեան, պատգամաւորական խմբակցութիւնը յայտնեց իր յանձնառութիւնը եւ խոստացաւ առաջին հերթին կառավարութեան գրաւոր հարցում ուղղել Ազգային Ժողովի եւ Ծերակոյտի յառաջիկայ լիագումար նիստերուն, յաջորդաբար 23 եւ 28 Ապրիլին: Աւելին: Խմբակցութիւնը խորհրդարանի զոյգ պալատներու նիստերուն ընթացքին արտաքին գործոց նախարարութենէն պիտի պահանջէ նաեւ յատուկ դիրքորոշում որդեգրել այս գծով եւ հրապարակաւ զայն արտայայտել իբրեւ ֆրանսական պետութեան պաշտօնական քաղաքականութիւն, առանց երկդիմի կամ երկչոտ խուսանաւումներու: Վերջապէս, խմբակցութիւնը դատապարտեց նաեւ Արեւմուտքի անհիմն ու անհասկնալի լռութիւնը ի տես Քեսապի նկատմամբ գործադրուող վտանգաւոր ու յարձակողապաշտ քաղաքականութեան:

16 Ապրիլ 2014, Փարիզ

Հ.Յ.Դ. Ֆրանսայի Հայ Դատի Գրասենեակ