Բաղդադում ռումբների պայթյունից 31 մարդ է զոհվել

unnamed (1)Ուրբաթ օրը Բաղդադի մարզադաշտերից մեկում կազմակերպված քաղաքական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյուններից զոհվել է 31 և վիրավորվել 56 մարդ:

Դեպքի պատասխանատվությունը ստանձնել է Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն խմբավորումը:

Շիա քաղաքական խմբավորման կազմակերպված միջոցառմանը մասնակցում էր 200 մարդ:

Սկզբում մեքենայի մեջ տեղադրված ռումբ էր պայթել, այնուհետև մահապարտ ահաբեկիչի բաճկոնի վրա տեղադրված ռումբը: Ոստիկանության տեղեկություններով՝ մեքենայի մեջ տեղադրված երկու ռումբ է պայթել:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2008 թ-ից մինչ այժմ Իրաքում ամենամահաշատ տարին եղել է 2013թ-ը, որի ընթացքում զոհվել է ավելի քան 8,800 մարդ՝ մեծ մասը քաղաքացիական անձինք:

Երկուշաբթի օրը Իրաքում խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն բանակը և ոստիկանությունը, իսկ ընդհանուր հանրային քվեարկությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը:

Tags: , , ,