Իրաքը շրջադարձային փուլ է ապրում. ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ

irak«Anadolu» գործակալության հաղորդմամբ՝ Իրաքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարտին Կոբլերը հայտարարել է, որ եթե օրեցօր աճող բռնության կանխմանն ուղղված քայլեր չձեռնարկվեն, ապա Իրաքի ապագան հարցականի տակ կհայտնվի: Նրա խոսքերով՝ Իրաքը այժմ շրջադարձային փուլ է ապրում, և երկրի քաղաքական ու կրոնական բոլոր առաջնորդները պատմության առաջ պատասխանատվություն են կրում երկրի ապագայի համար: «Մի՛ թույլ տվեք, որպեսզի զայրույթը հաղթի խաղաղությանը: Օգտագործեք ձեր հնարավորությունները, քանի որ երկիրը շրջադարձային ժամանակաշրջան է ապրում: Ձեր վրա վերցրեք միավորվելու նախաձեռնությունը՝ հանուն բռնության դադարեցման, խաղաղության վերականգնման ու հանգստության»,-ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Կոբլերը նաև դատապարտել է բռնության աճն ու կոչ արել ազատ արձակել վերջին իրադարձությունների ընթացքում բոլոր ձերբակալվածներին:

 

Սիրիան օգտագործել է քիմիական զենք. Իսրայելի ռազմական վերլուծաբան

A general view shows Khan al-Assal area near the northern city of Aleppo, near the site where forces loyal to Syria's President Bashar al-Assad say was Tuesday's chemical weapon attackԵրեքշաբթի Իսրայելի ռազմական հետախուզության վերլուծաբան Իտայ Բրունը ասել է, որ Սիրիայի կառավարական ուժերը քիմիական զենք են օգտագործել ապստամբների դեմ՝ նշելով, որ այն կարող է լինել գազ, որն ազդում է նյարդային համակարգի վրա:

Անվտանգության համաժողովում Բրունը ցույց է տվել զոհերի լուսանկարները՝ մատնանշելով նրանց բերանից դուրս եկող ծուխը և նեղացած բիբերը, որը վկայում է գազի օգտագործման մասին:

Նրա կարծիքով օգտագործված քիմիական զենքը Զարինն է:

Սիրիայի կառավարությունը և ապստամբները անցած ամիս միմյանց մեղադրում էին Հալեպի մոտակայքում քիմիական զենքի կիրառման մեջ:

Երկուշաբթի ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հագելը, ով գործնական այցով մեկնել է Իսրայել, ասել է, որ ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունները դեռևս ուսումնասիրում են, արդյոք Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում օգտագործվել է քիմիական զենք:

Լիբիայում Ֆրանսիայի դեսպանատան առջև ռումբ է պայթել՝ անվտանգության երկու աշխատակիցները ծանր վիրավորվել են

f2Այս առավոտ Տրիպոլիում գտնվող Ֆրանսիայի դեսպանատան առջև մեքենայում տեղակայված ռումբ է պայթել՝ երկու անվտանգության աշխատակիցները վիրավորվել են:

Սա 2011թ-ի պատերազմի արդյուքնում Մուամմար Քադդաֆիի դուրս մղելուց ի վեր Լիբիայի մայրաքաղաքում իրականացված առաջին հարձակումն է:

f3Դեսպանատան աշխատակիցը հայտնում է, որ դեսպանատան վրա իրականացված հարձակման արդյունքում մեծ վնասներ են հասցվել:

Տրիպոլիի այս հարձակումը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Քադդաֆիի ուժերի վրա հարձակում իրականացնելու հրամանից երկու տարի անց:

Անվտանգության աշխատակիցները, որոնք երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացիներ էին, ծանր վիրավորվել են, իսկ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Լիբիայում տարբեր երկրների դեսպանություններ նախկինում ևս հարձակման թիրախ են դարձել, ինչպես օրինակ անցած տարվա սեպտեմբերին Բենգազիյում ԱՄՆ դեսպանատան վրա իրականցված հարձակման արդյունքում սպանվել էր ԱՄՆ դեսպանը:

 

Սաուդյան Արաբիան մտադիր է հանգստյան օրերը սահմանել “հրեաների նման”

an3001366637804Սաուդյան Արաբիայի Շուրայի խորհուրդը, առաջարկել է հինգշաբթի-ուրբաթից հանգստյան օրերը փոխադրել ուրբաթ-շաբաթ: Սաուդյան բազմաթիվ գործարարներ նշում են, որ ներկայիս կարգը խանգարում է արտասահմանյան գործընկերների հետ հարաբերություններին ու սահմանափակում իրենց հնարավորությունները: Իսկ արմատական  իսլամիստները նշում են, որ հանգստյան օրերի տեղափոխումը  Սաուդյան Արաբիային մոտեցնում է հրեական ավանդույթներին:

Սաուդյան ԱրաբիանՊարսից ծոցի վերջին երկիրն է, որտեղ հանգստյան օրեր են համարվում հինգշաբթի-ուրբաթը: Հունիսից այդ երկիրը ևս կանցնի նոր շաբաթակարգի` “ինչպես հրեաների մոտ”,գրում է ISRAland կայքը:

Իսրայելական պատվիրակությունը «Mavi Marmara»-ի գործով Անկարայում է

israilԻնչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ իսրայելական պատվիրակությունը Թուրքիայում է քննարկելու համար 2010 թվականին թուրքական «Mavi Marmara» նավի վրա իսրայելական հատուկ նշանակության ջոկատների հարձակման արդյունքում պատճառված վնասների փոխհատուցման հարցը:

Երկու պետությունների միջև կայացված համաձայնությամբ՝ Իսրայելը իր ներողությունն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ, պարտավորվել է փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին և բացել Գազայի հատվածի սահմանը հումանիստար օգնության առաքելությունների համար: Այս հարցերը Անկարայում քննարկել են Իսրայելի վարչապետ մամլո խոսնակ Յակով Ամիդրորը և նախկին դիվանագետ Յոսեդ Ջեհանովերը: Թուրքական և իսրայելական կողմերի միջև հանդիպումը ընթացել է Թուքրիայի արտաքին գործերի նախարարությունում փակ դռների հետևում: