Լիբիայում Ֆրանսիայի դեսպանատան առջև ռումբ է պայթել՝ անվտանգության երկու աշխատակիցները ծանր վիրավորվել են

f2Այս առավոտ Տրիպոլիում գտնվող Ֆրանսիայի դեսպանատան առջև մեքենայում տեղակայված ռումբ է պայթել՝ երկու անվտանգության աշխատակիցները վիրավորվել են:

Սա 2011թ-ի պատերազմի արդյուքնում Մուամմար Քադդաֆիի դուրս մղելուց ի վեր Լիբիայի մայրաքաղաքում իրականացված առաջին հարձակումն է:

f3Դեսպանատան աշխատակիցը հայտնում է, որ դեսպանատան վրա իրականացված հարձակման արդյունքում մեծ վնասներ են հասցվել:

Տրիպոլիի այս հարձակումը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Քադդաֆիի ուժերի վրա հարձակում իրականացնելու հրամանից երկու տարի անց:

Անվտանգության աշխատակիցները, որոնք երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացիներ էին, ծանր վիրավորվել են, իսկ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Լիբիայում տարբեր երկրների դեսպանություններ նախկինում ևս հարձակման թիրախ են դարձել, ինչպես օրինակ անցած տարվա սեպտեմբերին Բենգազիյում ԱՄՆ դեսպանատան վրա իրականցված հարձակման արդյունքում սպանվել էր ԱՄՆ դեսպանը:

 

Tags: ,